Լրահոս
Կարևոր


Ալիևի ռազմավարական որոշումը՝ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի համատեքստում

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հուլիսի 10-ին Աբու Դաբիում Փաշինյան-Ալիև 5 ժամ տևած հանդիպմանը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, լուրջ և բովանդակային քննարկում է տեղի ունեցել նաև սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացի շուրջ:

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել կոորդինատների նոր համակարգի կիրառման մասին, որը վերաբերում է գեոդեզիական, գրավիմետրիկ, տոպոգրաֆիկ, կադաստրային աշխատանքներին: Խոսքը WGS-84 միջազգային համակարգի մասին է՝ հիմնված UTM (քարտեզագրական պրոյեկցիա) վրա, որն էլ օգտագործվելու է բոլոր գեոդեզիական, քարտեզագրական և կադաստրային աշխատանքներում։

Ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցներն ավելի ուշ փակագծեր են բացել և նշել, որ Բաքվի՝ ռուսական կոորդինատների համակարգից հրաժարման և WGS-84 միջազգային համակարգի անցման որոշումը ռազմավարական նշանակություն ունի, հատկապես Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման գործընթացի համատեքստում։ Այսինքն, ըստ ադրբեջանական կողմի, նոր համակարգի կիրառումը թույլ է տալու հրաժարվել ԽՍՀՄ հին քարտեզներից և ապահովել ճշգրտություն ու GPS-ի հետ համատեղելիություն, ինչը թույլ կտա նվազեցնել վեճերը։

Միաժամանակ Բաքուն նշում է, որ գեոդեզիական, գրավիմետրիկ, տոպոգրաֆիկ, քարտեզագրական և կադաստրային այն աշխատանքները, որոնք, կոորդինատային այլ համակարգի կիրառմամբ, արդեն սկսվել են, կշարունակվեն նույն կերպ: Այսինքն, եթե Հայաստանի հետ կոնկրետ ուղղությամբ սահմանազատման գործընթաց սկսված է, վերանայում այս առումով չի լինի, և կոորդինատների միջազգային WGS-84 համակարգը կարող է կիրառվել դեռևս չսկսված աշխատանքների դեպքում այս կամ այն ուղղությամբ:

Գաղտնիք չէոր ՀՀ ինքնիշխան տարածքից ավելի քան 200 քկմ օկուպացված էև Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հրապարակավ այն վերադարձնելու կամ վերականգնելու խոստում է տվել միայն քաղաքական ճանապարհով և սահմանազատման ու սահմանագծման գործընթացի համատեքստումԹե դրանից որքա՞նը կվերադարձվիկարելի է ենթադրություններ անելորոշ դեպքերում՝ պնդումներ:

Իսկ հոդվածի թեմայի շրջանակում մենք որոշակի ուսումնասիրություններ կատարեցինք և պարզեցինք, որ դեռ 2009 թվականից սկսվել է ՀՀ պետական մասշտաբային շարքի տեղագրական և կադաստրային քարտեզների տեղափոխումը WGS-84 համաշխարհային կոորդինատային համակարգ:

Մասնավորապես, 2009 թվականի հուլիսի 16-ին ընդունված Կառավարության որոշման մեջ,  նշվում էր.

«WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված` Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի տեղագրական և կադաստրային քարտեզներն ու հատակագծերը հիմք են, որպես մեկ քարտեզագրական (հանութային) նյութ, պետական բոլոր խնդիրներում օգտագործման սկզբունքի ներդրման համար»:

Ավելին, 2010 թվականի փետրվարի Կառավարության մեկ այլ որոշմամբ հստակ սահմանվում է, որ «քարտեզագրման աշխատանքները պետք է իրականացվեն ՎիՋիԷս համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում (WGS-84)», և, որ «անհրաժեշտության դեպքում կոորդինատների վերահաշվարկ պետք է իրականացնել ՎիՋիԷս համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում (WGS-84)»:

Նշենք, որ, ըստ էության, WGS 84 համակարգի կիրառումը թույլ է տալիս կարգավորել գլոբալ խնդիրներ ռազմական կամ պաշտպանական անվտանգության բնագավառում, իսկ շեղումն այս դեպքում ընդամենը 2 սմ կարող է լինել:

Ի դեպ, ռուսական որոշ աղբյուրներ արդեն արձագանքել են Ալիևի՝ ռուսական կոորդինատներից հրաժարվելու որոշմանը՝ նշելով. «Ադրբեջանը որոշել է «ապրել» միջազգայի կոորդինատների համակարգի համաձայն, որքան հեռու դրանցով կարող է գնալ»:

Այս, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի համատեքստում հիշեցնենք, որ մոտ 4 տարի առաջ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման խնդրին՝ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել էր.

«Այժմ ամենակարևորը սահմանին իրավիճակի վերջնական կարգավորումն է: Եվ այստեղ, իհարկե, հնարավոր չէ որևէ բան անել առանց Ռուսաստանի մասնակցության: Այստեղ մեզ, թերևս, ոչ ոք պետք չէ՝ բացառությամբ երկու կողմերի և Ռուսաստանի: Ինչո՞ւ՝ շատ պարզ, պրագմատիկ բաներ կան այստեղ. ռուսական բանակի գլխավոր շտաբում կան քարտեզներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է անցել միութենական հանրապետությունների միջև սահմանը խորհրդային տարիներին: Հիմնվելով այդ փաստաթղթերի վրա, երկու կողմն էլ պետք է հանգիստ քննարկի: Այնտեղ կան բաներ, որոնք նույնպես փոխզիջումներ են պահանջում. ինչ-որ տեղ ինչ-որ բան հարթեցնել, ինչ-որ տեղ ինչ-որ բան փոխանակել: Միայն այնպես, որ դա ճանաչվի, պարզ լինի, որ ձեռնտու է երկու կողմերին: Կարելի՞ է դա անել, թե՞ ոչ։ Կարելի է»:

Հիշեցնենք, որ գրեթե նույն ժամանակում, երբ արդեն ադրբեջանական զինծառայողները ներխուժել էին ՀՀ ինքնիշխան տարածք, այդ թվում՝ Սև լճի տարածք, ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել էր դեռևս 1929թ. հաստատված քարտեզները, որոնց համաձայն՝ Սև լճի հիմնական մասը, ինչպես նաև լճից հարավ և հարավ-արևելք ընկած բլուրները, որոնք զավթել է Ադրբեջանը, Խորհրդային Հայաստանի սահմաններում են։ Այսինքն, Սև լիճը, բացի հյուսիսային փոքր հատվածից, ամբողջությամբ Հայաստանի տարածքում է։

Այսինքն, ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի արևմտյան, հարավային և արևելյան ափեզրերի շրջանում ադրբեջանական զինուժի առկայությունը միանգամայն անօրինական է, իսկ հիշյալ տարածքների պատկանելությունը Հայաստանի Հանրապետությանն աներկբա է ու որևէ առումով չէր կարող վիճարկվել։

Քարտեզների հրապարակումից օրեր անց Արաբկիր վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին և Սև լճին՝ նշել էր․

«ԽՍՀՄ քարտեզներ հրապարակվեցին, բոլորս տեսանք, որ սահմանի վերևի մի հատվածն անցնում է ջրի միջով՝ 20-30 տոկոս: Հիմա մենք նայենք, ուսումնասիրենք՝ եթե, իրոք, այդպես է, ասենք՝ հա՞, թե՞ ասենք՝ Սև լճի այդ 30 տոկոսի համար պատերազմ ենք սկսելու։ Ո՛չ, այդպես չի լինում ուղղակի, մենք չենք գնալու իրավիճակի սրման ճանապարհով, այս հարցը լուծելու ենք խաղաղ ճանապարհով»:

Սրանով Փաշինյանը, ըստ էության, ցույց էր տվել, որ պատրաստ չէ պայքարել հանուն արդարության, որոնք ամրագրված են ԽՍՀՄ ԶՈՒ ԳՇ քարտեզում: Իսկ թե հայկական կողմը որքանո՞վ է այս դեպքում կիրառել WGS-84 միջազգային համակարգը, դա էլ է, թերևս, մեծ հարց…

Աղբյուր

Հետևեք մեզ՝ այստեղ

Ինչո՞ւ է «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքի հուշագիրն ստորագրել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը. «Փաստ» Մոսկվայի հայերը Փաշինյանին դիմավորել են «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիայով. «Փաստ» Աֆղանստանում ավելի քան 40 մարդ է զnհվել ջրհեղեղների և սողանքների հետևանքով Կասեցվել է «էլ Գարդեն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԷրդողանն Իսրայելին անվանել է Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի գլխավոր մեղավոր Ապրիլի 11-ին ժամ 17:00-ին, Ազատության հրապարակ. Ալիկ ԱլեքսանյանՆիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, քանի որ նա է լինելու հաջորդ վարչապետը. Արման ՊետրոսյանՆիկոլ Փաշինյան գիտե՞ս, որ բանկը ավելի լուրջ է վերաբերվում իր փողին, քան դու մեր պետությանն ու ժողովրդին․ Արթուր ՄիքայելյանԷյֆելյան աշտարակի մի կտորը կարող է ձերը լինել «կլորիկ» գնով Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Արևմուտքը սկսել է միջամտել իր գործընկերների ընտրություններին. Զախարովա Օքսանա Սամոյլովան զիջումների է գնացել. նրանց կարողությունը չի բաժանվի Մի նախկին էլ դուք եք էլի. Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ը Իրանի հետ պшտերազմից հետո կվերանայի ՆԱՏՕ-ի արժեքն իր համար. Մարկո Ռուբիո«Հայ վիրտուոզներ» ծրագրի շրջանակում՝ միջազգային դասախոսների վարպետության դասերը Երևանում Կարծես խրամատներում լինեինք․ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Իտալիայի հավաքականի պարտությունըՍամվել Կարապետյանը` հայկական Սփյուռքի կողքինԴավիթի ապօրինի կալանքը և իրավունքի սահմանափակումների խնդիրը Հայաստանում․ Արամ ՎարդևանյանԱՄՆ-ը երկու-երեք շաբաթվա ընթացքում կավարտի Իրանի դեմ արշավը. Թրամփ Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է․ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտելԱդրբեջանի տարածքով դեպի Հայաստան կուղարկվի 5 վագոն հացահատիկ. ադրբեջանական ԶԼՄ-ներԴեսանտային գործողությունները և պարսից ծոցում իրանական կղզիների հնարավոր գրավման սցենարները 18-ամյա Դավիթին հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ. պաշտպան Ինչո՞ւ է Փաշինյանը Մոսկվա մեկնում Խաղաղությունը պետք է լինի ոչ թե հույս, այլ՝ երաշխավորված իրականություն. Արթուր ԴանիելյանՔաղաքական դաշտը դարձել է ստի և ատելության խոսք տարածելու հարթակ․ Արմեն ՄանվելյանՄեր հասարակությունը պետք է ընտրություն կատարի երկու տարբերակների միջև. Նարեկ Կարապետյան Էդքան տղա էս, բաց թող քաղբանտարկյալներին, կարճիր շինծու գործերն ու ազնիվ պայքարիր․ Արշակ Կարապետյան Պետությունը ուժեղ է ոչ թե այն ժամանակ, երբ վախեցնում է, այլ երբ վստահություն է ներշնչում իր քաղաքացիներին՝ հատկապես երիտասարդներին. Շաքե ԻսայանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով Դեգրադացիա՝ «Level ՔՊ» Տաղանդավոր Գարի Քյոսայանը և ամերիկյան ջազի վարպետները միասին ջազային հրավառություն են խոստանում Այս իշխանությունն ուրացել է իր բոլոր խոստումները․ Ավետիք ՔերոբյանԱյս իշխանությունը փուլ առ փուլ իրականացրեց Արցախի հանձնումը․ Ավետիք Չալաբյան ԱՄՆ ԶՈՒ-ն հերքել է փետրվարի 28-ին Իրանում դպրոցին hարվածելու մեղադրանքները Ադրբեջանը շարունակում է ակտիվ հակահայ քաղաքականությունը, իսկ սրանք պետական ապարատի ողջ ներուժն ուղղում են ռեպրեսիոն ապարատի գործածմանը․ Տիգրան Աբրահամյան Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Գլխավոր խնդիրն է՝ թույլ չտալ, որ այս իշխանությունը վերարտադրվի․ Աննա ԿոստանյանԱնատամ արձագանք ադրբեջանական սադրանքին Ձեր ժամանակավոր և թույլ խաղաղությանն այլևս ոչ մեկ չի հավատում. Արեգա Հովսեփյան Պատերազմներ բերած իշխանությունը խոսում է խաղաղությունից․ Արեգ ՍավգուլյանԻրանում պատերազմը խթանում է արևային էներգետիկայի բումը Եվրոպայում Աջակցության ալիքը մեծանում է․ ևս մեկ կուսակցություն միանում է Սամվել Կարապետյանին C360 պրեմիում՝ ճկունություն և առավելություններ ճամփորդության ամեն պահի Երիտասարդների հարցերը Էդմոն Մարուքյանին․ բաց քաղաքական քննարկում Ի՞նչ հիմքով են սկսել գաղտնալսել Բագրատ Սրբազանին. Այսօրվա նիստում կանդրադառնան այս հարցին Միավորման ազդակ․ «Ուժեղ Հայաստանը» դաշինքով է գնում ընտրությունների Փաշինյանը կմեկնի ՌԴ. նա կհանդիպի Պուտինի հետ Երևանում բախվել են «Lexus»-ը և «Hongqi»-ն. կա 5 տուժած Աշխարհում պայքшրը գնում է ոչ թե կյանքի, այլ մաhվան համար. Լավրով