Լրահոս
Կարևոր


Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրանա-ադրբեջանական և ռուս-ադրբեջանական հարաբերություններում վերջին շրջանում ի հայտ եկած լարվածության միտումները Հարավային Կովկասում ուժային դինամիկայի արմատական վերաձևակերպման նշաններն են։ Սրացման այս դրսևորումները չեն կարող դիտարկվել որպես մեկուսացված դրվագներ, այլ պետք է ըմբռնել տարածաշրջանային աշխարհաքաղաքական ուժերի ընդհարման լայն համատեքստում, որտեղ փոխկապակցվում են շահերի բախումը, ռազմավարական անցուղիների վերահսկողության ձգտումը, ինչպես նաև հավակնությունների շրջանակը։ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում լարվածությունը միշտ էլ թաքնված կերպով առկա է եղել՝ պայմանավորված ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ կրոնական և էթնիկ ենթագծերով։ Սակայն վերջին տարիներին այդ լարվածությունն արդեն բացահայտ դրսևորումներ է ստանում։ Բաքվի և Թել Ավիվի միջև ռազմավարական համագործակցությունը Իրանում ընկալվում է որպես ուղղակի սպառնալիք՝ հատկապես այն պայմաններում, երբ Իսրայելի կողմնակի գործողությունները հաճախ իրականացվում են հենց Ադրբեջանի տարածքից։

Իրան-Իսրայել 12-օրյա ռազմական բախումից հետո Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունն այն մասին, որ Բաքուն հարթակ է տրամադրում Իսրայելին Իրանի դեմ գործողությունների համար, ոչ միայն պատահական չէր, այլև բովանդակային ազդակ էր, որը ցույց է տալիս Թեհրանի լուրջ մտահոգությունը և պատրաստակամությունն՝ առնվազն դիվանագիտական հարթակում հստակ դիրքորոշում հայտնելու։ Այս ամենը ենթադրում է, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները մտնում են անվստահության նոր փուլ, որը ժամանակ առ ժամանակ կարող է սուր դրսևորումներ ունենալ։

Մյուս կողմից էլ՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների լարվածության դրսևորումներն առավել անսպասելի էին՝ հաշվի առնելով, որ նախկինում կողմերը փորձել են պահպանել գոնե արտաքին հավասարակշռություն՝ հատկապես էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում համագործակցության մակարդակով։ Սակայն, երբ ռուսական իրավապահները Եկատերինբուրգում բացահայտեցին ադրբեջանական հանցավոր խմբավորման գործունեությունը ու դրա հետ կապված գործողություններ ձեռնարկեցին, դրանից հետո ակնհայտ դարձավ, որ Մոսկվան սկսել է այլ ոճով խոսել Բաքվի հետ։ Նման իրադարձությունները շրջադարձային են երկու երկրների հարաբերություններում, քանի որ նախկինում նման նախադեպ չի եղել։

Բայց Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին հետևեց ադրբեջանական հակազդեցությունը. մասնավորապես «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության դեմ իրականացված գործողությունները, ռուսական «հանցավոր խմբավորման» բացահայտումը, ռուսական մշակութային միջոցառումների չեղարկումը և տեղեկատվական հակաքարոզչությունը վկայում են փոխադարձ լրջագույն անվստահության և վրեժխնդրության փուլ մուտք գործելու մասին։

Ադրբեջանական կողմը փորձում է ցույց տալ, թե համարժեք ձևով պատասխանում է Մոսկվային՝ այն դեպքում, երբ Ռուսաստանի ու Ադրբեջանի աշխարհաքաղաքական քաշերն ուղղակի անհամատեղելի են։ Իսկ ի՞նչն է այդպես թևեր տալիս Ադրբեջանին իրեն այդպես սանձարձակ պահել՝ հասկանալով, որ իրենք որևէ կերպ չեն կարող մրցել Ռուսաստանի հետ։ Բաքվի ռազմավարությունը հստակ է՝ ձգտել իրեն ներկայացնել որպես տարածաշրջանային առանցքային խաղացող, որի հետ պետք է հաշվի նստել, ինչը վերաբերում է նաև Ռուսաստանին։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանը շատ է ոգևորվել իր նախկին հաջողություններից ու իրեն «մեծ տերություն» է երևակայում։

Ադրբեջանի նախագահ Ալիևին թվում է, որ եթե իրեն հաջողվեց անպատիժ պատերազմական հանցագործություններ կատարել Արցախում, ստիպել, որ ռուս խաղաղապահները դուրս գան, ներխուժել Հայաստանի տարածք ու պարտադրել, որ հայկական կողմը զիջումների դիմի, ապա նույն կերպ կարող է վարվել նաև Ռուսաստանի հետ, քանի որ այդ երկիրն ավելի շատ զբաղված է Ուկրաինայում ընթացող պատերազմով ու ընդունակ չի լինի հակազդել։

Երկար ժամանակ Մոսկվայում հանդուրժում էին Ադրբեջանի սանձարձակ գործողությունները ու զերծ էին մնում կտրուկ գործողություններ ձեռնարկելուց։ Ու այս համատեքստում գլխավոր հարցն այն է, թե ի՞նչ փոխվեց, որ սկսեցին կտրուկ արձագանքել։ Հարցի հիմնական պատասխանն այն է, որ Բաքուն տարածաշրջանում ամուր հող է ստեղծում իր մեծ եղբոր՝ Թուրքիայի համար։ Պատահական չէ, որ թուրքական կողմից խոսում են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածության մասին։ Իսկ արևմտյան մամուլում էլ տեղեկություններ են տարածվում, որ ճանապարհը կարող են վերահսկել արևմտյան ընկերությունները։ Պարզ է, որ այս նախագիծն իր սուր ծայրով ուղղված է տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի ազդեցության նվազմանը։

Մի կողմից՝ հասկանալի է, որ Միջին միջանցքի նախագծի ներքո Թուրքիան փորձելու է իր ազդեցությունը տարածել մինչև դեպի Կասպից ծով և Միջին Ասիա՝ նեոպանթուրքական նկրտումների համատեքստում, իսկ մյուս կողմից էլ՝ արդեն իսկ հիմա ձգտում է գրավել Արևմուտքին և այլ միջազգային խաղացողներին՝ հատկապես չինական կողմին, որ այդ ճանապարհը շրջանցի ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի տարածքը, որոնք գտնվում են արևմտյան պատժամիջոցների ճնշման ներքո։ Դրա համար էլ Բաքվից ու Անկարայից հնչող հայտարարություններում նշվում է, թե «Զանգեզուրի միջանցքի» բացումը ձեռնտու է բոլոր կողմերին։ Բայց բնական է, որ Ռուսաստանում նման նախագծի գործարկումից գոհ լինել չեն կարող, քանի որ հայ-թուրքական սահմանի բացումից ու Հայաստանում թուրքական կապիտալի ներթափանցումից հետո իրենց ազդեցությունը կարող է փոխարինվել թուրքական ազդեցությամբ։

Եվ այդ պայմաններում ուղղակի ժամանակի հարց կարող է դառնալ Հայաստանից ռուսական ռազմաբազան դուրս բերելու և Հայաստանը Ռուսաստանից պոկելու օրակարգի առաջ մղումը։ Ընդ որում, Հարավային Կովկասում ռուսական ազդեցության կորստի շատ ավելի մեծ վտանգ կա հատկապես այն դեպքում, երբ Ալիևը պահանջում է, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխվի ու ամրագրվի «արևմտյան» ադրբեջանցիների «վերադարձի» իրավունքը։ Այս հարցում արդեն գործ ունենք Հայաստանի դեմոգրաֆիկ կազմի փոփոխության վտանգի հետ։ Իսկ եթե ադրբեջանցիները հաստատվեն Հայաստանում, ապա թուրք-ադրբեջանական ազդեցությունը կդառնա անդառնալի՝ մեկընդմիշտ դուրս մղելով Ռուսաստանին Հարավային Կովկասից, ինչի արդյունքում էլ Ռուսաստանը հետագայում խնդիրներ է ունենալու արդեն Միջին Ասիայում և իր բուն տարածքում՝ Հյուսիսային Կովկասում։ Իսկ Հայաստանն ու Արցախը տևական ժամանակ խոչընդոտող սեպի դեր էին կատարում պանթուրքական ծրագրերի իրականացման ճանապարհին։

