Լրահոս
Կարևոր


Ucom-ը Silicon Mountains 2025 գագաթնաժողովի պլատինե գործընկերն է

Հասարակություն

Հոկտեմբերի 14-ին Երևանը կվերածվի նորարարության կենտրոնի «Արհեստական բանականության անատոմիան» խորագրով կկայանա ամենամյա Silicon Mountains 2025 գագաթնաժողովը։ Ucom-ն այս տարի ևս հանդես է գալիս որպես միջոցառման պլատինե գործընկեր՝ աջակցելով այն հարթակին, որը միավորում է ապագայի լուծումները ստեղծողներին։ 

Գագաթնաժողովի շրջանակում մեկ տասնյակից ավելի միջազգային հեղինակավոր   փորձագետներ կբացահայտեն, թե ինչպես են ալգորիթմներն ու նեյրոնային ցանցերը ձևավորում նորարարություններ, ինչու է մարդկային գործոնը մնում առանցքային՝ նույնիսկ ամենաավտոմատացված միջավայրում, ինչ դեր ունեն տվյալները բիզնեսի արդյունավետության բարձրացման գործում և արհեստական բանականության կառուցվածքին ու գործառույթներին վերաբերող այլ հարցեր։  

Ucom-ի աջակցությամբ, գագաթնաժողովին՝ որպես հատուկ հյուր կմասնակցի նաև Nokia-ի Կենտրոնական և Հարավային Եվրոպայում շարժական ցանցերի ուղղության տեխնիկական տնօրեն Իվան Լեսիչը։ 

«Մեր բոլոր նախաձեռնությունների նպատակն է ապահովել հաճախորդների համար առավել որակյալ և արդյունավետ փորձառություն։ Արհեստական բանականության կիրառումը մեզ հնարավորություն է տալիս բարձրացնել այդ նշաձողը նոր մակարդակի։ Ucom-ում մենք վստահ ենք, որ Հայաստանի առաջընթացը անմիջականորեն պայմանավորված է տեխնոլոգիաների զարգացմամբ, և հենց այդ պատճառով մենք առաջնահերթ ենք համարում աջակցել նախաձեռնություններին, որոնք խթանում են երկրի զարգացումը։ Այսպիսով, Ucom-ը ներդրում է կատարում ոչ միայն սեփական աճի, այլև ողջ ոլորտի ապագայի մեջ», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

«Արդեն 9-րդ անգամ մենք համախմբում  ենք Հայաստանի և միջազգային փորձագետներին մեկ հարթակում՝ փոխանակվելու գիտելիքներով և նորարարական փորձով։ Այս տարի մենք որոշել ենք ֆորմատային փոփոխություն կատարել, որը, վստահ եմ, միջոցառումը կդարձնի ավելի ինտերակտիվ և հետաքրքիր։ Մեր խոսնակները, որոնք ներկայացնում են ՏՀՏ ոլորտի տարբեր ճյուղեր, փորձելու են բացահայտել արհեստական բանականության խորքային կառուցվածքը։ Սա հնարավորություն է ոչ միայն լսելու աշխարհի առաջատար մասնագետներին, այլև միասին գտնելու նորարարական լուծումներ, որոնք կարող են հարստացնել Հայաստանի տեխնոլոգիական ապագան», - ասել է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

Գագաթնաժողովի ընթացքում հատուկ VIP տարածքներում կանցկացվեն B2B և անհատական հանդիպումներ խոսնակների հետ։ Միջոցառման շրջանակներում տեղի կունենա նաև Silicon Mountains գագաթնաժողովին նվիրված նամականիշի մարման արարողություն։  Ucom-ը ներկայացված կլինի հատուկ տաղավարով, որտեղ մասնագետները կներկայացնեն ընկերության առաջարկները՝ հատուկ բիզնեսների համար։ 

Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովն արդեն 6-րդ տարին է կազմակերպվում է ՏՀՏ գործատուների միության կողմից, միջոցառմանը աջակցում է ՀՀ ԲՏԱ նախարարությունը։ 

Նիկոլն ուզում է Տրդատի պես հիվանդանալ և դառնալ եկեղեցու հիմնադիրՀաղորդում հանցագործության մասին․ Հրաչ Բարսեղյան Արցախի կորուստը վարչախմբի ձախողման ուղիղ հետևանքն էր․ Ավետիք ՉալաբյանԹեհրան–Մոսկվա–Երևան․ ձևավորվող նոր առանցք՝ Եվրասիայում Հայաստանում շուրջ 10 հազար աշխատատեղ, իսկ աշխարհի այլ երկրներում 40 հազար աշխատատեղ ստեղծած ու բարեկեցություն բերած մարդու թիմին ժողովուրդը հենց այդպես էլ պիտի ընդունի․ Ալիկ ԱլեքսանյանՄինչ Փաշինյանն ու նրա նախարարները զբաղված են անձնական որակավորումներ տալով, մենք զբաղված ենք աշխատանքով և մարդկանց մասին հոգ տանելով. «Մեր ձևով» Երբ երկիրը կործանման եզրին է, լռելը հանցագործություն է․ Արմեն ՄանվելյանԱնցած շաբաթ - կիրակին Լոռիում. Մենուա ՍողոմոնյանՀայաստանը դիտարկվում է ոչ թե որպես ինքնիշխան պետություն, այլ որպես կառավարման օբյեկտ. Հրայր Կամենդատյան«Բանակցել է Նիկոլ Փաշինյանը». Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել Փաշինյանը միայն աղմկում է. «Մեր ձևով» Կրթության ոլորտը ԶՊՄԿ ուշադրության կենտրոնում է Անվտանգություն պահանջելը խաղաղության սպառնալիք չէ․ Ավետիք ՔերոբյանՍիրտս ու հոգիս քեզ նվիրեմ, Հայաստա ՛ն․ Արսեն Գրիգորյան«Ռուսաստանը նրանց հետ է այս դժվարին ժամանակներում․ որոշել ենք շարունակել աջակցել Լեռնային Ղարաբաղից վերաբնակեցված ընտանիքներին 2026 թվականին ևս». Իգոր Յուրիի Չայկա Ընդդիմադիր դաշտում խորքային զարգացումներ են սկսվել Ucom-ը և Armflix-ը ներկայացրեցին «13 վայրկյան» բազմասերիանոց ֆիլմը Մեր ապագայի տեսլականը ուժեղ Հայաստանն է. Սամվել Կարապետյան Փաշինյանի իշխանությունն ինքն է զոհում ՀՀ ինքնիշխանությունը Հայաստանյան արևմտամետների մեջ կրկին սև կատու է անցել Փաշինյանը կրկին փորձում է պառակտել Հայ Առաքելական Եկեղեցին իր տիրադավ քահանաներով. Էդմոն ՄարուքյանԻսրայելում սկսվում է արևային էներգետիկայի հեղափոխություն Փաշինյանը սկզբում Կաթողիկոսին մեղադրում էր կուսակրոնության ուխտը խախտելու մեջ, ապա նրան որակեց որպես լրտես, իսկ այժմ էլ մեղադրում է Եկեղեցում «ապականոնական վիճակ» ստեղծելու համար․ Սուրենյանց «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը հանդիպեց երիտասարդների հետՊետության խորթ զավակը. ինչպե՞ս կառավարել մշակույթի համակարգըԹշնամու կողմից վարվող հիբրիդային պատերազմի արդյունքում մեր իսկ բերանով սկսում ենք քննարկել իրենց թեզերը․ Էդմոն Մարուքյան Մենք ամեն ինչ պետք է անենք, որ թոշակները բարձրացվի 50 տոկոսով. Հրայր ԿամենդատյանԱ՛յ Նիկոլիկ, ա՛յ Նոլիկ...դու ո՞վ ես, արա՛, Մեծ Հայքի թագավո՞րն ես. Չալաբյան Վաշինգտոնյան հուշագրի ստվերում. ով է իրականում տուժում խաղաղության «բեմադրությունից» Հայ Եկեղեցու և իշխանության միջև խորացող հակամարտությունը. ուր են տանում Փաշինյանի հակաեկեղեցական քայլերը «Պիկասոն՝ 100 եվրոյով». Հնարավորություն ունենալ գլուխգործոց ծիծաղելի գումարով Երևանում «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է այրվել Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում․ Հայաստանը 4-րդ հորիզոնականում էԽանութներում մարկետինգի մասնագետ աշխատած մարդը օբյեկտիվորեն չէր կարող ունենալ այդքան փորձառություն. Նարեկ Կարապետյանը` Գևորգ Պապոյանին «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Աշոտ Մարկոսյանը համեմատել է օդի որակը Հայաստանում և ԳերմանիայիումԻսրայելի պաշտպանության ուժերը հարձակում են իրականացրել Գազա քաղաքի մոտակայքումՔաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելիՌուսաստանի պատասխան միջոցներն՝ ուղղված ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների սառեցմանը, չեն ուշանա. ԶախարովաՄիայն մեր իրական գործողություններով կարող ենք ապացուցել մեր խոսքերի ճշմարտացիությունը․ Նաիրի Սարգսյան Տիրադավները քանդում են Հայ Առաքելական Եկեղեցին․ Էդմոն Մարուքյան Մեծ հաղթանակ գրանցեց Նորայր «Նոել » ՄիքայելյանըՉեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը. վարչապետ Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն ճանապարհը, որով է Սյունիքի մարզի Սալվարդ գյուղի երեխաները դպրոց են գնում ՖԻՖԱ-ն կարող է Արգենտինայի հավաքականին զրկել Աշխարհի առաջնությունում մասնակցելու իրավունքից. La NacionԿամբոջան փակել է Թաիլանդի հետ բոլոր սահմանային անցակետերը Նոր նախագծով կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման անկյունաքարային մասն են․ ՓաշինյանՔննադատության հրահանգներ՝ ըստ հորոսկոպի Կադրեր շրջիկ պատարագիցԼուկաշենկոն, Թրամփի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, ներում է շնորհել տարբեր երկրների 123 քաղաքացուԱրևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանց