Լրահոս
Կարևոր


Զավթման ու ավիրման անգերազանցելիություն. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, ինչ կատարվեց 2018 թվականին, շատերն, ըստ էության, համարում են իշխանության զավթում: Այո, առանց զոհերի, առանց արյունահեղության, բայց, միևնույնն է, իշխանության զավթում: Բնութագրական ու, միաժամանակ, պարադոքսալ պահն այն է, որ Նիկոլ Փաշինյանն իրեն այդպես էլ չկարողացավ ու չի կարողանում լիարժեք իշխանություն համարել: Նա շարունակաբար նորանոր «զավթումներ» իրականացնելու անդադար մղում ունի: Ու անցած 7 տարին դա դրսևորվել է բազմիցս:

Հարցն այն չէ միայն, որ Փաշինյանը, ենթադրենք, վախեր ու տագնապներ ունի՝ իշխանություն կորցնելու, կամ, ենթադրենք, իրեն թույլ է զգում, միգուցե ամեն թփի տակ դավադրություն է տեսնում: Հարկավ, կարելի է դրա անունը «հեղափոխություն» դնել ու ասել, թե՝ հեղափոխությունն ունի սկիզբ, բայց չունի ավարտ: Ուստի, հեղափոխականության գծի վրա Փաշինյանի կարգի գործիչները տեսնում են նաև իրենց քաղաքական կենսունակության կամ երկարակեցության հարցի լուծումը: Որպես կանոն՝ դա փակուղի և ինքնախաբեություն է, բայց հարցն այն է, որ իրենք «տեսնում են»:

Գործադիր իշխանությունը զավթելուց հետո Փաշինյանը վաղ թե ուշ պետք է հարձակվեր նաև օրենսդիր իշխանության վրա: Այն է՝ զավթեր Ազգային ժողովը: Ու 2018 թվականի հոկտեմբերին դա տեղի ունեցավ: ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Փաշինյանն իր կողմնակիցներին կոչ արեց հարձակվել Ազգային ժողովի վրա, շրջապատել խորհրդարանի շենքը: ԱԺ-ն գրավվեց: Նախորդ կազմը ցրվեց, իսկ 2018-ի դեկտեմբերի արտահերթ, կարելի է ասել՝ ձևական ընտրություններով ձևավորվեց խորհրդարանի նոր կազմ: Թվում էր, թե՝ վերջ, հիմա արդեն «նոր իշխանությունը» վերջապես գործի կանցնի, մանավանդ որ երկրի առաջ բազմաթիվ ծանր մարտահրավերներ կային:

Բայց Փաշինյանի պլաններն այլ էին: Արդեն 2019-ի գարնանը ծավալվեց դատարանները զավթելու գործընթացը: Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող, արդեն նաև ԱԺ-ում մեծամասնություն ունեցող Փաշինյանը, ակնհայտորեն անցնելով իր լիազորությունները, կոչ արեց, որ իր կողմնակիցները, այդ թվում՝ պետական իշխանության ներկայացուցիչները, պաշտոնյաները հարձակվեն դատարանների վրա: Քաղաքագիտական առումով դա ուզուրպացիա է՝ իշխանության ապօրինի յուրացում:

Բայց հարձակումը տեղի ունեցավ: Դատարանները, կարելի է ասել, զավթեցին: Այդ զավթումը հասավ այնպիսի խեղաթյուրման, որ ակնհայտ կուսակցականների սկսեցին դատավոր նշանակել:

Հաջորդ քայլը Սահամանադրական դատարանի զավթումն էր, որ ուղեկցվեց արհեստավարժ, սկզբունքային ու հարգված իրավաբանների՝ դատավորական էլիտայի վարկաբեկմամբ, լռեցմամբ և այլ կամայականություններով: Ու հարցը միայն ՍԴ նախագահի անձի թիրախավորման մասին չէ: Նույնիսկ այն ժամանակ, երբ երկիրը ծանր համավարակի վտանգի առաջ էր, եթե ոչ վտանգի մեջ, երբ շատերին տեսանելի էր, որ առջևում պատերազմ է լինելու, Փաշինյանի ուշքն ու միտքը ՍԴ-ն զավթելն էր:

Զուգահեռաբար, Փաշինյանն ու ՔՊ-ն իրենց սատելիտներով փայլուն իրականացրեցին առողջապահական և կրթական համակարգերի զավթումները: Գրեթե բոլոր բուժհաստատությունների ղեկավար նշանակվեցին քպական կամ նրանց նկատմամբ լոյալ անձինք: Իսկ մանկապարտեզների, դպրոցների տնօրեններ սկսեցին նշանակվել քպականներ կամ նրանց հավասարեցված իրենց ազգուտակի, խնամի-ծանոթ-բարեկամության ներկայացուցիչներ (ԽԾԲ): Փաշինյանն ու ՔՊ-ն զավթեցին գրեթե բոլոր բուհերը, համալսարանները: Քպացրին, այպես ասած: Ու դա այն Նիկոլ Փաշինյանն է, որը տարիներ շարունակ բղավում էր բուհերի և, ընդհանրապես, կրթական համակարգի ապակուսակացականացման անհրաժեշտության մասին:

Հետո սկսվեց, ավելի ճիշտ առանձին թափով ծավալվեց տեղական ինքնակառավարման մարմինների՝ ՏԻՄ-երի զավթման գործընթացը: Հատկապես 2021-ից սկսած՝ Փաշինյանն ու ՔՊ-ն, պարտվելով ՏԻՄ ընտրությունների գերակշիռ մասում, սկսեցին զանազան խարդավանքներով կեղծել ընտրողների կամքը՝ ձերբակալել ու կալանավորել ընտրված ոչ քպական համայնքապետերին, ավագանու անդամներին, ահաբեկել, վախեցնել, ճնշումներ բանեցնել ու... նշանակել իշխանության կամակատարների: Մաքսիմում արտահերթ ընտրություններով հասնել իրենց նպատակին: Այսինքն, չէին ընտրվում, բայց զավթում էին ՏԻՄ-երը: Ու դեռ զավթում են, Գյումրին վկա:

Զուգահեռաբար, անցան մարդկանց ունեցվածքի զավթմանը: Տարբեր զավթումներ եղել են անցած 7 տարվա ընթացքում, բայց երևի ամենից բնութագրականը ՀԷՑ-ի խլման օրինակն է, որ վերջին շրջանում իրականացվեց:

Կարծում եք, թե վե՞րջ: Ամենևին:

Ահա արդեն կես տարուց ավելի է, ինչ Փաշինյանն ու ՔՊ-ն կենտրոնացել են Հայ առաքելական եկեղեցին զավթելու վրա: Մի խոսքով, հիմա զբաղված են Եկեղեցու զավթման գործընթացով:

Հասկանո՞ւմ եք, Փաշինյանին իշխանությունը երբեք շատ չի թվում, նա ուզում է լինել Հայաստանի ամեն ինչը՝ վարչապետը, ԱԺ նախագահը, բոլոր ատյանների բոլոր դատավորները: Փաշինյանը ուզում է համարվել ամեն ինչի նախարարը, երկրի գլխավոր ակադեմիկոսը, բոլոր բուհերի բոլոր առարկաների ավագ դասախոսը, բոլոր գիտությունների դոկտորը, երկրի գլխավոր հարկահանն ու մաքսավորը, բոլոր մարզական ֆեդերացիաների նախագահը, գլխավոր շտաբի պետն ու ոստիկանապետը, երկրի գլխավոր բանտապետը...

Իշխանությունից նա չի հագենում: Դա՝ ինչպես մարդու աչքը կշտանալու մասին հայտնի հեքիաթում:

Նա ուզում է, որ Հայ առաքելական եկեղեցին վերացվի, փոխարենը ստեղծվի ՀՀ եկեղեցի, որը ուղիղ գծով կենթարկվի իրեն, իր նշանակած քպական «կաթողիկոսով», իր խմբագրած սաղմոսներով...

Բայց ամենից կարևորը. Փաշինյանն ու ՔՊ-ն նորից նախապատրաստվում են իշխանությունը զավթելուն, իսկ ավելի ճիշտ՝ վերազավթելուն:

Ինչո՞ւ ենք ասում՝ զավթել: Դե, որովհետև Փաշինյանն ու ՔՊ-ն վաղուց ոչ լեգիտիմ են և իրապես ազատ և օրինական ընտրությունների պարագայում (առանց վարչական ռեսուրսի, ոստիկանական տեռորի) չունեն ընտրվելու որևէ շանս: Հենց դրա համար էլ հիմա ավելի շատ կենտրոնացած են «մոլդովական սցենարի» վրա, այսինքն՝ նպատակադրվել են արհեստականորեն մեկուսացնել, լռեցնել, կասեցնել բոլոր ընդդիմադիր ուժերին, որպեսզի առաջիկա ընտրություններին լինի միայն 1 առաջադրվող կուսակցություն՝ ՔՊ-ն ու մի քանի այլ անվանմամբ «քպ»-ներ, այսպես ասած՝ «սատելիտներ» կամ քույր-«կուսակցություններ»:

Այո, պատրաստվում են վերազավթել իշխանությունը: Վերազավթել, որովհետև, ըստ Սահմանադրության, «իշխանությունը պատկանում է ժողովրդին»: Իսկ Փաշինյանը և ՔՊ-ն վաղուց ժողովրդալույծ են եղել, չկա ոչ մի ժողովուրդ նրանց թիկունքին...

Փաշինյանի ասելով՝ ստացվում է, որ պետք է փոխենք Սահմանադրությունը, փոխենք մեր երկրի անվանումը, փոխենք մեր հավատքը, փոխենք մեր դաշնակիցներին ու բարեկամներին, փոխենք մեր պատկերացումները՝ մեր պատմության ու ազգային արժեքների մասին, փոխենք մեր երազանքներն ու ազգային իղձերը: Արարատը, մոռանանք Արցախը, մոռանանք Մուշը, Վանը, Բիթլիսը, մոռանանք Շուշին... Ամեն ինչ մոռանանք ու զիջենք, միայն թե ինքն ու իր խմբակը մնան իշխանության: Իսկ գուցե ավելի ճիշտ է փոխել հենց նման իշխանությո՞ւնը: Իշխանություն, որ բառացիորեն ոչինչ չի տվել՝ կորուստներից, մահերից ու ավերներից բացի:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը. Գագիկ ԾառուկյանԻնքնության ու մշակույթի ոչնչացում. երբ պետական նարատիվը նույնանում է ադրբեջանական թեզերին. Էդմոն Մարուքյան Հայաստանյան արդարադատության իրական դեմքը Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները IDBank-ն արժանացել է Commerzbank-ի STP Excellence Award 2025 մրցանակինMPEI-ն առաջարկում է նոր մեթոդ արևային վահանակների կյանքի տևողությունը երկարացնելու համար Մեր զինվորների անվտանգ վերադարձը տուն երաշխավորված է, որովհետև հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը կբերի ուժեղ և կայուն խաղաղությունԱՄՆ-ի և նրա եվրոպացի դաշնակիցների միջև լարվածությունը շարունակում է աճել. Արտակ ԶաքարյանԱյս իշխանությունների բերած «խաղաղության» համար ստիպված ենք լինելու վճարել․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ-ն այս տարի ևս միանալու է CaseKey ուսանողական մրցույթինԱյսօր լրանում է 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի տասներորդ տարելիցըՄի հոգի կա` պատկերացնում է, որ ինքը Մուսոլինիի ռեինկարնացիան է. Հրայր Կամենդատյան Փաշինյանի մնալու դեպքում ՀՀ-ն օկուպացիայի կենթարկվի առանց պատերազմի Փաստն այն է, որ այսօր ներհայաստանյան ընտրազանգվածներն իրարից օտարացած են ավելի շատ, քան՝ մենք ու ադրբեջանցիք. Վահե Հովհաննիսյան«Մշտական էսկալացիայի» վտանգավոր վիճակն ու գլոբալ անվտանգության ռիսկերը. «Փաստ» Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ» Ֆասթ Բանկը 30 մլն դոլարի ֆինանսավորում է տրամադրել Firebird AI ընկերությանը Եթե դու հրաժարվում ես քո ճշմարտությունից, ապա ուրիշն իր կեղծիքը կձևակերպի որպես «ճշմարտություն». «Փաստ» «Կա ընտրության մեծ հնարավորություն. որքան շատ լինի մասնակցությունը, այնքան վարչական ռեսուրսով իշխանությունների կողմից ստացվող ձայների ընդհանուր կշիռը քիչ կլինի». «Փաստ» Մասնատված ընդդիմություն՝ ամրապնդվող իշխանություն. ընտրությունների գլխավոր ռիսկը ձայների փոշիացումն է Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի. «Փաստ» Գևորգ Գևորգյանը «Համահայկական ճակատ» կուսակցության հետ որևէ կապ չունի. «Փաստ» Վաղ մեկնարկած ընտրարշավ և ձևավորվող դաշինքներ. քաղաքական դաշտը մտել է ակտիվ փուլ Ինչո՞ւ է «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքի հուշագիրն ստորագրել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը. «Փաստ» Մոսկվայի հայերը Փաշինյանին դիմավորել են «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիայով. «Փաստ» Աֆղանստանում ավելի քան 40 մարդ է զnհվել ջրհեղեղների և սողանքների հետևանքով Կասեցվել է «էլ Գարդեն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԷրդողանն Իսրայելին անվանել է Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի գլխավոր մեղավոր Ապրիլի 11-ին ժամ 17:00-ին, Ազատության հրապարակ. Ալիկ ԱլեքսանյանՆիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, քանի որ նա է լինելու հաջորդ վարչապետը. Արման ՊետրոսյանՆիկոլ Փաշինյան գիտե՞ս, որ բանկը ավելի լուրջ է վերաբերվում իր փողին, քան դու մեր պետությանն ու ժողովրդին․ Արթուր ՄիքայելյանԷյֆելյան աշտարակի մի կտորը կարող է ձերը լինել «կլորիկ» գնով Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Արևմուտքը սկսել է միջամտել իր գործընկերների ընտրություններին. Զախարովա Օքսանա Սամոյլովան զիջումների է գնացել. նրանց կարողությունը չի բաժանվի Մի նախկին էլ դուք եք էլի. Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ը Իրանի հետ պшտերազմից հետո կվերանայի ՆԱՏՕ-ի արժեքն իր համար. Մարկո Ռուբիո«Հայ վիրտուոզներ» ծրագրի շրջանակում՝ միջազգային դասախոսների վարպետության դասերը Երևանում Կարծես խրամատներում լինեինք․ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Իտալիայի հավաքականի պարտությունըՍամվել Կարապետյանը` հայկական Սփյուռքի կողքինԴավիթի ապօրինի կալանքը և իրավունքի սահմանափակումների խնդիրը Հայաստանում․ Արամ ՎարդևանյանԱՄՆ-ը երկու-երեք շաբաթվա ընթացքում կավարտի Իրանի դեմ արշավը. Թրամփ Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է․ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտելԱդրբեջանի տարածքով դեպի Հայաստան կուղարկվի 5 վագոն հացահատիկ. ադրբեջանական ԶԼՄ-ներԴեսանտային գործողությունները և պարսից ծոցում իրանական կղզիների հնարավոր գրավման սցենարները 18-ամյա Դավիթին հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ. պաշտպան Ինչո՞ւ է Փաշինյանը Մոսկվա մեկնում Խաղաղությունը պետք է լինի ոչ թե հույս, այլ՝ երաշխավորված իրականություն. Արթուր ԴանիելյանՔաղաքական դաշտը դարձել է ստի և ատելության խոսք տարածելու հարթակ․ Արմեն ՄանվելյանՄեր հասարակությունը պետք է ընտրություն կատարի երկու տարբերակների միջև. Նարեկ Կարապետյան