Լրահոս
Կարևոր


4 ԿԻՆ ԳԵՐՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆՔ․ ՍԻՐԱՆՈՒՇ ՍԱՀԱԿՅԱՆ

Ապրելակերպ

Պատերազմի հետևանքով մեծ թվով հայ զինծառայողներ և քաղաքացիական անձինք են գերի ընկել ադրբեջանական կողմին։ Նոյմբերի 9/10-ին ստորագրված կապիտուլյացիայից հետո բավականին մեծ դժվարություն է առաջացել հայ ռազմագերիների վերադարձի հարցերում։ Գերեվերվածների վերադարձի խնդիրը բացառապես լուծվում է Ռուսաստանի Դաշնության միջամտությամբ, իսկ Հայաստանի իշխանությունները եղած-չեղած մի հաշիվ են, նույնիսկ պետական սահմանների գծման հարցում ոչինչ չեն կարողանում հայկական կողմի օգտին՝ գոնե ապահովելու սահմանամերձ բնակիչների անվտանգությունը։

 

ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանուշ Սահակյանը և ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը Եվրոպական դատարանում գերեվարված անձանց շահերի ներկայացուցիչներն են։ «Հրապարակի» հետ զրույցում Սիրանուշ Սահակյանն ասաց, որ այնտեղ մնացած անձանց վերաբերյալ կոնկրետ տվյալներ չի կարող հայտնել, որովհետև թիվը մեծ է։

«Մենք ունենք իրավական գործընթացով հիմնավորված գործեր, կարող եմ մեր վարույթում գտնվող գործերի մասին խոսել։ Իսկ առհասարակ քանի գերի կա, քանիսն են հաստատել և այլն, դրա մասին, ինձ թվում է, պետք է խոսեն պետական մարմինները»,- նշեց իրավաբանը։ Հարցին՝ քանի՞ կին կա գերիների մեջ, Սահակյանը պատասխանեց․ «4 կին գերու մասին տեղեկություն ունենք, այդ թվում՝ քաղաքացիական անձինք»։ «Մենք այս պահին ունենք 78 գործ։ Մոտավորապես 68-ի վերաբերյալ դատարանն անհապաղ միջոցներ կիրառել է, 10-ի մասով այսօր ենք պատասխան սպասում։ Ունենք վերոնշյալ գործերով վերադարձած անձինք, մնացածի մասով գործընթացները շարունակվում են, որպեսզի Ադրբեջանի կողմից վերջնական պաշտոնական հաստատում ստանանք։ Եվ նաև արդեն հաստատումից հետո մնում է հասկանալ, թե հաջորդ վերադարձի կամ փոխանակման գործընթացը երբ է լինելու»,- հավելեց Սահակյանը։

Հարցին՝ երեկ կամ այսօր հայ գերիների սպանության կամ խոշտանգման դեպքեր արձանագրվե՞լ են, պատասխանեց, որ այդպիսի տեղեկություն չեն ստացել։ «Բայց մեր վստահորդների հետ հանդիպել ենք և բնականաբար փաստագրել ենք, փաստաթղթավորել ենք իրենց նկատմամբ վերաբերմունքը, որոնք, այո՛, բացահայտում են խոշտանգումներ և վատ վերաբերմունքներ։ Ինչ վերաբերում է բողոքներին, երբ մենք նոր դեպքերի մասին ստանում ենք տեղեկություններ, գերեվարման հանգամանքների վերաբերյալ և այս գործերը վարում ենք, ստուգում ենք, եթե հաստատվում են, իրավական գործընթացներ ենք սկսում։ Խոշտանգումների առընչությամբ տեղեկություններ կլինեն, եթե զրուցենք վերադարձած անձանց հետ։ Իսկ անհայտ մնացած անձանց մասով, հասկանալի է, որ ուրիշ գործընթացներ են», — շարունակեց նա։

 

Երեկ «Հրապարակի» հետ զրույցում Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ, Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Բորիս Ավագյանն ասել էր, որ «Մենք գերի (հայկական կողմում ադրբեջանցի ռազմագերի — ՀՐԱՊԱՐԱԿ) չունենք, որ փոխանակենք։ Դրա համար ես դիմել եմ խաղաղապահ զորքերի հրամանատար գեներալ Մուրադովին, որպեսզի նա իր հնարավորությունների չափով աջակցի գերիներին Հայաստան վերադարձնելու գործընթացին։ Մուրադովը խոստացել է ամեն ինչ անել, որ հնարավորինս շուտ նրանց վերադարձնեն»։ Հարցին՝ «Ադրբեջանից ռազմագերի չլինելու հանգամանքը դժվարացնո՞ւմ է ձեր աշխատանքը», Սիրանուշ Սահակյանը պատասխանեց, որ հարցը մնում է միջպետական քաղաքական հարթության մեջ, իսկ եվրոպական դատարանի միջոցով իրենք այս պահին ապահովում, երաշխավորում են ռազմագերիների կյանքը, լրացուցիչ պաշտպանական միջոցներ ենք ձեռնարկում ֆիզիկական անձեռմխելիությունն ապահովելու տեսանկյունից։

«Իսկ ինչ վերաբերում է բուն վերադարձմանը, նկատի ունենալով քաղաքական պայմանավորվածությունը՝ դատարանը չդարձավ այս գործընթացի դերակատար, և խնդիրը բացառապես մնում է քաղաքական բանակցությունների տիրույթում։ Հասկանալի է, որ հայկական կողմն այստեղ ֆիզիկապես ներկայացված է, բովանդակային առումով՝ ոչ, որովհետև որպես բանակցությունների սուբյեկտ չեմ դիտարկում։ Ուստի, մնում է ապավինել և հաճախակի երախտագիտություն հայտնել ռուսական կողմին, ում գործուն ջանքերի շնորհիվ որոշակի արդյունքներ ստացվել են։ Եթե ռուսական կողմն իր հեղինակությունը, իր քաղաքական ազդեցությունը չբանեցնի, վստահ եմ, որ որևէ գործընթաց տեղի չի ունենալու և առաջընթաց չի լինի։ Հայկական կողմը չունի, չի ստացել որևէ երաշխիք, որով կարող է ապահովել գերեվարված անձանց անհապաղ, ժամանակին վերադարձը Հայաստան։ Ու եթե Ադրբեջանը Հայաստանի հանդեպ խախտում է իր միջպետական պարտավորութունները, Հայաստանն անունակ է դրանց հակադարձելու, երաշխիքներ ստեղծելու։ Միակ գործոնը, որ այս պահին կա, ռուսական գործոնն է։ Եթե աշխատեց, խնդիր կլուծվի, եթե չաշխատեց, մենք իսկապես հայտնվելու ենք վատ հումանիտար խնդիրների առջև»,- եզրափակեց իրավաբանը։

