Լրահոս
Կարևոր


ՔՊ-ի նոր «նշաձո՞ղը», թե՞ հատված եզրագիծ. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս կիրակի, առանց տեղեկատվական աղմուկի, գրեթե սուսուփուս, ազատ արձակվեցին անցած ուրբաթ օրը մեծ աղմուկ-աղաղակով ձերբակալված անձինք, այդ թվում՝ ՀՅԴ երիտասարդական կազմակերպության անդամներն ու համակիրները: Մի խոքսով՝ «հասե՜ք, փրկե՜ք, ահաբեկչական խումբ ենք բռնել» աղմուկով ձերբակալված 7 անձից 5-ը 72 ժամ անց ազատ արձակվեց: Ի դեպ, այս պատմությունը, որն արդեն ստացել է «Սթրայքբոլի գործ» անունը, շատ իրավաբանների կարծիքով, կարող է դասվել անիմաստ ու անհեթեթ, անբովանդակ ու անհասկանալի գործերի համաշխարհային թոփերում: Ի դեպ, հատկանշական էր, որ բանտից ազատ արձակվող տղաներին դիմավորելու գնացած ՀՅԴ-ական գործիչները նկատել էին ևս մեկ անձնավորության, որն ընդհանրապես ոչ մի բանի հետ կապ չուներ, մասնագիտությամբ սանտեխնիկ է, բայց «նա վսյակի» նա էլ էր ձերբակալվել:

Այս անհեթեթ «գործի» հետ կապված՝ փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում մի բավական հետաքրքիր պատմություն էր հիշել, որը, կարծում ենք, չափազանց բնութագրական է. «1890-ականներին Ավստրո-Հունգարիայի քաջարի իրավապահները ձերբակալում են շախմատի աշխարհի առաջին չեմպիոն Վիլհելմ Ստեյնիցին՝ հօգուտ Ռուսաստանի լրտեսության մեղադրանքով։ Ի՞նչ էր արել այդ մարդը։ Ամեն օր ինչ-որ անհասկանալի հեռագիր էր ուղարկում Պետերբուրգ ու ստանում նույնքան անհասկանալի պատասխան հեռագիր։ Դե, բնականաբար, դատավորը (անունը, կարծեմ, Մոնբլան Մելքիոր էր) տալիս է երկամսյա կալանք, ու … այդ պատճառով կիսատ է մնում Ստեյնից-Չիգորին շախմատային հեռավար պարտիան։ Ստեյնիցի ծանոթների, ինչպես նաև սանտեխնիկների ձերբակալման մասին տեղեկություններ չեն պահպանվել»։

Այո, իսկապես շատ ուշագրավ պատմություն է ու տեղին հիշված: Ամբողջ ողբերգությունն այն է, որ դա եղել է 19-րդ դարի վերջին, իսկ այն, ինչ կատարվում է հիմա, իրականությունն է, որի մեջ ապրում ենք բոլորս:

Բայց այս պարագայում հարցն այն չէ, թե կոնկրետ որ ընդդիմադիր կուսակցության կամ ուժի հետ էր կապված իրականացվող այդ ֆանտասմագորիան: Բուն հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր վարչախումբը հասել են մի նոր «նշաձողի» (իրենց սիրած բառով): Խոսքն այն «նշաձողի» մասին է, որ փաշինյանական իշխանության «իրավապահ» մարմինները Նիկոլ Փաշինյանի քմահաճույքները բավարարելու ճանապարհին քրեական «գործ կարելու» համար այլևս շատ չեն չարչարվում, չեն էլ փորձում ինչ-որ քրեորեն պատժելի արարք գտնել, ինչ-որ ապացույցներ, հիմքեր պարզել:

Այսինքն, մարդուն ձերբակալելու, կալանավորելու համար էլ շատ «բանի հետևից» չեն ընկնում: Իրենց մտքով անցե՞լ է, որ անեն, անում են: Արդեն թափով մոտենում են «մտքի հանցագործության» մակարդակին (հազար ողորմի Օրուելին):

Այլևս ոտնահարված ու մոռացված են «հին ձևերը»՝ օրե՜նք, օրինականությո՜ւն, հանցանշա՜ն, ապացո՜ւյց: Թեկուզ սարքովի, թեկուզ հնարովի, բայց գոնե «տակը մի բան դնելու» ջանքերն այլևս «նորաձև» չեն: Փաշինյանի ու ՔՊ-ի քաղաքական շահերն սպասարկող իրավապահները նման բառերն ու, որ ավելի վատ է, հասկացությունները քմծիծաղած ունեն: Պարզ ասած՝ դրանք այլևս կարևոր չեն:

Իսկ կարևոր են նկատում հետևյալ «մեղքերը». Նիկոլ Փաշինյանի դեմ ես խոսե՞լ, դե՞մ ես այս իշխանությանը, Արարատի՞ն ես նայում, այլ ոչ թե՝ Արագածին, դեռ Արցախի մասի՞ն ես խոսում... վե՛րջ, ուրեմն դու մեկն ես, որին պետք է չեզոքացնել, մեկուսացնել, կալանավորել: Առավել ևս, դու Հայ առաքելական եկեղեցու կողքի՞ն ես, սատարում ես, վերջ՝ գնացիր կալանքի...

Ու բացարձակապես ոչ մի նշանակություն չունի, որ ո՛չ մեղադրանք կա, ո՛չ ապացույց, ո՛չ հիմնավորում: Այսինքն, որոշակի իմաստով անգամ անիրավությունը բնորոշող հայտնի բռնատիրական ասացվածքն է հնացել, թե՝ «կարևորը՝ մարդ լինի, մեղադրելու հոդված կգտնվի»: Այս առումով էլ Փաշինյանի իշխանությունն ու յուր իրավապահները ակնարկված «նշաձողի» տիրույթում հասել են նոր «բարձունքի», այսինքն՝ «կարևորը՝ մարդ լինի, էլ հոդված-մոդված էլ պետք չի, ձեռաց կձերբակալենք...»:

Արժե, ի դեպ, թեթևակի հիշեցնել, թե ծայր առած ձերբակալություններն ինչ տեղեկատվական աղմուկով էին ուղեկցվում, հատկապես՝ իշխանական քարոզիչների ու քարոզչության կողմից: Նրանք միաձայն «դայլայլում» էին, թե՝ «ահա՜, ահաբեկչություն էր պլանավորվում...»: Ավելին, իշխանության միանգամայն պաշտոնավոր ներկայացուցիչները հայտարարում էին, թե պետք է դադարեցնել ՀՅԴ գործունեությունը, առհասարակ, արգելել բոլոր ընդդիմադիրների գործունեությունը:

Ի վերջո, Փաշինյանն ԱԺ-ում, նյարդային պոռթկում ցուցադրելով, իր ենթականերին հրամայեց, որ ձերբակալեն, «ԱԱԾ պադվալները գցեն» բոլոր ընդդիմադիրներին...

Այսինքն, գնում և ում պատահի՝ բռնում են, ապատեղեկատվական տեռորով հասարակությանը ներշնչում են, թե ցանկացած ձերբակալված հանցագործ է ի սկզբանե, իրավապահներն էլ պարզապես կուրորեն հրահանգներ են կատարում:

«Անմեղության կանխավարկածը» նյարդայնացած ծխում է մի մութ անկյունում:

Ու կապ չունի՝ դու այնտեղ ինչ-որ սթրայքբոլ էիր խաղում, «հրացանը» Վարդավառի ջրոցո՞ւ էր, «նռնակն» էլ՝ սիսեռահատիկներո՞վ, թե՞ ինչ...

Կարող էր դա էլ չլինել, ի դեպ: Կարող էր ընդհանրապես ոչ մի բան չլինել:

Ի դեպ, այն 18-ամյա տղան, որի ամբողջ մեղքը, որքան կարելի է հասկանալ, ինչ-որ «կռիվ-կռիվ» խաղալու «զենք» ու ՀՅԴ-ի հետ կապ ունենալու մեջ է, ահաբեկչության մեղադրանքով մնացել է կալանքի տակ...

Բայց, կրկնում ենք, կարող էր ընդհանրապես ոչինչ չլինել: Այլևս դա կարևոր չէ՝ ըստ փաշինյանական մերօրյա «նշաձողի»:

Ի՜նչ իմաստ ունի որևէ ապացույց, հանցանշան գտնել, առհասարակ՝ քննություն իրականացնել: Շուտով կհասնեն և այն «նշաձողին», որ դատավորներ ու դատարաններ էլ պետք չեն լինի, կարելի է ստեղծել մի «տրոյկա» ու վերջ, ի՞նչ քննություն, ի՞նչ ապացույց, ի՞նչ դատ, ի՞նչ դատարան... Ո՛չ դատարաններ են պետք, ո՛չ իրավապահներ ու քննիչներ, միևնույնն է, յուրային քարոզչամիջոցով «ապացույցներ» են շրջանառում, դրանց հիման վրա զանգվածային ձերբակալություններ են անում: Բայց որպեսզի սովորական մարդկանց ահաբեկեն, ցուցադրում են մարդկանց ունեցած օրինական, հիմնականում՝ որսորդական զենքերը:

Ի դեպ, փաշինյանական իշխանության այդ «նշաձողի» բնութագրական բաղադրիչներից մեկն էլ այն է, որ ապօրինաբար արգելափակվում է փաստաբանների, պաշտպանների մուտքը՝ «շեղ հայացքի» համար ձերբակալված քաղաքացիների մոտ: Կարճ ասած, մարդկանց կարող են ձերբակալել, ինչ ասես՝ անել, ինչի մեջ ասես՝ մեղադրել, իսկ փաստաբաններին «ներս չթողնել»: Սա ժողովրդավարության, իրավականության «նորաձևության» վերջին ծղրտոցն է: Դե, ՄԻՊ-ն էլ իշխանության «պարականոն» խոսքի ու պահվածքի, թույլ տված ապօրինությունների մասին լռում է, իսկ Փաստաբանների պալատի հետ լեզվակռվի մեջ մտնում: ՔՊ-ին հարիր մոտեցում...

Եվ մի բան էլ «նշաձողի» մասին: Հնարավոր է, որ ՔՊ-ում իսկապես էլ համարում են, որ նոր «նշաձող» («նշաձողեր») են սահմանել: Բայց մի փոքր պետք է հիասթափեցնենք նրանց. դա «նշաձող» չէ, դա անդառնալիորեն հատված եզրագիծ է:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պուտին–Փաշինյան հանդիպումը, ըստ էության, ջրբաժան է դարձել. Էդմոն ՄարուքյանՄեր երիտասարդության մեջ շատ-շատ են այնպիսիք, ովքեր պարզ ասում են՝ ինչ է արդարամտությունը․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը միջամտում է ՀՀ ներքին գործերին և նոր տարածքային պահանջներ ներկայացնում․ Ավետիք ՔերոբյանՓոփոխությունների ժամանակն է, միացե՛ք. «Ուժեղ Հայաստան»Իրանի երկնքում խոցվել է ամերիկյան F-35 կործանիչը Արտակարգ դեպք, Մովսես գյուղում ժայռաբեկորը հարվածել է կայանված «ՎԱԶ 2107»-ինԱյն մասին, թե ով է Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի իրական մեղավորը. Ավետիք ՉալաբյանՀանդիպման ուղերձները և ներքաղաքական արձագանքը․ նոր հակադրությունների փուլ Քուվեյթում իրանական ԱԹՍ-ի hարվածից հետո նավթավերամշակման գործարանում hրդեհ է բռնկվել Համախմբման շղթայական ռեակցիա․ ձևավորվո՞ւմ է նոր քաղաքական բևեռ ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքն ու ծառայությունը երևի 2018-ից է սկսվել․ հենց դրա համար էլ ապրիլի 2-ին Եռաբլուր չեն գնում. Տիգրան Աբրահամյան Խաղ բարակ գծի վրա․ Մոսկվայի հստակ ուղերձը և Երևանի պատասխանատվությունը ԱրարատԲանկը՝ Commerzbank AG բանկի «Որակի գերազանցության» մրցանակակիր Պուտինը երեկ ոչ թե Նիկոլին, այլ հայ ժողովրդին դիմեց՝ առաջին անգամ բացելով խաղաքարտերը․ Էդմոն ՄարուքյանԻրանի միջnւկային ծրագրի հարցը չի կարող լուծվել ռшզմական գործողությունների միջոցով․ ՄակրոնՉինաստանը սկսել է ռшզմական բազայի շինարարությունը Հարավչինական ծովում. The Wall Street JournalՄենք երբեք չենք մոռանա մեր զինվորների զոհաբերությունըՎարդաշենում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Տիգրանաշենը կանգնած է դատարկվելու եզրին․ սահմանամերձ գյուղի բնակիչները ապրում են անհանգստության և անորոշության մեջ (տեսանյութ) Իսրայելի բանակը հայտարարել է Թեհրանի շրջանում ԻՀՊԿ ցամաքային զnրքերի բազային hարվածելու մասինԾառուկյանը Հայաստանի մարզերում (ֆոտոշարք)Ոչ ոք չի կարողանա փոխարինել ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ում․ Կալլաս Էներգառեսուրսը, առանց կառավարման, առավոտ հայտնվում է մեր գլխավերևում, երեկոյան գնում է՝ արևը․ ՓաշինյանՄոսկովյան հանդիպման բաց ուղերձները. ինչո՞ւ է Հայաստանը կանգնած էներգետիկ և տնտեսական վտանգի առաջ․ Էդմոն ՄարուքյանՀԱԿ-ը և մենք բոլորս պետք է կանգնենք մեկ ճակատում որպես անկախական ուժեր. Էդմոն Մարուքյան «Օրիոն» տիեզերանավը հաջողությամբ դեպի Լուսին է արձակվել՝ չորս տիեզերագնացով Փաշինյանը չունի քաջություն նայելու զnհված զինվորների ընտանիքների աչքերին, քանի որ գիտի, որ խոստացել էր խաղաղություն, բայց բերել է երեք պատերազմ․ Արթուր Ավանեսյան Մենք իրանական վարչակարգին կքշենք քարի դար․ Թրամփ Մեր ապագան կախված է ոչ միայն խիզախությունից, այլ նաև խելացի կառավարմամբ կառուցված, ժամանակակից պահանջներին համապատասխանող մարտունակ բանակից. Նաիրի Սարգսյան Լապորտան նշել է «Բարսելոնայի» տրանսֆերային առաջնահերթությունները ՌԴ Ուֆա քաղաքը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման Ապրիլյան Քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցին Նարեկ Կարապետյանը Արթուր Ավանեսյանի և կուսակցության մյուս անդամների հետ միասին այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոնԻնդոնեզիայում 7,6 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Եկել ենք խոնարհվելու ձեր առաջ, եկել ենք պատվի առնելու, տղերք. Համահայկական ՃակատՄեգան Ֆոքսը լուսանկարվել է դպրոցականի բացահայտ հագուստով և ակնարկել նախկին ամուսնու հետ ունեցած խնդիրների մասինԴեղերի մաֆիա․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը թիկնապահների ուղեկցությամբ ներխուժել է եկեղեցի. սադրանք է եղել. Ավետիք ՉալաբյանՏնտեսվարողները պետք է ունենան «անվտանգության բարձիկներ»․ Հրայր Կամենդատյան Կամ հայրենատեր ենք ու պահպանելու ենք մեր երկիրը, կամ էլ անտեր ենք ու կորցնելու ենք այն Մենք բացարձակ մեծամասնություն ենք ունենալու․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Հավերժ հիշատակ մեր տղերքին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար. Նարեկ ԿարապետյանԻմ երկրի համար մի բան եմ ուզում, որ հայկական պետությունն ու հայ եկեղեցին կողք կողքի կանգնեն. Ռուբեն ՄխիթարյանԻնձ մի գրչով ազատել են պաշտոնից, դատարանը ֆիքսել է, որ դա օրինաչափ չէ, տրվել է փոխհատուցում բավականին մեծ գումար․ Դավիթ ՂազինյանԱուտիզմի իրազեկման օրը մեզ հիշեցնում է` մշակույթը միմյանց ընդունելու և ճանաչելու հնարավորություն էԸնտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է. Դավիթ Ղազինյան (Տեսանյութ) Փոքրիկ խմբակը 100%-ով պարտվեց ՀԷՑ-ի հարցում, դատարանն էլ ֆիքսեց այս ամենը. Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Նիկոլը փորձեց Պուտինից ստանալ “Он не предатель”-ի երկրորդ սերիան, բայց չստացվեց. Մարուքյան ՀԷՑ-ի նոր սպառող բաժանորդների վճարների իջեցումն ընտրակաշառքի ձև է. Ղազինյան ՀՀ կառավարությունը դիտմամբ խոչընդոտում է եկեղեցու նախաձեռնությունը Ասում էին՝ ՀԷՑ-ում մտել են բոլորի գրպանը, հավելագրում արել. այդ կետը դատարանը չհիմնավորած է համարել. փաստաբան (տեսանյութ)