Լրահոս
Կարևոր


Երբ բնական ներուժի առկայությունը ստեղծում է կառավարման պատասխանատվության թուլացում. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կլիմայի գլոբալ փոփոխությունը, որն արտահայտվում է ջերմաստիճանի աննախադեպ բարձրացմամբ, տեղումների ռեժիմի փոփոխությամբ և բնական աղետների հաճախականության աճով, զուգորդվում է տնտեսությունների անընդհատ զարգացման և բնակչության աճի հետ, ինչը ստեղծում է ջրային ռեսուրսների նկատմամբ աննախադեպ ճնշում։ Այս համատեքստում մաքուր, խմելու ջրի և, հատկապես, գյուղատնտեսության կարիքների համար նախատեսված ոռոգման ջրի պահանջարկը ոչ թե պարզապես աճում է, այլ երկրաչափական պրոգրեսիայով սրվում է՝ սպառնալով պարենային անվտանգությանը և սոցիալ-տնտեսական կայունությանը։

Հենց այս գլոբալ մարտահրավերների լույսի ներքո է, որ ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործումը և դրանց գիտականորեն հիմնավորված, ինտեգրված կառավարումը դադարում է լինել զուտ բնապահպանական նպատակադրում՝ վերածվելով ազգային անվտանգության առաջնահերթ խնդրի։ Ցավոք, մեր իրականությունում այս հարցը հաճախ ոչ միայն անտեսված է, այլև մղված երկրորդական պլան՝ չստանալով այն ռազմավարական ուշադրությունը, որն իրականում պահանջվում է՝ հատկապես պետական մակարդակով։

Այնինչ, աշխարհի բազմաթիվ երկրներ արդեն իսկ բախվում են ջրային սակավության այնպիսի սուր խնդիրների, որոնք նույնիսկ հասնում են ծայրահեղ դրսևորումների՝ վերաճելով հումանիտար և քաղաքական ճգնաժամերի։ Այդպիսի վառ օրինակ է հարևան Իրանը, որի մայրաքաղաք Թեհրանում ջրային սակավության հարցն այնքան ծայրահեղ է դարձել, որ երկրի նախագահի մակարդակով սկսել են լրջորեն քննարկել մայրաքաղաքը դեպի երկրի հարավային՝ ավելի բարենպաստ հատվածներ տեղափոխելու անհավանական թվացող, սակայն հարկադրված սցենարներ։ Սա ցույց է տալիս, թե ինչպիսի քաղաքակրթական կոլապսի կարող է հանգեցնել ջրային ռեսուրսների սպառումը։ Մի շարք այլ երկրներ էլ՝ հատկապես Պարսից ծոցի պետությունները կամ Միջերկրականի որոշ կղզիներ, իրենց ջրային պահանջարկը հարկադրված լուծում են բավական բարդ, էներգատար և ֆինանսապես ծայրահեղ թանկ եղանակով՝ ծովից կամ օվկիանոսից վերցրած ջուրը աղազրկելու և մաքրելու տեխնոլոգիաների միջոցով։ Սակայն պետք է հստակ գիտակցել, որ ամեն մի պետություն չէ, որ կարող է գնալ այդպիսի ֆինանսական շռայլության և իրեն թույլ տալ նման տեխնոլոգիական լուծումներ, որոնք, ի դեպ, ունեն նաև իրենց բացասական բնապահպանական հետևանքները։

Հայաստանի դեպքում, բարեբախտաբար, վիճակը փոքր-ինչ այլ է. մենք գտնվում ենք այլ մեկնարկային պայմաններում։ Մեր երկիրն օժտված է ջրային ռեսուրսներով, մասնավորապես՝ մակերևութային և ստորերկրյա քաղցրահամ ջրերի զգալի պաշարներով, որոնք ճիշտ կառավարման դեպքում ոչ միայն կարող են լիովին բավարարել բնակչության և տնտեսության ներքին պահանջարկը, այլև դառնալ տնտեսական կայուն զարգացման հզոր խթան, հատկապես գյուղատնտեսության ոլորտում։ Սակայն այս ներուժի առկայությունը ստեղծում է կառավարման պատասխանատվության թուլացում։ Խնդիրն այն է, որ մեր պարագայում հիմնական մարտահրավերը ոչ թե ռեսուրսի սակավությունն է, այլ դրա խրոնիկական ոչ ճիշտ կառավարումը։

Սա բազմաշերտ խնդիր է. մի կողմից՝ մենք ականատես ենք լինում ջրի անխնա վատնմանը՝ սկսած քաղաքային ցանցերի մաշվածությունից մինչև ոռոգման համակարգերի ցածր արդյունավետությունն ու հնացած տեխնոլոգիաները, իսկ մյուս կողմից էլ՝ առկա է աղտոտման լրջագույն գործոնը։ Այս համակարգային թերությունները փորձ է արվում լրացնել ենթակառուցվածքային լուծումներով։ Հայաստանում ջրամբարաշինության աշխատանքները շարունակվում են, նորերը կառուցվում են, հները՝ վերանորոգվում, ինչն, անշուշտ, դրական քայլ է ջրի կուտակման ու կարգավորման համար։ Սակայն այստեղ ի հայտ է գալիս մի տագնապալի պարադոքս։ Չնայած այս ջանքերին, յուրաքանչյուր ամառային սեզոնին` հատկապես երաշտի տարիներին, մենք կրկին բախվում ենք այն փաստին, որ ոռոգման ջրի պակաս կա։ Սա ուղղակիորեն վկայում է այն մասին, որ ջուրն ամբարելու, պահպանելու (նվազագույնի հասցնելով գոլորշիացումն ու կորուստները) և այնուհետև, ըստ անհրաժեշտության, արդյունավետ բաշխելու ու օգտագործելու ողջ շղթան չի իրականացվում բավարար արդյունավետությամբ։ Այսինքն, խնդիրը ոչ միայն կուտակելն է, այլև կառավարելն ու տեղ հասցնելը։ Եվ այս համակարգային ձախողման ամենածանր հետևանքն այն է, որ Հայաստանի գյուղատնտեսության ողնաշարի՝ մասնավորապես Արարատյան դաշտի ոռոգման ապահովման ողջ ծանրությունը գրեթե անայլընտրանքորեն ընկնում է Սևանա լճից լրացուցիչ ջրառի վրա։

Այս պրակտիկան, որը տարիներ շարունակ արդարացվում է որպես «հարկադրված» և «անհրաժեշտ» քայլ՝ բերքը փրկելու համար, հաճախ կյանքի է կոչվում օրենքով սահմանված թույլատրելի նորմատիվներից և իրական պահանջվածից ավելին։ Այստեղ մենք բախվում ենք ազգային անվտանգության առանցքային հարցի։ Սևանա լիճը պարզապես գեղեցիկ տեսարժան վայր կամ ձկնորսության օբյեկտ չէ, այն առաջին հերթին մեր տարածաշրջանի քաղցրահամ ջրի ամենամեծ, անփոխարինելի ստրատեգիական պաշարն է, որն ապահովում է մեր պետության կենսունակությունը երկարաժամկետ հեռանկարում։ Լիճը նաև էկոլոգիական հավասարակշռության երաշխավորն է և կլիմայի մեղմման գործոնը։ Սևանից յուրաքանչյուր լրացուցիչ խորանարդ մետր ջուր վերցնելը, որը կարելի էր խնայել՝ բարելավելով ջրամբարների կառավարումը կամ ներդնելով կաթիլային ոռոգում, ուղղակի հարված է այս ստրատեգիական պաշարին։ Մտահոգիչ է, որ Սևանա լճի մակարդակը միայն 2025 թվականի հոկտեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով։

Հետևաբար, Հայաստանի Հանրապետության գլխավոր, հրատապ և ռազմավարական խնդիրն այս համատեքստում պետք է լինի ոչ միայն առկա ռեսուրսների պահպանումը, այլև ջրային անվտանգության համապարփակ համակարգի կառուցումը, որի անկյունաքարը Սևանա լճի էկոհամակարգի վերականգնումն ու նրա մակարդակի կայուն բարձրացումն է։

Սա ինքնանպատակ չէ, քանի որ ավելի առողջ և բարձր մակարդակ ունեցող Սևանը ապագայում մեզ թույլ կտա ոչ միայն դիմակայել կլիմայական անխուսափելի ցնցումներին, այլև կստեղծի այն անհրաժեշտ բուֆերը, որը մեզ կարող է օգնել լուծել մեր առջև ծառացած մյուս բոլոր խնդիրները՝ գյուղատնտեսության կայուն զարգացումից մինչև էներգետիկ անվտանգություն՝ այդպիսով ամրապնդելով մեր պետության ինքնիշխանության հիմքերը գնալով ավելի ու ավելի «ջրային ծարավ» ունեցող աշխարհում։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հավերժ հիշատակ մեր տղերքին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար. Նարեկ ԿարապետյանԻմ երկրի համար մի բան եմ ուզում, որ հայկական պետությունն ու հայ եկեղեցին կողք կողքի կանգնեն. Ռուբեն ՄխիթարյանԱուտիզմի իրազեկման օրը մեզ հիշեցնում է` մշակույթը միմյանց ընդունելու և ճանաչելու հնարավորություն էՆիկոլը փորձեց Պուտինից ստանալ “Он не предатель”-ի երկրորդ սերիան, բայց չստացվեց. Մարուքյան ՀՀ կառավարությունը դիտմամբ խոչընդոտում է եկեղեցու նախաձեռնությունը Արտաշիրիմում պահանջող ծնողները դուրս եկան ԱԱԾ շենքիցՀԷՑ-ի շուրջ գործընթացը «քաղաքական է և արդեն պարտված». Դավիթ Ղազինյան Ժողովու՛րդ, ձեզ խա՛-բե՛լ են ասում էին՝ ՀԷՑ-ը մտել է 3 մլն մարդու գրպանը, դատարանն ասաց՝ սու՛տ է Ռուսաստանը կոշտ զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին Ապրիլի մեկի ուղերձը․ Մոսկվան խոսեց հստակ, Երևանը կանգնած է ընտրության առաջ Համայնքի գոյատևման գլխավոր գրավականը դպրոցն է․ Ցոլակ ԱկոպյանՀասարակության սոցիալական և հոգեբանական ծանր վիճակը նպաստում է ագրեսիայի կուտակմանը․ Ատոմ Մխիթարյան«ՀԷՑ» ՓԲԸ նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի և փաստաբան Արամ Օրբելյանի մամուլի ասուլիսըԱԱԾ շենքի մոտ արտաշիրիմում պահանջող ծնողները` «Համահայկական ճակատ» շարժման անդամների հետ միասին նամակ են հանձնում ԱԱԾ տնօրենինԵրբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը. Գագիկ ԾառուկյանԻնքնության ու մշակույթի ոչնչացում. երբ պետական նարատիվը նույնանում է ադրբեջանական թեզերին. Էդմոն Մարուքյան Հայաստանյան արդարադատության իրական դեմքը Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները IDBank-ն արժանացել է Commerzbank-ի STP Excellence Award 2025 մրցանակինMPEI-ն առաջարկում է նոր մեթոդ արևային վահանակների կյանքի տևողությունը երկարացնելու համար Մեր զինվորների անվտանգ վերադարձը տուն երաշխավորված է, որովհետև հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը կբերի ուժեղ և կայուն խաղաղությունԱՄՆ-ի և նրա եվրոպացի դաշնակիցների միջև լարվածությունը շարունակում է աճել. Արտակ ԶաքարյանԱյս իշխանությունների բերած «խաղաղության» համար ստիպված ենք լինելու վճարել․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ-ն այս տարի ևս միանալու է CaseKey ուսանողական մրցույթինԱյսօր լրանում է 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի տասներորդ տարելիցըՄի հոգի կա` պատկերացնում է, որ ինքը Մուսոլինիի ռեինկարնացիան է. Հրայր Կամենդատյան Փաշինյանի մնալու դեպքում ՀՀ-ն օկուպացիայի կենթարկվի առանց պատերազմի Փաստն այն է, որ այսօր ներհայաստանյան ընտրազանգվածներն իրարից օտարացած են ավելի շատ, քան՝ մենք ու ադրբեջանցիք. Վահե Հովհաննիսյան«Մշտական էսկալացիայի» վտանգավոր վիճակն ու գլոբալ անվտանգության ռիսկերը. «Փաստ» Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ» Ֆասթ Բանկը 30 մլն դոլարի ֆինանսավորում է տրամադրել Firebird AI ընկերությանը Եթե դու հրաժարվում ես քո ճշմարտությունից, ապա ուրիշն իր կեղծիքը կձևակերպի որպես «ճշմարտություն». «Փաստ» «Կա ընտրության մեծ հնարավորություն. որքան շատ լինի մասնակցությունը, այնքան վարչական ռեսուրսով իշխանությունների կողմից ստացվող ձայների ընդհանուր կշիռը քիչ կլինի». «Փաստ» Մասնատված ընդդիմություն՝ ամրապնդվող իշխանություն. ընտրությունների գլխավոր ռիսկը ձայների փոշիացումն է Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի. «Փաստ» Գևորգ Գևորգյանը «Համահայկական ճակատ» կուսակցության հետ որևէ կապ չունի. «Փաստ» Վաղ մեկնարկած ընտրարշավ և ձևավորվող դաշինքներ. քաղաքական դաշտը մտել է ակտիվ փուլ Ինչո՞ւ է «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքի հուշագիրն ստորագրել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը. «Փաստ» Մոսկվայի հայերը Փաշինյանին դիմավորել են «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիայով. «Փաստ» Աֆղանստանում ավելի քան 40 մարդ է զnհվել ջրհեղեղների և սողանքների հետևանքով Կասեցվել է «էլ Գարդեն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԷրդողանն Իսրայելին անվանել է Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի գլխավոր մեղավոր Ապրիլի 11-ին ժամ 17:00-ին, Ազատության հրապարակ. Ալիկ ԱլեքսանյանՆիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, քանի որ նա է լինելու հաջորդ վարչապետը. Արման ՊետրոսյանՆիկոլ Փաշինյան գիտե՞ս, որ բանկը ավելի լուրջ է վերաբերվում իր փողին, քան դու մեր պետությանն ու ժողովրդին․ Արթուր ՄիքայելյանԷյֆելյան աշտարակի մի կտորը կարող է ձերը լինել «կլորիկ» գնով Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Արևմուտքը սկսել է միջամտել իր գործընկերների ընտրություններին. Զախարովա Օքսանա Սամոյլովան զիջումների է գնացել. նրանց կարողությունը չի բաժանվի Մի նախկին էլ դուք եք էլի. Ալիկ Ալեքսանյան