Մոսկվայի համար մյուս վտանգն այն է, որ Թուրքիայի ՆԱՏՕ-ական բազան կարող է հաստատվել Ադրբեջանում։ Այս մասին Բաքվում արդեն իսկ խոսում են նախկին պաշտոնյաների ու վերլուծաբանների մակարդակով ու շոշափում են Ռուսաստանի տրամադրություններն այս կապակցությամբ։ Ըստ այդմ, Ադրբեջանում թուրքական ռազմաբազա բացելու գաղափարն առաջ քաշելու հետ մեկտեղ հատուկ ընդգծվում է, որ Ռուսաստանն ուղղակի ստիպված է լինելու հաշտվել նոր իրականության հետ։ Դրանով հասկացնում են, որ Թուրքիան Ադրբեջանի թիկունքում է կանգնած և հարկ եղած դեպքում կպաշտպանի։

Բնական է, որ Արևմուտքից դեմ չեն լինի Թուրքիայի ընդլայնմանը Ռուսաստանի հաշվին, իսկ արևմտյան բլոկում տիրող այդպիսի տրամադրությունից փորձում է օգտվել Անկարան։ Ուստի, Բաքվում և Անկարայում, որսալով պատեհ իրավիճակը, ավելի մեծ ջանքեր են գործադրվում համաթուրքական ռազմական ուժերի գաղափարին միս ու արյուն տալու համար։ Ու այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ ստացվում է, որ իրենց վերջին գործողություններով Մոսկվայից սկսել են զգուշացնել Ադրբեջանին, որ ռուսական կողմը կարող է նույնիսկ կոշտ քայլերի դիմել։ Բայց նկատի ունենանք, որ այդ քայլերն ինչ-որ առումով ուշացած են, քանի որ տարածաշրջանում նոր ձևավորված իրավիճակը հօգուտ թուրք-ադրբեջանական տանդեմի է, իսկ Հայաստանի ու Ռուսաստանի դիրքերը թուլացած են։ Չնայած ռուսական կողմը իրավիճակը շրջելու տարբերակ ունի, եթե գործուն աջակցություն տրամադրի Հայաստանին՝ ընդդեմ թուրք-ադրբեջանական ճնշումների:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Միայն մեկ առաջնորդ, որը Ձեզ բերի ուժեղ միասնականություն, ուժեղ տնտեսություն, ուժեղ և երկարաժամկետ խաղաղություն. Տիգրան ԱբրահամյանԱպահով միջավայր՝ հավասար հնարավորություններով ՔՊ-ն` վերից վար, հասկանում է՝ իշխանությունը կորցնում է. Մարիաննա Ղահրամանյան Ողբերգական դեպք Երևանում. քաղաքացին հիվանդանոց գնալու ճանապարհին մահացել է Պուտին–Փաշինյան հանդիպումը, ըստ էության, ջրբաժան է դարձել. Էդմոն ՄարուքյանՄեր երիտասարդության մեջ շատ-շատ են այնպիսիք, ովքեր պարզ ասում են՝ ինչ է արդարամտությունը․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը միջամտում է ՀՀ ներքին գործերին և նոր տարածքային պահանջներ ներկայացնում․ Ավետիք ՔերոբյանՓոփոխությունների ժամանակն է, միացե՛ք. «Ուժեղ Հայաստան»Իրանի երկնքում խոցվել է ամերիկյան F-35 կործանիչը Արտակարգ դեպք, Մովսես գյուղում ժայռաբեկորը հարվածել է կայանված «ՎԱԶ 2107»-ինԱյն մասին, թե ով է Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի իրական մեղավորը. Ավետիք ՉալաբյանՀանդիպման ուղերձները և ներքաղաքական արձագանքը․ նոր հակադրությունների փուլ Քուվեյթում իրանական ԱԹՍ-ի hարվածից հետո նավթավերամշակման գործարանում hրդեհ է բռնկվել Համախմբման շղթայական ռեակցիա․ ձևավորվո՞ւմ է նոր քաղաքական բևեռ ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքն ու ծառայությունը երևի 2018-ից է սկսվել․ հենց դրա համար էլ ապրիլի 2-ին Եռաբլուր չեն գնում. Տիգրան Աբրահամյան Խաղ բարակ գծի վրա․ Մոսկվայի հստակ ուղերձը և Երևանի պատասխանատվությունը ԱրարատԲանկը՝ Commerzbank AG բանկի «Որակի գերազանցության» մրցանակակիր Պուտինը երեկ ոչ թե Նիկոլին, այլ հայ ժողովրդին դիմեց՝ առաջին անգամ բացելով խաղաքարտերը․ Էդմոն ՄարուքյանԻրանի միջnւկային ծրագրի հարցը չի կարող լուծվել ռшզմական գործողությունների միջոցով․ ՄակրոնՉինաստանը սկսել է ռшզմական բազայի շինարարությունը Հարավչինական ծովում. The Wall Street JournalՄենք երբեք չենք մոռանա մեր զինվորների զոհաբերությունըՎարդաշենում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Տիգրանաշենը կանգնած է դատարկվելու եզրին․ սահմանամերձ գյուղի բնակիչները ապրում են անհանգստության և անորոշության մեջ (տեսանյութ) Իսրայելի բանակը հայտարարել է Թեհրանի շրջանում ԻՀՊԿ ցամաքային զnրքերի բազային hարվածելու մասինԾառուկյանը Հայաստանի մարզերում (ֆոտոշարք)Ոչ ոք չի կարողանա փոխարինել ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ում․ Կալլաս Էներգառեսուրսը, առանց կառավարման, առավոտ հայտնվում է մեր գլխավերևում, երեկոյան գնում է՝ արևը․ ՓաշինյանՄոսկովյան հանդիպման բաց ուղերձները. ինչո՞ւ է Հայաստանը կանգնած էներգետիկ և տնտեսական վտանգի առաջ․ Էդմոն ՄարուքյանՀԱԿ-ը և մենք բոլորս պետք է կանգնենք մեկ ճակատում որպես անկախական ուժեր. Էդմոն Մարուքյան «Օրիոն» տիեզերանավը հաջողությամբ դեպի Լուսին է արձակվել՝ չորս տիեզերագնացով Փաշինյանը չունի քաջություն նայելու զnհված զինվորների ընտանիքների աչքերին, քանի որ գիտի, որ խոստացել էր խաղաղություն, բայց բերել է երեք պատերազմ․ Արթուր Ավանեսյան Մենք իրանական վարչակարգին կքշենք քարի դար․ Թրամփ Մեր ապագան կախված է ոչ միայն խիզախությունից, այլ նաև խելացի կառավարմամբ կառուցված, ժամանակակից պահանջներին համապատասխանող մարտունակ բանակից. Նաիրի Սարգսյան Լապորտան նշել է «Բարսելոնայի» տրանսֆերային առաջնահերթությունները ՌԴ Ուֆա քաղաքը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման Ապրիլյան Քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցին Նարեկ Կարապետյանը Արթուր Ավանեսյանի և կուսակցության մյուս անդամների հետ միասին այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոնԻնդոնեզիայում 7,6 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Եկել ենք խոնարհվելու ձեր առաջ, եկել ենք պատվի առնելու, տղերք. Համահայկական ՃակատՄեգան Ֆոքսը լուսանկարվել է դպրոցականի բացահայտ հագուստով և ակնարկել նախկին ամուսնու հետ ունեցած խնդիրների մասինԴեղերի մաֆիա․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը թիկնապահների ուղեկցությամբ ներխուժել է եկեղեցի. սադրանք է եղել. Ավետիք ՉալաբյանՏնտեսվարողները պետք է ունենան «անվտանգության բարձիկներ»․ Հրայր Կամենդատյան Կամ հայրենատեր ենք ու պահպանելու ենք մեր երկիրը, կամ էլ անտեր ենք ու կորցնելու ենք այն Մենք բացարձակ մեծամասնություն ենք ունենալու․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Հավերժ հիշատակ մեր տղերքին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար. Նարեկ ԿարապետյանԻմ երկրի համար մի բան եմ ուզում, որ հայկական պետությունն ու հայ եկեղեցին կողք կողքի կանգնեն. Ռուբեն ՄխիթարյանԻնձ մի գրչով ազատել են պաշտոնից, դատարանը ֆիքսել է, որ դա օրինաչափ չէ, տրվել է փոխհատուցում բավականին մեծ գումար․ Դավիթ ՂազինյանԱուտիզմի իրազեկման օրը մեզ հիշեցնում է` մշակույթը միմյանց ընդունելու և ճանաչելու հնարավորություն էԸնտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է. Դավիթ Ղազինյան (Տեսանյութ) Փոքրիկ խմբակը 100%-ով պարտվեց ՀԷՑ-ի հարցում, դատարանն էլ ֆիքսեց այս ամենը. Դավիթ Ղազինյան (տեսանյութ)