Լրահոս
Կարևոր


Հայաստանի համար ԵԱՏՄ-ն, առաջին հերթին, ոչ թե տնտեսական միություն է, այլ՝ անվտանգային հարթակ. Մհեր Ավետիսյան

Քաղաքականություն

ԵԱՏՄ-ի տնտեսական օգուտները Հայաստանի համար ակնհայտ են, ուստի կխնդրեմ, որ այդ մասին խոսեն մեր տնտեսագետ հյուրերը, իսկ ես կանդրադառնամ դրա քաղաքական և աշխարհաքաղաքական դերին։ Այս մասին Երևանում տեղի ունեցող «Հայաստան - ԵԱՏՄ։ Միասին առաջ» ֆորումում հայտարարել է «Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական-քաղաքական շարժման նախագահ Մհեր Ավետիսյանը։

Նրա խոսքով, ակնհայտ է, որ Արևմուտքի համար ԵԱՏՄ-ն առաջին հերթին աշխարհաքաղաքական գործոն է, ոչ թե միայն տնտեսական միավորում, և Հայաստանի անդամակցությունը նույնպես ունի քաղաքական ու աշխարհաքաղաքական նշանակություն։

«Հատկապես Ուկրաինայի պատերազմից հետո ԵԱՏՄ-Արևմուտք հարաբերությունները ավելի են սրվել իսկ Հայաստանը բացահայտ հայտարարում է իր եվրոպական ձգտումների մասին, մինչդեռ Ռուսաստանը շեշտում է, որ երկակի անդամակցություն՝  և՛ ԵԱՏՄ-ին, և՛ Եվրամիությանը, հնարավոր չէ։ Այսպիսով, Հայաստանը սեփական հայտարարություններով ստեղծում է խնդիրներ ինքն իր առջև, և չի բացառվում, որ ԵԱՏՄ երկրները հարց բարձրացնեն Հայաստանին ԵԱՏՄ-ից հեռացնելու համար։

Այսօր փաստացի  Արևմուտքն ու Ռուսաստանը դեռ սառը պատերազմի մեջ են, իսկ Ուկրաինայում այդ պատերազմն արդեն տաք է․ Ռուսաստանը կռվում է հավաքական Արևմուտքի դեմ, որն էլ իր հերթին զինում ու աջակցում է Ուկրաինային։ Բոլոր նախադրյալները կան, որ այս պատերազմը կարող է վերաճել Ռուսաստանի և Արևմուտքի կամ Եվրամիության ուղիղ հակամարտությանը»,–ասաց նա։

Մհեր Ավետիսյանի խոսքով, Եվրամիությունը մեծացնում է ռազմական բյուջեները և կրճատում սոցիալական ծախսերը. «Գերմանիան, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան զինվում են և սանկցիաներ կիրառում Ռուսաստանի դեմ, ինչն էլ վկայում է Արևմուտքի պատրաստակամությունը՝ ցանկացած պահին անցնելու ուղիղ պատերազմի։

Մինչ հատուկ ռազմական գործողության սկիզբը Ռուսաստանը իրարից առանձնացնում էր Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն՝ առաջինը դիտելով որպես տնտեսական միություն, երկրորդը՝ որպես ռազմաքաղաքական, նույնիսկ չէր առարկում Վրաստանի կամ Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը Եվրամիությանը, բայց ոչ ՆԱՏՕ-ին։

Իսկ  այժմ Ռուսաստանը Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն դիտում է որպես մեկ միասնական և թշնամական կառույց։

Եթե Հայաստանը հայտարարում է, որ իր ապագան տեսնում է Եվրամիությունում, դա Մոսկվայի ընկալմամբ նշանակում է շարժվել դեպի թշնամական ուղղություն։ Այս պարագայում նման հայտարարությունը ոչ միայն աշխարհաքաղաքական մարտահրավեր է Ռուսաստանին, այլև վտանգ է Հայաստանը դարձնելու Արևմուտքի համար նոր «Ուկրաինա» Ռուսաստանի դեմ պայքարում»։

Ըստ Ավետիսյանի՝ ճիշտ կողմնորոշվելու դեպքում հնարավոր կլիներ խուսափել այս ամենից քանզի  Հատուկ ռազմական օպերացիայի սկզբին հարգարժան Սերգեյ Լավրովը հիշեցրեց, որ Ռուսաստանը մեկ անգամ օգնել և ազատագրել է եվրոպական ժողովուրդներին և եվրոպական երկրներին Նապոլիոնից Մեկ ուրիշ անգամ Հիտլերից, իսկ այս անգամ էլ պատրաստ է աջակցել, որպեսզի եվրոպական երկրները ազատագրվեն Միացյալ Նահանգներից, Սակայն իրականությունն այն է, որ եվրոպական էլիտաները ոչ միայն չփորձեցին ազատագրվել, այլ դարձան Միացյալ Նահանգների կամակատարներ, որպես պռոքսի' պետությունների։

«Միացյալ Նահանգները ցանկանում է դուրս գալ ուղիղ առճակատման վտանգից Ռուսաստանի դեմ, փոխարենը ներքաշելով պատերազմի մեջ հենց Եվրոպային, չէ որ անձամբ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարեց, որ նա ինչ հրամայում է ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարներին նրանք այդպես էլ անում են։

Սիրելի հայրենակիցներ եթե Այսօր Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի․ զենք արտադրելով՝ թուլացնում է իր սոցիալական ծրագրերը, որի հետևանքով նրա քաղաքացիների կյանքի որակը անկում է ապրելու ապա այստեղ բնական հարց է առաջանում․ ինչո՞ւ հենց այս պահին Հայաստանը որոշեց ուղղվել դեպի Եվրոպա, երբ այդ ճանապարհը ակնհայտորեն վտանգավոր է և կարող է մեզ կանգնեցնել Ռուսաստանի հանդեպ թշնամական դիրքերում։

Բանը հասել է նրան, որ Եվրոմիության երկրները, որոնք բոլորն էլ ՆԱՏՕ-ի անդամ են, այսօր միմյանց հետ առանձին ռազմական դաշինքներ են կնքում (Ֆրանսիա՝ Գերմանիայի հետ, Գերմանիա՝ Մեծ Բրիտանիայի հետ և այլն)։ Սա վկայում է, որ նրանք լրջորեն պատրաստվում են Ռուսաստանի դեմ պատերազմի։ Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները Թրամփի ղեկավարությամբ հայտարարում է, որ ինքը չի մտնելու ուղիղ բախման մեջ և ցանկանում է, որ այդ դերը ստանձնի Եվրոպան։ Բացի այդ, հայտարարվել է, որ ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը չի գործելու, եթե Եվրոմիության երկրները ունենան ուղիղ ռազմական բախում Ռուսաստանի հետ։

Այս փաստերը ցույց են տալիս, որ Արևմուտքի և Ռուսաստանի, հատկապես Եվրամիության, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի հարաբերությունները մոտ տարիներին չեն կարող լինել բարեկամական, այլ հակառակը՝ գնում են դեպի պատերազմ։ Հենց այս իրավիճակում Հայաստանի՝ Եվրոմիություն գնալու ցանկությունը փաստացի մարտահրավեր է Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների համար։ ԵՎ այստեղ նորից ուզում եմ կրկնել, սիրելի հայեր ի՞նչ իմաստ ունի, որ հենց նման իրավիճակում Հայաստանը հայտարարի, որ ցանկանում է գնալ դեպի Եվրոմիություն։

Սիրելի հայրենակիցներ, եթե նույնիսկ ընկնենք արևմտամետների խելքին և երևակայենք որ Հայաստանը արդեն Եվրոմիության անդամ է, պետք է ինքներս մեզ հարցնենք՝ ինչ է դրանից շահելու մեր հայրենիքը։ Իմ նշած փաստերը ցույց են տալիս, որ ԵԱՏՄ-ից դուրս գալով Հայաստանը չի կարող լուծել ո՛չ տնտեսական, ո՛չ էլ անվտանգային խնդիրները և անխուսափելիորեն կդիտվի որպես Ռուսաստանի ու նրա դաշնակիցների թշնամի՝ բոլոր հետևանքներով։

Սա նշանակում է, որ նույնիսկ տնտեսական հաջողությունների մասին խոսելն այս իրավիճակում երկրորդական է․ Արևմուտք գնալով  Հայաստանը քանդում է իր անվտանգային ճարտարապետության հիմքերը և ստեղծում լուրջ գեոպոլիտիկ ռիսկեր։ Այդ ռիսկերը անտեսելը անթույլատրելի է և ոչ շահեկան։

Բերեմ ևս մեկ օրինակ, որը տեղի ունեցավ մեր աչքի առջև։ Վրաստանի օրինակը ցույց տվեց, որ Արևմուտք գնալը անվճար չէ։ Թեև վիզաներն ազատականացված էին, Արևմուտքը Վրաստանից պահանջում էր երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։ Դա կնշանակեր կորցնել երկիրը կամ վճարել շատ թանկ գին։ Վրաստանը հրաժարվեց այս ճանապարհից՝ պահպանելով իր սուվերենությունն ու ժողովրդին։

Սա ապացուցում է, որ Արևմուտքը հետխորհրդային երկրներից պահանջում է օգնել իրեն՝ թուլացնելու կամ քանդելու Ռուսաստանը, և ով համաձայնվում է այս կեղտոտ և ավանտյուրիստական խաղին՝ դառնում է Ռուսաստանի թշնամի՝ իր բոլոր հետևանքներով։

Սիրելի հայեր Վրաստանի օրինակը ցույց է տալիս, որ Արևմուտք գնալու իմաստ չկա։ Այն, ինչ առաջարկվեց Վրաստանին, նույնը կամ ավելի վատը կառաջարկվի նաև մեզ։ Արևմուտքի նպատակն է ստեղծել պատերազմներ և անկայունություն Ռուսաստանի անվտանգության գոտում, որպեսզի Մոսկվան չկարողանա իր ուժերը կենտրոնացնել Ուկրաինայում։ Սա պարզ ճշմարտություն է, որը պետք է տեսնի յուրաքանչյուր բանական մարդ, առավել ևս քաղաքական էլիտաները, քանի որ նրանց որոշումներից կախված են ժողովուրդների ու պետությունների ճակատագրերը։

Բերեմ ևս մեկ օրինակ, դարձյալ մեր աչքի առջև շատ շատերը քննադատում էին Բելառուսին և երկրի ղեկավար Լուկաշենկոյին շատերը քննադատում էին՝ պնդելով, թե նա սուվերեն չէ, այլ Ռուսաստանի պրոքսի է։ Սակայն կյանքը ցույց տվեց հակառակը․ Բելառուսը պահպանեց անկախությունը, ամենադժվարին պահերին արժանապատվորեն կանգնեց Ռուսաստանի կողքին և ոչ միայն ոչինչ չկորցրեց, այլև շահեց․ ձեռք բերեց տակտիկական միջուկային ծրագիր, բարձրացրեց անվտանգության մակարդակը, ամրապնդեց միջազգային հեղինակությունը։ Այսօր Լուկաշենկոյի հետ շփվելու ցանկություն են հայտնում  Միացյալ նահանգների նախագահը և գերտերությունների առաջնորդները։ Բելառուսը նաև միացավ ՇՕՍ-ին որպես լիիրավ անդամ։ Ահա թե ինչպես կարելի է դաշնակցային հարաբերությունները համատեղել սեփական պետական շահերի հետ՝ ուժեղացնելով երկրի թե՛ անվտանգությունը, թե՛ միջազգային դիրքերը, և ապահովել ժողովրդի համար անվտանգ ու բարեկեցիկ կյանք։

Փաստորեն ելնելով վերը նշվածից՝ կարող ենք հստակ արձանագրել, որ ԵԱՏՄ-ն Հայաստանի Հանրապետության համար առաջին հերթին ոչ թե տնտեսական միություն է, այլ՝ անվտանգային հարթակ»։

Պուտինը երեկ ոչ թե Նիկոլին, այլ հայ ժողովրդին դիմեց՝ առաջին անգամ բացելով խաղաքարտերը․ Էդմոն ՄարուքյանԻրանի միջnւկային ծրագրի հարցը չի կարող լուծվել ռшզմական գործողությունների միջոցով․ ՄակրոնՉինաստանը սկսել է ռшզմական բազայի շինարարությունը Հարավչինական ծովում. The Wall Street JournalՄենք երբեք չենք մոռանա մեր զինվորների զոհաբերությունըՎարդաշենում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Տիգրանաշենը կանգնած է դատարկվելու եզրին․ սահմանամերձ գյուղի բնակիչները ապրում են անհանգստության և անորոշության մեջ (տեսանյութ) Իսրայելի բանակը հայտարարել է Թեհրանի շրջանում ԻՀՊԿ ցամաքային զnրքերի բազային hարվածելու մասինԾառուկյանը Հայաստանի մարզերում (ֆոտոշարք)Ոչ ոք չի կարողանա փոխարինել ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ում․ Կալլաս Էներգառեսուրսը, առանց կառավարման, առավոտ հայտնվում է մեր գլխավերևում, երեկոյան գնում է՝ արևը․ ՓաշինյանՄոսկովյան հանդիպման բաց ուղերձները. ինչո՞ւ է Հայաստանը կանգնած էներգետիկ և տնտեսական վտանգի առաջ․ Էդմոն ՄարուքյանՀԱԿ-ը և մենք բոլորս պետք է կանգնենք մեկ ճակատում որպես անկախական ուժեր. Էդմոն Մարուքյան «Օրիոն» տիեզերանավը հաջողությամբ դեպի Լուսին է արձակվել՝ չորս տիեզերագնացով Փաշինյանը չունի քաջություն նայելու զnհված զինվորների ընտանիքների աչքերին, քանի որ գիտի, որ խոստացել էր խաղաղություն, բայց բերել է երեք պատերազմ․ Արթուր Ավանեսյան Մենք իրանական վարչակարգին կքշենք քարի դար․ Թրամփ Մեր ապագան կախված է ոչ միայն խիզախությունից, այլ նաև խելացի կառավարմամբ կառուցված, ժամանակակից պահանջներին համապատասխանող մարտունակ բանակից. Նաիրի Սարգսյան Լապորտան նշել է «Բարսելոնայի» տրանսֆերային առաջնահերթությունները ՌԴ Ուֆա քաղաքը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման Ապրիլյան Քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցին Նարեկ Կարապետյանը Արթուր Ավանեսյանի և կուսակցության մյուս անդամների հետ միասին այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոնԻնդոնեզիայում 7,6 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Եկել ենք խոնարհվելու ձեր առաջ, եկել ենք պատվի առնելու, տղերք. Համահայկական ՃակատՄեգան Ֆոքսը լուսանկարվել է դպրոցականի բացահայտ հագուստով և ակնարկել նախկին ամուսնու հետ ունեցած խնդիրների մասինԴեղերի մաֆիա․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը թիկնապահների ուղեկցությամբ ներխուժել է եկեղեցի. սադրանք է եղել. Ավետիք ՉալաբյանՏնտեսվարողները պետք է ունենան «անվտանգության բարձիկներ»․ Հրայր Կամենդատյան Կամ հայրենատեր ենք ու պահպանելու ենք մեր երկիրը, կամ էլ անտեր ենք ու կորցնելու ենք այն Մենք բացարձակ մեծամասնություն ենք ունենալու․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Հավերժ հիշատակ մեր տղերքին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար. Նարեկ ԿարապետյանԻմ երկրի համար մի բան եմ ուզում, որ հայկական պետությունն ու հայ եկեղեցին կողք կողքի կանգնեն. Ռուբեն ՄխիթարյանԻնձ մի գրչով ազատել են պաշտոնից, դատարանը ֆիքսել է, որ դա օրինաչափ չէ, տրվել է փոխհատուցում բավականին մեծ գումար․ Դավիթ ՂազինյանԱուտիզմի իրազեկման օրը մեզ հիշեցնում է` մշակույթը միմյանց ընդունելու և ճանաչելու հնարավորություն էԸնտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է. Դավիթ Ղազինյան (Տեսանյութ) Փոքրիկ խմբակը 100%-ով պարտվեց ՀԷՑ-ի հարցում, դատարանն էլ ֆիքսեց այս ամենը. Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Նիկոլը փորձեց Պուտինից ստանալ “Он не предатель”-ի երկրորդ սերիան, բայց չստացվեց. Մարուքյան ՀԷՑ-ի նոր սպառող բաժանորդների վճարների իջեցումն ընտրակաշառքի ձև է. Ղազինյան ՀՀ կառավարությունը դիտմամբ խոչընդոտում է եկեղեցու նախաձեռնությունը Ասում էին՝ ՀԷՑ-ում մտել են բոլորի գրպանը, հավելագրում արել. այդ կետը դատարանը չհիմնավորած է համարել. փաստաբան (տեսանյութ) Գազի գնի բարձրացումը կազդի Հայաստանի սպառողների համար էլեկտրաէներգիայի գնի վրա․ Ղազինյան Արտաշիրիմում պահանջող ծնողները դուրս եկան ԱԱԾ շենքիցԵռակողմ հանձնաժողով թող ստեղծեն` քննեն. Ներդրումը երևում է ՀԷՑ կապիտալի աճով. 500 մլրդ դրամից ավել է Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան Ուշագրավ զարգացումներ ՀԷՑ-ի շուրջ. ինչ մանրամասնեց ՕրբելյանըՀԷՑ-ի շուրջ գործընթացը «քաղաքական է և արդեն պարտված». Դավիթ Ղազինյան Դատարանն այդ անձին ասեց` սո’ւտ եք խոսում. տղամարդավարի պատրա՞ստ է ներողություն խնդրել Կարապետյանից. Դավիթ Ղազինյան Ժողովու՛րդ, ձեզ խա՛-բե՛լ են ասում էին՝ ՀԷՑ-ը մտել է 3 մլն մարդու գրպանը, դատարանն ասաց՝ սու՛տ է Ռուսաստանը կոշտ զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին Ապրիլի մեկի ուղերձը․ Մոսկվան խոսեց հստակ, Երևանը կանգնած է ընտրության առաջ Համայնքի գոյատևման գլխավոր գրավականը դպրոցն է․ Ցոլակ ԱկոպյանՀասարակության սոցիալական և հոգեբանական ծանր վիճակը նպաստում է ագրեսիայի կուտակմանը․ Ատոմ Մխիթարյան«ՀԷՑ» ՓԲԸ նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի և փաստաբան Արամ Օրբելյանի մամուլի ասուլիսը