Լրահոս
Կարևոր


Երբ անձնական կյանքի գաղտնիության իրավունքը բացարձակ պաշտպանված չէ. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակակից տեխնոլոգիական հեղափոխությունը մարդկության առջև բացել է աննախադեպ հնարավորություններ՝ հաղորդակցության, ինֆորմացիայի փոխանակման, ինքնադրսևորման ու ստեղծագործական ազատության համար, սակայն այդ նույն ժամանակաշրջանը մարդկությանը կանգնեցրել է մեկ այլ խորքային ու համընդհանուր սպառնալիքի առջև, այն է՝ անձնական կյանքի գաղտնիության և մասնավոր կյանքի անձեռնմխելիության աննախադեպ խաթարումը։

Յուրաքանչյուր անձի անքակտելի իրավունքն է ունենալ իր անձնական և ընտանեկան կյանքի, տարածքի անձեռնմխելիություն, ինչպես նաև նամակագրության գաղտնիություն։ Այս սկզբունքը, որ ամրագրված է թե՛ համաշխարհային՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով ու մարդու իրավունքներին վերաբերող այլ փաստաթղթերով, թե՛ ազգային սահմանադրություններով ու օրենսդրությամբ, այսօր ամեն օր դրվում է կասկածի տակ ոչ միայն անհատների անփութությամբ, այլ հատկապես համակարգված, երբեմն էլ միտումնավոր գործողությունների հետևանքով։

Անցած տասնամյակներում անձնական կյանքի գաղտնիության խախտումները հիմնականում դրսևորվում էին բացառիկ դեպքերում՝ օրենքի խախտման, պետական անվտանգության սպառնալիքի կամ դատական որոշման պարագայում, սակայն վերջին տարիներին այդ խախտումները դարձել են ոչ միայն պարբերական, այլև զանգվածային բնույթ են ձեռք բերել։ Այսօր շատերն ամենօրյա ռեժիմով բախվում են այն խնդրին, որ իրենց անձնական տարածքը, ընտանեկան ու մասնավոր հարաբերությունները, նույնիսկ մտքերն ու հույզերը կարող են դառնալ հանրային քննարկման կամ շահարկման առարկա՝ առանց իրենց թույլտվության։

Այս երևույթի առանձնահատկությունը ոչ միայն տվյալների արտահոսքի հաճախականությունն ու ծավալն է, այլև այն, որ անձնական կյանքի խախտումները դարձել են հանրային կյանքի մի մաս, այդ թվում՝ տեղեկատվական հարթակներում, ավելին՝ նույնիսկ քաղաքական պայքարի գործիք։ Առանց թույլտվության մարդկանց կարող են նկարահանել տարբեր վայրերում, ձայնագրել մասնավոր զրույցները, տարածել անձնական նամակագրությունները կամ լուսանկարները՝ հաճախ նպատակային վարկաբեկման կամ ճնշման համար։ Այս ամենն ուղեկցվում է տեղեկատվական հոսքերի արագության ու ծավալային հատկանիշներով, երբ մի տեղեկություն կարող է վայրկյանների ընթացքում հասնել տասնյակ հազարավոր կամ միլիոնավոր մարդկանց, իսկ դրա վերջնարդյունքը կարող է լինել անձի բարոյական, հոգեբանական, սոցիալական և անգամ մասնագիտական վնասը։

Անձնական կյանքի գաղտնիության խախտումը լուրջ մարտահրավեր է ոչ միայն բարոյական տեսանկյունից, այլև քաղաքական և իրավական հարթությունում։ Երբ անձի կյանքի մանրամասները, ընտանեկան հարաբերություններն ու հաղորդակցությունները դառնում են հանրային սեփականություն՝ առանց իրենց համաձայնության, դա ընդամենը մեկ մարդու իրավունքների խախտում չէ։ Դա հարված է ամբողջ հանրության վստահությանը պետության, իրավական համակարգի և, ընդհանուր առմամբ, հասարակության արժեհամակարգի նկատմամբ։ Եթե մարդը չի կարող վստահ լինել, որ իր մասնավոր կյանքը պաշտպանված է՝ անկախ իր դիրքից, պաշտոնից կամ հանրային ճանաչվածությունից, ապա հասարակությունը դադարում է լինել անվտանգ և ազատ։ Այս իրականությունը ստեղծում է անվստահություն ոչ միայն անհատների, այլև ինստիտուտների միջև, խաթարում է հանրային համերաշխությունն ու իրավական պետության հիմքերը։

Այս խնդիրը հատկապես սրվում է այն ժամանակ, երբ անձնական կյանքի գաղտնիության խախտումները դառնում են քաղաքական գործիք։ Տեղեկատվական հարձակումների, մանիպուլ յացիաների, շանտաժի, վարկաբեկման կամ հանրային ճնշման նպատակով տարբեր խմբեր, այդ թվում՝ քաղաքական ուժեր, հաճախ են օգտագործում անձնական կամ ընտանեկան կյանքի տվյալները։ Սա հատկապես բնորոշ է իշխանություն ներկայացնող ուժերին, որոնք ունեն հասանելիություն հատուկ կառույցների կողմից իրականացված «գործողություններին»: Սրա օրինակները, ցավոք, հաճախակի են դարձել Հայաստանում, երբ լրատվամիջոցներում հայտնվում են տարբեր ձայնագրություններ ու տեսանյութեր, որոնք մեծամասամբ, ամենայն հավանականությամբ, ձեռք են բերվել նույն հատուկ ծառայությունների միջոցով ու, «չգիտես ինչպես», հայտնվել են իշխանական կամ իշխանամերձ լրատվամիջոցներում:

Այսպիսի պրակտիկան ոչ միայն անընդունելի է բարոյական և իրավական տեսանկյունից, այլև վտանգավոր է երկրի համար՝ թուլացնում է ազգային անվտանգությունը, հասարակական վստահությունը և պետական ինստիտուտների հեղինակությունը։ Ի վերջո, նմանատիպ միջադեպերը կարող են օգտագործվել նաև արտաքին ուժերի կողմից՝ դիվերսիոն, քարոզչական կամ շանտաժային նպատակներով, ինչը արդեն վերածվում է ազգային անվտանգության սպառնալիքի։ Անձնական տվյալների նման արտահոսքը, մասնավոր կյանքի խախտումները կարող են օգտագործվել թշնամական պետությունների կողմից՝ մեր երկրի և քաղաքացիների դեմ տեղեկատվական պատերազմում՝ հասարակության բևեռացման, պետական կառույցների վարկաբեկման կամ անհատների նկատմամբ ճնշում գործադրելու համար։

Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ ժամանակակից տեխնոլոգիաները էապես փոխել են անձնական կյանքի սահմանները։ Եթե նախկինում մասնավոր կյանքը սահմանափակվում էր հիմնականում ֆիզիկական տարածքով, ապա այսօր վիրտուալ միջավայրի «շնորհիվ» այն դարձել է շատ ավելի լայն ու բարդ։ Սոցիալական ցանցերը, հաղորդակցման հարթակները, էլեկտրոնային փոստը, նույնիսկ թվային սարքավորումները մեր ամենօրյա կյանքի անբաժանելի մասն են, իսկ այդ հարթակներում թողնված յուրաքանչյուր տեղեկություն կարող է դառնալ տվյալների հավաքագրման, պահպանման, վերլուծության և տարածման առարկա։

