Լրահոս
Կարևոր


Հետվճարը խարդախություն է. ստացվում է, որ ցանկանում են՝ մարդիկ լռեն, իրենք ուտեն ու չկշտանան. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «հիբրիդային հարձակումներ» կամ «ֆեյք» է անվանել կենսաթոշակների հետ կապված քննադատությունները կամ դրանք բարձրացնելու առաջարկները:

Մասնավորաբար, նա «հիբրիդային հարձակումների փորձված մեթոդ» է որակել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման առաջարկը՝ 50 տոկոսով բարձրացնել կենսաթոշակները։ Շեշտում է նաև, թե կենսաթոշակների մոտ 50 տոկոս բարձրացումը պետբյուջեի վրա կարող է արժենալ մոտավորապես 100 միլիարդ դրամ, որն այս պահին չկա բյուջեում: Այս իրավիճակում կառավարությունը որոշել է հետվճարի համակարգի միջոցով բարձրացնել կենսաթոշակները։

Միավորման վարչության անդամ, տնտեսագետ Հրայր Կամենդատյանն ասում է՝ հետվճարը խարդախություն է։ «Ընդամենը մեկ հարց։ Ենթադրենք՝ թոշակառուն տանը հիվանդ պառկած է, հենաշարժողական խնդիր ունի, տանից չի կարող դուրս գալ, չի կարող գնալ առևտուր անելու։ Այս կենսաթոշակառուն Սահմանադրությամբ ինչո՞վ է զիջում խանութ գնացող թոշակառուին, որ վերջինս հետվճար կարող է ստանալ, իսկ մյուսը՝ ոչ։ Երկրորդ՝ երբ հետվճարի համակարգը մտածել են, հավանաբար կարծել են, որ մարդիկ ուտելուց բացի ոչնչի վրա գումար չեն ծախսում։ Մտածել են, որ, ենթադրենք, կենսաթոշակառուն 50000 դրամ է ստանում, 20 տոկոս հետվճար կստանա, 10000 դրամով իբր կբարձրանա մարդու եկամուտը։ Այդ եկամուտը չի բարձրանում, որովհետև թոշակառուները, բացի սնվելուց, նաև ճանապարհի ծախս են կատարում, կոմունալ վճարներ, ընդ որում՝ Արսեն Թորոսյանենց իշխանությունը հետվճարի համակարգից կոմունալ վճարների հնարավորությունը հանել է։

Մեկ օրինակ էլ բերեմ՝ ինձ թոշակառու է զանգել, ասում է՝ միջքաղաքային ավտոբուսներից ինչպե՞ս եմ օգտվելու, դրանց մեջ ո՞վ է քարտով վճար ընդունում, ոչ ոք։ Եվ ամենակարևորը՝ ասում են, որ իբր թե 50000 դրամն ամբողջովին ծախսելու պարագայում հետվճարով թոշակը դառնում է առավելագույնը 60000 դրամ։ Բայց այդ 60000-ը սպառողական պարենային նվազագույն զամբյուղից քիչ է մոտավորապես 10000 դրամով։ Այսինքն՝ նույնիսկ այդ բարձրացման դեպքում այս նվազագույն պարենային բավարարումը թոշակառուն չի կարող ստանալ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Կամենդատյանը։

Նաև հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ Արսեն Թորոսյանը և մյուսներն իրենց աշխատավարձը չեն ստանում հետվճարով։ «Պետական ամբողջ համակարգը 220 հազար հոգի է, ինչո՞ւ այդ մարդկանց հետվճարով չեն տալիս աշխատավարձը։ Թե չէ՝ էլ Մոլդովա, էլ հիբրիդային հարձակումներ, էլ ինչ ասես խոսում են այն դեպքում, երբ մարդիկ հարց են բարձրացրել, այդ հարցի մասին պետք է խոսել։ Ստացվում է, որ ցանկանում են՝ մարդիկ լռեն, իրենք ուտեն, ուտեն ու չկշտանան, իսկ ով էլ խոսի, թշնամի է։ Մոտավորապես 2,5 միլիոնի չափ աշխատավարձ և պարգևավճար է ստանում Արսեն Թորոսյանը։ Հարց՝ նա ինչո՞վ է ավելի, որ 50 թոշակառուի չափ (եթե մեկ թոշակառուի կենսաթոշակը նույնիսկ 50000 դրամ հաշվենք) աշխատավարձ ու պարգևավճար ստանա։ Բա ո՞ւր մնաց սոցիալական արդարությունը»,նշում է մեր զրուցակիցը։

Շատ մասնագետներ նշում են, որ կենսաթոշակների առումով «գլուխ է գովում» մի իշխանություն, որի օրոք կենսաթոշակները բարձրացել են հազիվ 20 տոկոսով, այնինչ անցած յոթ տարում և՛ էական գնաճ է եղել, և՛ նվազագույն զամբյուղն է շատ ավելի «թանկացել»: Տնտեսագետը հիշեցնում է, որ այս իշխանություններն իրենց կառավարման ժամանակ կենսաթոշակը մեկ անգամ բարձրացրել են 10 տոկոսով, հետո 3000 դրամով, որը, սակայն, վերաբերել է 97000 քաղաքացու։ «Դրանից հետո բարձրացրել են նվազագույն կենսաթոշակը՝ 31600-ից դարձրել են 36000 դրամ, դրանից հետո 2023 թվականին ներդրեցին հետվճարի համակարգը։ Այն 12 տոկոս էր, առավելագույնը՝ 5000 դրամ, անցած տարի առավելագույնը դարձրել են 6000 դրամ։ Այս տարվա հունվարի 1-ից առավելագույն շեմը սահմանել են 10000 դրամ։ Այստեղ մի խնդիր էլ կա։ Սեպտեմբերի վերջին պարզվեց, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների համար հետվճարի գումար պետական բյուջեում չկա։ Թորոսյանը դիմեց կառավարությանը, և որոշեցին 3 մլրդ 120 մլն դրամ հատկացնել, որպեսզի հետվճարի գումարները կարողանան վճարել։ Այս մարդիկ խոսում են բյուջետային պլանավորումից, ծախսերի բաշխումից և այլնից, բայց նույնիսկ թոշակառուների հետվճարի համակարգի փողը չէին պլանավորել»,-ասում է Կամենդատյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խանութներում մարկետինգի մասնագետ աշխատած մարդը օբյեկտիվորեն չէր կարող ունենալ այդքան փորձառություն. Նարեկ Կարապետյանը` Գևորգ Պապոյանին «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Աշոտ Մարկոսյանը համեմատել է օդի որակը Հայաստանում և ԳերմանիայիումԻսրայելի պաշտպանության ուժերը հարձակում են իրականացրել Գազա քաղաքի մոտակայքումՔաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելիՌուսաստանի պատասխան միջոցներն՝ ուղղված ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների սառեցմանը, չեն ուշանա. ԶախարովաՄիայն մեր իրական գործողություններով կարող ենք ապացուցել մեր խոսքերի ճշմարտացիությունը․ Նաիրի Սարգսյան Տիրադավները քանդում են Հայ Առաքելական Եկեղեցին․ Էդմոն Մարուքյան Մեծ հաղթանակ գրանցեց Նորայր «Նոել » ՄիքայելյանըՉեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը. վարչապետ Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն ճանապարհը, որով է Սյունիքի մարզի Սալվարդ գյուղի երեխաները դպրոց են գնում ՖԻՖԱ-ն կարող է Արգենտինայի հավաքականին զրկել Աշխարհի առաջնությունում մասնակցելու իրավունքից. La NacionԿամբոջան փակել է Թաիլանդի հետ բոլոր սահմանային անցակետերը Նոր նախագծով կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման անկյունաքարային մասն են․ ՓաշինյանՔննադատության հրահանգներ՝ ըստ հորոսկոպի Կադրեր շրջիկ պատարագիցԼուկաշենկոն, Թրամփի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, ներում է շնորհել տարբեր երկրների 123 քաղաքացուԱրևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանց «Մեր ձևով»-ը ՔՊ-ի համար լուրջ խնդիրներ է ստեղծում՝ ինչը բնականաբար լավ է․ Գառնիկ ԴավթյանՍև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանՀայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՍյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն ՄխիթարյանՔիմ Քարդաշյանը սև կրծկալով զարմացրել է Սուրբ Ծննդյան երեկույթի հյուրերին Միայն լավ կրթությամբ կարող է կառուցվել ուժեղ Հայաստան․ Արթուր ԴանիելյանՎաղը մետրոն կաշխատի մինչեւ 01.00–ն Շարունակելով «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամների այցը Սյունիքում՝ համոզված ենք, որ միասին կերտելու ենք ուժեղ ՀայաստանԳազայի հատվածում «Բայրոն» փոթորկի հետևանքով առնվազն 14 մարդ Է զոհվել 6 ամսից մենք կգանք ու կլուծենք բոլոր խնդիրները ի շահ մեր ժողովրդի․ Ալիկ ԱլեքսանյանԱյսօր տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության V համագումարը՝ նվիրված կուսակցության 10-ամյա հոբելյանինՀայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են հաջորդ տարի էլեկտրաէներգիայի ներկրման ավելացումըՀատկապես սահմանամերձ համայնքներում դպրոց փակելը հավասարազոր է գյուղը դատարկելու կանաչ լույսին․ Մարիաննա ՂահրամանյանՎրաստանը կուժեղացնի վերահսկողությունը՝ մաքսային գոտիներում թմրանյութերի մաքսանենգության աճի պատճառովԶելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա Էլի ասել եմ՝ գործող իշխանության հետ մատաղ ուտելու էլ չենք գնա. Էդմոն Մարուքյանը՝ դաշինք կազմելու մասինԴեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»Պատվոգրեր ու խրախուսական պարգևներ՝ ոչ օլիմպիական մարզաձևերը ներկայացնող մարզիկներին և մարզիչներին ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական կալիումի նկատմամբ պատժամիջոցները Էրդողանը հայտարարել է, որ Թրամփի հետ կքննարկի Ուկրաինայի խաղաղության ծրագիրը Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ Գործող վարչախմբի քաղաքականությունը բերում է նոր զիջումների. Ավետիք Չալաբյան «Հայրենիքի» զարգացման հերթական փուլը. Արթուր Վանեցյան«ՀայաՔվեն» այլևս պարզապես միավորում չէ․ այն վերածվում է նոր քաղաքական ուժի․ Արմեն Մանվելյան ՀՀ-ն այսօր «КГБ»-ի բանտ ունի, որտեղ նստած են արքեպիսկոպոսներ, ի՞նչ եվրոպական մոդել. Մարուքյան «Լուսավոր Հայաստանը» նշում է իր 10–ամյակը. Էդմոն Մարուքյան Սահմանադրական փոփոխությունները ոչնչացնում են Անկախության հռչակագիրը․ Արմեն Մանվելյան«Լուսավոր Հայաստանը» կմասնակցւ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին. Էդմոն ՄարուքյանԵկեղեցու դեմ արշավը մեզ շեղում է իրական խնդիրներից. Մենուա Սողոմոնյան Հայկական ճշմարտությունները աստիճանաբար իրենց տեղը զիջում են թշնամու նարատիվներին. Էդմոն Մարուքյան