Լրահոս
Կարևոր


Երիտասարդների միջազգային օր․ ԱրարատԲանկն ապահովել է 260 երիտասարդի մասնակցությունը վրանային ճամբարի

Հասարակություն

ԱրարատԲանկը միացել է ամբողջ աշխարհում այսօր նշվող Երիտասարդների միջազգային օրվա միջոցառումներին։ Չքնաղ Լոռու Գարգառ գյուղի հարակից տարածքում Բանկի աջակցությամբ, Հայաստանի մարզերից և Երևանից եկած 260 երիտասարդների համար կազմակերպված վրանային ճամբարի միակ նպատակը բարձունքներ հաղթահարելն ու տարբեր հմտությունների տիրապետելը չէ։ ԱրարատԲանկի աջակցությունը թույլ է տալիս երիտասարդներին ձեռք բերել ֆինանսական գրագիտության արժեքավոր գիտելիքներ անգամ բնության գրկում։

Խմբավար Տաթև Հովակիմյանը շուրջ 10 տարի է, ինչ կազմակերպում և ղեկավարում է «Մանկապատանեկան հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի «Պատանի փրկարարներ» խմբի ծրագրերը։ Մասնակիցները՝ Երևանի և մարզերի խմբակների սաներն են։ Տարվա ընթացքում անվտանգության վարքականոնների մշակույթին ծանոթանալուց և լավագույն մասնակիցների բացահայտումից հետո իրականացվում են տարբեր բարդության արշավներ և վերելքներ, մասնակցում են Հայաստանի տարբեր մարզերում վրանային ճամբարների։    

Մանկապատանեկան հանրապետական կենտրոնն (ՄՀԿ) արտադպրոցական ոչ ֆորմալ կրթություն է տալիս սաներին, որոնք ծանոթանում են լեռնագնացության հիմունքներին, ստանում առաջին օգնություն ցուցաբերելու, փրկարարական գործի տարրական գիտելիքներ,  տեղանքում կողմնորոշվելու հմտություններ։ 

«Պատերազմի ժամանակ ունեցել ենք երեխաներ, որոնք ոչ միայն իրենց, այլև ջոկատը փրկել են տեղանքում կողմնորոշվելու շնորհիվ։ Ես միշտ նշում եմ, որ երեխաներն այստեղ մի դպրոց  են անցնում, որը ոչ մի  այլ տեղ անցնել չեն կարող։ Կյանքի դպրոց է, որտեղ երեխաները սովորում են դիմանալ բարդ պայմաններին, չհանձնվել»,- նշում է Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի խմբավար Տաթև Հովակիմյանը։  

Հանրապետական ճամբարի կազմակերպումը պահանջում է զգալի նյութատեխնիկական միջոցներ և հատկանշական է, որ ֆինանսական հաստատություններից առաջինն ԱրարատԲանկն է արձագանքել ՄՀԿ-ին աջակցելու առաջարկին և կանգնել երիտասարդներին այս կերպ կրթելու ճամբարի ստանձնած պարտավորության կողքին։ 

«Այսօր ԱրարատԲանկը 260 երեխայի ժպիտ է պարգևել, 260 երեխայի տվել գործնական, կողմնորոշման, հայրենասիրության և բնապահպանության դասընթացների մասնակցելու հնարավորություն»,- շեշտում է Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի տնօրեն Հայկանուշ Դավթյանը։

Երիտասարդ սերնդի ֆինանսապես գրագետ լինելը մշտապես կարևորվել է ԱրարատԲանկի կողմից, հատկապես ուշադրություն է դարձվում ֆինանսական գրագիտության դասընթացների շարունակականությանը։ Վերջինը՝ «Պարզից պարզ» փոդքաստի շրջանակներում ֆինանսական գրագիտության տեսանյութերի շարքն է։ Փոդքաստը վարում է ԱրարատԲանկի Խորհրդի անդամ, Հայաստանի ամերիկյան համալսարանի ֆինանսների դասախոս Արա Չալաբյանը, որն այսօր նույնպես երիտասարդների հետ էր՝ վարելով ինտերակտիվ ձևաչափով կազմակերպված ֆինանսական գրագիտության դաս։  

«Ֆինանսական գրագիտության դերը չի կարելի թերագնահատել, որովհետև դա, ըստ էության, պատասխանատու քաղաքացիներ կրթելու, դաստիարակելու, մեծացնելու խնդիր է լուծում, իսկ պատասխանատու քաղաքացին նպաստում է երկրի զարգացմանը, երկրի տարբեր ինստիտուտների կայացմանը»,- Արա Չալաբյանի կարծիքով՝ ԱրարատԲանկը որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն ստանձնած և այդ շրջանակներում իր դերը գիտակցող ընկերություն, կարևորում է մեր երիտասարդ քաղաքացիների ճիշտ, գրագետ զարգացումը և այդ նպատակով էլ ներդրումներ է իրականացնում։ 

«Այս դասընթացները կարևոր են, որ կյանքի նոր փուլ մտնելիս կարողանանք մեր ֆինանսները ճիշտ կառավարել և ծախսել»,- ասում է ճամբարի մասնակից Անի Վարդանյանը՝ հավելելով, որ ամառը, որն ապահովեց եւ՛ կրթություն, եւ՛ ազատ ժամանցի ճիշտ կազմակերպում, հիշարժան կմնա ամբողջ կյանքի ընթացքում։  

