Լրահոս
Կարևոր


ԱրարատԲանկ և «4090 Բարեգործական» հիմնադրամ. 2309 մետր երկրից վեր

Հասարակություն

ԱրարատԲանկի և «4090 Բարեգործական» հիմնադրամի համագործակցության շրջանակներում տեղի ունեցավ բարեգործական վերելք Արագածոտնի մարզում գտնվող Աղավնո լեռ։ Միջոցառման նպատակն էր աջակցել պատերազմի մասնակից ուսանողներին, կրթության միջոցով բարելավել նրանց կյանքի որակը:

«Աղավնոյի բարձունքը հաղթահարելուց հետո ևս մեկ անգամ կարող ենք ասել, որ դեպի յուրաքանչյուր լեռան գագաթ կա արահետ, որը հովտից տեսանելի չէ։ Կյանքը լուծելի խնդիրների լեռ է, և մենք վայելում ենք այն»,- համոզված է «4090 Բարեգործական» հիմնադրամի Խորհրդի նախագահ Մերի Մամիկոնյանը։ 

ԱրարատԲանկի և «4090 Բարեգործական» հիմնադրամի համագործակցությունը տարբեր նախագծերի շրջանակներում շարունակվում է արդեն երեք տարի, սակայն վերելքներն առանձնահատուկ սպասված են։ Խորհրդանշական է, որ վերելքի գաղափարը երկու կառույցների կարգախոսներում էլ արտահայտված է՝ «Բարձրանում ենք միասին»․․․ «Նվաճենք բարձունքը կրթությամբ»։ 

«Մենք անչափ երախտապարտ ենք ԱրարատԲանկին՝ արդեն մի քանի տարի մեր նախաձեռնություններին, այդ թվում՝ բարեգործական վերելքին սատարելու համար։ Դեպի Աղավնո վերելքն ունի ոչ միայն բարեգործական նպատակ, այլև հայրենասիրական մեծ խորհուրդ ձգտում ենք, որ մեր երիտասարդները և համայնքն ավելի շատ սիրեն ու գնահատեն մեր երկիրը, բացահայտեն նրա գեղեցիկ բնությունը և վերարժևորեն կրթության ու պատերազմի մասնակիցների սխրանքի կարևորությունը»,- համոզված է «4090 Բարեգործական» հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Փահլևանյանը։ 

«Հատկապես այս ծրագրի շրջանակում մեր համագործակցությունը շատ կարևոր է, որովհետև գումարն ուղղվում է քառօրյա, 44-օրյա պատերազմների և դրան հաջորդող մարտական գործողությունների մասնակից տղաների կրթավճարներին։ Երկրորդ անգամ էի մասնակցում վերելքին  և ակամայից մտածում էի՝ մենք, որ խաղաղ պայմաններում դժվարանում ենք վայրի բնության մեջ, չենք էլ պատկերացնում, թե ինչ ապրումներ են ունեցել տղաները պատերազմի ժամանակ, ինչպես են փորձել պատսպարվել․․․  Թող վերելքի շրջանակներում բարձունքներ հաղթահարելն ու հերոսների ուսմանն աջակցելը լինի մեր փոքրիկ ներդրումը նրանց բարեկեցիկ ապագայում»,- նշեց ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։

«4090 Բարեգործական» հիմնադրամի շահառու Թեմուր Խուդոյանը 44-օրյա պատերազմին 19 տարեկան էր։ Ծանր վիրավորում էր ստացել Մարտունու պաշտպանության մարտերին մասնակցելիս՝ թշնամու ռազմական ինքնաթիռի գրոհի ժամանակ, որից հետո չէր քայլում, չէր խոսում, հաղորդակցվում էր միայն աչքերը թարթելու միջոցով։ Երկար ժամանակ էր պահանջվել, որ խոսի և քայլի հենակների միջոցով։ «Դեռ 2024-ին տեղյակ էի, որ ԱրարատԲանկի հովանավորությամբ վերելք է լինելու դեպի Արագած, բայց այդ պահին դա անհնար էր ինձ համար»,- ասում է նա։ 

Իսկ այսօր․․․  ԹԵՄՈՒՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՐՇԱՎԸ ԿԱՅԱՑԱՎ, թող որ ձեռնափայտով, թող որ դժվարությամբ, սակայն երջանիկ, ինքնաբավ, հաղթած։

2309 մետր երկրից վեր։ Աղավնոյի բարձրությունը ԱրարատԲանկի և «4090 Բարեգործական» հիմնադրամի թիմերը հաղթահարեցին սիրով, թիմային փոխօգնության թանկ պահերով՝ գագաթին ծածանելով մեր եռագույնը: 

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Հանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունըԹիմային մարզաձևերի զարգացումը Կյանքը բարդացնում են ու ասում՝ ձեզ համար է. Ցոլակ ԱկոպյանԱՄՆ-ը հաստատում է՝ Թուրքիան ներգրավված է «Թրամփի ուղուն» Իրանը կոշտ զգուշացում է արել Հայաստանին Արևային էլեկտրակայանը կարող է խթանել կենսաբազմազանությունը Սովորածը պետք է տարածել բազմապատկման էֆեկտով, և ամենքի դերը շատ մեծ է այդ գործընթացում. Էդմոն ՄարուքյանԻնչու է Արցախի հանձնումը մեծագույն հանցանք մեր ժողովրդի դեմ, և չի կարող որևէ կերպ արդարացվել. Ավետիք ՉալաբյանՊետության պատասխանատվությունը և արվեստագետի ազատությունը. որտե՞ղ է սահմանըՎաշինգտոնյան հուշագրի գինը․ ով է իրականում տուժում Երբ խնդիրը ճիշտ ես դնում, լուծում միշտ էլ կա. Գագիկ ԾառուկյանԵրբ քաղաքական իշխանությունը հարձակվում է Եկեղեցու վրա Հայաստանի ընտրություններում ռումինա-մոլդովական սցենարի վտանգի մասին. «Փաստ» Աշխատաշուկայի՝ անուշադրության մատնված խորացող խնդիրները. «Փաստ» Երբ մտավորականները լքում են հանրային հարթակը, միջակությունը ժառանգում է իշխանությունը. «Փաստ» Հայաստանը դարձնել Հյուսիս-Հարավ, ՀնդկաստանԵվրոպա, Մեկ գոտի-Մեկ ճանապարհ մեգածրագրերի մաս. «Փաստ» Ի՞նչ լուծում կարող է լինել ստեղծված փակուղային իրավիճակում. «Փաստ» Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ» Հայաստանը մեգածրագրերի մաս դարձնելը պետք է դառնա ապագա ազգային իշխանությունների խնդիրը. «Փաստ» Փաշինյանի հեռացման «ճանապարհային քարտեզն»՝ ըստ Էդմոն Մարուքյանի. «Փաստ» Առաջա՞րկ արեց, թե՞ հմուտ «փոխանցում» և... ի՞նչ իրավունքով. «Փաստ» Նիկոլն ուզում է Տրդատի պես հիվանդանալ և դառնալ եկեղեցու հիմնադիրՀաղորդում հանցագործության մասին․ Հրաչ Բարսեղյան Արցախի կորուստը վարչախմբի ձախողման ուղիղ հետևանքն էր․ Ավետիք ՉալաբյանԹեհրան–Մոսկվա–Երևան․ ձևավորվող նոր առանցք՝ Եվրասիայում Հայաստանում շուրջ 10 հազար աշխատատեղ, իսկ աշխարհի այլ երկրներում 40 հազար աշխատատեղ ստեղծած ու բարեկեցություն բերած մարդու թիմին ժողովուրդը հենց այդպես էլ պիտի ընդունի․ Ալիկ ԱլեքսանյանՄինչ Փաշինյանն ու նրա նախարարները զբաղված են անձնական որակավորումներ տալով, մենք զբաղված ենք աշխատանքով և մարդկանց մասին հոգ տանելով. «Մեր ձևով» Երբ երկիրը կործանման եզրին է, լռելը հանցագործություն է․ Արմեն ՄանվելյանԱնցած շաբաթ - կիրակին Լոռիում. Մենուա ՍողոմոնյանՀայաստանը դիտարկվում է ոչ թե որպես ինքնիշխան պետություն, այլ որպես կառավարման օբյեկտ. Հրայր Կամենդատյան«Բանակցել է Նիկոլ Փաշինյանը». Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել Փաշինյանը միայն աղմկում է. «Մեր ձևով» Կրթության ոլորտը ԶՊՄԿ ուշադրության կենտրոնում է Անվտանգություն պահանջելը խաղաղության սպառնալիք չէ․ Ավետիք ՔերոբյանՍիրտս ու հոգիս քեզ նվիրեմ, Հայաստա ՛ն․ Արսեն Գրիգորյան«Ռուսաստանը նրանց հետ է այս դժվարին ժամանակներում․ որոշել ենք շարունակել աջակցել Լեռնային Ղարաբաղից վերաբնակեցված ընտանիքներին 2026 թվականին ևս». Իգոր Յուրիի Չայկա Ընդդիմադիր դաշտում խորքային զարգացումներ են սկսվել Ucom-ը և Armflix-ը ներկայացրեցին «13 վայրկյան» բազմասերիանոց ֆիլմը Մեր ապագայի տեսլականը ուժեղ Հայաստանն է. Սամվել Կարապետյան Փաշինյանի իշխանությունն ինքն է զոհում ՀՀ ինքնիշխանությունը Հայաստանյան արևմտամետների մեջ կրկին սև կատու է անցել Փաշինյանը կրկին փորձում է պառակտել Հայ Առաքելական Եկեղեցին իր տիրադավ քահանաներով. Էդմոն ՄարուքյանԻսրայելում սկսվում է արևային էներգետիկայի հեղափոխություն Փաշինյանը սկզբում Կաթողիկոսին մեղադրում էր կուսակրոնության ուխտը խախտելու մեջ, ապա նրան որակեց որպես լրտես, իսկ այժմ էլ մեղադրում է Եկեղեցում «ապականոնական վիճակ» ստեղծելու համար․ Սուրենյանց «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը հանդիպեց երիտասարդների հետՊետության խորթ զավակը. ինչպե՞ս կառավարել մշակույթի համակարգըԹշնամու կողմից վարվող հիբրիդային պատերազմի արդյունքում մեր իսկ բերանով սկսում ենք քննարկել իրենց թեզերը․ Էդմոն Մարուքյան Մենք ամեն ինչ պետք է անենք, որ թոշակները բարձրացվի 50 տոկոսով. Հրայր ԿամենդատյանԱ՛յ Նիկոլիկ, ա՛յ Նոլիկ...դու ո՞վ ես, արա՛, Մեծ Հայքի թագավո՞րն ես. Չալաբյան Վաշինգտոնյան հուշագրի ստվերում. ով է իրականում տուժում խաղաղության «բեմադրությունից»