Լրահոս
Կարևոր


Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման «հեքիաթները». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տարիներին Հայաստանի կրթական քաղաքականության առանցքային թեմաներից մեկը դարձել է ուսուցիչների աշխատավարձի բարձրացման հարցը, որը հաճախ իշխանությունների կողմից ներկայացվում է որպես իրականացվող «բարեփոխումների» առանցքային ձեռքբերում։ Սակայն նույնիսկ ամենաթեթև վերլուծության դեպքում ակնհայտ է դառնում, որ ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնելու մասին հայտարարություններն ընդամենը հանրությանը մոլորեցնելու փորձեր են։

Իշխանությունները մշտապես շեշտադրում են, որ կրթության ոլորտում ուշադրության կենտրոնում է ոչ միայն ենթակառուցվածքների՝ դպրոցաշինության ու վերանորոգման հարցը, այլ նաև ուսուցիչների սոցիալական վիճակի բարելավումը։ Սակայն իրականությունն այն է, որ աշխատավարձի բարձրացման գործընթացը կառուցված է այնպիսի սկզբունքներով ու պահանջներով, որոնք էապես սահմանափակում են ուսուցիչների մեծամասնության իրական հնարավորությունը՝ օգտվելու իրենց վարձատրությունն ավելացնելու հնարավորությունից։ Մինչ իշխանական շրջանակները հանրային քննարկումների ժամանակ հաճախ մատնանշում են, թե իրենց կառավարման օրոք ուսուցիչներն ի վերջո սկսել են ստանալ «բարձր և արժանապատիվ» աշխատավարձ, իրականում գործ ունենք խիստ ընտրողական, սահմանափակ և ոչ ներառական մեխանիզմի հետ, որը ոչ միայն չի նպաստում կրթական որակի աճին, այլև խորացնում է համակարգային անհավասարությունները։

Այս գործընթացի առանցքում դրված է ուսուցիչների ատեստավորման համակարգը, որը ներկայացվում է որպես որակավորման գնահատման և ուսուցիչների մասնագիտական աճի խթանման միջոց։ Սակայն, եթե դիտարկենք այս համակարգի գործառնական մեխանիզմները, ապա կհամոզվենք, որ ատեստավորման չափանիշներն ու պահանջները ձևակերպված են այնպես, որ ուսուցիչների զգալի մասը պարզապես չի կարողանում հաղթահարել դրանք։ Ատեստավորման քննությունները հիմնականում կենտրոնացած են ակադեմիական գիտելիքների ստուգման վրա՝ շատ քիչ հաշվի առնելով կամ ընդհանրապես չհաշվարկելով մանկավարժական հմտությունները, դասավանդման իրական պրակտիկան, երեխաների հետ աշխատանքի փորձը, հոգեբանական պատրաստվածությունը և դասի մատուցման մեթոդաբանությունը։ Այսպիսով, անգամ երկարամյա փորձ ունեցող, աշակերտների կողմից սիրված և արդյունավետ աշխատող ուսուցիչները կարող են դուրս մնալ բարձր աշխատավարձ ստացողների շրջանակից՝ պարզապես այն պատճառով, որ չեն հաղթահարել այս չափազանց ակադեմիական և ձևական քննությունները։ Ավելին, ատեստավորումը չհաղթահարելու դեպքում ուսուցիչները փաստացի դուրս են մղվում համակարգից կամ հայտնվում են այնպիսի սոցիալական և մասնագիտական ճնշման տակ, որ ստիպված են լքել ոլորտը։ Այս մոտեցումը ոչ միայն խախտում է սոցիալական արդարության սկզբունքները, այլև վտանգում է կրթական միջավայրում կենսունակության ու մասնագիտական բազմազանության պահպանումը։

