Լրահոս
Կարևոր


Վաղուց են բոլոր «կարմիր գծերը» հատված. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին նորմալ մարդկանցից շատերը նշում են, որ Փաշինյանը «կարմիր գծեր» է հատում: Մարդիկ նկատի ունեն ոչ միայն Ազգային եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի հայտարարած պատերազմն, ընդհանուր առմամբ, այլև կարգալույծ արված նախկին քահանայի, գործնականում աշխարհիկության վերադարձված անձնավորության «պատարագի» մասնակցելն ու դրա հետ կապված անընկալելի դրսևորումները:

Այդ դիտարկումն, իհարկե, տեղին է և համապատասխանում է իրականությանը, քանի որ իսկապես Նիկոլ Փաշինյանը «կարմիր գծեր» է անցնում կամ հատում: Սակայն փոքր-ինչ տարօրինակ է այն զարմանքը, որ նկատվում է հիշյալ արձանագրումն անող հայրենակիցների արձագանքներում: Այո, տարօրինակ է զարմանքը, քանի որ Նիկոլ Փաշինյանը իր գործունեության ընթացքում, առավել ևս՝ որպես վարչապետ պաշտոնավարելու մոտ 7,5 տարվա ընթացքում այդ ե՞րբ «կարմիր գծեր» չի հատել:

Չէ, իսկապես, այդ ե՞րբ է եղել, որ Փաշինյանը չի հատել «կարմիր գծեր», այն է՝ հանրային, քաղաքական, հասարակական, հոգևոր ու մշակութային կյանքում, նաև այսպես ասենք՝ կենցաղային հարթության վրա հարաբերություններում ընդունված նորմեր ու սահմաններ չի անցել:

Հատե՜լ... Ի՞նչ հատել, Փաշինյանը ամենակոպիտ ձևերով տրորտակ է տվել այնքան «կարմիր գծեր», որ դրանք իրար կպցնելու դեպքում մոլորակի հասարակածը գերազանցող կարմիր ժապավեն կստացվեր:

Ի՞նչ է արել Փաշինյանը: Հասարակության մի հատվածին հանել է մյուսի դեմ, հետո մի երրորդ հատվածին՝ այդ երկուսի դեմ: Հարազատին՝ հարազատի, քրոջը՝ եղբոր դեմ է հանել: Անդադար ատելություն ու թշնամանք է սերմանել, սևի ու սպիտակի է բաժանել:

Հաջորդը. շարունակաբար ու բացահայտ ստել է, հետո սկսել «կռուտիտներ» անել: Իր ուժայիններին շարունակաբար հրամայել է հարձակվել ընդդիմախոսների վրա: Երկրի կառավարումն իրականացրել ու իրականացնում է խայտառակորեն վատ, փնթի, անտակուգլուխ: Հայաստանի ու Արցախի գլխին պատերազմ ու աղետ է բերել ու մարդկային, տարածքային, նաև պատմամշակութային անդառնալի կորուստներ է պատճառել:

Այնքան «կարմիր գծեր» է հատել, որ Ազգային եկեղեցու, հայ հոգևորականության վրա հարձակվելու և հալածանքների ենթարկելու «կարմիր գիծն» ի՞նչ է, որ չհատի: Դա Փաշինյանի ու նրա մերձախավի համար խնդիր չէ: Չէ, իրոք, իրենց համար ի՞նչ խնդիր է՝ ոտնատակ տալ ազգայինը, պատմությունը, կրոնը, ոտնատակ տալ Եկեղեցին, արժեքները:

Երևի արժե՞ հիշեցնել, թե էլ ինչ «կարմիր գծեր» է հատել Փաշինյանը: Այն ի՞նքը չէր, որ 2008-ի մարտի 1-ին հետևողականորեն շարունակում էր բորբոքել Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված բազմության կրքերը՝ գործնականում հրահրելով ու խրախուսելով բախումները: Ու այն ժամանակ, երբ արդեն այդ ամենի հետևանքով մարդիկ էին զոհվել թե՛ ոստիկանության զորքերի, թե՛ հավաքված բազմության շարքերում, Փաշինյանը բղավում էր, որ իր հոգին փառավորվում է: Այդ ի՞նքը չէր բղավում ղարաբաղցիներին Երևանից քշելու մասին... Ու դեռ այն ժամանակ նա իշխանություն չուներ, ընդդիմադիր էր «աշխատում»:

Հարցն այն է, որ Հայաստանում միշտ էլ եղել է իշխանության համար պայքար, ինչը բնական է: Բայց ոչ մի անգամ ոչ մի հիմնական ընդդիմադիր լիդեր չէր հատել հնարավոր ու անհնար բոլոր «կարմիր գծերը»: Ու պատահական չէ, որ 2018-ին, երբ Փաշինյանն արդեն զգացել էր իշխանությունը զավթելու հոտը, կենդանի մարդկանց դռների առաջ... դագաղի կափարիչներ էին դնում ու ցնծում: Էլի մի տրորված «կարմիր գիծ», որը հետո ամբողջ ազգի քթից եկավ: Բուտաֆորիական «դագաղներ» ճոճելով իշխանության եկած Փաշինյանը հազար-հազարավոր իրական դագաղներ բերեց Հայաստանին...

Մի՞թե «կարմիր գծի» հատում չէ այն իրողությունը, որ կանխամտածված կերպով հրապարակում հավաքված ժողովրդին դեմ տվեցին «քառօրյա պատերազմի» իրական հերոսի կեղծ «պապիկ», որ սուտուփուտ և կրքեր բորբոքող բաներ արտասանեց:

Մի՞թե «կարմիր գծի» հատում չէր անվանի ու աշխարհահռչակ մարզիկների հանդեպ յուրօրինակ վրեժխնդրությունը միայն այն բանի համար, որ իր «թավիշին» չէին աջակցել: \

Փաշինյանն արդեն վարչապետի պաշտոնում հատեց այնպիսի «կարմիր գիծ», ինչպիսին է իր կողմից հակառակորդ ընկալվողների տուն և ընտանիք մտնելը: Որևէ մեկին հետապնդելու համար նրա քրոջ, հոր, հարազատի վրա քննիչ-մննիչ, ոստիկան-մոստիկանով հարձակվելը: Դա արդեն նորմ է դարձել: Ինչպես Փաշինյանի համար սովորական մի բան է համատարած բոլորին գաղտնալսելը, ուրիշների անձնական նամակագրության, անձնական կյանքի ինչ-ինչ տվյալներ ստանալու համար պետական հատուկ ծառայությունների հնարավորություններն օգտագործելն ու այդ «տվյալները» հանրայնացնելը կամ դրանցով հրապարակայնորեն շանտաժ անելը:

Բայց ավելի ահավոր «հատումներ» կան: «Կարմիր գծի» հատում, անգամ՝ տրորտակում է այն, որ Փաշինյանը հազարամյակներով ու բնիկ հայկական Արցախը ճանաչեց ադրբեջանական տարածք:

«Կարմիր գծի» ոտնակոխում է Արարատն ուրանալը:

«Կարմիր գծի» հատում է Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելը:

Հապա Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին զազրախոսությո՞ւնը: Երկրի նախկին ղեկավարների, ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ կին պատգամավորների հասցեին ինչ ասես՝ ասելը, ԱԺ ամբիոնից ուղիղ հաշվեհարդարի սպառնալիքներ հնչեցնելը...

«Կարմիր գծի» հատում էր Եռաբլուրի «առումը»՝ զոհվածների ծնողների նկատմամբ ֆիզիզկական բռնի ուժ գործադրելով:

Ո՞ր մեկն ասես, ախր, ո՞ր մեկը...

Սա է: Փաշինյանի գրեթե ամբողջ «գործունեությունը» կարմիրգծահատիչ է:

Այնպես որ, պարզ է, թե ով է Փաշինյանը մանավանդ «կարմիր գծեր» անցնելու առումով: Հարցն այն է, թե ովքեր են նրանք, ովքեր մղվում են նրա հետ «կարմիր գծեր» անցնելու, աններելի մեղքերով ծանրաբեռնվելու:

Թեպետ, արժե նկատել, որ այդ մղվողները գոնե վերջերս որոշակիորեն նվազել են: Չէ, անհամեմատ զգալիորեն են նվազել, ու դա մեծ հույս է տալիս, որ մեր երկրում ամեն ինչ դեռ վերջնականապես կորած չէ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանը թիկնապահների ուղեկցությամբ ներխուժել է եկեղեցի. սադրանք է եղել. Ավետիք ՉալաբյանՏնտեսվարողները պետք է ունենան «անվտանգության բարձիկներ»․ Հրայր Կամենդատյան Կամ հայրենատեր ենք ու պահպանելու ենք մեր երկիրը, կամ էլ անտեր ենք ու կորցնելու ենք այն Մենք բացարձակ մեծամասնություն ենք ունենալու․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Հավերժ հիշատակ մեր տղերքին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար. Նարեկ ԿարապետյանԻմ երկրի համար մի բան եմ ուզում, որ հայկական պետությունն ու հայ եկեղեցին կողք կողքի կանգնեն. Ռուբեն ՄխիթարյանԻնձ մի գրչով ազատել են պաշտոնից, դատարանը ֆիքսել է, որ դա օրինաչափ չէ, տրվել է փոխհատուցում բավականին մեծ գումար․ Դավիթ ՂազինյանԱուտիզմի իրազեկման օրը մեզ հիշեցնում է` մշակույթը միմյանց ընդունելու և ճանաչելու հնարավորություն էԸնտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է. Դավիթ Ղազինյան (Տեսանյութ) Փոքրիկ խմբակը 100%-ով պարտվեց ՀԷՑ-ի հարցում, դատարանն էլ ֆիքսեց այս ամենը. Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Նիկոլը փորձեց Պուտինից ստանալ “Он не предатель”-ի երկրորդ սերիան, բայց չստացվեց. Մարուքյան ՀԷՑ-ի նոր սպառող բաժանորդների վճարների իջեցումն ընտրակաշառքի ձև է. Ղազինյան ՀՀ կառավարությունը դիտմամբ խոչընդոտում է եկեղեցու նախաձեռնությունը Ասում էին՝ ՀԷՑ-ում մտել են բոլորի գրպանը, հավելագրում արել. այդ կետը դատարանը չհիմնավորած է համարել. փաստաբան (տեսանյութ) Գազի գնի բարձրացումը կազդի Հայաստանի սպառողների համար էլեկտրաէներգիայի գնի վրա․ Ղազինյան Արտաշիրիմում պահանջող ծնողները դուրս եկան ԱԱԾ շենքիցԵռակողմ հանձնաժողով թող ստեղծեն` քննեն. Ներդրումը երևում է ՀԷՑ կապիտալի աճով. 500 մլրդ դրամից ավել է Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան Ուշագրավ զարգացումներ ՀԷՑ-ի շուրջ. ինչ մանրամասնեց ՕրբելյանըՀԷՑ-ի շուրջ գործընթացը «քաղաքական է և արդեն պարտված». Դավիթ Ղազինյան Դատարանն այդ անձին ասեց` սո’ւտ եք խոսում. տղամարդավարի պատրա՞ստ է ներողություն խնդրել Կարապետյանից. Դավիթ Ղազինյան Ժողովու՛րդ, ձեզ խա՛-բե՛լ են ասում էին՝ ՀԷՑ-ը մտել է 3 մլն մարդու գրպանը, դատարանն ասաց՝ սու՛տ է Ռուսաստանը կոշտ զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին Ապրիլի մեկի ուղերձը․ Մոսկվան խոսեց հստակ, Երևանը կանգնած է ընտրության առաջ Համայնքի գոյատևման գլխավոր գրավականը դպրոցն է․ Ցոլակ ԱկոպյանՀասարակության սոցիալական և հոգեբանական ծանր վիճակը նպաստում է ագրեսիայի կուտակմանը․ Ատոմ Մխիթարյան«ՀԷՑ» ՓԲԸ նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի և փաստաբան Արամ Օրբելյանի մամուլի ասուլիսըԱԱԾ շենքի մոտ արտաշիրիմում պահանջող ծնողները` «Համահայկական ճակատ» շարժման անդամների հետ միասին նամակ են հանձնում ԱԱԾ տնօրենինԵրբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը. Գագիկ ԾառուկյանԻնքնության ու մշակույթի ոչնչացում. երբ պետական նարատիվը նույնանում է ադրբեջանական թեզերին. Էդմոն Մարուքյան Հայաստանյան արդարադատության իրական դեմքը Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները IDBank-ն արժանացել է Commerzbank-ի STP Excellence Award 2025 մրցանակինMPEI-ն առաջարկում է նոր մեթոդ արևային վահանակների կյանքի տևողությունը երկարացնելու համար Մեր զինվորների անվտանգ վերադարձը տուն երաշխավորված է, որովհետև հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը կբերի ուժեղ և կայուն խաղաղությունԱՄՆ-ի և նրա եվրոպացի դաշնակիցների միջև լարվածությունը շարունակում է աճել. Արտակ ԶաքարյանԱյս իշխանությունների բերած «խաղաղության» համար ստիպված ենք լինելու վճարել․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ-ն այս տարի ևս միանալու է CaseKey ուսանողական մրցույթինԱյսօր լրանում է 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի տասներորդ տարելիցըՄի հոգի կա` պատկերացնում է, որ ինքը Մուսոլինիի ռեինկարնացիան է. Հրայր Կամենդատյան Փաշինյանի մնալու դեպքում ՀՀ-ն օկուպացիայի կենթարկվի առանց պատերազմի Փաստն այն է, որ այսօր ներհայաստանյան ընտրազանգվածներն իրարից օտարացած են ավելի շատ, քան՝ մենք ու ադրբեջանցիք. Վահե Հովհաննիսյան«Մշտական էսկալացիայի» վտանգավոր վիճակն ու գլոբալ անվտանգության ռիսկերը. «Փաստ» Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ» Ֆասթ Բանկը 30 մլն դոլարի ֆինանսավորում է տրամադրել Firebird AI ընկերությանը Եթե դու հրաժարվում ես քո ճշմարտությունից, ապա ուրիշն իր կեղծիքը կձևակերպի որպես «ճշմարտություն». «Փաստ» «Կա ընտրության մեծ հնարավորություն. որքան շատ լինի մասնակցությունը, այնքան վարչական ռեսուրսով իշխանությունների կողմից ստացվող ձայների ընդհանուր կշիռը քիչ կլինի». «Փաստ» Մասնատված ընդդիմություն՝ ամրապնդվող իշխանություն. ընտրությունների գլխավոր ռիսկը ձայների փոշիացումն է Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի. «Փաստ» Գևորգ Գևորգյանը «Համահայկական ճակատ» կուսակցության հետ որևէ կապ չունի. «Փաստ»