Իշխանական հայտնի ֆեյքի հերթական ապատեղեկատվությունը Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ
ՀասարակությունKaren Margaryanը գրել է
Իշխանական հայտնի ֆեյքի հերթական ապատեղեկատվությունը Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ
Տևական ժամանակ է երկրում ստեղծվել է քաոսային իրավիճակ, մի կողմից երկրի ներքին խնդիրներն են, մյուս կողմից մեր գերիների, անհետ կորածների խնդիրը, որն այդպես էլ չի լուծվում, էլ չասենք, որ ամեն օր ցավոք սրտի Եռաբլուրում նոր զինվորներ են հուղարկավորվում: Իշխանությունը այս ընթացքում բացարձակ պարապուրդի է մատնված, ամեն ինչ թողնված է բարձիթողի վիճակում և միակ բանը, որ արվում է իշխանության ներկայացուցիչների կողմից իրենց ֆեյքերի միջոցով մարդկանց վարկաբեկել փորձելն է: Այս ամենի համատեքստում իշխանական հայտնի ֆեյքերից մեկի կողմից հերթական ստահոդ ապատեղեկատվությունն էր տարածվել Գագիկ Ծառուկյանի մասին: Այս ամենը ունի միայն մի նպատակ հանրության ուշադրությւոնը շեղել երկրի իրական խնդիրներից և փորձել վարակաբեկել այն մարդկանց, ովքեր իսկապես մտահոգ են երկրի ճակատագրով: Սակայն այս ծեծված ու վաղուց հնացած մեթոդը արդեն վաղուց չի աշխատում և էլ ավելի է ընդգծում իշխանության ապիկար ու ապաշնորհ լինելը: