Լրահոս
Կարևոր


«Շատ խոսակցություններ եմ լսել, որ պապիկիս շնորհիվ եմ ընտրվել, բայց ամեն ինչ արդար է եղել». Աիդա Կարապետյանը՝ «Սարի աղջիկ» հեռուստասերիալում գլխավոր դերը ստանալու մասին

Ապրելակերպ

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պարուսույց Գագիկ Կարապետյանի թոռնուհին՝ Աիդա Կարապետյանը, ով լսարանին հայտնի է «Սարի աղջիկ» հեռուստասերիալից, մանկուց պարել է՝ երազելով մի օր դերասանուհի դառնալու մասին:

18-ամյա Աիդան ավարտել է Պարարվեստի պետական քոլեջը, հիմա սովորում է Մանկավարժական համալսարանի պարարվեստի մանկավարժության ամբիոնի առաջին կուրսում:

Tert.am Life-ի հետ զրույցում Աիդան պատմել է արդար ընտրությամբ «Սարի աղջիկ» հեռուստասերիալում հայտնվելու, նոր ոլորտում իր վախերի, հետագայում մասնագիտական կրթություն ստանալու ցանկության մասին:

Կարանտինի շրջանում պրոդյուսեր Դիանա Գրիգորյանն օնլայն քասթինգ էր հայտարարել «Սարի աղջիկ» հեռուստասերիալի համար, որին մասնակցել է նաև Աիդա«Մի քանի փուլ անցնելուց հետո ընտրվեցի Լուսեի կերպարի համար: Ընտրությունն ինձ համար անսպասելի էր, որովհետև մասնակցել էի՝ մտածելով, որ ինձ կընտրեն մասսայական տեսարանի համար:

Անբացատրելի երջանիկ էի, երբ ինձ ընտրեցին: Մարդկանց թվում է՝ ամեն ինչ շատ հեշտ է անցել, ես պետք է ընտրվեի, շատ խոսակցություններ եմ լսել, որ պապիկիս շնորհիվ եմ ընտրվել, բայց ամեն ինչ արդար է եղել,- ասաց նա և հավելեց, որ դերասանուհի դառնալու ցանկություն միշտ է ունեցել,- Նույնիսկ ուզում էի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ ընդունվել, բայց ծնողներս դեմ էին:

Տանը բոլորը գիտեին, որ ես վաղուց այդ երազանքն ունեմ, թատրոնն ու կինոն ինձ շատ են հետաքրքրում: Երբ իմացա քասթինգի մասին, հայրիկիս ասացի՝ գոնե թույլ տուր սրան մասնակցեմ: Նա համաձայնեց, երբ պարզվեց՝ գլխավոր հերոսուհուն եմ մարմնավորելու, մի փոքր «ծանր էր տանում», բայց պապիկս նորմալ ընդունեց լուրը»:

Աիդան նշեց, որ դերասանական դասընթացների է հաճախել, բայց բարձրագույն դերասանական կրթություն չունի, ինչի պատճառով էլ շատ վախեր է ունեցել:«Վախենում էի, քանի որ մարմնավորում էի գլխավոր հերոսուհու, պետք է աշխատեի պրոֆեսիոնալ դերասանների հետ, բախտս բերեց, որովհետև աշխատում եմ մի մթնոլորտում, որտեղ բոլորը պատրաստ են օգնել ինձ, խորհուրդներ տալ: Նաև միշտ անհանգստացել եմ, որ կարող եմ չընկալվել հեռուստադիտողի կողմից, բայց ինձ հասած կարծիքներից ենթադրում եմ, որ Լուսեն սիրվել է հեռուստադիտողի կողմից:

Ամեն օր դիտում եմ հեռուստասերիալը, փորձում եմ շտկել թերություններս, որպեսզի կերպարս էլ ավելի սիրված լինի: Հիշում եմ, որ նկարահանումների առաջին օրը շատ կաշկանդված էի, ամաչում էի շփվել նույնիսկ դերասանների հետ՝ չնայած տեսակով շփվող մարդ եմ: Հետո բոլորի հետ էլ ընկերացա, իմ սերիալային ընտանիքի անդամների հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, նրանց շատ եմ սիրում»,- ասաց նա:

Աիդան նկարահանվել է նաև պատերազմական շրջանում: Նկատեց, որ, ինչպես ամբողջ ազգի, իրենց համար էլ բարդ ժամանակահատված էր: «Ես առաջնագծում հարազատներ չունեի, բայց այս ցավը բոլորինս էր, հիմա էլ բոլորինս է: Հոգեպես ընկճված էինք, տխուր, բայց մեզ ապրելու ու աշխատելու հույս էր տալիս ժողովրդին քաջալերելու զգացումը:

Յուրաքանչյուրն այս ընթացքում պետք է իր գործը լիարժեք անի, որպեսզի Հայաստանում կյանքը չկանգնի: Գոնե մի քանի ժամով մարդկանց առօրյայից կտրելն արդեն լավ է: Դրական նամակները շատ են, հեռուստադիտողները նույնիսկ ցանկություն են հայտնում, որ սերիալը շաբաթ և կիրակի օրերին նույնպես ցուցադրվի»,- ընդգծեց նա:

Նրա խոսքով՝ փորձում է համատեղել դասերն ու նկարահանումները: «Կստեմ, եթե ասեմ՝ չեմ հոգնում, ծանրաբեռնված չեմ, որովհետև դասերի ու նկարահանումների ժամերը հաճախ համընկնում են: Բախտս բերել է, որ դասերն օնլայն են, կարողանում եմ անգամ նկարահանման հրապարակից միանալ: Երբ սիրում ես աշխատանքդ, ունես ցանկություն, արգելքներ չեն լինում:

Հիմա ինձ ավելի շատ տեսնում եմ որպես դերասանուհի, ցանկանում եմ հետագայում այդ ուղղությամբ շարունակել, գուցե նաև մասնագիտական կրթություն ձեռք բերեմ, քանի որ կարևորում եմ այն:

Պարուհու մասնագիտությունն այս ասպարեզում միայն օգնում է, հենց «Սարի աղջիկ» նախագծում պարուհի լինելը շատ է օգնել, որովհետև հերոսուհիս հաճախում է պարի, տեսարաններ կան, որտեղ նա պարում է, այդ պարերը ես ու պապիկս ենք բեմադրում»,- նշեց Աիդան:

Նա նկատեց, որ հեռուստասերիալի շնորհիվ բացահայտել է Հայաստանի տեսարժան վայրերից շատերը, քանի որ նկարահանումներ են իրականացրել տարբեր վայրերում:

«Արկածներով լի այնքան օրեր եմ ունեցել: Տեսարան կար, որտեղ պետք է քայլեի ձիու հետ, ես քայլում էի, խոսում նրա հետ, երբ գլխով հարվածեց ինձ, բարեբախտաբար, վնասվածքներ չեղան:

 

Աֆղանստանում ավելի քան 40 մարդ է զnհվել ջրհեղեղների և սողանքների հետևանքով Կասեցվել է «էլ Գարդեն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԷրդողանն Իսրայելին անվանել է Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի գլխավոր մեղավոր Ապրիլի 11-ին ժամ 17:00-ին, Ազատության հրապարակ. Ալիկ ԱլեքսանյանՆիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, քանի որ նա է լինելու հաջորդ վարչապետը. Արման ՊետրոսյանՆիկոլ Փաշինյան գիտե՞ս, որ բանկը ավելի լուրջ է վերաբերվում իր փողին, քան դու մեր պետությանն ու ժողովրդին․ Արթուր ՄիքայելյանԷյֆելյան աշտարակի մի կտորը կարող է ձերը լինել «կլորիկ» գնով Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Արևմուտքը սկսել է միջամտել իր գործընկերների ընտրություններին. Զախարովա Օքսանա Սամոյլովան զիջումների է գնացել. նրանց կարողությունը չի բաժանվի Մի նախկին էլ դուք եք էլի. Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ը Իրանի հետ պшտերազմից հետո կվերանայի ՆԱՏՕ-ի արժեքն իր համար. Մարկո Ռուբիո«Հայ վիրտուոզներ» ծրագրի շրջանակում՝ միջազգային դասախոսների վարպետության դասերը Երևանում Կարծես խրամատներում լինեինք․ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Իտալիայի հավաքականի պարտությունըՍամվել Կարապետյանը` հայկական Սփյուռքի կողքինԴավիթի ապօրինի կալանքը և իրավունքի սահմանափակումների խնդիրը Հայաստանում․ Արամ ՎարդևանյանԱՄՆ-ը երկու-երեք շաբաթվա ընթացքում կավարտի Իրանի դեմ արշավը. Թրամփ Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է․ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտելԱդրբեջանի տարածքով դեպի Հայաստան կուղարկվի 5 վագոն հացահատիկ. ադրբեջանական ԶԼՄ-ներԴեսանտային գործողությունները և պարսից ծոցում իրանական կղզիների հնարավոր գրավման սցենարները 18-ամյա Դավիթին հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ. պաշտպան Ինչո՞ւ է Փաշինյանը Մոսկվա մեկնում Խաղաղությունը պետք է լինի ոչ թե հույս, այլ՝ երաշխավորված իրականություն. Արթուր ԴանիելյանՔաղաքական դաշտը դարձել է ստի և ատելության խոսք տարածելու հարթակ․ Արմեն ՄանվելյանՄեր հասարակությունը պետք է ընտրություն կատարի երկու տարբերակների միջև. Նարեկ Կարապետյան Էդքան տղա էս, բաց թող քաղբանտարկյալներին, կարճիր շինծու գործերն ու ազնիվ պայքարիր․ Արշակ Կարապետյան Պետությունը ուժեղ է ոչ թե այն ժամանակ, երբ վախեցնում է, այլ երբ վստահություն է ներշնչում իր քաղաքացիներին՝ հատկապես երիտասարդներին. Շաքե ԻսայանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով Դեգրադացիա՝ «Level ՔՊ» Տաղանդավոր Գարի Քյոսայանը և ամերիկյան ջազի վարպետները միասին ջազային հրավառություն են խոստանում Այս իշխանությունն ուրացել է իր բոլոր խոստումները․ Ավետիք ՔերոբյանԱյս իշխանությունը փուլ առ փուլ իրականացրեց Արցախի հանձնումը․ Ավետիք Չալաբյան ԱՄՆ ԶՈՒ-ն հերքել է փետրվարի 28-ին Իրանում դպրոցին hարվածելու մեղադրանքները Ադրբեջանը շարունակում է ակտիվ հակահայ քաղաքականությունը, իսկ սրանք պետական ապարատի ողջ ներուժն ուղղում են ռեպրեսիոն ապարատի գործածմանը․ Տիգրան Աբրահամյան Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Գլխավոր խնդիրն է՝ թույլ չտալ, որ այս իշխանությունը վերարտադրվի․ Աննա ԿոստանյանԱնատամ արձագանք ադրբեջանական սադրանքին Ձեր ժամանակավոր և թույլ խաղաղությանն այլևս ոչ մեկ չի հավատում. Արեգա Հովսեփյան Պատերազմներ բերած իշխանությունը խոսում է խաղաղությունից․ Արեգ ՍավգուլյանԻրանում պատերազմը խթանում է արևային էներգետիկայի բումը Եվրոպայում Աջակցության ալիքը մեծանում է․ ևս մեկ կուսակցություն միանում է Սամվել Կարապետյանին C360 պրեմիում՝ ճկունություն և առավելություններ ճամփորդության ամեն պահի Երիտասարդների հարցերը Էդմոն Մարուքյանին․ բաց քաղաքական քննարկում Ի՞նչ հիմքով են սկսել գաղտնալսել Բագրատ Սրբազանին. Այսօրվա նիստում կանդրադառնան այս հարցին Միավորման ազդակ․ «Ուժեղ Հայաստանը» դաշինքով է գնում ընտրությունների Փաշինյանը կմեկնի ՌԴ. նա կհանդիպի Պուտինի հետ Երևանում բախվել են «Lexus»-ը և «Hongqi»-ն. կա 5 տուժած Աշխարհում պայքшրը գնում է ոչ թե կյանքի, այլ մաhվան համար. Լավրով «Լիվերպուլի» ղեկավարությունն արդեն որոշում է կայացրել. սպասվում է, որ ամռանը թիմի ղեկը կստանձնի Խաբի ԱլոնսոնՆիկոլ Փաշինյան, ամոթդ կորցրել ես, հիմա էլ հերոսներին ես անցել. Ալիկ Ալեքսանյան