Լրահոս
Կարևոր


Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը՝ քաղաքական հետապնդման նոր փուլերի մասին

Քաղաքականություն

Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով Հակակոռուպցիոն դատարանի և քննչական մարմինների վերջին գործողություններին։

Հայտարարության մեջ նշվում է, որ 2025 թ. օգոստոսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանը հերթական անգամ՝ երկու ամսով, երկարաձգել է ազգային բարերար և գործարար Սամվել Կարապետյանի կալանքը, չնայած այն հանգամանքին, որ դատարանն արդեն արձանագրել էր՝ նրան մեղսագրվող տնտեսական բնույթի արարքների մասով հաղթահարված չէ նույնիսկ հիմնավոր կասկածը։ «Զարմանալիորեն դատարանը, միևնույն ժամանակ, հաստատված էր համարել մեղադրանքի այն մասը, որը վերաբերում է Կարապետյանի՝ Մայր Աթոռը պաշտպանող հարցազրույցին՝ այն որակելով որպես “կոչ”»,– նշվում է փաստաբանական խմբի հաղորդագրության մեջ։

Փաստաբանները հիշեցնում են, որ Վերաքննիչ դատարանը ևս նման դիրքորոշում է որդեգրել՝ մերժելով թե՛ պաշտպանական կողմի, և թե՛ դատախազության բողոքները։ Ներկայումս երկու կողմն էլ ներկայացրել են վճռաբեկ բողոքներ, ինչը, ըստ փաստաբանների, աննախադեպ է․ «Դատախազության կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելը բացառիկ իրավասություն է և կիրառվում է հազվադեպ։ Սակայն այս դեպքում նույնիսկ 110 օր շարունակ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի պայմաններում դատախազությունը փորձում է հասնել նրան, որ տնտեսական բնույթի անհիմն մեղադրանքներում ևս դատարանը “հաստատի” հիմնավոր կասկածը»։

Փաստաբանական խումբը մատնանշում է ևս մեկ անօրինականություն․ ավելի քան 50 քննիչներից բաղկացած քննչական մարմինը ամբողջ ընթացքում հրաժարվել է կատարել որևէ վարույթային գործողություն Սամվել Կարապետյանի մասնակցությամբ, չնայած պաշտպանական կողմի բազմակի միջնորդություններին։ «Փոխարենը՝ առանց դատարանի որոշումների կատարումն ապահովելու, քննչական մարմինը սահմանել է ապօրինության նոր նշաձող՝ առաջադրելով տնտեսական բնույթի ևս մեկ մեղադրանք՝ առանց որևէ փաստացի տվյալների և իրավական հիմքերի»,– նշվում է հայտարարության մեջ։

Փաստաբանների խոսքով՝ այս ամենը վկայում է իրավական տրամաբանությունից դուրս գործողությունների և քաղաքական դրդապատճառների մասին։

«Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման հանգամանքն այլևս վիճարկելի չէ․ այն հաստատվել է դեռևս 2025 թ. հունիսի 17-ին, երբ սոցիալական ցանցերում հրապարակայնորեն հնչեցվեցին հաշվեհարդարի կոչեր և ցուցումներ՝ ուղղված իրավապահ մարմիններին»,– ասված է փաստաբանների հայտարարությունում։

Հայտարարության մեջ նաև շեշտվում է տեղեկատվական մանիպուլյացիաների առկայությունը․
«Արժե նկատել, որ երբ նույնիսկ պաշտպանական կողմը դեռևս տեղեկացված չէր կալանքի երկարաձգման միջնորդության մասին, իշխանական լրատվամիջոցներից մեկը, հղում անելով իր “աղբյուրներին”, արդեն հրապարակել էր համապատասխան տվյալներ։ Սա ևս մեկ վկայություն է գործի քաղաքական բնույթի մասին»։

Փաստաբանական խումբը տեղեկացնում է, որ դատական նիստի օրվա մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի դրա հայտնի լինելուն պես։

Մենք երբեք չենք մոռանա մեր զինվորների զոհաբերությունըՎարդաշենում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Տիգրանաշենը կանգնած է դատարկվելու եզրին․ սահմանամերձ գյուղի բնակիչները ապրում են անհանգստության և անորոշության մեջ (տեսանյութ) Իսրայելի բանակը հայտարարել է Թեհրանի շրջանում ԻՀՊԿ ցամաքային զnրքերի բազային hարվածելու մասինԾառուկյանը Հայաստանի մարզերում (ֆոտոշարք)Ոչ ոք չի կարողանա փոխարինել ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ում․ Կալլաս Էներգառեսուրսը, առանց կառավարման, առավոտ հայտնվում է մեր գլխավերևում, երեկոյան գնում է՝ արևը․ ՓաշինյանՄոսկովյան հանդիպման բաց ուղերձները. ինչո՞ւ է Հայաստանը կանգնած էներգետիկ և տնտեսական վտանգի առաջ․ Էդմոն ՄարուքյանՀԱԿ-ը և մենք բոլորս պետք է կանգնենք մեկ ճակատում որպես անկախական ուժեր. Էդմոն Մարուքյան «Օրիոն» տիեզերանավը հաջողությամբ դեպի Լուսին է արձակվել՝ չորս տիեզերագնացով Փաշինյանը չունի քաջություն նայելու զnհված զինվորների ընտանիքների աչքերին, քանի որ գիտի, որ խոստացել էր խաղաղություն, բայց բերել է երեք պատերազմ․ Արթուր Ավանեսյան Մենք իրանական վարչակարգին կքշենք քարի դար․ Թրամփ Մեր ապագան կախված է ոչ միայն խիզախությունից, այլ նաև խելացի կառավարմամբ կառուցված, ժամանակակից պահանջներին համապատասխանող մարտունակ բանակից. Նաիրի Սարգսյան Լապորտան նշել է «Բարսելոնայի» տրանսֆերային առաջնահերթությունները ՌԴ Ուֆա քաղաքը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման Ապրիլյան Քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցին Նարեկ Կարապետյանը Արթուր Ավանեսյանի և կուսակցության մյուս անդամների հետ միասին այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոնԻնդոնեզիայում 7,6 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Եկել ենք խոնարհվելու ձեր առաջ, եկել ենք պատվի առնելու, տղերք. Համահայկական ՃակատՄեգան Ֆոքսը լուսանկարվել է դպրոցականի բացահայտ հագուստով և ակնարկել նախկին ամուսնու հետ ունեցած խնդիրների մասինԴեղերի մաֆիա․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը թիկնապահների ուղեկցությամբ ներխուժել է եկեղեցի. սադրանք է եղել. Ավետիք ՉալաբյանՏնտեսվարողները պետք է ունենան «անվտանգության բարձիկներ»․ Հրայր Կամենդատյան Կամ հայրենատեր ենք ու պահպանելու ենք մեր երկիրը, կամ էլ անտեր ենք ու կորցնելու ենք այն Մենք բացարձակ մեծամասնություն ենք ունենալու․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Հավերժ հիշատակ մեր տղերքին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար. Նարեկ ԿարապետյանԻմ երկրի համար մի բան եմ ուզում, որ հայկական պետությունն ու հայ եկեղեցին կողք կողքի կանգնեն. Ռուբեն ՄխիթարյանԻնձ մի գրչով ազատել են պաշտոնից, դատարանը ֆիքսել է, որ դա օրինաչափ չէ, տրվել է փոխհատուցում բավականին մեծ գումար․ Դավիթ ՂազինյանԱուտիզմի իրազեկման օրը մեզ հիշեցնում է` մշակույթը միմյանց ընդունելու և ճանաչելու հնարավորություն էԸնտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է. Դավիթ Ղազինյան (Տեսանյութ) Փոքրիկ խմբակը 100%-ով պարտվեց ՀԷՑ-ի հարցում, դատարանն էլ ֆիքսեց այս ամենը. Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Նիկոլը փորձեց Պուտինից ստանալ “Он не предатель”-ի երկրորդ սերիան, բայց չստացվեց. Մարուքյան ՀԷՑ-ի նոր սպառող բաժանորդների վճարների իջեցումն ընտրակաշառքի ձև է. Ղազինյան ՀՀ կառավարությունը դիտմամբ խոչընդոտում է եկեղեցու նախաձեռնությունը Ասում էին՝ ՀԷՑ-ում մտել են բոլորի գրպանը, հավելագրում արել. այդ կետը դատարանը չհիմնավորած է համարել. փաստաբան (տեսանյութ) Գազի գնի բարձրացումը կազդի Հայաստանի սպառողների համար էլեկտրաէներգիայի գնի վրա․ Ղազինյան Արտաշիրիմում պահանջող ծնողները դուրս եկան ԱԱԾ շենքիցԵռակողմ հանձնաժողով թող ստեղծեն` քննեն. Ներդրումը երևում է ՀԷՑ կապիտալի աճով. 500 մլրդ դրամից ավել է Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան Ուշագրավ զարգացումներ ՀԷՑ-ի շուրջ. ինչ մանրամասնեց ՕրբելյանըՀԷՑ-ի շուրջ գործընթացը «քաղաքական է և արդեն պարտված». Դավիթ Ղազինյան Դատարանն այդ անձին ասեց` սո’ւտ եք խոսում. տղամարդավարի պատրա՞ստ է ներողություն խնդրել Կարապետյանից. Դավիթ Ղազինյան Ժողովու՛րդ, ձեզ խա՛-բե՛լ են ասում էին՝ ՀԷՑ-ը մտել է 3 մլն մարդու գրպանը, դատարանն ասաց՝ սու՛տ է Ռուսաստանը կոշտ զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին Ապրիլի մեկի ուղերձը․ Մոսկվան խոսեց հստակ, Երևանը կանգնած է ընտրության առաջ Համայնքի գոյատևման գլխավոր գրավականը դպրոցն է․ Ցոլակ ԱկոպյանՀասարակության սոցիալական և հոգեբանական ծանր վիճակը նպաստում է ագրեսիայի կուտակմանը․ Ատոմ Մխիթարյան«ՀԷՑ» ՓԲԸ նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի և փաստաբան Արամ Օրբելյանի մամուլի ասուլիսըԱԱԾ շենքի մոտ արտաշիրիմում պահանջող ծնողները` «Համահայկական ճակատ» շարժման անդամների հետ միասին նամակ են հանձնում ԱԱԾ տնօրենինԵրբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը. Գագիկ ԾառուկյանԻնքնության ու մշակույթի ոչնչացում. երբ պետական նարատիվը նույնանում է ադրբեջանական թեզերին. Էդմոն Մարուքյան