Լրահոս
Կարևոր


ՀԷՑ-ի լիցենզիայի չեղարկումը՝ սեփականության ուժային զավթման վտանգավոր նախադեպ

Քաղաքականություն

Հայաստանի իշխանությունների կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լիցենզիայի դադարեցումը վերածվել է բացահայտ քաղաքական և տնտեսական ճնշման գործողության, որն իրականացվում է իրավական հիմքերի շղարշով։ Այն, ինչ ներկայացվում է որպես «ճգնաժամի վերահսկում», փաստացի պետության կողմից մասնավոր սեփականության զավթման քայլ է, որը վտանգավոր հետևանքներ է ունենալու երկրի տնտեսության, ներդրումային դաշտի և միջազգային հեղինակության համար։

Իշխանությունները համոզում են, թե իբր ՀԷՑ-ում խորքային ճգնաժամ էր, սակայն իրականում այդ ճգնաժամը առաջացել է հենց իրենց նշանակած կառավարչական օղակների միջամտությունից։ Մինչ պետական ներգրավումը ընկերությունում բիզնես գործընթացները կայուն էին, ներդրումային պարտավորությունները կատարվում էին, իսկ ծառայությունների որակը՝ կանխատեսելի։ Խնդիրները արհեստականորեն ստեղծվեցին, որպեսզի դրանք հետագայում դառնան լիցենզիան դադարեցնելու պատրվակ։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստը զուտ ձևական ընթացակարգ էր։ Որոշումն ընդունված էր դեռևս նիստից առաջ, իսկ լիցենզիայի դադարեցումը ըստ էության հանդիսանում է գույքի բռնի զավթում։ Սա հակասում է Սահմանադրությամբ ամրագրված սեփականության պաշտպանության սկզբունքին և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին։ Սեփականության իրավունքը համարվում է ամենակոշտ իրավական պաշտպանություն ունեցող հիմնարար իրավունքներից, իսկ այս որոշումը փաստացի շրջանցում է այդ սկզբունքը։

Այս գործընթացին զուգահեռ իշխանությունները կրկին երկարացրին Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը՝ փորձելով ճնշել և նրան, և նրա կողմից հիմնադրված հասարակական շարժումը։ Սա այլևս իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդար, որը նպատակ ունի մեկուսացնել այն մարդուն, ով ունի մեծ տնտեսական ներուժ, հասարակական վստահություն և կարող է դառնալ իշխանության համար լուրջ սահմանափակող հավասարակշռող ուժ։

Սա ուղիղ ազդակ է ոչ միայն ներքին, այլև արտաքին գործարար համաշխարհային շրջանակներին․ եթե Հայաստանի ամենամեծ ներդրողներից մեկի նկատմամբ կարելի է կիրառել բռնի միջոցներ, ապա արտաքին ներդրումների սպասելը մոլորություն է։ Որևէ հարգված ներդրող չի մտնի այն երկիր, որտեղ օրենքը ենթարկվում է քաղաքական շահերին, և սեփականության իրավունքը կարող է պարզ մեկ ստորագրմամբ վերացվել։

Քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը ևս հաստատում է այս գնահատականը՝ նշելով․
«Ակնհայտ է, որ սա բացարձակ քաղաքական հաշվեհարդար է Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Այս գործողությամբ իշխանությունները ոչ միայն հարվածում են Հայաստանի տնտեսությանը, այլ նաև միջազգային հեղինակությանը։ Ոչ մի արտաքին ներդրող, տեսնելով այս իրավիճակը, չի ընտրի Հայաստանը որպես ներդրումային վայր։ Բացի այդ, Հայաստանը կանգնելու է միջազգային դատական կառույցներում պարտության և վճարելու է հսկայական գումարներ սեփական քաղաքացիների հարկերից»։

Տեղի ունեցողը ոչ միայն տնտեսական հետևանքներ է առաջացնում, այլ նաև քաղաքական։ Երբ պետությունը սեփականություն է զավթում ուժային մեխանիզմներով, դա նշանակում է, որ ժողովրդավարությունը երկրում վերածվել է դատարկ ձևականության։ Իրավունքը նրանով այլևս չի սահմանափակվում, և իշխանությունն իր կամքն է պարտադրում ամենաբարձր մակարդակում՝ ստորադասելով թե օրենքը, թե պետական շահը։

Հայաստանը արագ շրջում է դեպի կենտրոնացված բռնապետական կառավարման մոդել, որտեղ մեկ անձի կամայականությունը կարող է վեր լինել բոլոր իրավական սահմաններից։

ՀԷՑ-ի լիցենզիայի չեղարկումը դարձավ այն կետը, որը ամրագրեց՝ պետությունն այլևս չի առաջնորդվում իրավունքի գերակայությամբ։ Սեփականության իրավունքի նկատմամբ այսպիսի ուժային վերաբերմունքը վտանգում է երկրի տնտեսական ապագան, վանում է ներդրողներին և խաթարում միջազգային վստահությունը։

«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Աշոտ Մարկոսյանը համեմատել է օդի որակը Հայաստանում և ԳերմանիայիումԻսրայելի պաշտպանության ուժերը հարձակում են իրականացրել Գազա քաղաքի մոտակայքումՔաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելիՌուսաստանի պատասխան միջոցներն՝ ուղղված ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների սառեցմանը, չեն ուշանա. ԶախարովաՄիայն մեր իրական գործողություններով կարող ենք ապացուցել մեր խոսքերի ճշմարտացիությունը․ Նաիրի Սարգսյան Տիրադավները քանդում են Հայ Առաքելական Եկեղեցին․ Էդմոն Մարուքյան Մեծ հաղթանակ գրանցեց Նորայր «Նոել » ՄիքայելյանըՉեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը. վարչապետ Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն ճանապարհը, որով է Սյունիքի մարզի Սալվարդ գյուղի երեխաները դպրոց են գնում ՖԻՖԱ-ն կարող է Արգենտինայի հավաքականին զրկել Աշխարհի առաջնությունում մասնակցելու իրավունքից. La NacionԿամբոջան փակել է Թաիլանդի հետ բոլոր սահմանային անցակետերը Նոր նախագծով կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման անկյունաքարային մասն են․ ՓաշինյանՔննադատության հրահանգներ՝ ըստ հորոսկոպի Կադրեր շրջիկ պատարագիցԼուկաշենկոն, Թրամփի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, ներում է շնորհել տարբեր երկրների 123 քաղաքացուԱրևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանց «Մեր ձևով»-ը ՔՊ-ի համար լուրջ խնդիրներ է ստեղծում՝ ինչը բնականաբար լավ է․ Գառնիկ ԴավթյանՍև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանՀայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՍյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն ՄխիթարյանՔիմ Քարդաշյանը սև կրծկալով զարմացրել է Սուրբ Ծննդյան երեկույթի հյուրերին Միայն լավ կրթությամբ կարող է կառուցվել ուժեղ Հայաստան․ Արթուր ԴանիելյանՎաղը մետրոն կաշխատի մինչեւ 01.00–ն Շարունակելով «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամների այցը Սյունիքում՝ համոզված ենք, որ միասին կերտելու ենք ուժեղ ՀայաստանԳազայի հատվածում «Բայրոն» փոթորկի հետևանքով առնվազն 14 մարդ Է զոհվել 6 ամսից մենք կգանք ու կլուծենք բոլոր խնդիրները ի շահ մեր ժողովրդի․ Ալիկ ԱլեքսանյանԱյսօր տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության V համագումարը՝ նվիրված կուսակցության 10-ամյա հոբելյանինՀայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են հաջորդ տարի էլեկտրաէներգիայի ներկրման ավելացումըՀատկապես սահմանամերձ համայնքներում դպրոց փակելը հավասարազոր է գյուղը դատարկելու կանաչ լույսին․ Մարիաննա ՂահրամանյանՎրաստանը կուժեղացնի վերահսկողությունը՝ մաքսային գոտիներում թմրանյութերի մաքսանենգության աճի պատճառովԶելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա Էլի ասել եմ՝ գործող իշխանության հետ մատաղ ուտելու էլ չենք գնա. Էդմոն Մարուքյանը՝ դաշինք կազմելու մասինԴեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»Պատվոգրեր ու խրախուսական պարգևներ՝ ոչ օլիմպիական մարզաձևերը ներկայացնող մարզիկներին և մարզիչներին ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական կալիումի նկատմամբ պատժամիջոցները Էրդողանը հայտարարել է, որ Թրամփի հետ կքննարկի Ուկրաինայի խաղաղության ծրագիրը Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ Գործող վարչախմբի քաղաքականությունը բերում է նոր զիջումների. Ավետիք Չալաբյան «Հայրենիքի» զարգացման հերթական փուլը. Արթուր Վանեցյան«ՀայաՔվեն» այլևս պարզապես միավորում չէ․ այն վերածվում է նոր քաղաքական ուժի․ Արմեն Մանվելյան ՀՀ-ն այսօր «КГБ»-ի բանտ ունի, որտեղ նստած են արքեպիսկոպոսներ, ի՞նչ եվրոպական մոդել. Մարուքյան «Լուսավոր Հայաստանը» նշում է իր 10–ամյակը. Էդմոն Մարուքյան Սահմանադրական փոփոխությունները ոչնչացնում են Անկախության հռչակագիրը․ Արմեն Մանվելյան«Լուսավոր Հայաստանը» կմասնակցւ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին. Էդմոն ՄարուքյանԵկեղեցու դեմ արշավը մեզ շեղում է իրական խնդիրներից. Մենուա Սողոմոնյան Հայկական ճշմարտությունները աստիճանաբար իրենց տեղը զիջում են թշնամու նարատիվներին. Էդմոն Մարուքյան Թոշակառու գնդապետը ստիպված տաքսի քշի, որ նախարարուհին 200 հազար դոլար արժողությամբ տուն առնի՞. Արշակ Կարապետյան