Արդյո՞ք Մոսկվան COVID-19-ի պատճառով կոշտ արգելափակում կսահմանի
ՀասարակությունՄոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը համոզված է, որ ոչ այժմ, ոչ էլ առաջիկա ամիսներին մայրաքաղաքում կոշտ արգելափակում սահմանելու անհրաժեշտություն չկա: Նյութը վերցրել ենք «ТАСС»-ից:
Նա նաև ավելացրել է հետևյալը.
- Հուսով եմ, որ մոտ ապագայում համավարակն անկում կապրի, իսկ հիվանդացության աճի ցուցանիշները կկայունանան: Բայց եթե դա տեղի չունենա, մենք տեսնում ենք, որ առաջիկա ամիսներին այս իրավիճակը կհաղթահարենք՝ առանց ծայրահեղ միջոցների դիմելու:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը
Աղբյուր