Լրահոս
Կարևոր


Ալիևը իր ցինիկ պահվածքի դիմաց Հայաստանից միշտ երկու մեսիջ պետք է հստակ ստանա. Մհեր Ավետիսյան

Հասարակություն
Ալիևը իր ցինիկ պահվածքի դիմաց Հայաստանից միշտ երկու մեսիջ պետք է հստակ ստանա։
 
Առաջին՝ «այո՛, մենք ուզում ենք խաղաղություն», և երկրորդ՝ որ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, մենք մեր բոլոր տարաձայնությունները թողնելու ենք մի կողմ, անկախ այն բանից՝ ով է այս պահին երկրի ղեկավարը, համախմբվելու ենք նրա շուրջ և կենաց-մահու կռիվ ենք տալու մեր պետականությունը պաշտպանելու համար։
Իսկ թե ինչպես հասնել խաղաղության, դա արդեն քաղաքական, աշխարհաքաղաքական և գաղափարական բանավեճի թեմա պետք է դառնա հայաստանյան ներքաղաքական կյանքում, բայց ոչ թե անձնական շահեր կամ քաղաքական ամբիցիաներ առաջ տանելու, այլ՝ իսկապես երկրի անվտանգության խնդիրը լուծելու օրակարգի շուրջ։
 
Երբեք չեմ կարող հասկանալ այն մարդկանց, ովքեր քաղաքական տարաձայնություններից ելնելով ուրախանում են այն փաստի վրա, որ Ալիևը Արցախում նստած փորձում է ծաղրել Նիկոլ Փաշինյանին, քանզի իրականում Ալիևը ոչ թե Նիկոլ Փաշինյանին է փորձում ծաղրել, այլ ողջ հայ ժողովրդին։ Սրանից մենք պետք է հետևություններ անենք որպես ժողովուրդ, իսկ հետևությունը մեկն է. Ալիևը խոսում է մի կողմից իբր թե խաղաղության մասին, մյուս կողմից Ադրբեջանը շարունակում է արագորեն զինվել՝ գնելով ժամանակակից զինտեխնիկա, և առաջ է քաշում «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզը, իբր թե այսօրվա Հայաստանը ստեղծվել է Արևմտյան Ադրբեջանի պատմական հողերի վրա։ Սա նշանակում է, որ Ալիևը իրականում պատրաստվում է պատերազմի և պատրաստվում է հնարավորության դեպքում գրավել ողջ Հայաստանը։ Սա նշանակում է, որ մենք՝ որպես ժողովուրդ, մեր քաղաքական տարաձայնությունները պետք է փորձենք մի կողմ դնել և գտնել Հայաստանի անվտանգության կառուցման բանալին։ Մենք պարտավոր ենք գտնելու այն անվտանգության ճարտարապետության մոդելը, որը մեր տարածաշրջանում կձևավորի խաղաղություն և թույլ չի տա Ադրբեջանին նոր և կործանարար պատերազմ սկսել Հայաստանի դեմ։ Կարծում եմ՝ մենք՝ որպես ժողովուրդ, այս մտահոգություններով պետք է ապրենք, հնարավորինս փորձելով ներքին տարաձայնությունները դնել մի կողմ։
 
Ես նորից եմ ուզում կրկնել. երբ մենք՝ որպես պետություն և ժողովուրդ, ունենք արտաքին մարտահրավերներ և թշնամանք, ներսում քաղաքական խրամատներ միմյանց դեմ իրավունք չունենք ստեղծելու։ Մենք պետք է ունենանք մեկ խրամատ, որը պաշտպանում է մեր պետականությունը, մեր երկիրը օտարներից։ Եվ դարձյալ ուզում եմ կրկնել, որ մեր տարածաշրջանում Հայաստանի անվտանգության խնդիրը լուծելու համար Հայաստանը պարտավոր է կանգնել Ռուսաստանի կողքին։ Հայաստանը պարտավոր է ոչ միայն դուրս չգալ ՀԱՊԿ-ից, այլև ստեղծել քաղաքական մեթոդներ, որպեսզի ստիպի Ադրբեջանին ևս դառնալ ՀԱՊԿ-ի անդամ։
 
Իրավիճակը բավականին բարդ է, սիրելի ժողովուրդ, և մենք պարտավոր ենք սթափվել էմոցիաներից, դուրս գալու մեր ժողովրդի միջև լարվածությունից, ներքաղաքական պայքարում ևս լարվածությունը թուլացնելու և խելք-խելքի տալու, հասկանալու, թե ինչպես ենք լուծելու Հայաստանի անվտանգության խնդիրը…

Վաղ մեկնարկած ընտրարշավ և ձևավորվող դաշինքներ. քաղաքական դաշտը մտել է ակտիվ փուլ Ինչո՞ւ է «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքի հուշագիրն ստորագրել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը. «Փաստ» Մոսկվայի հայերը Փաշինյանին դիմավորել են «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիայով. «Փաստ» Աֆղանստանում ավելի քան 40 մարդ է զnհվել ջրհեղեղների և սողանքների հետևանքով Կասեցվել է «էլ Գարդեն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԷրդողանն Իսրայելին անվանել է Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի գլխավոր մեղավոր Ապրիլի 11-ին ժամ 17:00-ին, Ազատության հրապարակ. Ալիկ ԱլեքսանյանՆիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, քանի որ նա է լինելու հաջորդ վարչապետը. Արման ՊետրոսյանՆիկոլ Փաշինյան գիտե՞ս, որ բանկը ավելի լուրջ է վերաբերվում իր փողին, քան դու մեր պետությանն ու ժողովրդին․ Արթուր ՄիքայելյանԷյֆելյան աշտարակի մի կտորը կարող է ձերը լինել «կլորիկ» գնով Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Արևմուտքը սկսել է միջամտել իր գործընկերների ընտրություններին. Զախարովա Օքսանա Սամոյլովան զիջումների է գնացել. նրանց կարողությունը չի բաժանվի Մի նախկին էլ դուք եք էլի. Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ը Իրանի հետ պшտերազմից հետո կվերանայի ՆԱՏՕ-ի արժեքն իր համար. Մարկո Ռուբիո«Հայ վիրտուոզներ» ծրագրի շրջանակում՝ միջազգային դասախոսների վարպետության դասերը Երևանում Կարծես խրամատներում լինեինք․ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Իտալիայի հավաքականի պարտությունըՍամվել Կարապետյանը` հայկական Սփյուռքի կողքինԴավիթի ապօրինի կալանքը և իրավունքի սահմանափակումների խնդիրը Հայաստանում․ Արամ ՎարդևանյանԱՄՆ-ը երկու-երեք շաբաթվա ընթացքում կավարտի Իրանի դեմ արշավը. Թրամփ Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է․ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտելԱդրբեջանի տարածքով դեպի Հայաստան կուղարկվի 5 վագոն հացահատիկ. ադրբեջանական ԶԼՄ-ներԴեսանտային գործողությունները և պարսից ծոցում իրանական կղզիների հնարավոր գրավման սցենարները 18-ամյա Դավիթին հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ. պաշտպան Ինչո՞ւ է Փաշինյանը Մոսկվա մեկնում Խաղաղությունը պետք է լինի ոչ թե հույս, այլ՝ երաշխավորված իրականություն. Արթուր ԴանիելյանՔաղաքական դաշտը դարձել է ստի և ատելության խոսք տարածելու հարթակ․ Արմեն ՄանվելյանՄեր հասարակությունը պետք է ընտրություն կատարի երկու տարբերակների միջև. Նարեկ Կարապետյան Էդքան տղա էս, բաց թող քաղբանտարկյալներին, կարճիր շինծու գործերն ու ազնիվ պայքարիր․ Արշակ Կարապետյան Պետությունը ուժեղ է ոչ թե այն ժամանակ, երբ վախեցնում է, այլ երբ վստահություն է ներշնչում իր քաղաքացիներին՝ հատկապես երիտասարդներին. Շաքե ԻսայանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով Դեգրադացիա՝ «Level ՔՊ» Տաղանդավոր Գարի Քյոսայանը և ամերիկյան ջազի վարպետները միասին ջազային հրավառություն են խոստանում Այս իշխանությունն ուրացել է իր բոլոր խոստումները․ Ավետիք ՔերոբյանԱյս իշխանությունը փուլ առ փուլ իրականացրեց Արցախի հանձնումը․ Ավետիք Չալաբյան ԱՄՆ ԶՈՒ-ն հերքել է փետրվարի 28-ին Իրանում դպրոցին hարվածելու մեղադրանքները Ադրբեջանը շարունակում է ակտիվ հակահայ քաղաքականությունը, իսկ սրանք պետական ապարատի ողջ ներուժն ուղղում են ռեպրեսիոն ապարատի գործածմանը․ Տիգրան Աբրահամյան Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Գլխավոր խնդիրն է՝ թույլ չտալ, որ այս իշխանությունը վերարտադրվի․ Աննա ԿոստանյանԱնատամ արձագանք ադրբեջանական սադրանքին Ձեր ժամանակավոր և թույլ խաղաղությանն այլևս ոչ մեկ չի հավատում. Արեգա Հովսեփյան Պատերազմներ բերած իշխանությունը խոսում է խաղաղությունից․ Արեգ ՍավգուլյանԻրանում պատերազմը խթանում է արևային էներգետիկայի բումը Եվրոպայում Աջակցության ալիքը մեծանում է․ ևս մեկ կուսակցություն միանում է Սամվել Կարապետյանին C360 պրեմիում՝ ճկունություն և առավելություններ ճամփորդության ամեն պահի Երիտասարդների հարցերը Էդմոն Մարուքյանին․ բաց քաղաքական քննարկում Ի՞նչ հիմքով են սկսել գաղտնալսել Բագրատ Սրբազանին. Այսօրվա նիստում կանդրադառնան այս հարցին Միավորման ազդակ․ «Ուժեղ Հայաստանը» դաշինքով է գնում ընտրությունների Փաշինյանը կմեկնի ՌԴ. նա կհանդիպի Պուտինի հետ Երևանում բախվել են «Lexus»-ը և «Hongqi»-ն. կա 5 տուժած