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից 

Առաջիկա ընտրությունները կարևորագույն ճամփաբաժան են․ Ավետիք ՉալաբյանԱմենալայն 5G ծածկույթի ապահովում, Uplay հարթակի գործարկում, Cerillion-ի ներդնում․ Ucom-ն ամփոփում է 2025 թվականը Ադրբեջանական նավթ գնելը նշանակում է ֆինանսավորել թշնամու բանակը․ Արմեն Մանվելյան Անկանխիկ վճարումները պարտադրանք է՝ «բարեփոխման» անվան տակ․ Դավիթ ՀակոբյանՓաշինյանը մաքրում է ՔՊ–ն անցանկալի յուրայիններից Ինքնիշխանության ոտնահարումը «պոզով–պոչով» չի լինում Team-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել Բագրատաշենում Հանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունըԹիմային մարզաձևերի զարգացումը Կյանքը բարդացնում են ու ասում՝ ձեզ համար է. Ցոլակ ԱկոպյանԱՄՆ-ը հաստատում է՝ Թուրքիան ներգրավված է «Թրամփի ուղուն» Իրանը կոշտ զգուշացում է արել Հայաստանին Արևային էլեկտրակայանը կարող է խթանել կենսաբազմազանությունը Սովորածը պետք է տարածել բազմապատկման էֆեկտով, և ամենքի դերը շատ մեծ է այդ գործընթացում. Էդմոն ՄարուքյանԻնչու է Արցախի հանձնումը մեծագույն հանցանք մեր ժողովրդի դեմ, և չի կարող որևէ կերպ արդարացվել. Ավետիք ՉալաբյանՊետության պատասխանատվությունը և արվեստագետի ազատությունը. որտե՞ղ է սահմանըՎաշինգտոնյան հուշագրի գինը․ ով է իրականում տուժում Երբ խնդիրը ճիշտ ես դնում, լուծում միշտ էլ կա. Գագիկ ԾառուկյանԵրբ քաղաքական իշխանությունը հարձակվում է Եկեղեցու վրա Հայաստանի ընտրություններում ռումինա-մոլդովական սցենարի վտանգի մասին. «Փաստ» Աշխատաշուկայի՝ անուշադրության մատնված խորացող խնդիրները. «Փաստ» Երբ մտավորականները լքում են հանրային հարթակը, միջակությունը ժառանգում է իշխանությունը. «Փաստ» Հայաստանը դարձնել Հյուսիս-Հարավ, ՀնդկաստանԵվրոպա, Մեկ գոտի-Մեկ ճանապարհ մեգածրագրերի մաս. «Փաստ» Ի՞նչ լուծում կարող է լինել ստեղծված փակուղային իրավիճակում. «Փաստ» Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ» Հայաստանը մեգածրագրերի մաս դարձնելը պետք է դառնա ապագա ազգային իշխանությունների խնդիրը. «Փաստ» Փաշինյանի հեռացման «ճանապարհային քարտեզն»՝ ըստ Էդմոն Մարուքյանի. «Փաստ» Առաջա՞րկ արեց, թե՞ հմուտ «փոխանցում» և... ի՞նչ իրավունքով. «Փաստ» Նիկոլն ուզում է Տրդատի պես հիվանդանալ և դառնալ եկեղեցու հիմնադիրՀաղորդում հանցագործության մասին․ Հրաչ Բարսեղյան Արցախի կորուստը վարչախմբի ձախողման ուղիղ հետևանքն էր․ Ավետիք ՉալաբյանԹեհրան–Մոսկվա–Երևան․ ձևավորվող նոր առանցք՝ Եվրասիայում Հայաստանում շուրջ 10 հազար աշխատատեղ, իսկ աշխարհի այլ երկրներում 40 հազար աշխատատեղ ստեղծած ու բարեկեցություն բերած մարդու թիմին ժողովուրդը հենց այդպես էլ պիտի ընդունի․ Ալիկ ԱլեքսանյանՄինչ Փաշինյանն ու նրա նախարարները զբաղված են անձնական որակավորումներ տալով, մենք զբաղված ենք աշխատանքով և մարդկանց մասին հոգ տանելով. «Մեր ձևով» Երբ երկիրը կործանման եզրին է, լռելը հանցագործություն է․ Արմեն ՄանվելյանԱնցած շաբաթ - կիրակին Լոռիում. Մենուա ՍողոմոնյանՀայաստանը դիտարկվում է ոչ թե որպես ինքնիշխան պետություն, այլ որպես կառավարման օբյեկտ. Հրայր Կամենդատյան«Բանակցել է Նիկոլ Փաշինյանը». Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել Փաշինյանը միայն աղմկում է. «Մեր ձևով» Կրթության ոլորտը ԶՊՄԿ ուշադրության կենտրոնում է Անվտանգություն պահանջելը խաղաղության սպառնալիք չէ․ Ավետիք ՔերոբյանՍիրտս ու հոգիս քեզ նվիրեմ, Հայաստա ՛ն․ Արսեն Գրիգորյան«Ռուսաստանը նրանց հետ է այս դժվարին ժամանակներում․ որոշել ենք շարունակել աջակցել Լեռնային Ղարաբաղից վերաբնակեցված ընտանիքներին 2026 թվականին ևս». Իգոր Յուրիի Չայկա Ընդդիմադիր դաշտում խորքային զարգացումներ են սկսվել Ucom-ը և Armflix-ը ներկայացրեցին «13 վայրկյան» բազմասերիանոց ֆիլմը Մեր ապագայի տեսլականը ուժեղ Հայաստանն է. Սամվել Կարապետյան Փաշինյանի իշխանությունն ինքն է զոհում ՀՀ ինքնիշխանությունը Հայաստանյան արևմտամետների մեջ կրկին սև կատու է անցել Փաշինյանը կրկին փորձում է պառակտել Հայ Առաքելական Եկեղեցին իր տիրադավ քահանաներով. Էդմոն ՄարուքյանԻսրայելում սկսվում է արևային էներգետիկայի հեղափոխություն