Լրահոս
Կարևոր


Արդյունաբերության ոլորտի տատանվող հիմքերը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի արդյունաբերության ոլորտում վերջին ամիսներին արձանագրված փոփոխությունները վկայում են մի իրավիճակի մասին, որտեղ հստակ նկատվում է աճի տեմպերի արագացում, սակայն այդ աճի հիմքում ընկած գործոնները շարունակում են մնալ անկայուն և կարճաժամկետ ազդեցությունների դաշտում։

Սրա մասին է վկայում նաև «Լույս» հիմնադրամի կատարած վերլուծությունը։ Այսպես, 2025 թվականի հոկտեմբերին արդյունաբերության ոլորտում արձանագրված 17,9 տոկոս աճը, որը նախորդ ամսվա համեմատ արագացել է 7,8 տոկոսային կետով, առաջին հայացքից կարող է հույս ներշնչող թվալ, սակայն երբ խորությամբ դիտարկում ենք ամբողջ տարվա կուտակային տվյալները, ինչպես նաև տարբեր ենթաոլորտների ներսում արձանագրված տատանումները, ակնհայտ է դառնում, որ արդյունաբերական աճի այս փուլը դեռևս խոցելի է և ենթակա է արագ փոփոխությունների։ Հատկանշական է, որ հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում արդյունաբերության ոլորտում կուտակային անկումը դեռևս մնում է բացասական՝ կազմելով -3 տոկոս, թեև այդ անկման տեմպը զգալիորեն մեղմվել է նախորդ ամսվա համեմատ, ինչը հուշում է որոշակի վերականգնողական ընթացքի մասին, սակայն նաև վկայում է, որ ոլորտի կառուցվածքային խնդիրները և արտաքին ազդեցությունների ներգործությունը շարունակում են մնալ առանցքային։

Արդյունաբերության ոլորտում արձանագրված այս տատանումների հիմնական պատճառներից է արտադրական ենթաճյուղերի ոչ համաչափ զարգացումը։ Վերջին ամիսների ընթացքում աճի և անկման տեմպերը էականորեն տարբեր են եղել մի շարք ենթաոլորտներում, ինչի արդյունքում ընդհանուր արդյունաբերական պատկերը դառնում է ոչ միայն տատանողական, այլ նաև ռազմավարական պլանավորման համար դժվար կանխատեսելի։ Մասնավորապես, արդյունաբերության կուտակային անկումը 2025 թվականի առաջին ինն ամսվա ընթացքում հիմնականում պայմանավորված է մշակող արդյունաբերության ոլորտի 10,2 տոկոս անկմամբ, որի նպաստումն ընդհանուր արդյունաբերության անկմանը կազմել է 7,2 տոկոսային կետ։ Սա մտահոգիչ միտում է, քանի որ մշակող արդյունաբերությունը համարվում է ոլորտի աճի հիմնական շարժիչ ուժը, և դրա անկումը կարող է երկարաժամկետ բացասական հետևանքներ ունենալ ինչպես տնտեսական աճի, այնպես էլ զբաղվածության և արտահանման ոլորտներում։

Այս համատեքստում հատկապես ուշագրավ է մշակող արդյունաբերության ենթաոլորտներում արձանագրված հակադիր միտումները։ Չնայած կուտակային անկմանը, վերջին ամսվա ընթացքում որոշ ենթաոլորտներում արձանագրվել են բավականին բարձր աճի տեմպեր, ինչն արտահայտվել է հատկապես սննդամթերքի արտադրության, ծխախոտային արտադրատեսակների և հիմնական մետաղների արտադրության ոլորտներում։ Սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, մշակող արդյունաբերության աճը կազմել է 12,1 տոկոս՝ զգալիորեն արագանալով օգոստոսի ցուցանիշի համեմատ։ Այս աճը հիմնականում պայմանավորված է եղել հենց նշված երեք ենթաոլորտի դրական դինամիկայով. մասնավորաբար, սննդամթերքի արտադրության աճը կազմել է 20,4 տոկոս, այն դեպքում, երբ դեռ օգոստոսին այդ ոլորտում արձանագրվել էր 4,8 տոկոս անկում։ Ծխախոտի արտադրության աճի տեմպը ևս զգալիորեն արագացել է՝ օգոստոսի 17,1 տոկոսից սեպտեմբերին հասնելով 32,4 տոկոսի։

Բարձր աճի տեմպերը շատ հաճախ պայմանավորված են լինում ոչ թե կառուցվածքային բարեփոխումներով կամ երկարաժամկետ ներդրումային քաղաքականությամբ, այլ մեկանգամյա, ժամանակավոր ազդեցություններով։ Օրինակ՝ սննդամթերքի արտադրության ոլորտում նման աճը կարող է պայմանավորված լինել ինչպես սեզոնային գործոններով, այնպես էլ որոշակի ապրանքների արտահանման հնարավորությունների ընդլայնմամբ, ներմուծման սահմանափակումներով կամ ներքին շուկայի պահանջարկի կտրուկ փոփոխություններով։ Ծխախոտի արտադրության աճը կարող է պայմանավորված լինել արտահանման նոր շուկաների ձեռքբերմամբ կամ տեղական հարկային քաղաքականության փոփոխություններով, մինչդեռ մետաղների արտադրության տատանումները հիմնականում կախված են միջազգային շուկայի գների դինամիկայից, արտահանման պայմաններից և հումքի մատակարարման անխափանությունից։

Այս հանգամանքները վկայում են, որ արդյունաբերության ոլորտի կայուն աճի ապահովման համար անհրաժեշտ են կառուցվածքային բարեփոխումներ, տեխնոլոգիական արդիականացում, նորարարության խթանում, նոր նախաձեռնությունների իրականացում և շուկաների դիվերսիֆիկացում, այլապես բարձր աճի պոռթկումները կարող են նույնքան արագ փոխարինվել անկման փուլերով։

Հատկանշական է նաև, որ արդյունաբերության ոլորտի ներկա կառուցվածքը Հայաստանում դեռևս մեծապես կախված է մի քանի ենթաոլորտից, ինչը ստեղծում է համակարգային խոցելիություն։ Եթե վերլուծենք արդյունաբերության կառուցվածքային պատկերը, կտեսնենք, որ հատկապես մեծ նշանակություն ունեն հանքարդյունաբերությունը, մետաղների արտադրությունը, սննդամթերքի և ծխախոտի արտադրությունը։

Միևնույն ժամանակ, արդյունաբերության մյուս կարևոր ճյուղերը՝ քիմիական արտադրությունը, մեքենաշինությունը, էլեկտրոնիկայի արտադրությունը, դեռևս չեն հասել այն մակարդակին, որը կնպաստեր ոլորտի դիվերսիֆիկացմանը և կայունացմանը։ Սա հատկապես ակնառու է համաշխարհային տնտեսական ցնցումների, էներգակիրների գների տատանումների, միջազգային շուկաների անկայունության պայմաններում, երբ մեկ ռիսկի գործոնը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ողջ արդյունաբերության համար։

Նկատելի է նաև, որ Հայաստանի արդյունաբերական ոլորտը մեծապես կախված է հումքի ներմուծումից, էներգակիրների գներից, արտահանման շուկաների հասանելիությունից և միջազգային համագործակցության հնարավորություններից։ Վերջին տարիների աշխարհաքաղաքական և տնտեսական անկայունությունը, լոգիստիկ շղթաների խափանումները, փոխարժեքների տատանումները, ինչպես նաև ներմուծման և արտահանման սահմանափակումները զգալիորեն ազդում են արդյունաբերական աճի տեմպերի վրա։

Այս ոլորտում կայուն աճ ապահովելու համար պետությունն ու մասնավոր հատվածը պետք է մշտապես գնահատեն արտաքին ռիսկերը, մշակեն ճկուն ռազմավարություններ և արագ արձագանքեն շուկայի պահանջներին։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank-ն արժանացել է Commerzbank-ի STP Excellence Award 2025 մրցանակինMPEI-ն առաջարկում է նոր մեթոդ արևային վահանակների կյանքի տևողությունը երկարացնելու համար Մեր զինվորների անվտանգ վերադարձը տուն երաշխավորված է, որովհետև հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը կբերի ուժեղ և կայուն խաղաղությունԱՄՆ-ի և նրա եվրոպացի դաշնակիցների միջև լարվածությունը շարունակում է աճել. Արտակ ԶաքարյանԱյս իշխանությունների բերած «խաղաղության» համար ստիպված ենք լինելու վճարել․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ-ն այս տարի ևս միանալու է CaseKey ուսանողական մրցույթինԱյսօր լրանում է 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի տասներորդ տարելիցըՄի հոգի կա` պատկերացնում է, որ ինքը Մուսոլինիի ռեինկարնացիան է. Հրայր Կամենդատյան Փաշինյանի մնալու դեպքում ՀՀ-ն օկուպացիայի կենթարկվի առանց պատերազմի Փաստն այն է, որ այսօր ներհայաստանյան ընտրազանգվածներն իրարից օտարացած են ավելի շատ, քան՝ մենք ու ադրբեջանցիք. Վահե Հովհաննիսյան«Մշտական էսկալացիայի» վտանգավոր վիճակն ու գլոբալ անվտանգության ռիսկերը. «Փաստ» Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ» Ֆասթ Բանկը 30 մլն դոլարի ֆինանսավորում է տրամադրել Firebird AI ընկերությանը Եթե դու հրաժարվում ես քո ճշմարտությունից, ապա ուրիշն իր կեղծիքը կձևակերպի որպես «ճշմարտություն». «Փաստ» «Կա ընտրության մեծ հնարավորություն. որքան շատ լինի մասնակցությունը, այնքան վարչական ռեսուրսով իշխանությունների կողմից ստացվող ձայների ընդհանուր կշիռը քիչ կլինի». «Փաստ» Մասնատված ընդդիմություն՝ ամրապնդվող իշխանություն. ընտրությունների գլխավոր ռիսկը ձայների փոշիացումն է Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի. «Փաստ» Գևորգ Գևորգյանը «Համահայկական ճակատ» կուսակցության հետ որևէ կապ չունի. «Փաստ» Վաղ մեկնարկած ընտրարշավ և ձևավորվող դաշինքներ. քաղաքական դաշտը մտել է ակտիվ փուլ Ինչո՞ւ է «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքի հուշագիրն ստորագրել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը. «Փաստ» Մոսկվայի հայերը Փաշինյանին դիմավորել են «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիայով. «Փաստ» Աֆղանստանում ավելի քան 40 մարդ է զnհվել ջրհեղեղների և սողանքների հետևանքով Կասեցվել է «էլ Գարդեն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԷրդողանն Իսրայելին անվանել է Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի գլխավոր մեղավոր Ապրիլի 11-ին ժամ 17:00-ին, Ազատության հրապարակ. Ալիկ ԱլեքսանյանՆիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, քանի որ նա է լինելու հաջորդ վարչապետը. Արման ՊետրոսյանՆիկոլ Փաշինյան գիտե՞ս, որ բանկը ավելի լուրջ է վերաբերվում իր փողին, քան դու մեր պետությանն ու ժողովրդին․ Արթուր ՄիքայելյանԷյֆելյան աշտարակի մի կտորը կարող է ձերը լինել «կլորիկ» գնով Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Արևմուտքը սկսել է միջամտել իր գործընկերների ընտրություններին. Զախարովա Օքսանա Սամոյլովան զիջումների է գնացել. նրանց կարողությունը չի բաժանվի Մի նախկին էլ դուք եք էլի. Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ը Իրանի հետ պшտերազմից հետո կվերանայի ՆԱՏՕ-ի արժեքն իր համար. Մարկո Ռուբիո«Հայ վիրտուոզներ» ծրագրի շրջանակում՝ միջազգային դասախոսների վարպետության դասերը Երևանում Կարծես խրամատներում լինեինք․ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Իտալիայի հավաքականի պարտությունըՍամվել Կարապետյանը` հայկական Սփյուռքի կողքինԴավիթի ապօրինի կալանքը և իրավունքի սահմանափակումների խնդիրը Հայաստանում․ Արամ ՎարդևանյանԱՄՆ-ը երկու-երեք շաբաթվա ընթացքում կավարտի Իրանի դեմ արշավը. Թրամփ Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է․ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտելԱդրբեջանի տարածքով դեպի Հայաստան կուղարկվի 5 վագոն հացահատիկ. ադրբեջանական ԶԼՄ-ներԴեսանտային գործողությունները և պարսից ծոցում իրանական կղզիների հնարավոր գրավման սցենարները 18-ամյա Դավիթին հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ. պաշտպան Ինչո՞ւ է Փաշինյանը Մոսկվա մեկնում Խաղաղությունը պետք է լինի ոչ թե հույս, այլ՝ երաշխավորված իրականություն. Արթուր ԴանիելյանՔաղաքական դաշտը դարձել է ստի և ատելության խոսք տարածելու հարթակ․ Արմեն ՄանվելյանՄեր հասարակությունը պետք է ընտրություն կատարի երկու տարբերակների միջև. Նարեկ Կարապետյան Էդքան տղա էս, բաց թող քաղբանտարկյալներին, կարճիր շինծու գործերն ու ազնիվ պայքարիր․ Արշակ Կարապետյան Պետությունը ուժեղ է ոչ թե այն ժամանակ, երբ վախեցնում է, այլ երբ վստահություն է ներշնչում իր քաղաքացիներին՝ հատկապես երիտասարդներին. Շաքե ԻսայանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով Դեգրադացիա՝ «Level ՔՊ»