Լրահոս
Կարևոր


Արշակ Կարապետյանի հեռացումը թուլացրեց սահմանային կառավարման համակարգը և բացեց դուռը հակառակորդի առաջխաղացման համար. Աննա Ղուկասյան

Քաղաքականություն

ՊՆ ենթակայությամբ գործող ստորաբաժանումների` հատկապես Սյունիքի ուղղության հենակետերում իրականացվող հերթափոխերի վերաբերյալ վերջին օրերի ակտիվ քննարկումները պահանջում են որոշ ճշտումներ, ընկերներ: Որպես պահեստազորային, ինձ թույլ կտամ որոշ հարցերի շուրջ խոսել:

Խնդիրը նոր չէ․ այն սկիզբ է առնում դեռևս 2021թ-ից՝ պաշտպանական գերատեսչությունը ղեկավարող Վաղարշակ Հարությունյանի պաշտոնավարման ընթացքում (այդ շրջանը համընկնում է իմ ծառայության փուլին): Այդ ժամանակահատվածում մի շարք հատուկ նշանակության ստորաբաժանումներ իրականացնում էին դիրքային հերթափոխ ադրբեջանական կողմի պարտադիր «թույլտվությամբ», ինչը իր էությամբ հակասում էր զորքերի գործողության ազատությանը և մարտական հերթապահության սահմանադրական կանոնակարգերին։

Հերթափոխերի ընթացքում ադրբեջանական զինծառայողները բազմիցս դրսևորել են սադրիչ և արժանապատվությունը նվաստացնող պահվածք` մասնավորապես կանանց ներգրավմամբ ծառայություն իրականացնող հերթափոխող խմբերի նկատմամբ։ Նրանց կողմից հնչեցված հեգնական արտահայտությունները` «На обратном пути оставьте эту девушку здесь», հստակ որպես հոգեբանական ճնշման և ստորացման փորձեր են:

Թող չմոռացվի նաև, որ նույն Վաղարշակ Հարությունյանի պաշտոնավարման օրոք ենք ունեցել հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների գերեվարման դեպքեր հենց այդ տեղանքից, թե ուր էին գերեվարված զինծառայողների զենքերը, ևս անպատասխան հարց է: Թող չմոռացվի Գեղարքունիքի մարտերի ժամանակ այդ նույն նախարարի` «ճիպոտներով կռվելու» հրամանը:
Մնում են բաց հարցեր`

- ինչու էին այդ պահին զինծառայողները անկարող կիրառել իրենց անձնական զենքը,

- ինչ հրաման-հրահանգ էր գործում «կրակելու» վերաբերյալ,

- և ով է անձամբ սահմանել այդ կանոնակարգային սահմանափակումները։

Երեկվանից շրջանառվում է նաև Նիկոլ Փաշինյանի տեսանյութը, որտեղ նա հայտարարում է. «Այո, Վաղարշակ Հարությունյանին ես եմ զորքերի ետ քաշման հրաման տվել», իսկ չորս տարի անց նույն դիրքորոշումը ժխտում է։ Սա ռազմական կառավարման և քաղաքական պատասխանատվության բնագավառում ստեղծում է լրջագույն հակասություններ։

Առաջարկում եմ առանձին ուսումնասիրել 2021թ-ի` գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի նշանակմամբ իրականացված կառուցվածքային և օպերատիվ վերափոխումների ամբողջ պաշարը։ Այդ ժամանակահատվածում պաշտպանության համակարգում ներդրված հստակ հրամանատարա-շարային կարգապահությունը, օպերատիվ կառավարման կենտրոնացված համակարգը, հետախուզության և սահմանային դիտարկման բարձրացված ռեժիմները, և այն թե գեներալ Արշակ Կարապետյանի պաշտոնավարման ընթացքում ՊՆ վարչական շենքի անձնակազմի համար ինչպիսի ֆիզիկական պատրաստության օրակարգ էր սահմանված, մասնավորապես` առավոտյան քանի կրկնությունով ուժային վարժություններ (жим) էին կատարում: Ինչու՞ էին «մեծ փորով» զինծառայողները հերթական կոչումը ստանալուց առաջ մարզվում, ֆիզիկական պատրաստության լավ աստիճանի հասնում, նոր ստանում կոչումը:

Ուսումնասիրել և այդ փուլում ծառայություն իրականացնող անձնակազմից ճշտել` քանի կմ դեպի ելման դիրքեր ետ քաշվեց ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումը Սև լճից, և քանի կմ կրկին առաջ եկավ` Ա.Կարապետյանի պաշտոնանկությունից օրեր անց:

Այս պատճառների մասին բարձրաձայն չի ասվում, որովհետև վերնախավն իր «խաղերն» ու պատճառներն ունի: Սակայն Սահմանային իրավիճակը ավելի լավ գիտեն այն մարդիկ, ովքեր այդ օրերին կանգնած էին դիրքերում, և նրանց մեծ մասը այսօր ևս մեկ բան է արձանագրում`
Արշակ Կարապետյանի հեռացումը թուլացրեց սահմանային կառավարման համակարգը և բացեց դուռը հակառակորդի առաջխաղացման համար։

Հ.Գ. Եթե այս իրողություններից հետո դեռևս կան մարդիկ, ովքեր չեն գիտակցում, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում մեր պետության ներսում, ապա անկեղծ, ցավում եմ։
Սթափ գնահատականն այսօր այլընտրանք չունի, հարգելիներ:

ՀՃՇ անդամ, ԶՈւ պահեստազորի զինվորական Աննա Ղուկասյան

Արևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանց «Մեր ձևով»-ը ՔՊ-ի համար լուրջ խնդիրներ է ստեղծում՝ ինչը բնականաբար լավ է․ Գառնիկ ԴավթյանՍև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանՀայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՍյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն ՄխիթարյանՔիմ Քարդաշյանը սև կրծկալով զարմացրել է Սուրբ Ծննդյան երեկույթի հյուրերին Միայն լավ կրթությամբ կարող է կառուցվել ուժեղ Հայաստան․ Արթուր ԴանիելյանՎաղը մետրոն կաշխատի մինչեւ 01.00–ն Շարունակելով «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամների այցը Սյունիքում՝ համոզված ենք, որ միասին կերտելու ենք ուժեղ ՀայաստանԳազայի հատվածում «Բայրոն» փոթորկի հետևանքով առնվազն 14 մարդ Է զոհվել 6 ամսից մենք կգանք ու կլուծենք բոլոր խնդիրները ի շահ մեր ժողովրդի․ Ալիկ ԱլեքսանյանԱյսօր տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության V համագումարը՝ նվիրված կուսակցության 10-ամյա հոբելյանինՀայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են հաջորդ տարի էլեկտրաէներգիայի ներկրման ավելացումըՀատկապես սահմանամերձ համայնքներում դպրոց փակելը հավասարազոր է գյուղը դատարկելու կանաչ լույսին․ Մարիաննա ՂահրամանյանՎրաստանը կուժեղացնի վերահսկողությունը՝ մաքսային գոտիներում թմրանյութերի մաքսանենգության աճի պատճառովԶելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա Էլի ասել եմ՝ գործող իշխանության հետ մատաղ ուտելու էլ չենք գնա. Էդմոն Մարուքյանը՝ դաշինք կազմելու մասինԴեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»Պատվոգրեր ու խրախուսական պարգևներ՝ ոչ օլիմպիական մարզաձևերը ներկայացնող մարզիկներին և մարզիչներին ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական կալիումի նկատմամբ պատժամիջոցները Էրդողանը հայտարարել է, որ Թրամփի հետ կքննարկի Ուկրաինայի խաղաղության ծրագիրը Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ Գործող վարչախմբի քաղաքականությունը բերում է նոր զիջումների. Ավետիք Չալաբյան «Հայրենիքի» զարգացման հերթական փուլը. Արթուր Վանեցյան«ՀայաՔվեն» այլևս պարզապես միավորում չէ․ այն վերածվում է նոր քաղաքական ուժի․ Արմեն Մանվելյան ՀՀ-ն այսօր «КГБ»-ի բանտ ունի, որտեղ նստած են արքեպիսկոպոսներ, ի՞նչ եվրոպական մոդել. Մարուքյան «Լուսավոր Հայաստանը» նշում է իր 10–ամյակը. Էդմոն Մարուքյան Սահմանադրական փոփոխությունները ոչնչացնում են Անկախության հռչակագիրը․ Արմեն Մանվելյան«Լուսավոր Հայաստանը» կմասնակցւ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին. Էդմոն ՄարուքյանԵկեղեցու դեմ արշավը մեզ շեղում է իրական խնդիրներից. Մենուա Սողոմոնյան Հայկական ճշմարտությունները աստիճանաբար իրենց տեղը զիջում են թշնամու նարատիվներին. Էդմոն Մարուքյան Թոշակառու գնդապետը ստիպված տաքսի քշի, որ նախարարուհին 200 հազար դոլար արժողությամբ տուն առնի՞. Արշակ ԿարապետյանԿատարողներին գտել են, պատվիրատուներին՝ ոչԳիտության ճակատագիրը չի կարող որոշվել առանց գիտնականների․ Ատոմ Մխիթարյան Ֆիկտիվ տնտեսական աճի մասին. Աշոտ Ֆարսյան Կաթողիկոսի դեմ նոր մեղադրանք են ուզում կարել՝ հոգևորականների ձեռամբ Հայկական կողմը հաստատել է, որ ադրբեջանական նավթ են ուզում գնել «ԱԼԴԵ» կուսակցության նախագահ Սվենյա Հահնի շնորհավորական ուղերձը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ Հայաստանի իշխանությունների հերթական հակառուսական քայլը Մեր թոշակառուները լքված են իշխանության կողմից․ Հրայր Կամենդատյան Վահե Շաբանյան — ԶՊՄԿ հարստացուցիչ ֆաբրիկայի ֆլոտատոր Ձեր իշխանության յոթ տարիների ընթացքում ՀՀ պարտքը ավելացել է ութ մլրդ ԱՄՆ դոլարով. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր 60%-ը կարող է փոխել ադրբեջանացման արշավը. Էդմոն ՄարուքյանԱշխարհի առաջին բեռնատար նավը, որը ծածկված է արևային վահանակներով, պատրաստ է նավարկությանԻշխանությունն ընդդեմ Եկեղեցու. վերջին անկախ ամրոցի գրոհը Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ. «Փաստ» Արտաքին միջամտության վտանգավոր զուգահեռականները. «Փաստ»