Լրահոս
Կարևոր


Թրամփի «Trip»-ը և խաղաղության պատրանքը

Քաղաքականություն

Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Trip»-ը ներկայացվեց որպես նոր հույս՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման և տարածաշրջանային խաղաղության հաստատման ուղղությամբ։ Սակայն արդյո՞ք այն իսկապես ճանապարհ է դեպի կայունություն, թե ընդամենը հերթական դիվանագիտական բեմականացում՝ անձնական հեղինակության բարձրացման համար։ Այս հարցը վերջին ամիսներին դարձել է թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային քննարկումների առանցքը։

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան «ՓԱՍՏ»-ի հետ զրույցում շեշտում է, որ Վաշինգտոնի համաձայնագրից որևէ իրական ակնկալիք գոյություն չի ունեցել անգամ դրա ստորագրման պահին․ փաստաթուղթը իրավական ուժ չուներ, երաշխավորող կողմ չկար, իսկ գործընթացը ավելի շատ հիշեցնում էր Թրամփի քարոզչական ակցիա, քան լուրջ դիվանագիտական նախաձեռնություն։ «Մարդն իր նոբելյան մրցանակի հարցն էր լուծում։ Երբ խնդիր առաջացավ, պարզապես ասաց՝ կզանգեք։ Սա արդեն ամեն ինչ ասում է փաստաթղթի լրջության մասին»,- ընդգծում է նա։

Էլիբեկովայի դիտարկմամբ, փաստաթղթի ստորագրումից ընդամենը օրեր անց Ալիևը վերադարձավ իր հին, միլիտարիստական հռետորաբանությանը՝ խոսելով «Զանգեզուրի միջանցքի» մասին և սպառնալով Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Դա հստակ ցույց տվեց, որ այսպես կոչված համաձայնագրի շուրջ ձևավորված «խաղաղության պատրանքը» որևէ հիմք չուներ։ Հայաստանի իշխանությունների փորձերը դա բացատրել դիրքորոշումների տարբերությամբ, փորձագետը գնահատում է որպես անլուրջ և քաղաքականապես անպատասխանատու մոտեցում։ «Եթե կան տարաձայնություններ, դրանք պետք է շտկվեն ստորագրումից առաջ, ոչ թե հետո արդարացումներ փնտրելով»,- ասում է նա։

Փորձագետը նաև ընդգծում է, որ նման փաստաթղթերը երբեք չեն եղել պատերազմը կանխելու գործիք․ «Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ևս իր գործառույթը չկատարեց։ Հայաստանը կատարեց իր պարտավորությունները, իսկ Ադրբեջանը խախտեց բոլոր պայմանները՝ գերիների վերադարձից մինչև Լաչինի միջանցքի փակումը։ Այսօր էլ նույն սխալն է կրկնվում․ հույս են կապում արտաքին հովանավորի կամ ստորագրության հետ՝ մոռանալով, որ անվտանգությունը միայն սեփական ուժերով է կառուցվում»։

Էլիբեկովայի գնահատմամբ, Ադրբեջանի վարած քաղաքականությունը հստակ ցույց է տալիս, որ պատերազմական ռիսկերն իրական են և աճող․ «Ալիևի հռետորաբանությունը ուղեկցվում է կոնկրետ գործողություններով՝ ինտենսիվ զորավարժություններով, արտասահմանից զենքի գնումներով, ռազմական արդյունաբերության զարգացման ծրագրերով։ Ադրբեջանի ռազմական բյուջեն գալիք տարում աճելու է գրեթե 4 տոկոսով։ Սա միլիտարիզացիայի բացահայտ պրոցես է։ Իսկ Հայաստանի իշխանությունների կողմից հնչող խաղաղասիրական խոսքերը մարդկանց զգոնությունը բթացնելու փորձ են»։

Խիստ քննադատության է ենթարկվում նաև այն, թե ինչպես են հայ պաշտոնյաները արձագանքում Ալիևի հայտարարություններին՝ երբ վերջինս Սևանը անվանում է Գյոյչա և հայկական տեղանուններին տալիս ադրբեջանական տարբերակներ։ «Երբ ասում են՝ դա Ադրբեջանի ներքին լսարանի համար է, դա որևէ կերպ արդարացում չէ։ Ներքին լսարան հասկացությունը չի գործում տեղեկատվության դարաշրջանում, երբ ամեն ինչ թարգմանվում է և հասնում բոլորին։ Իսկ եթե դա իսկապես ներքին լսարանի համար է, ուրեմն այդ լսարանը պահանջ ունի հայատյաց հռետորաբանության, ինչը խոսում է Ադրբեջանի հասարակության վտանգավոր մթնոլորտի մասին։ Երկու դեպքում էլ դա անընդունելի է»,- ընդգծում է նա։

Այս ամենի ֆոնին ակնհայտ է դառնում, որ «Trip»-ը ոչ թե խաղաղության ճանապարհ է, այլ դիվանագիտական ներկայացում, որի նպատակը քաղաքական շահ է՝ ոչ թե անվտանգություն։ Եթե որևէ դաս կարելի է քաղել վերջին տարիների փորձից, դա այն է, որ արտաքին ստորագրությունները երբեք չեն եղել հայ ժողովրդի անվտանգության երաշխիք։ Խաղաղությունը չի հաստատվում փաստաթղթերով, այլ ազգային կամքով, պաշտպանունակությամբ և պետականության գիտակցությամբ։ Առանց դրա, ցանկացած «խաղաղության համաձայնագիր» մնում է միայն պատրանք՝ վտանգավոր և կործանարար պատրանք։

Իմ երկրի համար մի բան եմ ուզում, որ հայկական պետությունն ու հայ եկեղեցին կողք կողքի կանգնեն. Ռուբեն ՄխիթարյանԱուտիզմի իրազեկման օրը մեզ հիշեցնում է` մշակույթը միմյանց ընդունելու և ճանաչելու հնարավորություն էՆիկոլը փորձեց Պուտինից ստանալ “Он не предатель”-ի երկրորդ սերիան, բայց չստացվեց. Մարուքյան ՀՀ կառավարությունը դիտմամբ խոչընդոտում է եկեղեցու նախաձեռնությունը Արտաշիրիմում պահանջող ծնողները դուրս եկան ԱԱԾ շենքիցՌուսաստանը կոշտ զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին Ապրիլի մեկի ուղերձը․ Մոսկվան խոսեց հստակ, Երևանը կանգնած է ընտրության առաջ Համայնքի գոյատևման գլխավոր գրավականը դպրոցն է․ Ցոլակ ԱկոպյանՀասարակության սոցիալական և հոգեբանական ծանր վիճակը նպաստում է ագրեսիայի կուտակմանը․ Ատոմ Մխիթարյան«ՀԷՑ» ՓԲԸ նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի և փաստաբան Արամ Օրբելյանի մամուլի ասուլիսըԱԱԾ շենքի մոտ արտաշիրիմում պահանջող ծնողները` «Համահայկական ճակատ» շարժման անդամների հետ միասին նամակ են հանձնում ԱԱԾ տնօրենինԵրբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը. Գագիկ ԾառուկյանԻնքնության ու մշակույթի ոչնչացում. երբ պետական նարատիվը նույնանում է ադրբեջանական թեզերին. Էդմոն Մարուքյան Հայաստանյան արդարադատության իրական դեմքը Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները IDBank-ն արժանացել է Commerzbank-ի STP Excellence Award 2025 մրցանակինMPEI-ն առաջարկում է նոր մեթոդ արևային վահանակների կյանքի տևողությունը երկարացնելու համար Մեր զինվորների անվտանգ վերադարձը տուն երաշխավորված է, որովհետև հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը կբերի ուժեղ և կայուն խաղաղությունԱՄՆ-ի և նրա եվրոպացի դաշնակիցների միջև լարվածությունը շարունակում է աճել. Արտակ ԶաքարյանԱյս իշխանությունների բերած «խաղաղության» համար ստիպված ենք լինելու վճարել․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ-ն այս տարի ևս միանալու է CaseKey ուսանողական մրցույթինԱյսօր լրանում է 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի տասներորդ տարելիցըՄի հոգի կա` պատկերացնում է, որ ինքը Մուսոլինիի ռեինկարնացիան է. Հրայր Կամենդատյան Փաշինյանի մնալու դեպքում ՀՀ-ն օկուպացիայի կենթարկվի առանց պատերազմի Փաստն այն է, որ այսօր ներհայաստանյան ընտրազանգվածներն իրարից օտարացած են ավելի շատ, քան՝ մենք ու ադրբեջանցիք. Վահե Հովհաննիսյան«Մշտական էսկալացիայի» վտանգավոր վիճակն ու գլոբալ անվտանգության ռիսկերը. «Փաստ» Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ» Ֆասթ Բանկը 30 մլն դոլարի ֆինանսավորում է տրամադրել Firebird AI ընկերությանը Եթե դու հրաժարվում ես քո ճշմարտությունից, ապա ուրիշն իր կեղծիքը կձևակերպի որպես «ճշմարտություն». «Փաստ» «Կա ընտրության մեծ հնարավորություն. որքան շատ լինի մասնակցությունը, այնքան վարչական ռեսուրսով իշխանությունների կողմից ստացվող ձայների ընդհանուր կշիռը քիչ կլինի». «Փաստ» Մասնատված ընդդիմություն՝ ամրապնդվող իշխանություն. ընտրությունների գլխավոր ռիսկը ձայների փոշիացումն է Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի. «Փաստ» Գևորգ Գևորգյանը «Համահայկական ճակատ» կուսակցության հետ որևէ կապ չունի. «Փաստ» Վաղ մեկնարկած ընտրարշավ և ձևավորվող դաշինքներ. քաղաքական դաշտը մտել է ակտիվ փուլ Ինչո՞ւ է «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքի հուշագիրն ստորագրել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը. «Փաստ» Մոսկվայի հայերը Փաշինյանին դիմավորել են «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիայով. «Փաստ» Աֆղանստանում ավելի քան 40 մարդ է զnհվել ջրհեղեղների և սողանքների հետևանքով Կասեցվել է «էլ Գարդեն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԷրդողանն Իսրայելին անվանել է Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի գլխավոր մեղավոր Ապրիլի 11-ին ժամ 17:00-ին, Ազատության հրապարակ. Ալիկ ԱլեքսանյանՆիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, քանի որ նա է լինելու հաջորդ վարչապետը. Արման ՊետրոսյանՆիկոլ Փաշինյան գիտե՞ս, որ բանկը ավելի լուրջ է վերաբերվում իր փողին, քան դու մեր պետությանն ու ժողովրդին․ Արթուր ՄիքայելյանԷյֆելյան աշտարակի մի կտորը կարող է ձերը լինել «կլորիկ» գնով Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Արևմուտքը սկսել է միջամտել իր գործընկերների ընտրություններին. Զախարովա Օքսանա Սամոյլովան զիջումների է գնացել. նրանց կարողությունը չի բաժանվի Մի նախկին էլ դուք եք էլի. Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ը Իրանի հետ պшտերազմից հետո կվերանայի ՆԱՏՕ-ի արժեքն իր համար. Մարկո Ռուբիո«Հայ վիրտուոզներ» ծրագրի շրջանակում՝ միջազգային դասախոսների վարպետության դասերը Երևանում Կարծես խրամատներում լինեինք․ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Իտալիայի հավաքականի պարտությունը