Լրահոս
Կարևոր


Օրեր առաջ «Համահայկական ճակատ» շարժման անդամները մեկնել Էին Ալավերդի քաղաք և այցելել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս Գևորգ Կիրակոսյանի շիրիմին

Հասարակություն
Օրեր առաջ «Համահայկական ճակատ» շարժման անդամները մեկնել Էին Ալավերդի քաղաք և այցելել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս Գևորգ Կիրակոսյանի շիրիմին:
 
Գևորգ Դավիթի Կիրակոսյանը (Կոմանդոս) ծնվել է 1996 թվականի դեկտեմբերի 22-ին Ալավերդի քաղաքում: Սովորել և գերազանցությամբ ավարտել է դպրոցը, այնուհետև Ալավերդու պետական արհեստագործական ուսումնարանը:
 
2014-2018 թթ սովորել և ավարտել է ՌԴ Հարավային Դաշտային համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 2018թ․ ընդունվում է ՀՀ Պաշտպանության նախարարության Վ․Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և մեկ տարի անց նրան շնորհվում է «լեյտենանտ» զինվորական կոչում։
 
2018 թ․ ավարտելով ՌԴ ՀԴՀ իրավաբանական ֆակուլտետը, Գեվորգը պետք է անցներ ծառայության Ղրիմում տեղակայված հրթիռահրետանային զորքերում։ Սակայն, նա որոշում է ծառայության անցնել իր հայրենիքում՝ Հայաստանում։ Վ․Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում սովորելու տարիներին պարգևատրվել է պատվոգրերով։ Անցնելով ծառայության Մատաղիսի զորամասում, նշանակվում է դասակի հրամանատար և ստանձնում 118-րդ մարտական հենակետի հրամանատարությունը։
 
Երբ սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը, Գեվորգը գտնվում էր հերթական արձակուրդում։ Սեփական նախաձեռնությամբ ընդատելով արձակուրդը նա մեկնում է Արցախ։
 
Սեպտեմբերի 28-ին ժամանելով Մատաղիս, նա տեսնում է, որ զորամասն արդեն ամբողջությամբ ռմբակոծվել է հակառակորդի կողմից։ Նա ներկայանում է 3-րդ գումարտակի հրամանատրին, ստանում զենք իր և կամավորականների համար, և ստանձնելով այդ ստորաբաժանման հրամանատարությունը՝ բարձրանում մարտական դիրքեր։ Հոկտեմվերի 5-ին նա իր վրա է վերցնում նոր մարտական դիրքի հրամանատրությունը։ Նույն երեկոյան նրանք ստանում են հրաման անցնել պաշտպանության Մարտակերտից դեպի Մատաղիսի ձորակ ուղղությամբ։
 
Գևորգը միշտ ձգտում էր պահպանել իր ենթակաների մարտական ոգին, չէր հուսահատվում և երբեք չէր լքում զինվորներին։ Բոլոր դժվարին իրավիճակներում, անտեսելով մահը, նա կարողանում էր զինվորներին ժամանակին մատակարարել զենք, զինամթերք, հաց և ջուր։
 
Հոկտեմբերի 8-ին ընթանում էին թեժ մարտեր, չկար նահանջի հրաման։ Հոկտեմբերի 9-ին կեսօրին վերսկսվեցին կատաղի մարտերը։ Գեվորգն իր սաղավարտը տալիս է 18-ամյա զինվորին, չմտածելով սեփական կյանքի մասին։ Մարտական գործողությունների ժամանակ փորձել է իրենից հեռու խրամատից, որը գտնվում էր հակառակորդի ինտենսիվ կրակի ազդեցության տակ, դուրս բերել մարտական ընկերոջը, սակայն այդ պահին հակառակորդի արձակած արկից գլխի շրջանում ստանում է մահացու բեկորային վիրավորում։
 
 

Ամենալայն 5G ծածկույթի ապահովում, Uplay հարթակի գործարկում, Cerillion-ի ներդնում․ Ucom-ն ամփոփում է 2025 թվականը Ադրբեջանական նավթ գնելը նշանակում է ֆինանսավորել թշնամու բանակը․ Արմեն Մանվելյան Անկանխիկ վճարումները պարտադրանք է՝ «բարեփոխման» անվան տակ․ Դավիթ ՀակոբյանՓաշինյանը մաքրում է ՔՊ–ն անցանկալի յուրայիններից Ինքնիշխանության ոտնահարումը «պոզով–պոչով» չի լինում Team-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել Բագրատաշենում Հանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունըԹիմային մարզաձևերի զարգացումը Կյանքը բարդացնում են ու ասում՝ ձեզ համար է. Ցոլակ ԱկոպյանԱՄՆ-ը հաստատում է՝ Թուրքիան ներգրավված է «Թրամփի ուղուն» Իրանը կոշտ զգուշացում է արել Հայաստանին Արևային էլեկտրակայանը կարող է խթանել կենսաբազմազանությունը Սովորածը պետք է տարածել բազմապատկման էֆեկտով, և ամենքի դերը շատ մեծ է այդ գործընթացում. Էդմոն ՄարուքյանԻնչու է Արցախի հանձնումը մեծագույն հանցանք մեր ժողովրդի դեմ, և չի կարող որևէ կերպ արդարացվել. Ավետիք ՉալաբյանՊետության պատասխանատվությունը և արվեստագետի ազատությունը. որտե՞ղ է սահմանըՎաշինգտոնյան հուշագրի գինը․ ով է իրականում տուժում Երբ խնդիրը ճիշտ ես դնում, լուծում միշտ էլ կա. Գագիկ ԾառուկյանԵրբ քաղաքական իշխանությունը հարձակվում է Եկեղեցու վրա Հայաստանի ընտրություններում ռումինա-մոլդովական սցենարի վտանգի մասին. «Փաստ» Աշխատաշուկայի՝ անուշադրության մատնված խորացող խնդիրները. «Փաստ» Երբ մտավորականները լքում են հանրային հարթակը, միջակությունը ժառանգում է իշխանությունը. «Փաստ» Հայաստանը դարձնել Հյուսիս-Հարավ, ՀնդկաստանԵվրոպա, Մեկ գոտի-Մեկ ճանապարհ մեգածրագրերի մաս. «Փաստ» Ի՞նչ լուծում կարող է լինել ստեղծված փակուղային իրավիճակում. «Փաստ» Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ» Հայաստանը մեգածրագրերի մաս դարձնելը պետք է դառնա ապագա ազգային իշխանությունների խնդիրը. «Փաստ» Փաշինյանի հեռացման «ճանապարհային քարտեզն»՝ ըստ Էդմոն Մարուքյանի. «Փաստ» Առաջա՞րկ արեց, թե՞ հմուտ «փոխանցում» և... ի՞նչ իրավունքով. «Փաստ» Նիկոլն ուզում է Տրդատի պես հիվանդանալ և դառնալ եկեղեցու հիմնադիրՀաղորդում հանցագործության մասին․ Հրաչ Բարսեղյան Արցախի կորուստը վարչախմբի ձախողման ուղիղ հետևանքն էր․ Ավետիք ՉալաբյանԹեհրան–Մոսկվա–Երևան․ ձևավորվող նոր առանցք՝ Եվրասիայում Հայաստանում շուրջ 10 հազար աշխատատեղ, իսկ աշխարհի այլ երկրներում 40 հազար աշխատատեղ ստեղծած ու բարեկեցություն բերած մարդու թիմին ժողովուրդը հենց այդպես էլ պիտի ընդունի․ Ալիկ ԱլեքսանյանՄինչ Փաշինյանն ու նրա նախարարները զբաղված են անձնական որակավորումներ տալով, մենք զբաղված ենք աշխատանքով և մարդկանց մասին հոգ տանելով. «Մեր ձևով» Երբ երկիրը կործանման եզրին է, լռելը հանցագործություն է․ Արմեն ՄանվելյանԱնցած շաբաթ - կիրակին Լոռիում. Մենուա ՍողոմոնյանՀայաստանը դիտարկվում է ոչ թե որպես ինքնիշխան պետություն, այլ որպես կառավարման օբյեկտ. Հրայր Կամենդատյան«Բանակցել է Նիկոլ Փաշինյանը». Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել Փաշինյանը միայն աղմկում է. «Մեր ձևով» Կրթության ոլորտը ԶՊՄԿ ուշադրության կենտրոնում է Անվտանգություն պահանջելը խաղաղության սպառնալիք չէ․ Ավետիք ՔերոբյանՍիրտս ու հոգիս քեզ նվիրեմ, Հայաստա ՛ն․ Արսեն Գրիգորյան«Ռուսաստանը նրանց հետ է այս դժվարին ժամանակներում․ որոշել ենք շարունակել աջակցել Լեռնային Ղարաբաղից վերաբնակեցված ընտանիքներին 2026 թվականին ևս». Իգոր Յուրիի Չայկա Ընդդիմադիր դաշտում խորքային զարգացումներ են սկսվել Ucom-ը և Armflix-ը ներկայացրեցին «13 վայրկյան» բազմասերիանոց ֆիլմը Մեր ապագայի տեսլականը ուժեղ Հայաստանն է. Սամվել Կարապետյան Փաշինյանի իշխանությունն ինքն է զոհում ՀՀ ինքնիշխանությունը Հայաստանյան արևմտամետների մեջ կրկին սև կատու է անցել Փաշինյանը կրկին փորձում է պառակտել Հայ Առաքելական Եկեղեցին իր տիրադավ քահանաներով. Էդմոն ՄարուքյանԻսրայելում սկսվում է արևային էներգետիկայի հեղափոխություն Փաշինյանը սկզբում Կաթողիկոսին մեղադրում էր կուսակրոնության ուխտը խախտելու մեջ, ապա նրան որակեց որպես լրտես, իսկ այժմ էլ մեղադրում է Եկեղեցում «ապականոնական վիճակ» ստեղծելու համար․ Սուրենյանց