Լրահոս
Կարևոր


Փաշինյանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը եկեղեցու վրա

Քաղաքականություն

Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը օրեցօր լարվում է։ Վարչապետի կողմնակիցների վերջին նախաձեռնությունները, որոնք փորձում են օգտագործել այն փաստը, որ Ազգային եկեղեցական խորհուրդը երկար ժամանակ չի գումարվել, օրինական գործընթացի քողի տակ վերածվել են կաթողիկոսին հեռացնելու վտանգավոր փորձի։ Իշխանությունները, ըստ ամենի, ձգտում են ձևավորել կառավարելի հոգևոր առաջնորդ, որը կհնչեցնի քաղաքական ուժին հաճո ուղերձներ՝ եկեղեցուն զրկելով իր ինքնուրույնությունից և պատմական առաքելությունից։

Սա, սակայն, ընդամենը վարչական քայլ չէ։ Եկեղեցու ներքին կյանքին միջամտությունը դարձել է իշխանության համար ճնշման նոր գործիք։ Փորձ է արվում Հայ Առաքելական Եկեղեցին վերածել իշխող ուժին ենթակա կառույցի՝ կտրելով ազգին իր հոգևոր արմատներից։ Փաշինյանը, իր թիմի հետ միասին, հոգևորականության շրջանում որոնում է այնպիսի մարդկանց, որոնք կհամաձայնեն ներգրավվել այս գործընթացում։

Էականն այն է, որ եկեղեցին այսօր մնում է վերջին խոշոր ազգային ինստիտուտը, որն ամբողջությամբ դուրս է վարչական վերահսկողությունից և շարունակում է պահել ազատ խոսքի ու ինքնուրույն դիրքորոշման իրավունքը։ Այդ պատճառով էլ ճնշումները գնալով ուժեղանում են։

Քաղաքագետ Արմեն Հովասափյանը համոզված է, որ իշխանության հակաեկեղեցական քաղաքականությունը խճճված, հակասական և ակնհայտ պարտվողական է.
«Փաշինյանը խրվել է իր իսկ սկսած հակաեկեղեցիական արշավի մեջ։ Երբ տեսնում է, որ հերթական հարձակումն արդյունք չի տալիս, դիմում է ծայրահեղ քայլերի՝ թեման շեղելով և մի նոր հնարք գործադրելով։ Վերջին օրինակն այն է, որ ամիսներ շարունակ թմբկահարվող «կուսակրոնության» մասին աղմուկը հանկարծակի վերացավ, որովհետև հանրությունը շատ արագ հասկացավ դրա արհեստական լինելը։ Թեզն սպառվեց, հասարակական հակազդեցությունը՝ մեծացավ»։

Հովասափյանը ընդգծում է նաև, որ թիրախն այլևս միայն Վեհափառն չէ.
«Նպատակն ամբողջ եկեղեցին հիմնահատակ թուլացնելն է։ Նիկոլն ու իր մերձավորները այնքան էին տարվել արհեստական մեղադրանքներով, որ նույնիսկ Հայրապետի եղբոր դստեր լուսանկարներն էին տարածում՝ փորձելով վարկաբեկման հերթական ալիք բարձրացնել»։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով Արշակ Սրբազանի ձերբակալությանը, զգուշացնում է, որ դրանով բացվում է նոր, վտանգավոր ճանապարհ.
«Մայր Աթոռի շուրջ ճնշումների օղակը սեղմվում է։ Հայաստանը մտնում է ռեպրեսիվ նոր փուլ, որտեղ ազգային ինստիտուտները և հանրային հեղինակությունները դառնում են իշխանության վերարտադրության թիրախ»։

Նույն մտահոգությունն արտահայտում է նաև ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ նշելով.
«Հայ Առաքելական Եկեղեցու դեմ տարվող պայքարը անցնում է պետական ահաբեկչության սահմանը»։

Արշակ Սրբազանի ձերբակալությանը արձագանքել է նաև միջազգային ճանաչում ունեցող փաստաբան Ռոբերտ Ամստերդամը՝ ընդգծելով հոգևորականին անձամբ ճանաչելու իր փորձը.
«Ինձ խորապես վրդովեցնում է իշխանության պահվածքը, որը հավատացյալներին պաշտպանելու փոխարեն ձերբակալում է համայնքի առաջնորդներին՝ սեփական անապահովությունն ու ժողովրդի կամքից ունեցած վախը քողարկելու համար։ Թող Աստված զորություն պարգևի Արշակ Սրբազանին»։

Տիրող մթնոլորտը վկայում է մեկ բան՝ պետական ճնշումը եկեղեցու նկատմամբ դարձել է համակարգային և նպատակային։ Ազգային ինքնության առանցքային հաստատությունը փորձ է արվում ներկայացնել որպես խոչընդոտ իշխանության քաղաքական ծրագրերին։ Սակայն որքան էլ փորձեն ճնշել, Հայ Առաքելական Եկեղեցին շարունակում է մնալ այն եզակի կառույցներից մեկը, որը պահպանում է անկախ դիրքորոշում, ազգային արժանապատվություն և պատմական հիշողություն։

MPEI-ն առաջարկում է նոր մեթոդ արևային վահանակների կյանքի տևողությունը երկարացնելու համար Մեր զինվորների անվտանգ վերադարձը տուն երաշխավորված է, որովհետև հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը կբերի ուժեղ և կայուն խաղաղությունԱՄՆ-ի և նրա եվրոպացի դաշնակիցների միջև լարվածությունը շարունակում է աճել. Արտակ ԶաքարյանԱյս իշխանությունների բերած «խաղաղության» համար ստիպված ենք լինելու վճարել․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ-ն այս տարի ևս միանալու է CaseKey ուսանողական մրցույթինԱյսօր լրանում է 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի տասներորդ տարելիցըՄի հոգի կա` պատկերացնում է, որ ինքը Մուսոլինիի ռեինկարնացիան է. Հրայր Կամենդատյան Փաշինյանի մնալու դեպքում ՀՀ-ն օկուպացիայի կենթարկվի առանց պատերազմի Փաստն այն է, որ այսօր ներհայաստանյան ընտրազանգվածներն իրարից օտարացած են ավելի շատ, քան՝ մենք ու ադրբեջանցիք. Վահե Հովհաննիսյան«Մշտական էսկալացիայի» վտանգավոր վիճակն ու գլոբալ անվտանգության ռիսկերը. «Փաստ» Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ» Ֆասթ Բանկը 30 մլն դոլարի ֆինանսավորում է տրամադրել Firebird AI ընկերությանը Եթե դու հրաժարվում ես քո ճշմարտությունից, ապա ուրիշն իր կեղծիքը կձևակերպի որպես «ճշմարտություն». «Փաստ» «Կա ընտրության մեծ հնարավորություն. որքան շատ լինի մասնակցությունը, այնքան վարչական ռեսուրսով իշխանությունների կողմից ստացվող ձայների ընդհանուր կշիռը քիչ կլինի». «Փաստ» Մասնատված ընդդիմություն՝ ամրապնդվող իշխանություն. ընտրությունների գլխավոր ռիսկը ձայների փոշիացումն է Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի. «Փաստ» Գևորգ Գևորգյանը «Համահայկական ճակատ» կուսակցության հետ որևէ կապ չունի. «Փաստ» Վաղ մեկնարկած ընտրարշավ և ձևավորվող դաշինքներ. քաղաքական դաշտը մտել է ակտիվ փուլ Ինչո՞ւ է «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքի հուշագիրն ստորագրել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը. «Փաստ» Մոսկվայի հայերը Փաշինյանին դիմավորել են «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիայով. «Փաստ» Աֆղանստանում ավելի քան 40 մարդ է զnհվել ջրհեղեղների և սողանքների հետևանքով Կասեցվել է «էլ Գարդեն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԷրդողանն Իսրայելին անվանել է Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի գլխավոր մեղավոր Ապրիլի 11-ին ժամ 17:00-ին, Ազատության հրապարակ. Ալիկ ԱլեքսանյանՆիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, քանի որ նա է լինելու հաջորդ վարչապետը. Արման ՊետրոսյանՆիկոլ Փաշինյան գիտե՞ս, որ բանկը ավելի լուրջ է վերաբերվում իր փողին, քան դու մեր պետությանն ու ժողովրդին․ Արթուր ՄիքայելյանԷյֆելյան աշտարակի մի կտորը կարող է ձերը լինել «կլորիկ» գնով Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Արևմուտքը սկսել է միջամտել իր գործընկերների ընտրություններին. Զախարովա Օքսանա Սամոյլովան զիջումների է գնացել. նրանց կարողությունը չի բաժանվի Մի նախկին էլ դուք եք էլի. Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ը Իրանի հետ պшտերազմից հետո կվերանայի ՆԱՏՕ-ի արժեքն իր համար. Մարկո Ռուբիո«Հայ վիրտուոզներ» ծրագրի շրջանակում՝ միջազգային դասախոսների վարպետության դասերը Երևանում Կարծես խրամատներում լինեինք․ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Իտալիայի հավաքականի պարտությունըՍամվել Կարապետյանը` հայկական Սփյուռքի կողքինԴավիթի ապօրինի կալանքը և իրավունքի սահմանափակումների խնդիրը Հայաստանում․ Արամ ՎարդևանյանԱՄՆ-ը երկու-երեք շաբաթվա ընթացքում կավարտի Իրանի դեմ արշավը. Թրամփ Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է․ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտելԱդրբեջանի տարածքով դեպի Հայաստան կուղարկվի 5 վագոն հացահատիկ. ադրբեջանական ԶԼՄ-ներԴեսանտային գործողությունները և պարսից ծոցում իրանական կղզիների հնարավոր գրավման սցենարները 18-ամյա Դավիթին հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ. պաշտպան Ինչո՞ւ է Փաշինյանը Մոսկվա մեկնում Խաղաղությունը պետք է լինի ոչ թե հույս, այլ՝ երաշխավորված իրականություն. Արթուր ԴանիելյանՔաղաքական դաշտը դարձել է ստի և ատելության խոսք տարածելու հարթակ․ Արմեն ՄանվելյանՄեր հասարակությունը պետք է ընտրություն կատարի երկու տարբերակների միջև. Նարեկ Կարապետյան Էդքան տղա էս, բաց թող քաղբանտարկյալներին, կարճիր շինծու գործերն ու ազնիվ պայքարիր․ Արշակ Կարապետյան Պետությունը ուժեղ է ոչ թե այն ժամանակ, երբ վախեցնում է, այլ երբ վստահություն է ներշնչում իր քաղաքացիներին՝ հատկապես երիտասարդներին. Շաքե ԻսայանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով Դեգրադացիա՝ «Level ՔՊ» Տաղանդավոր Գարի Քյոսայանը և ամերիկյան ջազի վարպետները միասին ջազային հրավառություն են խոստանում