«Մենք պիտի միայն սեր ու անսահման սեր տանք նրանց... աղոթենք մնացյալների շուտափույթ վերադարձի ու ապահովության համար». Նազենի Հովհաննիսյանը՝ Հայաստան վերադարձած գերիների մասին
ՀասարակությունԴերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրառում է կատարել երեկ Հայաստան վերադարձած գերիների մասին։
«Գերեվարված տղաներից 44-ը վերադառնում են իրենց Երկիր: Մենք պիտի միայն սեր ու անսահման սեր տանք նրանց..., որ նորոգվեն, որ հետ գան Կյանք, նորից ծնվածներն են մեր, որոնց կյանքով ենք պարտական..
Գերիներին գերեդարձ անել.... Ասում է Նարեկացին... գերիներին եմ երանի ասում, որ փրկվել են....
Գերելոցն առնել գերեդարձ... աղոթենք մնացյալների շուտափույթ վերադարձի ու ապահովության համար»,- գրել է նա։