Այս համատեքստում անձնական կյանքի գաղտնիության պաշտպանության խնդիրն արդեն վաղուց դուրս է եկել անհատական դաշտից և դարձել է համազգային և համամարդկային մարտահրավեր։ Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ամբողջական, համակարգված և բազմամակարդակ մոտեցում։ Նախ՝ պետությունն իր պարտականությունն ունի՝ մշակելու և կիրառելու խիստ, ժամանակակից ու արդյունավետ օրենսդրական մեխանիզմներ, որոնք ոչ միայն կներկայացնեն անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը, այլև կերաշխավորեն դրա գործնական պաշտպանությունը։ Անհրաժեշտ է ապահովել դատաիրավական արդյունավետ համակարգ, որը կարձագանքի նման խախտումներին՝ հատուկ սահմանված պատասխանատվության մեխանիզմներով։ Պետք է ունենալ պատասխանատվության կոնկրետ ուղղություններ՝ ինչպես անհատների, այնպես էլ իրավաբանական անձանց համար, որոնք խախտում են անձնական կյանքի գաղտնիության նորմերը՝ լինի դա ապօրինի նկարահանում, ձայնագրություն, տվյալների արտահոսք կամ տեղեկատվության չարտոնված շրջանառություն։ Բայց դժվար է ապահովել նման բարեփոխումներ ու նախաձեռնություններ այն երկրներում, որտեղ իշխանություններն իրենք էլ, մեղմ ասած, դեմ չեն նման «սլիվներին»:

Իսկ ինչ վերաբերում է հասարակության՝ տեղեկատվական «հիգիենային», ապա դա արդեն առանձին խոսակցության նյութ է, որին ոչ մեկ անգամ անդրադարձել ենք և դեռ էլի առիթներ կլինեն անդրադառնալու:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դեղերի մաֆիա․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը թիկնապահների ուղեկցությամբ ներխուժել է եկեղեցի. սադրանք է եղել. Ավետիք ՉալաբյանՏնտեսվարողները պետք է ունենան «անվտանգության բարձիկներ»․ Հրայր Կամենդատյան Կամ հայրենատեր ենք ու պահպանելու ենք մեր երկիրը, կամ էլ անտեր ենք ու կորցնելու ենք այն Մենք բացարձակ մեծամասնություն ենք ունենալու․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Հավերժ հիշատակ մեր տղերքին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար. Նարեկ ԿարապետյանԻմ երկրի համար մի բան եմ ուզում, որ հայկական պետությունն ու հայ եկեղեցին կողք կողքի կանգնեն. Ռուբեն ՄխիթարյանԻնձ մի գրչով ազատել են պաշտոնից, դատարանը ֆիքսել է, որ դա օրինաչափ չէ, տրվել է փոխհատուցում բավականին մեծ գումար․ Դավիթ ՂազինյանԱուտիզմի իրազեկման օրը մեզ հիշեցնում է` մշակույթը միմյանց ընդունելու և ճանաչելու հնարավորություն էԸնտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է. Դավիթ Ղազինյան (Տեսանյութ) Փոքրիկ խմբակը 100%-ով պարտվեց ՀԷՑ-ի հարցում, դատարանն էլ ֆիքսեց այս ամենը. Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Նիկոլը փորձեց Պուտինից ստանալ “Он не предатель”-ի երկրորդ սերիան, բայց չստացվեց. Մարուքյան ՀԷՑ-ի նոր սպառող բաժանորդների վճարների իջեցումն ընտրակաշառքի ձև է. Ղազինյան ՀՀ կառավարությունը դիտմամբ խոչընդոտում է եկեղեցու նախաձեռնությունը Ասում էին՝ ՀԷՑ-ում մտել են բոլորի գրպանը, հավելագրում արել. այդ կետը դատարանը չհիմնավորած է համարել. փաստաբան (տեսանյութ) Գազի գնի բարձրացումը կազդի Հայաստանի սպառողների համար էլեկտրաէներգիայի գնի վրա․ Ղազինյան Արտաշիրիմում պահանջող ծնողները դուրս եկան ԱԱԾ շենքիցԵռակողմ հանձնաժողով թող ստեղծեն` քննեն. Ներդրումը երևում է ՀԷՑ կապիտալի աճով. 500 մլրդ դրամից ավել է Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան Ուշագրավ զարգացումներ ՀԷՑ-ի շուրջ. ինչ մանրամասնեց ՕրբելյանըՀԷՑ-ի շուրջ գործընթացը «քաղաքական է և արդեն պարտված». Դավիթ Ղազինյան Դատարանն այդ անձին ասեց` սո’ւտ եք խոսում. տղամարդավարի պատրա՞ստ է ներողություն խնդրել Կարապետյանից. Դավիթ Ղազինյան Ժողովու՛րդ, ձեզ խա՛-բե՛լ են ասում էին՝ ՀԷՑ-ը մտել է 3 մլն մարդու գրպանը, դատարանն ասաց՝ սու՛տ է Ռուսաստանը կոշտ զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին Ապրիլի մեկի ուղերձը․ Մոսկվան խոսեց հստակ, Երևանը կանգնած է ընտրության առաջ Համայնքի գոյատևման գլխավոր գրավականը դպրոցն է․ Ցոլակ ԱկոպյանՀասարակության սոցիալական և հոգեբանական ծանր վիճակը նպաստում է ագրեսիայի կուտակմանը․ Ատոմ Մխիթարյան«ՀԷՑ» ՓԲԸ նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի և փաստաբան Արամ Օրբելյանի մամուլի ասուլիսըԱԱԾ շենքի մոտ արտաշիրիմում պահանջող ծնողները` «Համահայկական ճակատ» շարժման անդամների հետ միասին նամակ են հանձնում ԱԱԾ տնօրենինԵրբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը. Գագիկ ԾառուկյանԻնքնության ու մշակույթի ոչնչացում. երբ պետական նարատիվը նույնանում է ադրբեջանական թեզերին. Էդմոն Մարուքյան Հայաստանյան արդարադատության իրական դեմքը Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները IDBank-ն արժանացել է Commerzbank-ի STP Excellence Award 2025 մրցանակինMPEI-ն առաջարկում է նոր մեթոդ արևային վահանակների կյանքի տևողությունը երկարացնելու համար Մեր զինվորների անվտանգ վերադարձը տուն երաշխավորված է, որովհետև հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը կբերի ուժեղ և կայուն խաղաղությունԱՄՆ-ի և նրա եվրոպացի դաշնակիցների միջև լարվածությունը շարունակում է աճել. Արտակ ԶաքարյանԱյս իշխանությունների բերած «խաղաղության» համար ստիպված ենք լինելու վճարել․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ-ն այս տարի ևս միանալու է CaseKey ուսանողական մրցույթինԱյսօր լրանում է 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի տասներորդ տարելիցըՄի հոգի կա` պատկերացնում է, որ ինքը Մուսոլինիի ռեինկարնացիան է. Հրայր Կամենդատյան Փաշինյանի մնալու դեպքում ՀՀ-ն օկուպացիայի կենթարկվի առանց պատերազմի Փաստն այն է, որ այսօր ներհայաստանյան ընտրազանգվածներն իրարից օտարացած են ավելի շատ, քան՝ մենք ու ադրբեջանցիք. Վահե Հովհաննիսյան«Մշտական էսկալացիայի» վտանգավոր վիճակն ու գլոբալ անվտանգության ռիսկերը. «Փաստ» Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ» Ֆասթ Բանկը 30 մլն դոլարի ֆինանսավորում է տրամադրել Firebird AI ընկերությանը Եթե դու հրաժարվում ես քո ճշմարտությունից, ապա ուրիշն իր կեղծիքը կձևակերպի որպես «ճշմարտություն». «Փաստ» «Կա ընտրության մեծ հնարավորություն. որքան շատ լինի մասնակցությունը, այնքան վարչական ռեսուրսով իշխանությունների կողմից ստացվող ձայների ընդհանուր կշիռը քիչ կլինի». «Փաստ» Մասնատված ընդդիմություն՝ ամրապնդվող իշխանություն. ընտրությունների գլխավոր ռիսկը ձայների փոշիացումն է Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի. «Փաստ»