Լրահոս
Կարևոր


Իշխանական քաղաքականության երկդիմությունն ու մանիպուլյատիվ դարձերեսը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում Եկեղեցու շուրջ տեղի ունեցողը շատ հաճախ ներկայացվում է որպես պետության և Եկեղեցու միջև պայքար։ Ու այդ համատեքստում ՀՀ իշխանությունները փորձում են ներկայացնել իբր պետության գերակայությունը։

Բայց եթե նայենք պատմության ընթացքում տեղի ունեցած գործընթացները, կարող ենք համոզվել, որ մեր դեպքում Եկեղեցին միշտ ավելին է եղել, քան զուտ կրոնական կառույցը, քանի որ երբ հայ ժողովուրդը դարեր շարունակ զրկված է եղել պետականությունից, հենց Եկեղեցին է ստանձնել հայ ժողովրդին համախմբող ու նրա հավաքականությունն ապահովող դերը՝ պետականության գործառույթները վերցնելով իր վրա։

Նույնիսկ թուրքական սուլթաններն ու պարսից շահերն են պատկառանքով վերաբերվել մեր Եկեղեցուն՝ հարգելով նրա իրավունքները և հաշվի առնելով հայ ժողովրդի կրոնական նախընտրությունները։ Թերևս, եթե Եկեղեցին չունենար իր պատմական դերակատարությունը, հայ ժողովուրդն իր պետականությունը կորցնելուց մի քանի հարյուրամյակ հետո ընդհանրապես ի վիճակի չլիներ նորից հառնել մոխիրներից ու վերականգնել անկախ պետությունը։

Ու այս համատեքստում այն, թե իբր ներկա իրավիճակում տեղի ունեցողը պետության և Եկեղեցու հակադրություն է, կեղծ թեզ է, քանի որ գործ ունենք ոչ թե պետության, այլ որոշակի ժամանակահատված կառավարող իշխանության հետ, իսկ իշխանությունը երբեք չի կարող նույնականացվել պետության հետ։ Պետությունը մնայուն արժեք է, իսկ իշխանություններն անընդհատ փոխվում են, որի հետ փոփոխության է ենթարկվում նաև տարվող քաղաքականությունը։

Ինչևէ, հենց այս կեղծ թեզի ներքո է Փաշինյանն առաջարկում, որ եկեղեցիներում Հայաստանի օրհներգը հնչի, ու իր այդ պնդումը հիմնավորում է նրանով, թե 301 թվականին քրիստոնեություն ընդունելուց հետո Եկեղեցին հիմնվել է պետության կողմից։ Բացի այն, որ հենց պատմականորեն է նա ակնհայտ սխալ թեզ շրջանառում (կամ մանիպուլացնում, ինչպես կամենաք), իր այս դիտարկումը նաև մի շարք այլ հարցեր է առաջ բերում՝ հաշվի առնելով նրա կառավարության կողմից տարվող քաղաքականությունը։

Նախ՝ գործող իշխանությունների պաշտոնավարումը հայտնի է նրանով, որ նրանք պայքար են մղում հայ ժողովրդի պատմության և պատմական ժառանգության դեմ։ Իսկ դա դրսևորվում է ինչպես «Հայոց եկեղեցու պատմության» առարկան դպրոցական ծրագրերից հանելով, այնպես էլ «Հայոց պատմությունը» խեղաթյուրելով և վերախմբագրելով, երբ այն դարձվում է ուղղակի որպես «Հայաստանի պատմություն»։ Ավելին, հենց Փաշինյանի ձեռքով է նոր դիսկուրս շրջանառության մեջ դրվել «պատմական Հայաստանի» և «իրական Հայաստանի» երկընտրանքի տեսքով։ Իսկ դա նախատեսում է հրաժարվել մեր պատմությունից, մեր ակունքներից ու ամեն ինչ սկսել նոր էջից, ինչպես, օրինակ՝ նա Արցախյան հիմնահարցում սկսեց նոր կետից, ու տեսանք, թե ինչ հետևանքներ դա ունեցավ մեզ համար։

Ավելին, այս ուղղությամբ Փաշինյանի իշխանության կողմից ամենաբարձր մակարդակով կոնկրետ թեզեր են դաշտ նետվել։ Դրա շրջանակում նա քննադատել է ինչպես Հայաստանի զինանշանն ու օրհներգը, այնպես էլ մյուս խորհրդանիշները։ Հենց նա էր, որ ԱԺ բարձր ամբիոնից նշում էր, թե զինանշանը պիտի փոխվի՝ ըստ երևույթին նկատի ունենալով այն հանգամանքը, որ դրա վրա պատկերված է բիբլիական Արարատը, որը հայ ժողովրդի պատմական գլխավոր խորհրդանիշներից է։ Մյուս կողմից էլ՝ հայտարարում էր, թե մեր զինանշանի վրա ի՞նչ գործ ունեն հայոց թագավորությունների խորհրդանիշները՝ առյուծի, արծվի և այլ պատկերների տեսքով, այդ կենդանիներն ի՞նչ կապ ունեն այսօրվա Հայաստանի՝ «իրական Հայաստանի հետ»։

Ըստ երևույթին, նա իր խնդիրն է համարում հայոց պետականության պատմական կապը կտրելը և խզելը (հասկանալի է, թե ում պահանջով), որպեսզի հայ ժողովուրդը մոռանա իր անցյալը, մասնավորապես այն հանցագործությունները, որ իր նկատմամբ իրագործվել են ցեղասպանության, էթնիկ զտումների և ռազմական հանցագործությունների տեսքով։ Ու ամենավերջին թարմ օրինակը Արցախի հայաթափումն էր՝ էթնիկ զտման տեսքով, որը համապատասխանում է մարդկության դեմ ուղղված հանցագործությունների շրջանակին։

Սակայն իրավիճակի երկդիմությունը դրսևորվում է նաև նրանով, որ Փաշինյանը մի կողմից հրաժարվում է ու մերժում է «պատմական Հայաստանի» հայեցակարգը, բայց մյուս կողմից էլ խորասուզվում է «պատմական Հայաստանի» կոնցեպտի կարևոր պահերի մեջ՝ ներկայացնելով մեր պետականության շղթայական կապը՝ սկսելով քրիստոնեությունը պետական կրոն ընդունելուց։ Կրկնենք՝ որքան էլ այդ «պատմական հղումները» կեղծ են: Փաստացի ինքը հակասում է հենց իրեն ու «դավաճանում» «իրական Հայաստանի» իր գաղափարախոսությանը։ Ու այդպիսով ցույց է տրվում իշխանությունների վարած քաղաքականության երկվությունը. երբ իրենց ձեռնտու է, ապա կարող են հղում կատարել պատմությանը, անցյալին, իսկ մեկ այլ դեպքում, երբ, օրինակ՝ խոսքը վերաբերում է պատմական արդարության վերականգնմանը և մեր պատմական ակունքներին, ապա դա մերժելի է։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաստն այն է, որ այսօր ներհայաստանյան ընտրազանգվածներն իրարից օտարացած են ավելի շատ, քան՝ մենք ու ադրբեջանցիք. Վահե Հովհաննիսյան«Մշտական էսկալացիայի» վտանգավոր վիճակն ու գլոբալ անվտանգության ռիսկերը. «Փաստ» Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ» Ֆասթ Բանկը 30 մլն դոլարի ֆինանսավորում է տրամադրել Firebird AI ընկերությանը Եթե դու հրաժարվում ես քո ճշմարտությունից, ապա ուրիշն իր կեղծիքը կձևակերպի որպես «ճշմարտություն». «Փաստ» «Կա ընտրության մեծ հնարավորություն. որքան շատ լինի մասնակցությունը, այնքան վարչական ռեսուրսով իշխանությունների կողմից ստացվող ձայների ընդհանուր կշիռը քիչ կլինի». «Փաստ» Մասնատված ընդդիմություն՝ ամրապնդվող իշխանություն. ընտրությունների գլխավոր ռիսկը ձայների փոշիացումն է Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի. «Փաստ» Գևորգ Գևորգյանը «Համահայկական ճակատ» կուսակցության հետ որևէ կապ չունի. «Փաստ» Վաղ մեկնարկած ընտրարշավ և ձևավորվող դաշինքներ. քաղաքական դաշտը մտել է ակտիվ փուլ Ինչո՞ւ է «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքի հուշագիրն ստորագրել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը. «Փաստ» Մոսկվայի հայերը Փաշինյանին դիմավորել են «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիայով. «Փաստ» Աֆղանստանում ավելի քան 40 մարդ է զnհվել ջրհեղեղների և սողանքների հետևանքով Կասեցվել է «էլ Գարդեն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԷրդողանն Իսրայելին անվանել է Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի գլխավոր մեղավոր Ապրիլի 11-ին ժամ 17:00-ին, Ազատության հրապարակ. Ալիկ ԱլեքսանյանՆիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, քանի որ նա է լինելու հաջորդ վարչապետը. Արման ՊետրոսյանՆիկոլ Փաշինյան գիտե՞ս, որ բանկը ավելի լուրջ է վերաբերվում իր փողին, քան դու մեր պետությանն ու ժողովրդին․ Արթուր ՄիքայելյանԷյֆելյան աշտարակի մի կտորը կարող է ձերը լինել «կլորիկ» գնով Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Արևմուտքը սկսել է միջամտել իր գործընկերների ընտրություններին. Զախարովա Օքսանա Սամոյլովան զիջումների է գնացել. նրանց կարողությունը չի բաժանվի Մի նախկին էլ դուք եք էլի. Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ը Իրանի հետ պшտերազմից հետո կվերանայի ՆԱՏՕ-ի արժեքն իր համար. Մարկո Ռուբիո«Հայ վիրտուոզներ» ծրագրի շրջանակում՝ միջազգային դասախոսների վարպետության դասերը Երևանում Կարծես խրամատներում լինեինք․ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Իտալիայի հավաքականի պարտությունըՍամվել Կարապետյանը` հայկական Սփյուռքի կողքինԴավիթի ապօրինի կալանքը և իրավունքի սահմանափակումների խնդիրը Հայաստանում․ Արամ ՎարդևանյանԱՄՆ-ը երկու-երեք շաբաթվա ընթացքում կավարտի Իրանի դեմ արշավը. Թրամփ Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է․ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտելԱդրբեջանի տարածքով դեպի Հայաստան կուղարկվի 5 վագոն հացահատիկ. ադրբեջանական ԶԼՄ-ներԴեսանտային գործողությունները և պարսից ծոցում իրանական կղզիների հնարավոր գրավման սցենարները 18-ամյա Դավիթին հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ. պաշտպան Ինչո՞ւ է Փաշինյանը Մոսկվա մեկնում Խաղաղությունը պետք է լինի ոչ թե հույս, այլ՝ երաշխավորված իրականություն. Արթուր ԴանիելյանՔաղաքական դաշտը դարձել է ստի և ատելության խոսք տարածելու հարթակ․ Արմեն ՄանվելյանՄեր հասարակությունը պետք է ընտրություն կատարի երկու տարբերակների միջև. Նարեկ Կարապետյան Էդքան տղա էս, բաց թող քաղբանտարկյալներին, կարճիր շինծու գործերն ու ազնիվ պայքարիր․ Արշակ Կարապետյան Պետությունը ուժեղ է ոչ թե այն ժամանակ, երբ վախեցնում է, այլ երբ վստահություն է ներշնչում իր քաղաքացիներին՝ հատկապես երիտասարդներին. Շաքե ԻսայանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով Դեգրադացիա՝ «Level ՔՊ» Տաղանդավոր Գարի Քյոսայանը և ամերիկյան ջազի վարպետները միասին ջազային հրավառություն են խոստանում Այս իշխանությունն ուրացել է իր բոլոր խոստումները․ Ավետիք ՔերոբյանԱյս իշխանությունը փուլ առ փուլ իրականացրեց Արցախի հանձնումը․ Ավետիք Չալաբյան ԱՄՆ ԶՈՒ-ն հերքել է փետրվարի 28-ին Իրանում դպրոցին hարվածելու մեղադրանքները Ադրբեջանը շարունակում է ակտիվ հակահայ քաղաքականությունը, իսկ սրանք պետական ապարատի ողջ ներուժն ուղղում են ռեպրեսիոն ապարատի գործածմանը․ Տիգրան Աբրահամյան Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Գլխավոր խնդիրն է՝ թույլ չտալ, որ այս իշխանությունը վերարտադրվի․ Աննա ԿոստանյանԱնատամ արձագանք ադրբեջանական սադրանքին Ձեր ժամանակավոր և թույլ խաղաղությանն այլևս ոչ մեկ չի հավատում. Արեգա Հովսեփյան