Աֆղանստանում ավելի քան 40 մարդ է զnհվել ջրհեղեղների և սողանքների հետևանքով Կասեցվել է «էլ Գարդեն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԷրդողանն Իսրայելին անվանել է Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի գլխավոր մեղավոր Ապրիլի 11-ին ժամ 17:00-ին, Ազատության հրապարակ. Ալիկ ԱլեքսանյանՆիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, քանի որ նա է լինելու հաջորդ վարչապետը. Արման ՊետրոսյանՆիկոլ Փաշինյան գիտե՞ս, որ բանկը ավելի լուրջ է վերաբերվում իր փողին, քան դու մեր պետությանն ու ժողովրդին․ Արթուր ՄիքայելյանԷյֆելյան աշտարակի մի կտորը կարող է ձերը լինել «կլորիկ» գնով Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Արևմուտքը սկսել է միջամտել իր գործընկերների ընտրություններին. Զախարովա Օքսանա Սամոյլովան զիջումների է գնացել. նրանց կարողությունը չի բաժանվի Մի նախկին էլ դուք եք էլի. Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ը Իրանի հետ պшտերազմից հետո կվերանայի ՆԱՏՕ-ի արժեքն իր համար. Մարկո Ռուբիո«Հայ վիրտուոզներ» ծրագրի շրջանակում՝ միջազգային դասախոսների վարպետության դասերը Երևանում Կարծես խրամատներում լինեինք․ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Իտալիայի հավաքականի պարտությունըՍամվել Կարապետյանը` հայկական Սփյուռքի կողքինԴավիթի ապօրինի կալանքը և իրավունքի սահմանափակումների խնդիրը Հայաստանում․ Արամ ՎարդևանյանԱՄՆ-ը երկու-երեք շաբաթվա ընթացքում կավարտի Իրանի դեմ արշավը. Թրամփ Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է․ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտելԱդրբեջանի տարածքով դեպի Հայաստան կուղարկվի 5 վագոն հացահատիկ. ադրբեջանական ԶԼՄ-ներԴեսանտային գործողությունները և պարսից ծոցում իրանական կղզիների հնարավոր գրավման սցենարները 18-ամյա Դավիթին հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ. պաշտպան Ինչո՞ւ է Փաշինյանը Մոսկվա մեկնում Խաղաղությունը պետք է լինի ոչ թե հույս, այլ՝ երաշխավորված իրականություն. Արթուր ԴանիելյանՔաղաքական դաշտը դարձել է ստի և ատելության խոսք տարածելու հարթակ․ Արմեն ՄանվելյանՄեր հասարակությունը պետք է ընտրություն կատարի երկու տարբերակների միջև. Նարեկ Կարապետյան Էդքան տղա էս, բաց թող քաղբանտարկյալներին, կարճիր շինծու գործերն ու ազնիվ պայքարիր․ Արշակ Կարապետյան Պետությունը ուժեղ է ոչ թե այն ժամանակ, երբ վախեցնում է, այլ երբ վստահություն է ներշնչում իր քաղաքացիներին՝ հատկապես երիտասարդներին. Շաքե ԻսայանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով Դեգրադացիա՝ «Level ՔՊ» Տաղանդավոր Գարի Քյոսայանը և ամերիկյան ջազի վարպետները միասին ջազային հրավառություն են խոստանում Այս իշխանությունն ուրացել է իր բոլոր խոստումները․ Ավետիք ՔերոբյանԱյս իշխանությունը փուլ առ փուլ իրականացրեց Արցախի հանձնումը․ Ավետիք Չալաբյան ԱՄՆ ԶՈՒ-ն հերքել է փետրվարի 28-ին Իրանում դպրոցին hարվածելու մեղադրանքները Ադրբեջանը շարունակում է ակտիվ հակահայ քաղաքականությունը, իսկ սրանք պետական ապարատի ողջ ներուժն ուղղում են ռեպրեսիոն ապարատի գործածմանը․ Տիգրան Աբրահամյան Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Գլխավոր խնդիրն է՝ թույլ չտալ, որ այս իշխանությունը վերարտադրվի․ Աննա ԿոստանյանԱնատամ արձագանք ադրբեջանական սադրանքին Ձեր ժամանակավոր և թույլ խաղաղությանն այլևս ոչ մեկ չի հավատում. Արեգա Հովսեփյան Պատերազմներ բերած իշխանությունը խոսում է խաղաղությունից․ Արեգ ՍավգուլյանԻրանում պատերազմը խթանում է արևային էներգետիկայի բումը Եվրոպայում Աջակցության ալիքը մեծանում է․ ևս մեկ կուսակցություն միանում է Սամվել Կարապետյանին C360 պրեմիում՝ ճկունություն և առավելություններ ճամփորդության ամեն պահի Երիտասարդների հարցերը Էդմոն Մարուքյանին․ բաց քաղաքական քննարկում Ի՞նչ հիմքով են սկսել գաղտնալսել Բագրատ Սրբազանին. Այսօրվա նիստում կանդրադառնան այս հարցին Միավորման ազդակ․ «Ուժեղ Հայաստանը» դաշինքով է գնում ընտրությունների Փաշինյանը կմեկնի ՌԴ. նա կհանդիպի Պուտինի հետ Երևանում բախվել են «Lexus»-ը և «Hongqi»-ն. կա 5 տուժած Աշխարհում պայքшրը գնում է ոչ թե կյանքի, այլ մաhվան համար. Լավրով «Լիվերպուլի» ղեկավարությունն արդեն որոշում է կայացրել. սպասվում է, որ ամռանը թիմի ղեկը կստանձնի Խաբի ԱլոնսոնՆիկոլ Փաշինյան, ամոթդ կորցրել ես, հիմա էլ հերոսներին ես անցել. Ալիկ Ալեքսանյան