Լրահոս
Կարևոր


Պարարտ հող՝ հանրակրթության դեգրադացման ու արժեհամակարգերի խաթարման համար. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի հանրակրթության ոլորտը վերջին տարիներին հայտնվել է համակարգային ճգնաժամի և արժեքային առումով խորքային անկայունության փուլում, ինչը բացահայտվում է ոչ միայն մակերեսային վիճակագրությամբ, այլ նաև կառավարման տրամաբանության, ֆինանսական քաղաքականության, ուսուցչական կազմի մոտիվացիայի, կրթական բովանդակության ու ազգային ինքնության հանդեպ ձևավորված վերաբերմունքի դրսևորումներում։ Տարիներ շարունակ իշխանությունների կողմից հնչեցվող խոստումները՝ ուսուցիչների աշխատավարձի բարձրացման, կրթության որակի բարելավման, ժամանակակից մեթոդաբանության ներդրման մասին, իրականում մնացել են հիմնականում հայտարարությունների և փիառի մակարդակում, իսկ ոլորտում իրականացվող քայլերը հաճախ ավելի շատ ձևական ու ցուցադրական են, քան բովանդակային, իսկ երբեմն էլ ուղղակի հակասում են հռչակված նպատակներին։

Վերջին չորս տարում ներդրված կամավոր ատեստավորման համակարգը ներկայացվում է իբրև ուսուցիչների մասնագիտական զարգացման և խրախուսման արդյունավետ միջոց, որի արդյունքում 2024 թվականի վերջի դրությամբ բարձրացված դրույքաչափով աշխատավարձ է ստացել ընդամենը 6 հազար 321 ուսուցիչ, ինչը հանրակրթական ուսուցիչների ընդհանուր թվի մոտ 20 տոկոսն է։ Այս ցուցանիշը, որն առաջին հայացքից կարող է թվալ որոշակի առաջընթաց, իրականում վկայում է համակարգի արդյունավետության լուրջ բացերի մասին։ Եթե հանրակրթական դպրոցներում աշխատում է շուրջ 30 հազար ուսուցիչ, ապա ատեստավորման միջոցով ուսուցիչների մեծամասնությունը փաստացի զրկված է աշխատավարձի բարձրացումից՝ անկախ իրենց իրական որակներից, բազմամյա փորձից կամ դպրոցին ու համայնքին մատուցած ծառայություններից։ Ատեստավորման համակարգը, որը պետք է ծառայեր կրթության որակի բարելավմանը, վերածվել է աշխատավարձի բարձրացման նպատակով առաջ քաշված խոչընդոտի՝ ստեղծելով բյուրոկրատական նոր շերտ, որը հիմնականում չափում է ուսուցիչների թեստային կարողությունները, այլ ոչ թե նրանց մանկավարժական հմտությունները, աշակերտների մոտիվացման, գիտելիքի փոխանցման ու կրթական արդյունքի ապահովման ունակությունը։ Նախ՝ պետք է նշել, որ ատեստավորման մեխանիզմը բացարձակապես չի արտացոլում ուսուցչի դասավանդման իրական որակը։ Թեստերի հաջող լրացումը, նույնիսկ առարկայական բարձր գիտելիքների առկայությունը դեռևս չի նշանակում, որ տվյալ ուսուցիչն ունակ է ժամանակակից դասարանային պայմաններում աշակերտներին մատուցել նյութն այնպես, որ այն դառնա հասկանալի, հետաքրքիր և մոտիվացնող։ Մանկավարժությունը միայն գիտելիքի փոխանցում չէ, այլ նաև հոգեբանական գործընթաց, անհատական մոտեցման ունակություն, աշակերտների ներգրավվածության բարձրացում ու կրթական արդյունքի ապահովում։ Ատեստավորման համակարգը, սակայն, ուսուցիչներին դնում է ստանդարտացված թեստավորման դաշտ, որտեղ հաճախ հաղթում են ոչ թե լավագույն մանկավարժները, այլ նրանք, ովքեր կարողանում են հարմարվել ձևական պահանջներին կամ պարզապես նախապատրաստվել թեստերին՝ հաճախ կրկնուսույցների օգնությամբ։

Սրա հետևանքով շեշտադրումը տեղափոխվում է ոչ թե մանկավարժական աշխատանքի որակի ու աշակերտների շրջանում արտացոլվող արդյունքների, այլ թեստային հմտությունների վրա, ինչը սպառնում է կրթության բովանդակության արժեզրկմամբ։ Հատկապես մտահոգիչ է այն փաստը, որ ուսուցիչներից շատերը, որոնք ցանկանում են մասնակցել ատեստավորմանը և բարձրացնել իրենց աշխատավարձը, ստիպված են լրացուցիչ գումարներ ծախսել՝ հաճախ կրկնուսույցների մոտ պարապելով, որպեսզի կարողանան հաղթահարել պահանջվող շեմը։ Սա ոչ միայն հավել յալ անիմաստ ֆինանսական բեռ է ուսուցիչների համար, այլև նոր սոցիալական շերտավորում, քանի որ քիչ վարձատրվող ուսուցչական կազմի զգալի մասը պարզապես չի կարող իրեն թույլ տալ նման ծախս, ինչի հետևանքով դուրս է մնում աշխատավարձի բարձրացում ստանալու հնարավորությունից։ Ավելին, չկա որևէ համակարգ ուսուցիչներին խրախուսելու համար, նրանք զրկված են նույնիսկ նվազագույն պարգևավճարներից։ Իսկ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի, պարգևավճարների ու գործուղումների ոլորտում սահմանափակումներ չկան, ինչը խորհրդանշում է պետական քաղաքականության ակնհայտ երկակիությունը, որտեղ կրթության համակարգի իրական կրողները՝ ուսուցիչները, հայտնվել են լարված աշխատանքի, ցածր վարձատրության, բյուրոկրատական ճնշումների և սոցիալական անապահովության փակ շրջապտույտում, մինչդեռ պետական բյուրոկրատիան առավելագույն արտոնությունների պայմաններում է։

Հանրակրթության կառավարման ոլորտում իրավիճակը ևս լրջագույն մտահոգության տեղիք է տալիս։ Այսօր հանրապետության շուրջ 303 դպրոցում տնօրենի հաստիքը թափուր է, և այդ դպրոցները ղեկավարում են ժամանակավոր պաշտոնակատարներ (կամ պարտականությունը կատարողներ)։ Սա ոչ միայն կառավարման, այլև կրթության որակի լուրջ ռիսկ է, քանի որ տնօրենն է դպրոցում ինստիտուցիոնալ միջավայրի, ուսումնական գործընթացի կազմակերպման, մանկավարժական կոլեկտիվի մոտիվացիայի ու գործունեության գլխավոր պատասխանատուն։ Տնօրենի թափուր մնացած հաստիքները վկայում են, որ համակարգը գրավիչ չէ կառավարման տեսանկյունից, իսկ մրցույթների և նշանակումների գործընթացները հաճախ բախվում են քաղաքական միջամտությունների, ձևականության ու ոչ թափանցիկության հետ։ Արդյունքում, բազմաթիվ դպրոցներ գործում են առանց կայուն, գործուն և նախաձեռնող ղեկավարության, ինչը բացասաբար է անդրադառնում ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների ու ծնողների վրա։

Կրթության բովանդակային կողմը ևս կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։ Վերջին տարիներին մի շարք հանրակրթական առարկաներից դասագրքեր չկան, կամ էլ ուսուցիչները ստիպված են անցկացնել դասերը առանց դասագրքերի՝ առաջնորդվելով QRներով, էլեկտրոնային նյութերով ու ինտերնետային հղումներով։ Չնայած ժամանակակից կրթության մեջ տեխնոլոգիաների դերը կարևոր է, սակայն Հայաստանում այս գործընթացը իրականացվում է առանց համակարգային մոտեցման, առանց անհրաժեշտ նյութական ու տեխնիկական ապահովման և առանց հաշվի առնելու ուսուցիչների ու աշակերտների թվային պատրաստվածության մակարդակը։ Արդյունքում կրթական գործընթացը դառնում է անկայուն, բովանդակային տեսանկյունից՝ անկանխատեսելի, իսկ աշակերտների համար՝ հաճախ անհասկանալի ու ոչ մոտիվացնող։ Տպավորություն է, որ խնդիր է դրված մատաղ սերնդին կտրել ավանդական կրթական միջոցներից՝ գրքերից, գրականությունից, դասագրքային համակարգից, ինչը հանգեցնում է գիտելիքի արժեզրկմանը, քննադատական մտածողության թուլացմանը և ազգային ինքնության հիմքերի քայքայմանը։ Անհանգստացնող է նաև այն հանգամանքը, որ հատկապես ազգային ինքնությանն ու արժեհամակարգին վերաբերող գիտելիքների՝ պատմության, գրականության, մշակույթի դասավանդման ոլորտում իրականացվում է նպատակային արժեզրկում։

