Լրահոս
Կարևոր


Ոչ թե համագործակցություն, այլ խոցելիության նոր դրսևորում. ցորենի «շոուի» համայնապատկերը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին հանրային դիսկուրսի առանցքում հայտնված թեման վերաբերում է Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորենի ներկրման գործընթացին, որը իշխանությունների կողմից ներկայացվում է որպես պատմական կամ առնվազն նշանակալի շրջադարձ հայ-ադրբեջանական հարաբերություններում։

Սակայն ավելի խորքային դիտարկման դեպքում ակնհայտ է դառնում, որ սա առաջին հերթին քաղաքական և տեղեկատվական շոու է՝ առանց իրական, երկարաժամկետ ռազմավարական նշանակության ու առանց հանրության համար առարկայական շահավետ արդյունքի։ Լայն առումով այս իրադարձությունն իր ամբողջ էությամբ խոսում է ոչ թե տնտեսական նոր հնարավորությունների, այլ քաղաքական իմիտացիայի, հանրային ընկալումների մանիպուլ յացիայի և պարենային անվտանգության լրջագույն խնդիրների մասին։

Նախ՝ անհրաժեշտ է անդրադառնալ այն թեզին, թե Ադրբեջանը իբր բացել է իր տարածքը Հայաստանի համար՝ որպես խաղաղության և համագործակցության նախանշան։ Իրականում, սակայն, խոսքը ոչ թե համապարփակ և երաշխավորված տրանսպորտային միջանցքի կամ երկարատև փոխվստահության հիմքի վրա կառուցված շարժի մասին է, այլ ընդամենը մեկ կամ մի քանի անգամվա տարանցման մասին, որը լիովին կախված է Ադրբեջանի քաղաքական կամքից ու մղումներից։ Ցանկացած պահի, անգամ տեխնիկական կամ արհեստական պատճառաբանությամբ, այս ճանապարհը կարող է փակվել, և որևէ երաշխիք չկա, որ նման նախաձեռնությունները կդառնան կայուն, կանխատեսելի և Հայաստանի համար անվտանգ ուղի։ Իրականում սա առավելապես շանտաժի և քաղաքական շահարկման գործիք է, որը Բաքվի ձեռքին մնում է որպես ճնշման լծակ։ Այսինքն, այսօր կարող է ցորենի բեռը անցնել, իսկ վաղը՝ ամենաչնչին առիթով այդ ճանապարհը փակված կլինի, Հայաստանը նորից կհայտնվի պարենային ռիսկերի առաջ, կառավարությունն էլ ստիպված կլինի արդարանալ սեփական անգործության կամ սխալ հաշվարկների համար։

Այս համատեքստում պետք է արձանագրել, որ միայն մեկ ապրանքի՝ մասնավորապես ցորենի տեղափոխումը որևէ լուրջ հարց չի լուծում։ Այն չի կարող դիտարկվել որպես հայ-ադրբեջանական հարաբերություններում որակական տեղաշարժ կամ խաղաղության գործընթացի առաջընթաց։ Իհարկե, տեղեկատվական դաշտում սա լայնորեն ներկայացվում է որպես երկու երկրների միջև հնարավորությունների բացում, երկխոսության և փոխվստահության նշան, բայց իրականում, եթե գործընթացը չունի ինստիտուցիոնալ բնույթ, եթե չկան իրավական հենք, միջազգային երաշխիքներ, երկկողմ համաձայնություններ և ամենակարևորը՝ փոխադարձ վստահություն, ապա սա ընդամենը ժամանակավոր ակցիա է՝ հանրության աչքը մտցնելու համար։

Մի քանի անգամ բեռների անցումը ոչ միայն չի կարող հիմք ծառայել հարաբերությունների կայունացման, այլև հակառակը՝ ցույց է տալիս, թե որքան խոցելի է Հայաստանն այսօր արտաքին և ներքին ռիսկերից, ինչքան շեշտակի է կախված քաղաքական տրամադրություններից ու արտաքին ուժերի կամքից։ Ավելին, բուն ցորենի ներկրման տրամաբանությունը ևս քննադատության լուրջ հիմքեր ունի՝ թե՛ իր տնտեսական արդյունավետությամբ, թե՛ տարածաշրջանային լոգիստիկայի համատեքստում։

Ռուսաստանից Հայաստան ցորենի տեղափոխման համար ադրբեջանական տարածքի օգտագործումը ոչ միայն ավելի երկար ու բարդ ճանապարհ է, այլև ենթադրում է երկու անգամ սահմանային անցում. նախ՝ Ադրբեջան, ապա՝ Վրաստան, և նոր միայն Հայաստան, այն դեպքում, երբ գոյություն ունի ավելի արագ, կարճ ու նախընտրելի երթուղի՝ անմիջապես Ռուսաստանից Վրաստան, իսկ այնտեղից՝ Հայաստան։ Այսինքն, այսպես կոչված՝ «նոր» ճանապարհը ոչ միայն չի բարելավում լոգիստիկան, այլև ավելացնում է ռիսկերը, ծախսերը, կախվածությունն ու անորոշությունը։ Եթե իսկապես նպատակ կա դիվերսիֆիկացնել ներկրման ուղիները կամ ապահովել պարենային անվտանգություն, ապա պետք էր մտածել այլընտրանքային՝ երրորդ երկրների ներգրավմամբ տարբերակների մասին։

Այս հարցի շուրջ իշխանությունների հռետորաբանությունը, թե իբր Հայաստանը իրականացնում է դիվերսիֆիկացիայի քաղաքականություն, նույնպես դժվար է համարել հիմնավոր։ Ռուսաստանը և Ղազախստանը ԵԱՏՄ լիիրավ անդամներ են, Հայաստանը՝ այդ նույն միության անդամ, ինչը նշանակում է, որ այսօր էլ առանց լուրջ խոչընդոտների կարող են փոխադարձաբար մատակարարել միմյանց տարբեր ապրանքներ, գյուղմթերք, այդ թվում՝ ցորեն։

Եթե իսկապես կարիք կար դիվերսիֆիկացնելու, ապա պետք էր ներկրում իրականացնել ԵԱՏՄ-ից դուրս գտնվող երկրներից՝ Իրանից, Եվրոպայից, Հնդկաստանից, Կանադայից, այլընտրանքային շուկաներից, ինչը կբացառեր մեկ երկրից կախվածության վտանգը և կբերեր թե՛ գների մրցակցություն, թե՛ պարենային ապահովության լրացուցիչ երաշխիքներ։ Իսկ ներկրման ուղու երկարացումն ու բարդացումն առանց նոր շուկաների ներգրավման՝ պարզապես տեխնիկական իմիտացիա է, որը տնտեսապես ոչ մի օգուտ չի բերում և չի ամրապնդում երկրի դիրքերը։

Բայց այս ողջ շոուի ամենախոր խնդիրը պարենային անվտանգության հարցն է։ Հայաստանը տարիներ շարունակ չի կարողացել ապահովել ցորենի՝ որպես ռազմավարական ապրանքի, ինքնարտադրություն։ Յուրաքանչյուր տարի հանրապետությունը ներկրում է մեծ քանակությամբ ցորեն, իսկ ներքին պահանջարկի գրեթե 70-80 տոկոսն ապահովվում է արտաքին շուկայից։ Սա ոչ միայն տնտեսական, այլև ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք է՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները, տարածաշրջանային լարվածությունները, պատերազմների ու տնտեսական ճգնաժամերի հավանականությունը։ Ցանկացած պահի, եթե ներկրման ճանապարհները փակվեն, եթե գները կտրուկ տատանվեն, եթե մատակարար երկրներում խնդիրներ առաջանան, Հայաստանը կարող է հայտնվել պարենային ճգնաժամի առաջ՝ սպառողների և տնտեսության համար անդառնալի հետևանքներով։

Հենց այս պարագայում է ակնհայտ դառնում, որ ներկրման ուղղություններն ավելացնելը կամ քաղաքական շոուներով զբաղվելը հարցի լուծում չեն։ Անհրաժեշտ է խորքային պետական ռազմավարություն, որի հիմքում կլինի սեփական արտադրության խթանումը, գյուղատնտեսության արդիականացումը, ենթակառուցվածքների զարգացումը, գյուղացիական տնտեսությունների աջակցությունը, սուբսիդավորման նպատակային ծրագրերը և ինքնաբավության մակարդակի աստիճանական բարձրացումը։ Հայաստանում կան բոլոր անհրաժեշտ պայմանները՝ թե՛ կլիմայական, թե՛ հողային, թե՛ մարդկային ռեսուրսները, որպեսզի երկրում արտադրվի բավարար քանակի ցորեն և մի շարք այլ պարենային հիմնական ապրանքներ։

Եթե նույնիսկ երկրում արտադրված բերքի ինքնարժեքը որոշ չափով բարձր է արտասահմանից ներկրման համեմատ, ապա պետությունը ինքնարժեքն իջեցնելու և ձեռնտու դարձնելու համար կարող է աջակցել գյուղացիական տնտեսություններին, ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ, ստեղծել նոր ոռոգման համակարգեր, ապահովել գյուղատնտեսական վարկերի մատչելիություն, սուբսիդավորել սերմացուի և պարարտանյութի ձեռքբերումը, զարգացնել գյուղացիական կոոպերացիաները և շուկայական մեխանիզմները։

Սա ոչ միայն կնպաստի պարենային անվտանգության ամրապնդմանը, այլև լուծում կտա սոցիալական, տարածքային, զբաղվածության հարցերին, կկանխի գյուղերից արտագաղթը, կպահպանի գյուղական մշակույթը և տնտեսության կենսունակությունը։ Նման մոտեցումը կարող է նաև դառնալ քաղաքական անկախության և ազգային անվտանգության կարևորագույն երաշխիք, քանի որ պարենային ինքնաբավությունը նվազեցնում է արտաքին ճնշումների և մատակարարման խափանումների ռիսկերը։

Այս ամենի ֆոնին պարզ է դառնում, որ այսօր իշխանությունների կողմից ներկայացվող՝ ադրբեջանական ճանապարհով ցորենի ներկրման շոուն, իրականում, ոչ միայն չի լուծում Հայաստանի պարենային անվտանգության հիմնախնդիրը, այլև հանրության մեջ ծնում է կեղծ սպասումներ։ Իսկ նմանատիպ քայլերը լավագույն դեպքում կարող են դիտարկվել ընդամենը որպես ժամանակավոր տեխնիկական լուծումներ, որոնց միջոցով հանրության ուշադրությունը շեղվում է խորքային խնդիրներից, իսկ արտաքին աշխարհին ներկայացվում է իբր հարաբերությունների և խաղաղության գործընթացի առաջընթաց։

Իրականում սա ոչ թե համագործակցություն է, այլ խոցելիության նոր դրսևորում, որի հետևանքները կարող են դառնալ անդառնալի, եթե չձևավորվի երկարաժամկետ, համակարգային, ազգային շահերից բխող քաղաքականություն։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանը կոշտ զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին Ապրիլի մեկի ուղերձը․ Մոսկվան խոսեց հստակ, Երևանը կանգնած է ընտրության առաջ Համայնքի գոյատևման գլխավոր գրավականը դպրոցն է․ Ցոլակ ԱկոպյանՀասարակության սոցիալական և հոգեբանական ծանր վիճակը նպաստում է ագրեսիայի կուտակմանը․ Ատոմ Մխիթարյան«ՀԷՑ» ՓԲԸ նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի և փաստաբան Արամ Օրբելյանի մամուլի ասուլիսըԱԱԾ շենքի մոտ արտաշիրիմում պահանջող ծնողները` «Համահայկական ճակատ» շարժման անդամների հետ միասին նամակ են հանձնում ԱԱԾ տնօրենինԵրբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը. Գագիկ ԾառուկյանԻնքնության ու մշակույթի ոչնչացում. երբ պետական նարատիվը նույնանում է ադրբեջանական թեզերին. Էդմոն Մարուքյան Հայաստանյան արդարադատության իրական դեմքը Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները IDBank-ն արժանացել է Commerzbank-ի STP Excellence Award 2025 մրցանակինMPEI-ն առաջարկում է նոր մեթոդ արևային վահանակների կյանքի տևողությունը երկարացնելու համար Մեր զինվորների անվտանգ վերադարձը տուն երաշխավորված է, որովհետև հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը կբերի ուժեղ և կայուն խաղաղությունԱՄՆ-ի և նրա եվրոպացի դաշնակիցների միջև լարվածությունը շարունակում է աճել. Արտակ ԶաքարյանԱյս իշխանությունների բերած «խաղաղության» համար ստիպված ենք լինելու վճարել․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ-ն այս տարի ևս միանալու է CaseKey ուսանողական մրցույթինԱյսօր լրանում է 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի տասներորդ տարելիցըՄի հոգի կա` պատկերացնում է, որ ինքը Մուսոլինիի ռեինկարնացիան է. Հրայր Կամենդատյան Փաշինյանի մնալու դեպքում ՀՀ-ն օկուպացիայի կենթարկվի առանց պատերազմի Փաստն այն է, որ այսօր ներհայաստանյան ընտրազանգվածներն իրարից օտարացած են ավելի շատ, քան՝ մենք ու ադրբեջանցիք. Վահե Հովհաննիսյան«Մշտական էսկալացիայի» վտանգավոր վիճակն ու գլոբալ անվտանգության ռիսկերը. «Փաստ» Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ» Ֆասթ Բանկը 30 մլն դոլարի ֆինանսավորում է տրամադրել Firebird AI ընկերությանը Եթե դու հրաժարվում ես քո ճշմարտությունից, ապա ուրիշն իր կեղծիքը կձևակերպի որպես «ճշմարտություն». «Փաստ» «Կա ընտրության մեծ հնարավորություն. որքան շատ լինի մասնակցությունը, այնքան վարչական ռեսուրսով իշխանությունների կողմից ստացվող ձայների ընդհանուր կշիռը քիչ կլինի». «Փաստ» Մասնատված ընդդիմություն՝ ամրապնդվող իշխանություն. ընտրությունների գլխավոր ռիսկը ձայների փոշիացումն է Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի. «Փաստ» Գևորգ Գևորգյանը «Համահայկական ճակատ» կուսակցության հետ որևէ կապ չունի. «Փաստ» Վաղ մեկնարկած ընտրարշավ և ձևավորվող դաշինքներ. քաղաքական դաշտը մտել է ակտիվ փուլ Ինչո՞ւ է «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքի հուշագիրն ստորագրել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը. «Փաստ» Մոսկվայի հայերը Փաշինյանին դիմավորել են «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիայով. «Փաստ» Աֆղանստանում ավելի քան 40 մարդ է զnհվել ջրհեղեղների և սողանքների հետևանքով Կասեցվել է «էլ Գարդեն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԷրդողանն Իսրայելին անվանել է Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի գլխավոր մեղավոր Ապրիլի 11-ին ժամ 17:00-ին, Ազատության հրապարակ. Ալիկ ԱլեքսանյանՆիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, քանի որ նա է լինելու հաջորդ վարչապետը. Արման ՊետրոսյանՆիկոլ Փաշինյան գիտե՞ս, որ բանկը ավելի լուրջ է վերաբերվում իր փողին, քան դու մեր պետությանն ու ժողովրդին․ Արթուր ՄիքայելյանԷյֆելյան աշտարակի մի կտորը կարող է ձերը լինել «կլորիկ» գնով Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Արևմուտքը սկսել է միջամտել իր գործընկերների ընտրություններին. Զախարովա Օքսանա Սամոյլովան զիջումների է գնացել. նրանց կարողությունը չի բաժանվի Մի նախկին էլ դուք եք էլի. Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ը Իրանի հետ պшտերազմից հետո կվերանայի ՆԱՏՕ-ի արժեքն իր համար. Մարկո Ռուբիո«Հայ վիրտուոզներ» ծրագրի շրջանակում՝ միջազգային դասախոսների վարպետության դասերը Երևանում Կարծես խրամատներում լինեինք․ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Իտալիայի հավաքականի պարտությունըՍամվել Կարապետյանը` հայկական Սփյուռքի կողքինԴավիթի ապօրինի կալանքը և իրավունքի սահմանափակումների խնդիրը Հայաստանում․ Արամ ՎարդևանյանԱՄՆ-ը երկու-երեք շաբաթվա ընթացքում կավարտի Իրանի դեմ արշավը. Թրամփ Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է․ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտելԱդրբեջանի տարածքով դեպի Հայաստան կուղարկվի 5 վագոն հացահատիկ. ադրբեջանական ԶԼՄ-ներ