Լրահոս
Կարևոր


Ամեն ինչ հարամելու, ավերելու «արվեստը». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նույնիսկ ամենամղձավանջային երազում դժվար էր պատկերացնել, որ հայկական որևէ եկեղեցու մերձակայքում, էլ չենք ասում՝ նախագավթում կամ նույնիսկ եկեղեցու ներսում կարող է ինչ-որ քաշքշուկ, աղմուկ ու անախորժ խժդժոց լինի թեկուզ կարգալույծ արված հոգևորականի մասնակցությամբ: Հատակից անդին ընկած այդ եզրագիծն էլ հատվեց նախօրեին:

Եկեղեցին ինքնին սրբավայր է՝ դրանից ուղղակիորեն բխող խորհրդով: Առհասարակ, եկեղեցու, սրբավայրի հանդեպ մեր ժողովրդի մեջ ընդունված ու տիրապետող վերաբերմունքը ակնածանքն է, հարգանքը, խոնարհումը, պատկառանքը, անկախ նրանից՝ մարդը քրիստոնյա-հավատացյա՞լ է, թե՞ նույնիսկ, կներեք, աթեիստ: Եկեղեցիները, մանավանդ միջնադարյան տաճարներն ու վանքերը ամենևին էլ պատահական վայրերում չեն կառուցված: Ավելին, այդ բազմադարյա տաճարների, վանքերի մուտքերի մոտ, գավիթներում ամփոփված են նաև անցյալի հոգևոր հայրերի աճյունները՝ դրանից բխող՝ հավատացյալների և այլոց վարքային դրսևորմանն առնչվող հետևությամբ: Մի խոսքով, եկեղեցիներն ու եկեղեցիների մերձակայքը հաստատ այն վայրերը չեն, որտեղ կարելի է աղմկել, գոռգոռալ, խժդժել, էլ չենք ասում՝ հրմշտուք հրահրել:

Բայց ինչի՞ ականատես եղանք նախօրեին Հովհաննավանքի տարածքում, կարգալույծ արված ու արդեն նախկին քահանա, այժմ քաղաքացի Ստեփան Ասատրյանի մասնակցությամբ: Քիչ է ասել, թե դա խայտառակություն էր: Առաջին հարցը, որ ծագեց հիշատակված անձնավորության նյարդային վարքին ու բացականչություններին զուգահեռ, այն էր, թե ինչպե՞ս է նման նկարագրի տեր անձը քահանա ձեռնադրվել ու մի քանի տարի ծառայել այդ եկեղեցում: Ստեփան Ասատրյանն իր պահվածքով նմանվում էր... Դժվար է նույնիսկ լրատվամիջոցի բարեվարքության սահմաններում համեմատություն գտնել: Ձեռքերը օդում թափահարելով, Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հասցեին վիրավորական ու անվայելուչ արտահայտություններ հնչեցնելով, իր հետ բերված սադրիչ անձանցով շրջապատված՝ նա աչքի ընկավ քահանային, նույնիսկ կարգալույծ արված քահանային անվայել պահվածքով: Ըստ որում, հատկանշական է, որ Մայր Աթոռի Դիվանատան կարգադրությունը բերած հոգևորականը ծանրակշիռ, հավասարակշռված ու զուսպ պահվածքով ուշադրություն գրավեց:

Մյուս կողմից՝ գիտեք, միանգամայն բնական է, որ Նիկոլ Փաշինյանի ընտրած ու ՔՊ-ի սրտի «քահանան» հենց այդպիսին պիտի լիներ, ինչպիսի աղմկոտ վարքով առանձնացավ Ստեփան Ասատրյանը: Եվ այն, ինչ կատարվեց Հովհաննավանքում նախօրեին, ըստ էության, «նախավարժանքն» էր այն վիճակի ու պատկերի, որ կանխատեսելի է նույն վայրում առաջիկա կիրակի: Այսինքն՝ այն օրը, երբ կարգալույծ արված նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանը Փաշինյանի և ոստիկանական զորքերի հովանու ներքո պատրաստվում է պատարագ մատուցել, ինչի իրավունքից կամ շնորհից այլևս զրկված է: Այսինքն, եթե Փաշինյանն ու նրան կից քպականները առաջիկա կիրակի իսկապես գան այստեղ, ապա Հովհաննավանքն ու շրջակայքը կանխատեսելիորեն լցված են լինելու ոստիկանական ուժերով, ԱԱԾ-ականներով, տարբեր հիմնարկներից վարչական ռեսուրսով «բերման ենթարկված» անձանցով, մի շարք քպամերձ սադրիչներով, որոնք թերևս խնդիր են ունենալու հարձակվել տարածքում հայտնված իրական հոգևորականների, խաղաղ բնակիչների ու հավատացյալ մարդկանց վրա:

Չէ, իրոք, բնական է, որ Նիկոլ Փաշինյանի «սրտի քահանան» հենց Ստեփան Ասատրյանը պետք է լիներ: Իսկը՝ նմանն զնմանն գտանե... Երևի հենց այդպիսին է ամեն ինչ հարամելու, փչացնելու, ամեն ինչի վրա բիծ գցելու, ամեն ինչ ավերելու «արվեստը»՝ գործողության մեջ:

Մյուս կողմից՝ այս ամենը շատ ավելի ընդգրկուն երևույթներ ու շերտեր է պարունակում: Ընդհանրապես, ցանկացած երկրի ցանկացած նորմալ ղեկավար ձգտում է, որ իր կառավարած երկրում հասարակությունը հանդարտ լինի, հանգիստ հոգեվիճակում, երկրում նորմալ մթնոլորտ ու հասարակական միջավայր տիրի: Իսկ ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը: Նա ամեն ինչ անում է, որ հասարակության ներսում շարունակական առճակատումներ ու բաժանումներ լինեն, բազմապատկվի չարությունն ու անհանդուրժողականությունը, որ սադրանքներ ու քաշքշուկներ լինեն, անգամ՝ բախումներ ու ընդհարումներ: Ու ինքն այդ ամենի արանքում իր անելիքը սղացնի, ձեռքի հետ էլ՝ կառչած մնա իշխանությանը: Աբսուրդ է թվում, որ երկրի ղեկավարը ատելության գեներատոր լինի, խժդժումներ հրահրող, պառակտումներ ու ներքին թշնամանք սերմանող: Այո, բայց մենք արդեն 7 ու ավելի տարի ապրում ենք նման «աբսուրդի» մեջ ու պայմաններում: Գրեթե ամեն օր, առնվազն՝ օրումեջ Նիկոլ Փաշինյանը մի նոր բան է «գտնում» հասարակությանը շոկի ու սթրեսի ենթարկելու համար: Մի անընկալելի հայտարարություն, մի «իրական Հայաստան», մի նոր ուրացում՝ Արարատի, Արցախի, Արևմտյան Հայաստանի, մի ընդդիմադիր համայնքապետի նոր կալանավորում, մի նոր փաստաբանի հետապնդում: Դա էլ չլինի, որևէ արժանավոր քաղաքացու հանիրավի հետապնդում, Հայ առաքելական եկեղեցու Հովվապետի ու արքեպիսկոպոսների հասցեին զազրախոսություն, ընդդիմադիրների հասցեին մի նոր սպառնալիք կամ հենց հաշվեհարդարի դրսևորում...

Մեծ հաշվով, տեղի է ունենում արժեհամակարգային ջնջում: Այն, ինչ կատարվում է, համապարփակ և համակողմանի պատերազմ է հայ ժողովրդի, մեր պատմական հիշողության, ավանդույթների և արժեքների, ինքնության և Հայ առաքելական ու ազգային եկեղեցու դեմ: Ըստ որում, հատկանշական է, որ Ուկրաինայում էլ Ուղղափառ եկեղեցու վրա հարձակումներ են եղել այնտեղի իշխանության կողմից, ինչը խոսում է առնվազն այն մասին, որ «մեթոդիստն» ու սցենարիստները նույնն են: Բայց չշեղվենք մեր ցավերից ու իրականությունից:

Մյուս դառնագույն պահն այն է, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ քպական իշխանության ու Փաշինյանի հրահրած պատերազմը աստիճանաբար վերածվում է աղանդավորական շարժման, քանզի տպավորություն է, որ Փաշինյանը ձգտում է Հայ առաքելական եկեղեցուն հարաթոռ եկեղեցի ստեղծել իր համար: Այո, սա պատերազմ է, և պատերազմ է հենց Ազգային եկեղեցու դեմ: Ու պատճառներն էլ ակնհայտ են՝ ՀԱԵ բազմադարյա ինստիտուցիոնալ անդադար գոյությունը, ազդեցությունը, համայն հայության համար նշանակությունը և ունեցած ազդեցությունը, ազգային ինքնության ու նկարագրի ձևավորման առումով հենասյունային նշանակությունը: Փաշինյանը չի կարող հանդուրժել, որ կա ազգային այնպիսի հաստատություն, որը բազմապատիկ մեծ ազդեցություն ու հեղինակություն ունի, քան բոլոր քաղաքական ուժերն ու պետական կառույցները միասին վերցրած: Եվ որ այդ կառույցը հետամուտ է մեր ազգային շահերին...

Հենց դրա պատճառով են ՀԱԵ երեք սրբազան հայրեր այսօր ԱԱԾ-ի «Խոր վիրապում» («ԿԳԲ-ի պադվալում»): Հենց դրա համար են սրբազանները գերված ու պատանդառված այս հակաժողովրդավարական, ոստիկանական վարչախմբի կողմից:

Հ.Գ. Շատ խոսուն էր, ի դեպ, որ Հովհաննավանքի մոտ ընդամենը մի քանի ակտիվ լրագրողի ներկայությունը բավարար եղավ, որպեսզի նախնական պայմանավորվածությամբ պսակադրության եկած զույգի ներկայացուցիչները հասկանան, որ կարգալույծ արված նախկին քահանան չկատարի պսակի կարգը, այլ իրապես գործող քահանա դա անի: Ու սա՝ չնայած Ստեփան Ասատրյանի աղմկարարությանը, իրենց ագրեսիվ ու անվայել պահող, նրան «պաշտպանելու» համար բերված սադրիչ անձանց, նաև՝ ոստիկանների ճնշող ներկայությանը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՌԴ Ուֆա քաղաքը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման Ապրիլյան Քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցին Նարեկ Կարապետյանը Արթուր Ավանեսյանի և կուսակցության մյուս անդամների հետ միասին այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոնԻնդոնեզիայում 7,6 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Եկել ենք խոնարհվելու ձեր առաջ, եկել ենք պատվի առնելու, տղերք. Համահայկական ՃակատՄեգան Ֆոքսը լուսանկարվել է դպրոցականի բացահայտ հագուստով և ակնարկել նախկին ամուսնու հետ ունեցած խնդիրների մասինԴեղերի մաֆիա․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը թիկնապահների ուղեկցությամբ ներխուժել է եկեղեցի. սադրանք է եղել. Ավետիք ՉալաբյանՏնտեսվարողները պետք է ունենան «անվտանգության բարձիկներ»․ Հրայր Կամենդատյան Կամ հայրենատեր ենք ու պահպանելու ենք մեր երկիրը, կամ էլ անտեր ենք ու կորցնելու ենք այն Մենք բացարձակ մեծամասնություն ենք ունենալու․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Հավերժ հիշատակ մեր տղերքին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար. Նարեկ ԿարապետյանԻմ երկրի համար մի բան եմ ուզում, որ հայկական պետությունն ու հայ եկեղեցին կողք կողքի կանգնեն. Ռուբեն ՄխիթարյանԻնձ մի գրչով ազատել են պաշտոնից, դատարանը ֆիքսել է, որ դա օրինաչափ չէ, տրվել է փոխհատուցում բավականին մեծ գումար․ Դավիթ ՂազինյանԱուտիզմի իրազեկման օրը մեզ հիշեցնում է` մշակույթը միմյանց ընդունելու և ճանաչելու հնարավորություն էԸնտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է. Դավիթ Ղազինյան (Տեսանյութ) Փոքրիկ խմբակը 100%-ով պարտվեց ՀԷՑ-ի հարցում, դատարանն էլ ֆիքսեց այս ամենը. Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Նիկոլը փորձեց Պուտինից ստանալ “Он не предатель”-ի երկրորդ սերիան, բայց չստացվեց. Մարուքյան ՀԷՑ-ի նոր սպառող բաժանորդների վճարների իջեցումն ընտրակաշառքի ձև է. Ղազինյան ՀՀ կառավարությունը դիտմամբ խոչընդոտում է եկեղեցու նախաձեռնությունը Ասում էին՝ ՀԷՑ-ում մտել են բոլորի գրպանը, հավելագրում արել. այդ կետը դատարանը չհիմնավորած է համարել. փաստաբան (տեսանյութ) Գազի գնի բարձրացումը կազդի Հայաստանի սպառողների համար էլեկտրաէներգիայի գնի վրա․ Ղազինյան Արտաշիրիմում պահանջող ծնողները դուրս եկան ԱԱԾ շենքիցԵռակողմ հանձնաժողով թող ստեղծեն` քննեն. Ներդրումը երևում է ՀԷՑ կապիտալի աճով. 500 մլրդ դրամից ավել է Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան Ուշագրավ զարգացումներ ՀԷՑ-ի շուրջ. ինչ մանրամասնեց ՕրբելյանըՀԷՑ-ի շուրջ գործընթացը «քաղաքական է և արդեն պարտված». Դավիթ Ղազինյան Դատարանն այդ անձին ասեց` սո’ւտ եք խոսում. տղամարդավարի պատրա՞ստ է ներողություն խնդրել Կարապետյանից. Դավիթ Ղազինյան Ժողովու՛րդ, ձեզ խա՛-բե՛լ են ասում էին՝ ՀԷՑ-ը մտել է 3 մլն մարդու գրպանը, դատարանն ասաց՝ սու՛տ է Ռուսաստանը կոշտ զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին Ապրիլի մեկի ուղերձը․ Մոսկվան խոսեց հստակ, Երևանը կանգնած է ընտրության առաջ Համայնքի գոյատևման գլխավոր գրավականը դպրոցն է․ Ցոլակ ԱկոպյանՀասարակության սոցիալական և հոգեբանական ծանր վիճակը նպաստում է ագրեսիայի կուտակմանը․ Ատոմ Մխիթարյան«ՀԷՑ» ՓԲԸ նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի և փաստաբան Արամ Օրբելյանի մամուլի ասուլիսըԱԱԾ շենքի մոտ արտաշիրիմում պահանջող ծնողները` «Համահայկական ճակատ» շարժման անդամների հետ միասին նամակ են հանձնում ԱԱԾ տնօրենինԵրբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը. Գագիկ ԾառուկյանԻնքնության ու մշակույթի ոչնչացում. երբ պետական նարատիվը նույնանում է ադրբեջանական թեզերին. Էդմոն Մարուքյան Հայաստանյան արդարադատության իրական դեմքը Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները IDBank-ն արժանացել է Commerzbank-ի STP Excellence Award 2025 մրցանակինMPEI-ն առաջարկում է նոր մեթոդ արևային վահանակների կյանքի տևողությունը երկարացնելու համար Մեր զինվորների անվտանգ վերադարձը տուն երաշխավորված է, որովհետև հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը կբերի ուժեղ և կայուն խաղաղությունԱՄՆ-ի և նրա եվրոպացի դաշնակիցների միջև լարվածությունը շարունակում է աճել. Արտակ ԶաքարյանԱյս իշխանությունների բերած «խաղաղության» համար ստիպված ենք լինելու վճարել․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ-ն այս տարի ևս միանալու է CaseKey ուսանողական մրցույթինԱյսօր լրանում է 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի տասներորդ տարելիցըՄի հոգի կա` պատկերացնում է, որ ինքը Մուսոլինիի ռեինկարնացիան է. Հրայր Կամենդատյան Փաշինյանի մնալու դեպքում ՀՀ-ն օկուպացիայի կենթարկվի առանց պատերազմի Փաստն այն է, որ այսօր ներհայաստանյան ընտրազանգվածներն իրարից օտարացած են ավելի շատ, քան՝ մենք ու ադրբեջանցիք. Վահե Հովհաննիսյան«Մշտական էսկալացիայի» վտանգավոր վիճակն ու գլոբալ անվտանգության ռիսկերը. «Փաստ» Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ»