Լրահոս
Կարևոր


Ինչո՞ւ են կարևոր արաբական աշխարհի ուղղությամբ շեշտադրումները. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մերձավոր Արևելքը ակտիվ խմորումների՝ տեղատվությունների և մակընթացությունների մեջ է։ Իսկ այդ խմորումները տեղի են ունենում ինչպես մրցակցության և հակամարտությունների տեսքով, այնպես էլ ժողովրդագրական տեղաշարժերով և տնտեսական զարգացման պատկերի փոփոխություններով։ Այս տարածաշրջանում են բախվում բազմաթիվ մեծ ու փոքր խաղացողների շահեր՝ պատճառ դառնալով տեկտոնական շարժերի, որոնք իրենց ռեզոնանսն են ունենում նաև մեր տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի վրա։

Բայց պետք է նկատի ունենալ, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններից որևէ դեպքում չի կարող անմասն մնալ արաբական աշխարհը։ Չնայած այն հանգամանքին, որ արաբական երկրները փորձում են իրենց քաղաքականությունը կոորդինացնել այնպիսի հարթակների միջոցով, ինչպիսին, օրինակ՝ Արաբական պետությունների լիգան է, սակայն, ընդհանուր առմամբ, իրենք գործում են տարանջատ, իսկ երբեմն նույնիսկ հակադիր ուղղություններով։ Սակայն նույնիսկ այս պարագայում արաբական աշխարհի դերակատարությունն անտեսելն անհնար է։ Իսկ ժամանակակից միջազգային հարաբերություններում բազմաբևեռ աշխարհակարգին անցնելու ճանապարհին արաբական երկրների դերակատարությունը, որպես առանձին գործոն, ավելի է կարևորվում։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկիրը կարող է մեծապես շահել տարբեր արաբական երկրների հետ հարաբերությունները խորացնելու և փոխգործակցության նոր կամուրջներ կառուցելու արդյունքում։ Հայաստանի և արաբական երկրների միջև հարաբերությունները վերջին տարիներին զարգացում են ապրում, ինչը, սակայն, բացարձակ բավարար չի կարող համարվել:

Հարաբերությունների մի կարևոր ուղղությունը տնտեսական համագործակցության խորացումն է։ Գաղտնիք չէ, որ մի շարք արաբական պետություններ, ունենալով նավթի ու գազի մեծ պաշարներ, կարողացել են տնտեսական նշանակալի հաջողությունների հասնել ու ներկայում արդեն իրենց ուշադրությունը սևեռել են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը։ Օրինակ՝ Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն սկսել են ահռելի ներդրումներ իրականացնել իրենց տեխնոլոգիական սեկտորում, ինչը կարող է հիմք ստեղծել այս ուղղությամբ փոխգործակցության խորացման համար, քանի որ Հայաստանը ևս աշխատում է տեխնոլոգիական զարգացած միջավայր ստեղծելու ուղղությամբ։

Բացի այդ, արաբական երկրներն ահռելի շուկա ունեն, իսկ այդ շուկայում տեղ զբաղեցնելը կարող է մեծ առավելություն ստեղծել։ Նկատի ունենանք, որ տնտեսական առումով Հայաստանի հիմնական գործընկերը ԱՄԷ-ն է, որի հետ տեղի է ունենում արաբական երկրներից ամենամեծ չափերի առևտուրը։ Բայց մտահոգիչն այն է, որ այդ առևտրաշրջանառության մեջ ոչ թե հայկական արտադրանքի արտահանումն է առանցքային տեղ զբաղեցնում, այլ վերաարտահանումը՝ հիմնականում Ռուսաստանից եկած ապրանքների կամ հումքի տեսքով։ Այնինչ, հայկական արտադրության ընդլայնման համար արաբական երկրների շուկաները շատ մեծ հնարավորություններ են բացում, որոնք այդպես էլ չեն իրացվում։ Արաբական երկրների մեծ մասն անապատային կլիմա ունի, ինչը բարդացնում է գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունները, և արագ աճող բնակչության պարագայում գյուղատնտեսական ապրանքների դեֆիցիտ ու մեծ պահանջարկ կա։ Ուստի, Հայաստանը կարող է իր գյուղատնտեսական արտադրանքի մի զգալի մասն արտահանել հենց արաբական երկրներ, ինչը թույլ կտա թուլացնել արտահանման կախվածությունը ռուսական շուկայից։

Ավելին, հայկական կողմը պետք է սկսի աշխատել որակական բարձր հատկանիշներով մրցակցային արտադրանք ստեղծելու ուղղությամբ, քանի որ բազմաթիվ դերակատարներ փորձեր են կատարում արաբական երկրների շուկաներն իրենցով անելու համար։ Ու այս ուղղությամբ աշխատելու տեսանկյունից չպետք է սահմանափակվել միայն ԱՄԷ-ի հետ տնտեսական համագործակցության խորացմամբ։ Օրինակ՝ Սաուդյան Արաբիան, իր մեծ ֆինանսական ռեսուրսներով հանդերձ, անսահմանափակ շուկա է Հայաստանի համար։ Կարևոր գործընկերներ կարող են լինել նաև Քուվեյթը, Կատարը, Բահրեյնը, Իրաքը և այլն։

