Լրահոս
Կարևոր


Ավելին, քան պարզապես «երկակի ստանդարտները». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվրամիությունը շտապեց արձագանքել վերջին օրերին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում իր կողմնակիցների հրահրած անկարգություններին, հրկիզումներին ու բռնարարքներին: Բայց ինչպե՞ս արձագանքեց:

Օրինակ՝ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը մի այլ կարգի «քլնգել» է Վրաստանի գործող իշխանություններին, մեղադրել «այլախոհության դեմ լայնածավալ բռնաճնշումների... անկախ մամուլի դեմ ամիսներ տևած գործողությունների, քաղաքացիական հասարակության դեմ ուղղված օրենսդրական նախաձեռնությունների, ընդդիմադիրների և ակտիվիստների ազատազրկման, ի նպաստ իշխող կուսակցության՝ ընտրական օրենսգրքի փոփոխությունների» և այլ մեծուփոքր մեղքերի մեջ: Բնականաբար, ԵՄ ներկայացուցիչը բացարձակապես ոչինչ չի ասել «եվրոպամետ» ցուցարարների կողմից պետական հաստատությունները բռնի ուժով գրոհելու (նախագահական նստավայրը, օրինակ), անհատների սեփականությունը վնասելու, օրինակ՝ սրճարաններ հրկիզելու, ոստիկանների վրա հարձակվելու, կանխամտածված կերպով անկարգություններ հրահրելու և բռնություններ գործադրելու մասին:

Ի՞նչ է կատարվել հարևան Վրաստանում: Անցած շաբաթ օրը Վրաստանում նշանակված էին ՏԻՄ ընտրություններ: Ավելի վաղ խորհրդարանական ընտրություններում տապալվել էին Վրաստանում յուրօրինակ «հեղաշրջում» իրականացնելու Արևմուտքի փորձերը: Ավելի ճիշտ՝ Վրաստանի ընտրողների մեծամասնությունը նախապատվությունը նորից տվել էր Իվանիշվիլու գլխավորած «Վրացական երազանքին»: Բայց հարցն այստեղ ինչ-որ կուսակցությանը կամ որևէ գործչին նախապատվություն տալը չէ: Բանն այն է, որ «Վրացական երազանքի» առանցքային մոտեցումը նպատակաուղղված է երկրի ինքնիշխանությունը պահպանելուն, այն Եվրոպայի կամ Արևմուտքի կեղտոտ խաղերի մանրադրամ չդարձնելուն և արկածախնդրություններից, ցնցումներից Վրաստանը հնարավորինս զերծ պահելուն: Իսկ Արևմուտքը ցանկանում է, որ Վրաստանը «ժողովրդավարանա», օրինակ՝ ճակատ ճակատի դուրս գա Ռուսաստանի դեմ, հրաժարվի ազգային ու ավանդական արժեքներից, մի խոսքով՝ վերածվի Բրյուսելի սպասավորի: Այդ դավադիր «ստրատեգիան» տապալվեց Վրաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ անգամ ծայր առած՝ ակնհայտորեն դրսից հրահրվող հետընտրական անկարգությունների պայմաններում:

Եվ ահա, օրերս տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում, որոնք վրացական «արևմտամետների» կողմից հռչակվել էին որպես «հեղափոխության օր», վերստին վստահ հաղթանակ տարավ Վրաստանի գործող իշխանությունը ներկայացնող «Վրացական երազանքը»: Կարելի է հստակ ասել, որ Վրաստանի ժողովուրդն ու իշխանությունները իրենց երկիրն Արևմուտքի զոհ դարձնելու ճանապարհով չգնացին: Վրաց ժողովուրդն ու իր իշխանությունները այդ կերպ ևս մեկ անգամ ու պարզորոշ հասկացրին բոլորին, որ իրենց երկրի շահերը ամեն ինչից վեր են, ու թույլ չեն տա իրենց այլոց արյունոտ խաղերի մանրադրամ դարձնել: Ու Վրաստանի դեպքում դա առավել ևս հասկանալի է, քանի որ մեր հարևանները «արևմտամետ» արկածախնդրության հետևանքներն իրենց մաշկի վրա են զգացել ու... ոչ այնքան վաղուց: Պարզից էլ պարզ է, որ Եվրամիությունը, Արևմուտքը չէր կարող դա ներել, և Թբիլիսիի կենտրոնը ևս մեկ անգամ փորձեցին համատարած խարույկի վերածել:

Հատկանշական է և այն, որ Վրաստանի վրա Արևմուտքի հերթական հարձակումը համակողմանի էր ծրագրված: Ոչ մի դեպքում չի կարելի պատահական համարել այն, որ Վրաստանում ՏԻՄ ընտրությունների նախաշեմին ԵԽԽՎ-ում քննարկման դրվեց «Ժողովրդավարության և օրենքի գերակայության պաշտպանություն Վրաստանում» վերնագրված զեկույցը, որը, դատելով լրահոսից, ընդամենը պատրվակ դարձավ հարևան երկրի իշխանությունների վրա քաղաքական ու հոգեբանական լրացուցիչ ճնշումներ գործադրելու համար:

Մյուս կողմից՝ կարելի է ասել, որ դա հստակ ազդանշան էր Վրաստանի ագրեսիվ «արևմտամետներին», որ վերջիններս կարող են ցանկացած իրավախախտման դիմել և դրա համար վայելում են Ստրասբուրգի ու նաև Բրյուսելի լիակատար աջակցությունը:

Բայց ահա թե ի՛նչն է հետաքրքիր այս ամենի համատեքստում: Բառացիորեն օրերս Մոլդովայում ևս տեղի ունեցան ընտրություններ: Խորհրդարանական: Դատելով բազմաթիվ վկայություններից ու էլ ավելի բազմաթիվ փաստարկված հրապարակումներից, այդ ընտրություններն անցան խայտառակագույն խախտումներով, այլախոհների, ընդդիմադիրների, լրատվամիջոցների դեմ տոտալ բռնատիրական հարձակումներով ու ճնշումներով, ձերբակալություններով, ընտրողների համար անհավասար պայմաններով և այլևայլ այլանդակություններով: Բայց, քանի որ այդ ամենը Բրյուսելին հաճո Սանդուի իշխանության օգտին էր, Եվրամիությունն ու Արևմուտքն ասացին՝ ամեն ինչ հրաշալի է, աշխարհը ավելի դեմոկրատական ընտրություններ մինչ այդ չէր էլ տեսել, ամեն ինչ արդար է, ազնիվ, օրինական, ոչ մի ճնշում-մնշում, ոչ մի բռնություն-մռնություն չի եղել:

Դե, ով՝ ով, բայց մենք չէ, որ պիտի Եվրամիության ու Արևմուտքի այդ երկերեսանիությունից զարմանանք: Մի՞թե այդ նույն Եվրամիությունն ու Արևմուտքը կրծքով չպաշտպանեցին, չոգևորեցին ու չարդարացրին փաշինյանական իշխանության կողմից խաղաղ ցուցարարների վրա ոստիկանական հարձակումներն ու բեկորային նռնակներով շուրջ հարյուր հոգու կանխամտածված վիրավորելը: Այդ նույն «քաղաքակիրթ» Եվրոպան ու Արևմուտքը մի՞թե որևէ ծպտուն են հանել Հայաստանում ծայր առած բռնատիրական, ռեպրեսիվ դրսևորումների, Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների, ընդդիմադիրների, պարզապես ակտիվիստների տասնյակներով կամայականորեն ու մտացածին մեղադրանքներով կալանավորելու, խոշոր գործարար ու բարերար Սամվել Կարապետյանին բացարձակ անհիմն բանտարկելու, ՀԷՑ-ը խլելու և օրնիբուն տեղի ունեցող այլևայլ հոռի դրսևորումների հետ կապված: Ոչ: Նրանք միայն ողջունում են փաշինյանական իշխանության հակաժողովրդական, հակաժողովրդավարական գործելակերպը:

Այսինքն, Եվրամիության, Արևմուտքի համար կան «լավ» և «վատ» ցուցարարներ, կան «լավ» և «վատ» իշխանություններ: Ներողություն, պարզապես կան «յուրային» և «օտար» ցուցարարներ ու իշխանություններ: Իշխանությունները, որոնք պատրաստ են սպասարկել Արևմուտքի շահերը, բնականաբար, «յուրային» են, ուստի նրանց թույլատրված է ցանկացած ապօրինություն և այլանդակություն: Իսկ այ, եթե մեկնումեկը փորձում է իր երկրի ու ժողովրդի շահերը պաշտպանել, ինչպես դա անում են Վրաստանում, Արևմուտքի համար անմիջապես վերածվում են «օտարների», դառնում հարձակումների, պիտակավորման ու մեղադրանքների թիրախ:

Սա, գիտեք, ավելին է, քան պարզապես «երկակի ստանդարտների» կիրառումը, սա ավելին է, քան երկերեսանիությունն ու փարիսեցիությունը: Բայց նույնիսկ դա չէ հարցը, այլ այն, որ այդ կերպ Եվրոպան ու Արևմուտքը հիմքից կտրում են, կործանում են այն արժեքները, որոնց հետ կապված անընդհատ թմբկահարել են՝ ժողովրդավարություն, խոսքի, մտքի ազատություն, բազմակարծություն:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տիգրանաշենը կանգնած է դատարկվելու եզրին․ սահմանամերձ գյուղի բնակիչները ապրում են անհանգստության և անորոշության մեջ (տեսանյութ) Իսրայելի բանակը հայտարարել է Թեհրանի շրջանում ԻՀՊԿ ցամաքային զnրքերի բազային hարվածելու մասինԾառուկյանը Հայաստանի մարզերում (ֆոտոշարք)Ոչ ոք չի կարողանա փոխարինել ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ում․ Կալլաս Էներգառեսուրսը, առանց կառավարման, առավոտ հայտնվում է մեր գլխավերևում, երեկոյան գնում է՝ արևը․ ՓաշինյանՄոսկովյան հանդիպման բաց ուղերձները. ինչո՞ւ է Հայաստանը կանգնած էներգետիկ և տնտեսական վտանգի առաջ․ Էդմոն ՄարուքյանՀԱԿ-ը և մենք բոլորս պետք է կանգնենք մեկ ճակատում որպես անկախական ուժեր. Էդմոն Մարուքյան «Օրիոն» տիեզերանավը հաջողությամբ դեպի Լուսին է արձակվել՝ չորս տիեզերագնացով Փաշինյանը չունի քաջություն նայելու զnհված զինվորների ընտանիքների աչքերին, քանի որ գիտի, որ խոստացել էր խաղաղություն, բայց բերել է երեք պատերազմ․ Արթուր Ավանեսյան Մենք իրանական վարչակարգին կքշենք քարի դար․ Թրամփ Մեր ապագան կախված է ոչ միայն խիզախությունից, այլ նաև խելացի կառավարմամբ կառուցված, ժամանակակից պահանջներին համապատասխանող մարտունակ բանակից. Նաիրի Սարգսյան Լապորտան նշել է «Բարսելոնայի» տրանսֆերային առաջնահերթությունները ՌԴ Ուֆա քաղաքը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման Ապրիլյան Քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցին Նարեկ Կարապետյանը Արթուր Ավանեսյանի և կուսակցության մյուս անդամների հետ միասին այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոնԻնդոնեզիայում 7,6 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Եկել ենք խոնարհվելու ձեր առաջ, եկել ենք պատվի առնելու, տղերք. Համահայկական ՃակատՄեգան Ֆոքսը լուսանկարվել է դպրոցականի բացահայտ հագուստով և ակնարկել նախկին ամուսնու հետ ունեցած խնդիրների մասինԴեղերի մաֆիա․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը թիկնապահների ուղեկցությամբ ներխուժել է եկեղեցի. սադրանք է եղել. Ավետիք ՉալաբյանՏնտեսվարողները պետք է ունենան «անվտանգության բարձիկներ»․ Հրայր Կամենդատյան Կամ հայրենատեր ենք ու պահպանելու ենք մեր երկիրը, կամ էլ անտեր ենք ու կորցնելու ենք այն Մենք բացարձակ մեծամասնություն ենք ունենալու․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Հավերժ հիշատակ մեր տղերքին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար. Նարեկ ԿարապետյանԻմ երկրի համար մի բան եմ ուզում, որ հայկական պետությունն ու հայ եկեղեցին կողք կողքի կանգնեն. Ռուբեն ՄխիթարյանԻնձ մի գրչով ազատել են պաշտոնից, դատարանը ֆիքսել է, որ դա օրինաչափ չէ, տրվել է փոխհատուցում բավականին մեծ գումար․ Դավիթ ՂազինյանԱուտիզմի իրազեկման օրը մեզ հիշեցնում է` մշակույթը միմյանց ընդունելու և ճանաչելու հնարավորություն էԸնտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է. Դավիթ Ղազինյան (Տեսանյութ) Փոքրիկ խմբակը 100%-ով պարտվեց ՀԷՑ-ի հարցում, դատարանն էլ ֆիքսեց այս ամենը. Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Նիկոլը փորձեց Պուտինից ստանալ “Он не предатель”-ի երկրորդ սերիան, բայց չստացվեց. Մարուքյան ՀԷՑ-ի նոր սպառող բաժանորդների վճարների իջեցումն ընտրակաշառքի ձև է. Ղազինյան ՀՀ կառավարությունը դիտմամբ խոչընդոտում է եկեղեցու նախաձեռնությունը Ասում էին՝ ՀԷՑ-ում մտել են բոլորի գրպանը, հավելագրում արել. այդ կետը դատարանը չհիմնավորած է համարել. փաստաբան (տեսանյութ) Գազի գնի բարձրացումը կազդի Հայաստանի սպառողների համար էլեկտրաէներգիայի գնի վրա․ Ղազինյան Արտաշիրիմում պահանջող ծնողները դուրս եկան ԱԱԾ շենքիցԵռակողմ հանձնաժողով թող ստեղծեն` քննեն. Ներդրումը երևում է ՀԷՑ կապիտալի աճով. 500 մլրդ դրամից ավել է Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան Ուշագրավ զարգացումներ ՀԷՑ-ի շուրջ. ինչ մանրամասնեց ՕրբելյանըՀԷՑ-ի շուրջ գործընթացը «քաղաքական է և արդեն պարտված». Դավիթ Ղազինյան Դատարանն այդ անձին ասեց` սո’ւտ եք խոսում. տղամարդավարի պատրա՞ստ է ներողություն խնդրել Կարապետյանից. Դավիթ Ղազինյան Ժողովու՛րդ, ձեզ խա՛-բե՛լ են ասում էին՝ ՀԷՑ-ը մտել է 3 մլն մարդու գրպանը, դատարանն ասաց՝ սու՛տ է Ռուսաստանը կոշտ զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին Ապրիլի մեկի ուղերձը․ Մոսկվան խոսեց հստակ, Երևանը կանգնած է ընտրության առաջ Համայնքի գոյատևման գլխավոր գրավականը դպրոցն է․ Ցոլակ ԱկոպյանՀասարակության սոցիալական և հոգեբանական ծանր վիճակը նպաստում է ագրեսիայի կուտակմանը․ Ատոմ Մխիթարյան«ՀԷՑ» ՓԲԸ նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի և փաստաբան Արամ Օրբելյանի մամուլի ասուլիսըԱԱԾ շենքի մոտ արտաշիրիմում պահանջող ծնողները` «Համահայկական ճակատ» շարժման անդամների հետ միասին նամակ են հանձնում ԱԱԾ տնօրենինԵրբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը. Գագիկ ԾառուկյանԻնքնության ու մշակույթի ոչնչացում. երբ պետական նարատիվը նույնանում է ադրբեջանական թեզերին. Էդմոն Մարուքյան Հայաստանյան արդարադատության իրական դեմքը Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները