Լրահոս
Կարևոր


90 օր ողջ մնացած զինվորը զոհվել է Հադրութի Վանք գյուղում. Պռոշյանը սգում է 18-ամյա Ալբերտի մահը

Ապրելակերպ

News.am-ը գրում է․

Օրեր առաջ ռուս խաղաղապահների միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցել դեկտեմբերի 27–ին Վանք գյուղում սպանված 6 հայ զինծառայողների դիերը։ Զոհված զինծառայողների թվում էր Պռոշյան գյուղի բնակիչ 18–ամյա շարքային Ալբերտ Ստեփանյանը։ Վերջինս ծառայում էր Ջրականի (Ջաբրայիլի) զորամասում եւ նահանջի ժամանակ զինակիցների հետ պատսպարվել էր Հադրութում։

Ալբերտի հարազատները NEWS.am–ին հայտնեցին, որ զինվորի հայրը՝ Գագիկ Ստեփանյանը, նույնպես մասնակցել է պատերազմական գործողություններին, իսկ նոյեմբերի 9–ի համաձայնագրի կնքումից հետո Արցախում անհետ կորած զինծառայողների ծնողների հետ փնտրել է իր որդուն։

Ալբերտը վերջին անգամ ընտանիքի հետ կապ է հաստատել հոկտեմբերին, հայտնել, որ Հադրութում է։ Շուրջ մեկուկես ամիս Ալբերտի հայրը փրկարարների եւ անհետ կորածների ծնողների հետ որոնողական աշխատանքներ է իրականացրել թշնամու վերահսկողության տակ անցած այն տարածքներում, որոնց վերաբերյալ ռուս խաղաղապահների եւ ադրբեջանական կողմի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել։ Հատկանշական է, որ դեկտեմբերի 27–ի միջադեպից հետո ադրբեջանական կողմը թույլ չի տվել Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությանը որոնողական ու փրկարարական աշխատանքներ կատարել Հադրութի մի շարք գյուղերում՝ այդ թվում Վանք գյուղում։

Հարազատների խոսքով՝ թշնամին 90 օր ողջ մնացած տղաներին գերեվարել է, կտտանքների ենթարկել, ապա սպանել։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութեր էին տարածել՝ 6 հայ զինծառայողների դաժան սպանության մասին։

Ըստ տեսանյութերի` նկարահանումը կատարվել է դեկտեմբերի 27-ին, որտեղ ադրբեջանցի զինվորականը ասում է, թե նույն օրը դիվերսանտների կողմից սպանված Էլմիր Համբարովի վրեժը լուծված է։ Դեկտեմբերի 30–ին Արցախի ՊԲ–ն, անդրադառնալով հրապարակված կադրերին, հայտարարեց, որ ադրբեջանական կողմի գործողություններն ու հայտարարությունները նպատակ ունեն կոծկել հերթական պատերազմական հանցագործությունը, եւ հենց այդ նպատակին է միտված եղել որոնողական խմբերին հիշյալ տարածքներ մուտք գործելու թույլտվությունից հրաժարվելը:

Նշենք, որ Ալբերտ Ստեփանյանը ընտանիքի միակ արու զավակն էր, բանակ էր զորակոչվել դպրոցն ավարտելուց հետո։ Ալբերտը երկու ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Նրա հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ հունվարի 6–ին Պռոշյան գյուղում։ Հավելենք, որ Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված տղաներից 20–ը Պռոշյան գյուղից են։

Աֆղանստանում ավելի քան 40 մարդ է զnհվել ջրհեղեղների և սողանքների հետևանքով Կասեցվել է «էլ Գարդեն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԷրդողանն Իսրայելին անվանել է Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի գլխավոր մեղավոր Ապրիլի 11-ին ժամ 17:00-ին, Ազատության հրապարակ. Ալիկ ԱլեքսանյանՆիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, քանի որ նա է լինելու հաջորդ վարչապետը. Արման ՊետրոսյանՆիկոլ Փաշինյան գիտե՞ս, որ բանկը ավելի լուրջ է վերաբերվում իր փողին, քան դու մեր պետությանն ու ժողովրդին․ Արթուր ՄիքայելյանԷյֆելյան աշտարակի մի կտորը կարող է ձերը լինել «կլորիկ» գնով Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Արևմուտքը սկսել է միջամտել իր գործընկերների ընտրություններին. Զախարովա Օքսանա Սամոյլովան զիջումների է գնացել. նրանց կարողությունը չի բաժանվի Մի նախկին էլ դուք եք էլի. Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ը Իրանի հետ պшտերազմից հետո կվերանայի ՆԱՏՕ-ի արժեքն իր համար. Մարկո Ռուբիո«Հայ վիրտուոզներ» ծրագրի շրջանակում՝ միջազգային դասախոսների վարպետության դասերը Երևանում Կարծես խրամատներում լինեինք․ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Իտալիայի հավաքականի պարտությունըՍամվել Կարապետյանը` հայկական Սփյուռքի կողքինԴավիթի ապօրինի կալանքը և իրավունքի սահմանափակումների խնդիրը Հայաստանում․ Արամ ՎարդևանյանԱՄՆ-ը երկու-երեք շաբաթվա ընթացքում կավարտի Իրանի դեմ արշավը. Թրամփ Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է․ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտելԱդրբեջանի տարածքով դեպի Հայաստան կուղարկվի 5 վագոն հացահատիկ. ադրբեջանական ԶԼՄ-ներԴեսանտային գործողությունները և պարսից ծոցում իրանական կղզիների հնարավոր գրավման սցենարները 18-ամյա Դավիթին հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ. պաշտպան Ինչո՞ւ է Փաշինյանը Մոսկվա մեկնում Խաղաղությունը պետք է լինի ոչ թե հույս, այլ՝ երաշխավորված իրականություն. Արթուր ԴանիելյանՔաղաքական դաշտը դարձել է ստի և ատելության խոսք տարածելու հարթակ․ Արմեն ՄանվելյանՄեր հասարակությունը պետք է ընտրություն կատարի երկու տարբերակների միջև. Նարեկ Կարապետյան Էդքան տղա էս, բաց թող քաղբանտարկյալներին, կարճիր շինծու գործերն ու ազնիվ պայքարիր․ Արշակ Կարապետյան Պետությունը ուժեղ է ոչ թե այն ժամանակ, երբ վախեցնում է, այլ երբ վստահություն է ներշնչում իր քաղաքացիներին՝ հատկապես երիտասարդներին. Շաքե ԻսայանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով Դեգրադացիա՝ «Level ՔՊ» Տաղանդավոր Գարի Քյոսայանը և ամերիկյան ջազի վարպետները միասին ջազային հրավառություն են խոստանում Այս իշխանությունն ուրացել է իր բոլոր խոստումները․ Ավետիք ՔերոբյանԱյս իշխանությունը փուլ առ փուլ իրականացրեց Արցախի հանձնումը․ Ավետիք Չալաբյան ԱՄՆ ԶՈՒ-ն հերքել է փետրվարի 28-ին Իրանում դպրոցին hարվածելու մեղադրանքները Ադրբեջանը շարունակում է ակտիվ հակահայ քաղաքականությունը, իսկ սրանք պետական ապարատի ողջ ներուժն ուղղում են ռեպրեսիոն ապարատի գործածմանը․ Տիգրան Աբրահամյան Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Գլխավոր խնդիրն է՝ թույլ չտալ, որ այս իշխանությունը վերարտադրվի․ Աննա ԿոստանյանԱնատամ արձագանք ադրբեջանական սադրանքին Ձեր ժամանակավոր և թույլ խաղաղությանն այլևս ոչ մեկ չի հավատում. Արեգա Հովսեփյան Պատերազմներ բերած իշխանությունը խոսում է խաղաղությունից․ Արեգ ՍավգուլյանԻրանում պատերազմը խթանում է արևային էներգետիկայի բումը Եվրոպայում Աջակցության ալիքը մեծանում է․ ևս մեկ կուսակցություն միանում է Սամվել Կարապետյանին C360 պրեմիում՝ ճկունություն և առավելություններ ճամփորդության ամեն պահի Երիտասարդների հարցերը Էդմոն Մարուքյանին․ բաց քաղաքական քննարկում Ի՞նչ հիմքով են սկսել գաղտնալսել Բագրատ Սրբազանին. Այսօրվա նիստում կանդրադառնան այս հարցին Միավորման ազդակ․ «Ուժեղ Հայաստանը» դաշինքով է գնում ընտրությունների Փաշինյանը կմեկնի ՌԴ. նա կհանդիպի Պուտինի հետ Երևանում բախվել են «Lexus»-ը և «Hongqi»-ն. կա 5 տուժած Աշխարհում պայքшրը գնում է ոչ թե կյանքի, այլ մաhվան համար. Լավրով «Լիվերպուլի» ղեկավարությունն արդեն որոշում է կայացրել. սպասվում է, որ ամռանը թիմի ղեկը կստանձնի Խաբի ԱլոնսոնՆիկոլ Փաշինյան, ամոթդ կորցրել ես, հիմա էլ հերոսներին ես անցել. Ալիկ Ալեքսանյան