Հայաստանը նույնպես կարող է բազմաթիվ ուղղություններով հետաքրքիր լինել արաբական երկրներին՝ հաշվի առնելով, որ իրենք Հայաստանի միջոցով կարող են դուրս գալ ԵԱՏՄ շուկա։ Բացի դրանից, Պարսից ծոցի արաբական երկրներն ունեն ահռելի ազատ միջոցներ, որոնցով ներդրումներ են կատարում աշխարհի տարբեր երկրներում։ Այս տեսանկյունից Հայաստանը խնդիր ունի ներկայացնելու իր ներդրումային գրավչությունը և տնտեսական գործունեության համար ստեղծված բարենպաստ պայմանները։ Այս ուղղությամբ աշխատանքը, հասկանալի է, մեծ ջանքեր է պահանջելու ՀՀ իշխանություններից։ Բայց, ինչպես տեսնում ենք, իշխանությունները սովոր չեն համառ աշխատանքի արդյունքում հաջողությունների հասնել, իրենք անփոխարինելի են պոպուլիզմի դաշտում։ Արդյունքում չկան նախաձեռնություններ հատուկ արաբական աշխարհի ուղղությամբ գործնական շեշտադրումներ կատարելու ուղղությամբ։ Այդ երկրներում մեր դեսպանություններն էլ հիմնականում քնած են։ Մեկ-երկու հանդիպումներով ու փոքր պայմանավորվածություններով սահմանափակվում են։ Արաբական աշխարհի ու Հայաստանի միջև քաղաքական հարթությամբ հարաբերությունների խորացման ուղղությամբ նույնպես ընդարձակ դաշտ կա։

Արաբական երկրներում հիմնականում բարյացակամ տրամադրվածություն կա հայերի նկատմամբ։ Դրան նպաստում է նաև այն հանգամանքը, որ մի շարք արաբական երկրներում հայկական ազդեցիկ համայնքներ կան, որոնք հիմնականում ձևավորվել են Ցեղասպանության արդյունքում։ Հայաստանի նկատմամբ դրական վերաբերմունքի պատճառ է նաև Թուրքիայի՝ մահմեդական աշխարհում գերակայության հասնելու ու արաբական երկրների ներքին գործերին միջամտելու ձգտումները։ Այս տեսանկյունից պատահական չէ, օրինակ՝ Սաուդյան Արաբիայում (ձգտում է հակազդել թուրքական ազդեցությանը և գերակա դառնալ մահմեդական ու արաբական աշխարհում) Հայաստանի նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորումը:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այն մասին, թե ով է Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի իրական մեղավորը. Ավետիք ՉալաբյանՀանդիպման ուղերձները և ներքաղաքական արձագանքը․ նոր հակադրությունների փուլ Քուվեյթում իրանական ԱԹՍ-ի hարվածից հետո նավթավերամշակման գործարանում hրդեհ է բռնկվել Համախմբման շղթայական ռեակցիա․ ձևավորվո՞ւմ է նոր քաղաքական բևեռ ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքն ու ծառայությունը երևի 2018-ից է սկսվել․ հենց դրա համար էլ ապրիլի 2-ին Եռաբլուր չեն գնում. Տիգրան Աբրահամյան Խաղ բարակ գծի վրա․ Մոսկվայի հստակ ուղերձը և Երևանի պատասխանատվությունը ԱրարատԲանկը՝ Commerzbank AG բանկի «Որակի գերազանցության» մրցանակակիր Պուտինը երեկ ոչ թե Նիկոլին, այլ հայ ժողովրդին դիմեց՝ առաջին անգամ բացելով խաղաքարտերը․ Էդմոն ՄարուքյանԻրանի միջnւկային ծրագրի հարցը չի կարող լուծվել ռшզմական գործողությունների միջոցով․ ՄակրոնՉինաստանը սկսել է ռшզմական բազայի շինարարությունը Հարավչինական ծովում. The Wall Street JournalՄենք երբեք չենք մոռանա մեր զինվորների զոհաբերությունըՎարդաշենում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Տիգրանաշենը կանգնած է դատարկվելու եզրին․ սահմանամերձ գյուղի բնակիչները ապրում են անհանգստության և անորոշության մեջ (տեսանյութ) Իսրայելի բանակը հայտարարել է Թեհրանի շրջանում ԻՀՊԿ ցամաքային զnրքերի բազային hարվածելու մասինԾառուկյանը Հայաստանի մարզերում (ֆոտոշարք)Ոչ ոք չի կարողանա փոխարինել ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ում․ Կալլաս Էներգառեսուրսը, առանց կառավարման, առավոտ հայտնվում է մեր գլխավերևում, երեկոյան գնում է՝ արևը․ ՓաշինյանՄոսկովյան հանդիպման բաց ուղերձները. ինչո՞ւ է Հայաստանը կանգնած էներգետիկ և տնտեսական վտանգի առաջ․ Էդմոն ՄարուքյանՀԱԿ-ը և մենք բոլորս պետք է կանգնենք մեկ ճակատում որպես անկախական ուժեր. Էդմոն Մարուքյան «Օրիոն» տիեզերանավը հաջողությամբ դեպի Լուսին է արձակվել՝ չորս տիեզերագնացով Փաշինյանը չունի քաջություն նայելու զnհված զինվորների ընտանիքների աչքերին, քանի որ գիտի, որ խոստացել էր խաղաղություն, բայց բերել է երեք պատերազմ․ Արթուր Ավանեսյան Մենք իրանական վարչակարգին կքշենք քարի դար․ Թրամփ Մեր ապագան կախված է ոչ միայն խիզախությունից, այլ նաև խելացի կառավարմամբ կառուցված, ժամանակակից պահանջներին համապատասխանող մարտունակ բանակից. Նաիրի Սարգսյան Լապորտան նշել է «Բարսելոնայի» տրանսֆերային առաջնահերթությունները ՌԴ Ուֆա քաղաքը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման Ապրիլյան Քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցին Նարեկ Կարապետյանը Արթուր Ավանեսյանի և կուսակցության մյուս անդամների հետ միասին այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոնԻնդոնեզիայում 7,6 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Եկել ենք խոնարհվելու ձեր առաջ, եկել ենք պատվի առնելու, տղերք. Համահայկական ՃակատՄեգան Ֆոքսը լուսանկարվել է դպրոցականի բացահայտ հագուստով և ակնարկել նախկին ամուսնու հետ ունեցած խնդիրների մասինԴեղերի մաֆիա․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը թիկնապահների ուղեկցությամբ ներխուժել է եկեղեցի. սադրանք է եղել. Ավետիք ՉալաբյանՏնտեսվարողները պետք է ունենան «անվտանգության բարձիկներ»․ Հրայր Կամենդատյան Կամ հայրենատեր ենք ու պահպանելու ենք մեր երկիրը, կամ էլ անտեր ենք ու կորցնելու ենք այն Մենք բացարձակ մեծամասնություն ենք ունենալու․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Հավերժ հիշատակ մեր տղերքին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար. Նարեկ ԿարապետյանԻմ երկրի համար մի բան եմ ուզում, որ հայկական պետությունն ու հայ եկեղեցին կողք կողքի կանգնեն. Ռուբեն ՄխիթարյանԻնձ մի գրչով ազատել են պաշտոնից, դատարանը ֆիքսել է, որ դա օրինաչափ չէ, տրվել է փոխհատուցում բավականին մեծ գումար․ Դավիթ ՂազինյանԱուտիզմի իրազեկման օրը մեզ հիշեցնում է` մշակույթը միմյանց ընդունելու և ճանաչելու հնարավորություն էԸնտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է. Դավիթ Ղազինյան (Տեսանյութ) Փոքրիկ խմբակը 100%-ով պարտվեց ՀԷՑ-ի հարցում, դատարանն էլ ֆիքսեց այս ամենը. Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Նիկոլը փորձեց Պուտինից ստանալ “Он не предатель”-ի երկրորդ սերիան, բայց չստացվեց. Մարուքյան ՀԷՑ-ի նոր սպառող բաժանորդների վճարների իջեցումն ընտրակաշառքի ձև է. Ղազինյան ՀՀ կառավարությունը դիտմամբ խոչընդոտում է եկեղեցու նախաձեռնությունը Ասում էին՝ ՀԷՑ-ում մտել են բոլորի գրպանը, հավելագրում արել. այդ կետը դատարանը չհիմնավորած է համարել. փաստաբան (տեսանյութ) Գազի գնի բարձրացումը կազդի Հայաստանի սպառողների համար էլեկտրաէներգիայի գնի վրա․ Ղազինյան Արտաշիրիմում պահանջող ծնողները դուրս եկան ԱԱԾ շենքիցԵռակողմ հանձնաժողով թող ստեղծեն` քննեն. Ներդրումը երևում է ՀԷՑ կապիտալի աճով. 500 մլրդ դրամից ավել է Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան Ուշագրավ զարգացումներ ՀԷՑ-ի շուրջ. ինչ մանրամասնեց ՕրբելյանըՀԷՑ-ի շուրջ գործընթացը «քաղաքական է և արդեն պարտված». Դավիթ Ղազինյան