Դասագրքերի բացակայությունը, բովանդակային վերանայումներն ու տարբեր առարկաների առցանց նյութերի գերակայությունը, ինչպես նաև սոցցանցերի ու հեռախոսների ազդեցության խրախուսումը նպաստում են, որ երեխաները կորցնեն կապը ազգային հիշողության, պատմական գիտակցության և մշակութային ժառանգության հետ։ Այսօր շատ հաճախ բարձրացվում են այնպիսի հարցեր, որոնք միտված են սերնդի ինքնության հիմքերը խարխլելուն, օրինակ՝ «ինչո՞ւ են չորաթանցի երեխաները նկարում Մասիսը, այլ ոչ թե իրենց շրջակա լեռներն ու անտառները»։ Սա ոչ թե կրթության բազմազանության խրախուսում է, այլ ազգային արժեհամակարգի և միասնականության թուլացում՝ հիբրիդային ազդեցությունների ու տեղայնացման քաղաքականության ֆոնին։

Այնինչ, հանրակրթության ոլորտի վերականգնումը պահանջում է համակարգային, հաշվետու և արժանապատիվ մոտեցում, որտեղ ուսուցիչները կլինեն սոցիալապես պաշտպանված, մոտիվացված և մասնագիտական զարգացման իրական հնարավորություններով զինված, դպրոցները կունենան կայուն ղեկավարություն, արդիական նյութատեխնիկական բազա և կրթական բովանդակություն, իսկ աշակերտները՝ գիտելիքի, ինքնության և քաղաքացիական արժեքների լիարժեք փոխանցման միջավայր։ Առանց այս փոփոխությունների կրթության ոլորտը շարունակելու է մնալ խնդրահարույց, հուսահատեցնող և ապագայի տեսլականից զուրկ՝ խաթարելով ոչ միայն կրթության, այլև մեր հանրության և պետականության կայուն զարգացման հեռանկարները։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վարդաշենում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Տիգրանաշենը կանգնած է դատարկվելու եզրին․ սահմանամերձ գյուղի բնակիչները ապրում են անհանգստության և անորոշության մեջ (տեսանյութ) Իսրայելի բանակը հայտարարել է Թեհրանի շրջանում ԻՀՊԿ ցամաքային զnրքերի բազային hարվածելու մասինԾառուկյանը Հայաստանի մարզերում (ֆոտոշարք)Ոչ ոք չի կարողանա փոխարինել ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ում․ Կալլաս Էներգառեսուրսը, առանց կառավարման, առավոտ հայտնվում է մեր գլխավերևում, երեկոյան գնում է՝ արևը․ ՓաշինյանՄոսկովյան հանդիպման բաց ուղերձները. ինչո՞ւ է Հայաստանը կանգնած էներգետիկ և տնտեսական վտանգի առաջ․ Էդմոն ՄարուքյանՀԱԿ-ը և մենք բոլորս պետք է կանգնենք մեկ ճակատում որպես անկախական ուժեր. Էդմոն Մարուքյան «Օրիոն» տիեզերանավը հաջողությամբ դեպի Լուսին է արձակվել՝ չորս տիեզերագնացով Փաշինյանը չունի քաջություն նայելու զnհված զինվորների ընտանիքների աչքերին, քանի որ գիտի, որ խոստացել էր խաղաղություն, բայց բերել է երեք պատերազմ․ Արթուր Ավանեսյան Մենք իրանական վարչակարգին կքշենք քարի դար․ Թրամփ Մեր ապագան կախված է ոչ միայն խիզախությունից, այլ նաև խելացի կառավարմամբ կառուցված, ժամանակակից պահանջներին համապատասխանող մարտունակ բանակից. Նաիրի Սարգսյան Լապորտան նշել է «Բարսելոնայի» տրանսֆերային առաջնահերթությունները ՌԴ Ուֆա քաղաքը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման Ապրիլյան Քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցին Նարեկ Կարապետյանը Արթուր Ավանեսյանի և կուսակցության մյուս անդամների հետ միասին այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոնԻնդոնեզիայում 7,6 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Եկել ենք խոնարհվելու ձեր առաջ, եկել ենք պատվի առնելու, տղերք. Համահայկական ՃակատՄեգան Ֆոքսը լուսանկարվել է դպրոցականի բացահայտ հագուստով և ակնարկել նախկին ամուսնու հետ ունեցած խնդիրների մասինԴեղերի մաֆիա․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը թիկնապահների ուղեկցությամբ ներխուժել է եկեղեցի. սադրանք է եղել. Ավետիք ՉալաբյանՏնտեսվարողները պետք է ունենան «անվտանգության բարձիկներ»․ Հրայր Կամենդատյան Կամ հայրենատեր ենք ու պահպանելու ենք մեր երկիրը, կամ էլ անտեր ենք ու կորցնելու ենք այն Մենք բացարձակ մեծամասնություն ենք ունենալու․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Հավերժ հիշատակ մեր տղերքին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար. Նարեկ ԿարապետյանԻմ երկրի համար մի բան եմ ուզում, որ հայկական պետությունն ու հայ եկեղեցին կողք կողքի կանգնեն. Ռուբեն ՄխիթարյանԻնձ մի գրչով ազատել են պաշտոնից, դատարանը ֆիքսել է, որ դա օրինաչափ չէ, տրվել է փոխհատուցում բավականին մեծ գումար․ Դավիթ ՂազինյանԱուտիզմի իրազեկման օրը մեզ հիշեցնում է` մշակույթը միմյանց ընդունելու և ճանաչելու հնարավորություն էԸնտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է. Դավիթ Ղազինյան (Տեսանյութ) Փոքրիկ խմբակը 100%-ով պարտվեց ՀԷՑ-ի հարցում, դատարանն էլ ֆիքսեց այս ամենը. Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Նիկոլը փորձեց Պուտինից ստանալ “Он не предатель”-ի երկրորդ սերիան, բայց չստացվեց. Մարուքյան ՀԷՑ-ի նոր սպառող բաժանորդների վճարների իջեցումն ընտրակաշառքի ձև է. Ղազինյան ՀՀ կառավարությունը դիտմամբ խոչընդոտում է եկեղեցու նախաձեռնությունը Ասում էին՝ ՀԷՑ-ում մտել են բոլորի գրպանը, հավելագրում արել. այդ կետը դատարանը չհիմնավորած է համարել. փաստաբան (տեսանյութ) Գազի գնի բարձրացումը կազդի Հայաստանի սպառողների համար էլեկտրաէներգիայի գնի վրա․ Ղազինյան Արտաշիրիմում պահանջող ծնողները դուրս եկան ԱԱԾ շենքիցԵռակողմ հանձնաժողով թող ստեղծեն` քննեն. Ներդրումը երևում է ՀԷՑ կապիտալի աճով. 500 մլրդ դրամից ավել է Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան Ուշագրավ զարգացումներ ՀԷՑ-ի շուրջ. ինչ մանրամասնեց ՕրբելյանըՀԷՑ-ի շուրջ գործընթացը «քաղաքական է և արդեն պարտված». Դավիթ Ղազինյան Դատարանն այդ անձին ասեց` սո’ւտ եք խոսում. տղամարդավարի պատրա՞ստ է ներողություն խնդրել Կարապետյանից. Դավիթ Ղազինյան Ժողովու՛րդ, ձեզ խա՛-բե՛լ են ասում էին՝ ՀԷՑ-ը մտել է 3 մլն մարդու գրպանը, դատարանն ասաց՝ սու՛տ է Ռուսաստանը կոշտ զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին Ապրիլի մեկի ուղերձը․ Մոսկվան խոսեց հստակ, Երևանը կանգնած է ընտրության առաջ Համայնքի գոյատևման գլխավոր գրավականը դպրոցն է․ Ցոլակ ԱկոպյանՀասարակության սոցիալական և հոգեբանական ծանր վիճակը նպաստում է ագրեսիայի կուտակմանը․ Ատոմ Մխիթարյան«ՀԷՑ» ՓԲԸ նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի և փաստաբան Արամ Օրբելյանի մամուլի ասուլիսըԱԱԾ շենքի մոտ արտաշիրիմում պահանջող ծնողները` «Համահայկական ճակատ» շարժման անդամների հետ միասին նամակ են հանձնում ԱԱԾ տնօրենինԵրբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը. Գագիկ ԾառուկյանԻնքնության ու մշակույթի ոչնչացում. երբ պետական նարատիվը նույնանում է ադրբեջանական թեզերին. Էդմոն Մարուքյան Հայաստանյան արդարադատության իրական դեմքը