Կառավարության համար, ինչ խոսք, ձեռնտու է գործընթացը դարձնել որքան հնարավոր է ընտրովի ու սահմանափակ, որպեսզի նվազագույն թվով մարդիկ կարողանան անցնել ատեստավորումը և ստանալ բարձր աշխատավարձ։ Սա թույլ է տալիս խնայել պետական բյուջեի միջոցները՝ միաժամանակ շարունակելով բարձրաձայնել «բարեփոխումների» մասին ու հասարակությանը ներկայացնել որոշ ընտրյալների՝ որպես հաջողված օրինակներ։ Չէ՞ որ եթե ուսուցիչների ճնշող մեծամասնությունը ստանա բարձր աշխատավարձ, ստիպված կլինեն էականորեն ավելացնել կրթության ոլորտի ֆինանսավորումը՝ կրճատելով այլ ոլորտների ծախսերը կամ իշխանական վերնախավի ներկայացուցիչների բարձր պարգևավճարները։

Այս իրավիճակն առավել խիստ ու տեսանելի է դառնում, երբ համեմատության մեջ ենք դնում տարբեր խմբերի աշխատավարձի փոփոխությունները։ Մինչ ուսուցիչների ընդամենը փոքր տոկոսն է կարողացել բարձրացնել իր աշխատավարձը ատեստավորման ճանապարհով, պետական կառավարման համակարգում աշխատավարձերը բազմապատկվել են, պարգևավճարների չափերը աճել են մի քանի անգամ, և այդ ամենը՝ առանց որևէ մրցութային կամ որակավորման մեխանիզմի։ Այս անհավասարությունը ոչ միայն սոցիալական արդարության խնդիր է բարձրացնում, այլև բացահայտում է կրթության նկատմամբ իշխանությունների իրական վերաբերմունքը։ Իսկ երբ պաշտոնական քարոզչությունը որպես նվաճում մատուցում է այն փաստը, որ երկրում ընդամենը երկու ուսուցիչ է ստանում 700 հազար դրամ աշխատավարձ, սա այլ բան չէ, քան հասարակության աչքին թոզ փչելու փորձ։ Որքան էլ այս թիվը ներկայացվի որպես օրինակելի հաջողություն, իրականում այն բացահայտում է համակարգի փակվածությունը, ոչ թափանցիկ լինելը և ընտրովի մոտեցումը, երբ մի քանի անհատի օրինակով փորձ է արվում թաքցնել ամբողջ ոլորտի ճնշող մեծամասնության ծանր սոցիալական վիճակը։

Այս ամենը բերում է նաև համակարգային անհավասարության խորացման։ Միևնույն դպրոցում նույն պայմաններում աշխատող ուսուցիչները կարող են ստանալ շոշափելիորեն տարբեր աշխատավարձեր՝ միայն այն պատճառով, որ մեկը կարողացել է հաղթահարել ատեստավորման արհեստականորեն բարձր նշաձողը, իսկ մյուսը՝ ոչ։ Իսկ իրականում այս տարբերությունը ոչ մի կերպ չի արտացոլում նրանց աշխատանքի արդյունավետությունը, աշակերտների առաջընթացը կամ դասավանդման որակը։ Ատեստավորման արդյունքները, ըստ էության, չեն կապվում դասի կազմակերպման, մանկավարժական մոտեցումների, աշակերտների առաջադիմության հետ։ Սա հանգեցնում է այն իրավիճակին, երբ բարձր աշխատավարձ ստացող և ցածր աշխատավարձ ստացող ուսուցիչները կատարում են նույն աշխատանքը, ունեն նույն պատասխանատվությունը, սակայն արժևորվում են տարբեր կերպ։

Ոչ պակաս ցավոտ հարց է կրթական որակի և ուսուցիչների մասնագիտական զարգացման խնդիրը։ Ներկայիս քաղաքականությունը, որը կենտրոնանում է միայն ակադեմիական գիտելիքների ստուգման վրա, ամբողջությամբ անտեսում է մանկավարժական պրոֆեսիոնալիզմի բազմաշերտ բնույթը։ Կրթության որակը կախված է ոչ միայն ուսուցչի տեսական գիտելիքներից, այլև նրա մանկավարժական կարողությունից՝ մոտիվացնել աշակերտներին, ստեղծել ստեղծագործական միջավայր, զարգացնել քննադատական մտածողությունը, աշխատել ներառական խմբերի հետ, կիրառել ժամանակակից մեթոդաբանություններ։ Այս բոլոր գործոնները դուրս են այսօրվա ատեստավորման գնահատականից։ Ավելին, գնահատման համակարգից դուրս է ուսուցչի մարդկային ու էթիկական կերպարը, համագործակցությունը ծնողների հետ, դպրոցական համայնքում ունեցած հեղինակությունը։

Այս ամենին գումարվում է վերջին տարիներին ուսուցիչների վրա դրված ավելցուկային բյուրոկրատական պահանջների և վարչարարության խիստ ծանրաբեռնումը։ Ուսուցիչները ստիպված են մեծ ժամանակ ծախսել զեկուցագրերի, հաշվետվությունների, տարբեր էլեկտրոնային հարթակներում տվյալների մուտքագրման վրա՝ հաճախ կատարելով այնպիսի գործառույթներ, որոնք ոչ մի կապ չունեն մասնագիտական աճի, դասավանդման որակի կամ աշակերտների առաջադիմության հետ։ Այսպես կոչված՝ «թվայնացման» ու «թափանցիկության» անվան տակ ուսուցիչը վերածվում է վարչական աշխատակցի, իսկ իրական դասապրոցեսը՝ մեխանիկական պարտականության։ Բացի դրանից, ուսուցիչը իր ազատ ժամանակի հաշվին տանը պետք է բավական աշխատանք իրականացնի, որ հասցնի կատարել իրեն տրված լրացուցիչ պահանջները։

Այս բեռը հանգեցնում է հավել յալ հոգնածության, դադարեցնում է մասնագիտական զարգացման մոտիվացիան, իսկ երիտասարդ մասնագետների համար կրթության ոլորտը դառնում է ոչ գրավիչ ու ոչ հեռանկարային։ Իսկ այս ամենի երկարաժամկետ հետևանքները տեսանելի են դառնում կրթական արդյունքների վրա։ Մինչ իշխանությունները խոսում են «կրթվելու նորաձևության» մասին, իրականում կրթական համակարգը կանգնած է լուրջ ճգնաժամի առաջ։ Մանկավարժական կրթության նկատմամբ հետաքրքրությունը նվազում է, ու պատահական չէ, որ բուհերում մանկավարժական մասնագիտությունների դիմորդների թիվը կայուն կերպով կրճատվում է, իսկ այս ամենի ֆոնին ուսուցիչների միջին տարիքը շարունակում է բարձրանալ։

Այնինչ, իրական փոփոխության համար անհրաժեշտ է լիովին վերանայել մոտեցումները։ Հարկավոր է ստեղծել այնպիսի համակարգ, որտեղ ուսուցչի աշխատավարձը կապվում է ոչ թե միայն ակադեմիական գիտելիքներին, այլև մանկավարժական հմտություններին, դասի արդյունավետությանը, աշակերտների առաջադիմությանը, ներառականության ու ստեղծագործականության խրախուսմանը։ Պետական քաղաքականությունը պետք է միտված լինի ուսուցիչներին վարչական ծանրաբեռնվածությունից ազատելուն, նրանց մասնագիտական աճի համար մշտական աջակցություն և շարունակական վերապատրաստում ապահովելուն, սոցիալական երաշխիքները ամրապնդելուն, բազային աշխատավարձի աստիճանաբար բարձրացմանը։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Պիկասոն՝ 100 եվրոյով». Հնարավորություն ունենալ գլուխգործոց ծիծաղելի գումարով Երևանում «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է այրվել Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում․ Հայաստանը 4-րդ հորիզոնականում էԽանութներում մարկետինգի մասնագետ աշխատած մարդը օբյեկտիվորեն չէր կարող ունենալ այդքան փորձառություն. Նարեկ Կարապետյանը` Գևորգ Պապոյանին «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Աշոտ Մարկոսյանը համեմատել է օդի որակը Հայաստանում և ԳերմանիայիումԻսրայելի պաշտպանության ուժերը հարձակում են իրականացրել Գազա քաղաքի մոտակայքումՔաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելիՌուսաստանի պատասխան միջոցներն՝ ուղղված ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների սառեցմանը, չեն ուշանա. ԶախարովաՄիայն մեր իրական գործողություններով կարող ենք ապացուցել մեր խոսքերի ճշմարտացիությունը․ Նաիրի Սարգսյան Տիրադավները քանդում են Հայ Առաքելական Եկեղեցին․ Էդմոն Մարուքյան Մեծ հաղթանակ գրանցեց Նորայր «Նոել » ՄիքայելյանըՉեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը. վարչապետ Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն ճանապարհը, որով է Սյունիքի մարզի Սալվարդ գյուղի երեխաները դպրոց են գնում ՖԻՖԱ-ն կարող է Արգենտինայի հավաքականին զրկել Աշխարհի առաջնությունում մասնակցելու իրավունքից. La NacionԿամբոջան փակել է Թաիլանդի հետ բոլոր սահմանային անցակետերը Նոր նախագծով կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման անկյունաքարային մասն են․ ՓաշինյանՔննադատության հրահանգներ՝ ըստ հորոսկոպի Կադրեր շրջիկ պատարագիցԼուկաշենկոն, Թրամփի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, ներում է շնորհել տարբեր երկրների 123 քաղաքացուԱրևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանց «Մեր ձևով»-ը ՔՊ-ի համար լուրջ խնդիրներ է ստեղծում՝ ինչը բնականաբար լավ է․ Գառնիկ ԴավթյանՍև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանՀայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՍյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն ՄխիթարյանՔիմ Քարդաշյանը սև կրծկալով զարմացրել է Սուրբ Ծննդյան երեկույթի հյուրերին Միայն լավ կրթությամբ կարող է կառուցվել ուժեղ Հայաստան․ Արթուր ԴանիելյանՎաղը մետրոն կաշխատի մինչեւ 01.00–ն Շարունակելով «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամների այցը Սյունիքում՝ համոզված ենք, որ միասին կերտելու ենք ուժեղ ՀայաստանԳազայի հատվածում «Բայրոն» փոթորկի հետևանքով առնվազն 14 մարդ Է զոհվել 6 ամսից մենք կգանք ու կլուծենք բոլոր խնդիրները ի շահ մեր ժողովրդի․ Ալիկ ԱլեքսանյանԱյսօր տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության V համագումարը՝ նվիրված կուսակցության 10-ամյա հոբելյանինՀայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են հաջորդ տարի էլեկտրաէներգիայի ներկրման ավելացումըՀատկապես սահմանամերձ համայնքներում դպրոց փակելը հավասարազոր է գյուղը դատարկելու կանաչ լույսին․ Մարիաննա ՂահրամանյանՎրաստանը կուժեղացնի վերահսկողությունը՝ մաքսային գոտիներում թմրանյութերի մաքսանենգության աճի պատճառովԶելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա Էլի ասել եմ՝ գործող իշխանության հետ մատաղ ուտելու էլ չենք գնա. Էդմոն Մարուքյանը՝ դաշինք կազմելու մասինԴեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»Պատվոգրեր ու խրախուսական պարգևներ՝ ոչ օլիմպիական մարզաձևերը ներկայացնող մարզիկներին և մարզիչներին ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական կալիումի նկատմամբ պատժամիջոցները Էրդողանը հայտարարել է, որ Թրամփի հետ կքննարկի Ուկրաինայի խաղաղության ծրագիրը Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ Գործող վարչախմբի քաղաքականությունը բերում է նոր զիջումների. Ավետիք Չալաբյան «Հայրենիքի» զարգացման հերթական փուլը. Արթուր Վանեցյան«ՀայաՔվեն» այլևս պարզապես միավորում չէ․ այն վերածվում է նոր քաղաքական ուժի․ Արմեն Մանվելյան ՀՀ-ն այսօր «КГБ»-ի բանտ ունի, որտեղ նստած են արքեպիսկոպոսներ, ի՞նչ եվրոպական մոդել. Մարուքյան «Լուսավոր Հայաստանը» նշում է իր 10–ամյակը. Էդմոն Մարուքյան Սահմանադրական փոփոխությունները ոչնչացնում են Անկախության հռչակագիրը․ Արմեն Մանվելյան