Լրահոս
Կարևոր


Ամբողջ երկիրը դարձել է Փաշինյանի վախերի ու տագնապների պատանդը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կանխատեսելիորեն կալանավորվեց: Կանխատեսելիորեն՝ ոչ թե այն պատճառով, որ Փաշինյանի իշխանությունը դատարանին ինչոր հիմնավոր փաստարկներ էր ներկայացրել, այլ այն պատճառով, որ այսօր Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է, որին ոչ մի փաստարկ, օրենք պետք չէ՝ որևէ մեկի վրա գործ «կարելու» և նրան ազատությունից զրկելու համար: Ավելին, գաղտնիք չէ, որ ունեն իրենց «սրտի» «հերթապահ» 2-3 դատավորի՝ ի դեմս, օրինակ՝ Մասիս Մել քոնյանի: Այնպես որ, այդ առումով, կրկնենք, անակնկալներ չկան:

Տարբեր ու բավականին հիմնավորված վարկածներ կարելի է դիտարկել, թե ինչով էր պայմանավորված Արշակ սրբազանի կալանավորումը:

Մասնավորապես, նկատենք, որ Հայ առաքելական եկեղեցին, չնայած Փաշինյանի ու նրա գլխավորած իշխանության կողմից իրականացվող սիստեմատիկ հալածանքներին, տեղի չի տալիս և Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ դիմադրում է հակաեկեղեցական արշավանքին:

Այդ առումով Մայր Աթոռի դիվանապետը կարևոր հոգևորական է, ուստի Փաշինյանն անթաքույց ձգտում էր նրա կալանավորմանը: Ավելին, Փաշինյանն ու քպականները Արշակ սրբազանին համարում են իրենց թշնամին, որովհետև սրբազանը նզովել է Հայոց ցեղասպանությունը ուրացողներին, Հայրենիքը ուրացողներին, Հայ եկեղեցին կործանել ցանկացողներին: Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը, որ պլանավորել է հերթական հակաեկեղեցական, կեղծ «պատարագն» անցկացնել Գյումրու Յոթ վերք եկեղեցում, դեռ այնտեղ չգնացած, դղրդյունով տապալվել է այդ ձեռնարկման հարցում: Շիրակի թեմի բոլոր հոգևորականները մերժել են փաշինյանական «ծիսակարգով» պատարագ մատուցել, ու ստիպված են «արենդով» քահանա գտնել:

Այս ամենը, իհարկե, կարելի է ավելի հանգամանորեն դիտարկել: Կարելի է հանգամանորեն անդրադառնալ նրան, թե ինչու 8 տարի առաջվա իրադարձությունների հետ կապված ինչ-որ «հանգամանք» (ընդ որում, չափազանց կասկածելի) հանկարծ ու քերական վարույթ նախաձեռնելու առիթ դարձավ հենց հիմա: Բայց տեղի ունեցածը, կարծում ենք, ունի և այլ, ոչ պակաս շարժառիթներ:

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը երբեք էլ ինքն իր վրա վստահ չի եղել: Առնվազն՝ որպես վարչապետ: Բացի այն, որ նա ակնհայտորեն ոչ իր հագով «կոստյումի» մեջ է մտել, արդեն անցած գրեթե 8 տարիներին այնքան աղետային հետևանքներ է հարուցել, որ նշված անվստահությունը վերածվել է շարունակական վախերի, տագնապների ու անհանգստությունների: Դրանց շարքում ամենից առաջինը, իհարկե, իշխանությունը կորցնելու վախն է: Իշխանությունը հավերժ չէ, Նիկոլ Փաշինյանի դեպքում՝ առավել ևս, քանի որ նա այլևս «ոչ մի գրամ» հանրային վստահություն չունի, և այն կորցնելը, պաշտոնազրկվելը, բնականորեն, անխուսափելի է: Ավելին, դա շատ մոտ է, ինչն էլ սարսափեցնում է Նիկոլ Փաշինյանին:

Իսկ ընդհանրապես, իշխանությունը կորցնելու վախը բռնապետական վախ է: Վախ ու կասկածներ, որ մերձավորները դավեր են նյութում: Վախ ու կասկածներ, որ իր թիկունքում իր քպականները ինչ-ինչ բաներ են պայմանավորվում: Վախ, որ այս կամ այն անհամաձայնությունը կարող է վերաճել ժողովրդական շարժման, որն իրեն կզրկի իշխանությունից: Պարզապես վախ, որ հանրության վստահությունը վայելող այլ ինստիտուտներ, ուժեր ու անհատներ կան: Ու ինքը դրանց շարքում չէ այլևս:

Այն ամենից հետո, ինչ արել է Փաշինյանը Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի հետ, բնականաբար, լիովին տեղ ունի թե՛ վստահ չլինելու, թե՛ զանազան վախեր ունենալու: Նա այլևս ոչինչ չունի առաջարկելու՝ թշնամուն ձեռնտու նոր տարածքային զիջումներից, ՀՀ քաղաքացիների դեմ ռեպրեսիաներից, կալանավորումներից, հետապնդումներից ու հալածանքներից բացի: Թերևս նոր արկածախնդրական որոշումներ ու նոր աղետներ:

Եվ հենց այդ վախերի, տագնապների ու անհանգստությունների ուղիղ վկայությունն են քրեական գործերն ու կալանավորումները: Դա հենց ամենից ցայտուն վկայությունն է, որ ինքը վստահություն չունի, եթե չասվի, որ վախենում է: Ինքնավստահ, ոտքերի վրա ամուր կանգնած մարդը նման մեթոդների դիմելու կարիք չունի: Ու, պետք է նկատել, որ դա հիմնավորված ընկալում է նրա կողմից: Վատն այն է, որ մեր երկրի ամբողջ պետական համակարգը, իրավապահ, քննչական, դատական բոլոր մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, ամբողջ ժողովուրդը, երկրի ամբողջ կյանքը դարձել են Փաշինյանի վախերի ուի տագնապների պատանդը:

Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Փաշինյանը Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներն իրականացնում է բազմադարյա կառույցը կազմաքանդելու նպատակով, ինչը մեր ազգի թշնամիների վաղեմի երազանքն է: Ու աննախադեպ իրավիճակ է ստեղծվել. Հայաստանի անկախ պետականության պայմաններում, հենց այս պահին Հայ առաքելական եկեղեցու 4 սրբազան հայրեր կալանավորված են՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: Ըստ որում, կալանավորված են ակնհայտորեն անհեթեթ, բացարձակապես հիմնազուրկ մեղադրանքներով: Այնպիսի մեղադրանքներով, հատկապես վերջին դեպքում, որ փաշինյանական իշխանությունը կարծես ցանկանում է այդպիսով նաև ծաղրել բանականությունը:

Իհարկե, պետք է նաև նշել, որ խիստ կասկածելի է, թե դա ինչ արդյունք պիտի տա Փաշինյանին: Հա, նա գուցե գտել է իր դուդուկի տակ պարելու պատրաստ մի քանի եպիսկոպոսի կամ պարզապես քահանայի, այդ թվում՝ կարգալույծ եղած: Բայց ՀԱԵ իրական նվիրյալները բարձր ճակատով դիմակայում են ՔՊ-ի ու Փաշինյանի հակաքրիստոնեական, հակաեկեղեցական հալածանքներին:

Իսկ Փաշինյանը, շարունակելով կառչած մնալ իշխանությանը, թերևս արդեն հասկանում է, որ իր հենարանը մնացել են իրավապահ մարմինները, ըստ որում՝ ոչ բոլորը: Այնպես չէ, որ իրավապահ մարմիններում բոլորն անխտիր ոգևորված են այս ամեն ինչից: Բոլորը չեն, օրինակ՝ Մասիս Մելքոնյան ու Արմեն Դանիել յան: Բայց, դե, կան...

Իսկ Եկեղեցին մեր ժողովրդի ինքնության ողնաշարային հենարանն է: Հենց դրա՛ պատճառով է, որ այս արշավը, պատերազմը, հալածանքը ուղղվել է Եկեղեցու՝ որպես ազգային ու ցանցային կառույցի դեմ: Ու գիտե՞ք, դժվար թե Թուրքիան ու Ադրբեջանն այսքան վնաս հասցնեին հայ ժողովրդին, ազգային արժեքներին, Հայ առաքելական եկեղեցուն, որքան արդեն պատճառել է փաշինյանական իշխանությունը: Սա, ըստ էության, հոգևոր պատերազմ է հայ ժողովրդի, մեր ինքնության ու պատմական հիշողության դեմ: Փաշինյանական իշխանության «կգբ»-ական նկուղներում խոշտանգվող մեր հայ սրբազանները, կարծում ենք, ուղեցույց և օրինակ պիտի լինեն՝ տոկալու, դիմակայելու և վերապրելու համար:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանՀայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՍյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն ՄխիթարյանՔիմ Քարդաշյանը սև կրծկալով զարմացրել է Սուրբ Ծննդյան երեկույթի հյուրերին Միայն լավ կրթությամբ կարող է կառուցվել ուժեղ Հայաստան․ Արթուր ԴանիելյանՎաղը մետրոն կաշխատի մինչեւ 01.00–ն Շարունակելով «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամների այցը Սյունիքում՝ համոզված ենք, որ միասին կերտելու ենք ուժեղ ՀայաստանԳազայի հատվածում «Բայրոն» փոթորկի հետևանքով առնվազն 14 մարդ Է զոհվել 6 ամսից մենք կգանք ու կլուծենք բոլոր խնդիրները ի շահ մեր ժողովրդի․ Ալիկ ԱլեքսանյանԱյսօր տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության V համագումարը՝ նվիրված կուսակցության 10-ամյա հոբելյանինՀայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են հաջորդ տարի էլեկտրաէներգիայի ներկրման ավելացումըՀատկապես սահմանամերձ համայնքներում դպրոց փակելը հավասարազոր է գյուղը դատարկելու կանաչ լույսին․ Մարիաննա ՂահրամանյանՎրաստանը կուժեղացնի վերահսկողությունը՝ մաքսային գոտիներում թմրանյութերի մաքսանենգության աճի պատճառովԶելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա Էլի ասել եմ՝ գործող իշխանության հետ մատաղ ուտելու էլ չենք գնա. Էդմոն Մարուքյանը՝ դաշինք կազմելու մասինԴեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»Պատվոգրեր ու խրախուսական պարգևներ՝ ոչ օլիմպիական մարզաձևերը ներկայացնող մարզիկներին և մարզիչներին ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական կալիումի նկատմամբ պատժամիջոցները Էրդողանը հայտարարել է, որ Թրամփի հետ կքննարկի Ուկրաինայի խաղաղության ծրագիրը Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ Գործող վարչախմբի քաղաքականությունը բերում է նոր զիջումների. Ավետիք Չալաբյան «Հայրենիքի» զարգացման հերթական փուլը. Արթուր Վանեցյան«ՀայաՔվեն» այլևս պարզապես միավորում չէ․ այն վերածվում է նոր քաղաքական ուժի․ Արմեն Մանվելյան ՀՀ-ն այսօր «КГБ»-ի բանտ ունի, որտեղ նստած են արքեպիսկոպոսներ, ի՞նչ եվրոպական մոդել. Մարուքյան «Լուսավոր Հայաստանը» նշում է իր 10–ամյակը. Էդմոն Մարուքյան Սահմանադրական փոփոխությունները ոչնչացնում են Անկախության հռչակագիրը․ Արմեն Մանվելյան«Լուսավոր Հայաստանը» կմասնակցւ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին. Էդմոն ՄարուքյանԵկեղեցու դեմ արշավը մեզ շեղում է իրական խնդիրներից. Մենուա Սողոմոնյան Հայկական ճշմարտությունները աստիճանաբար իրենց տեղը զիջում են թշնամու նարատիվներին. Էդմոն Մարուքյան Թոշակառու գնդապետը ստիպված տաքսի քշի, որ նախարարուհին 200 հազար դոլար արժողությամբ տուն առնի՞. Արշակ ԿարապետյանԿատարողներին գտել են, պատվիրատուներին՝ ոչԳիտության ճակատագիրը չի կարող որոշվել առանց գիտնականների․ Ատոմ Մխիթարյան Ֆիկտիվ տնտեսական աճի մասին. Աշոտ Ֆարսյան Կաթողիկոսի դեմ նոր մեղադրանք են ուզում կարել՝ հոգևորականների ձեռամբ Հայկական կողմը հաստատել է, որ ադրբեջանական նավթ են ուզում գնել «ԱԼԴԵ» կուսակցության նախագահ Սվենյա Հահնի շնորհավորական ուղերձը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ Հայաստանի իշխանությունների հերթական հակառուսական քայլը Մեր թոշակառուները լքված են իշխանության կողմից․ Հրայր Կամենդատյան Վահե Շաբանյան — ԶՊՄԿ հարստացուցիչ ֆաբրիկայի ֆլոտատոր Ձեր իշխանության յոթ տարիների ընթացքում ՀՀ պարտքը ավելացել է ութ մլրդ ԱՄՆ դոլարով. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր 60%-ը կարող է փոխել ադրբեջանացման արշավը. Էդմոն ՄարուքյանԱշխարհի առաջին բեռնատար նավը, որը ծածկված է արևային վահանակներով, պատրաստ է նավարկությանԻշխանությունն ընդդեմ Եկեղեցու. վերջին անկախ ամրոցի գրոհը Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ. «Փաստ» Արտաքին միջամտության վտանգավոր զուգահեռականները. «Փաստ» «Դա ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում». «Փաստ» Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան. հասարակության 61,3 տոկոսը համոզված է դրանում