Լրահոս
Կարևոր


Արևային էներգետիկայի զարգացման արդիականությունն ու պետության անելիքները. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանը, գտնվելով բարենպաստ աշխարհագրական դիրքում, որն ապահովում է տարեկան մոտ 270–300 արևային օր, ունի արևային էներգետիկայի զարգացման մեծ ներուժ, որը վերջին տարիներին որոշակիորեն իրացվել է, սակայն ներկայում կանգնած է նոր մարտահրավերների առջև։

Արևային էներգետիկայի ոլորտը Հայաստանում ոչ միայն դարձել է վերականգնվող կամ մաքուր էներգետիկայի իրական այլընտրանք, այլ նաև ինչ-որ առումով տնտեսական զարգացման խթանիչ։ Ըստ պաշտոնական տվյալների, այս ոլորտը ապահովում է շուրջ 3000 աշխատատեղ, տարեկան մոտ 4 միլիարդ դրամ հարկային մուտքեր և հատկապես ամառային ժամանակահատվածում երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի մինչև 85 տոկոսի ապահովում։ Սա վկայում է այն մասին, որ Հայաստանը կարողացել է արևի պոտենցիալը մասնակիորեն վերածել կենսունակ էներգետիկ ռեսուրսի՝ չնայած մի շարք համակարգային խոչընդոտներին։

Արևային էներգետիկայի զարգացման կարևորագույն դրական արդյունքներից մեկն այն է, որ այն մեծապես նպաստում է երկրի էներգետիկ ինքնաբավության մակարդակի բարձրացմանը՝ նվազեցնելով կախվածությունը ներմուծվող գազից ու այլ ածխաջրածնային վառելիքներից։ Հարկավոր է հաշվի առնել, որ արևային կայանների կիրառումը վերաբերում է ոչ միայն տնտեսական, այլև երկրի ազգային անվտանգության շահերին՝ հատկապես աշխարհաքաղաքական անկայունության պայմաններում, երբ ներմուծման շղթաները կարող են խաթարվել, իսկ էներգակիրների գները՝ մեծ տատանումներ ունենալ։ Ավելին, արևային էներգետիկան այն սակավաթիվ լուծումներից է, որը մեծ բացասական ազդեցություն չունի շրջակա միջավայրի վրա՝ ի տարբերություն նավթի, գազի կամ ածուխի սպառման, որոնց այրումը մթնոլորտի աղտոտման հիմնական պատճառներից է։

Բայց արևային ոլորտի վերելքն այսօր խնդիրների առաջ է կանգնած։ Լուրջ մտահոգություններ կան պետական մակարդակով սուբսիդավորման դադարեցման հետ կապված այնպիսի ծրագրերի շուրջ, որոնք վերջին տարիներին շեշտակիորեն ակտիվացրել էին արևային համակարգերի ներդրումը։ Կառավարության կողմից մինչ այս իրականացված սուբսիդավորման մոդելը, որի համաձայն, քաղաքացիները կարող էին արտոնյալ պայմաններով վարկեր ստանալ արևային կայաններ ձեռք բերելու և տեղադրելու համար, էականորեն խթանել էր ոչ միայն ոլորտի ընդլայնումը, այլև քաղաքացիական տնտեսությունների ինքնուրույն էներգետիկ վարքագծի ձևավորումը։ Հատկապես մարզերում նման համակարգերի ներդրումը ոչ միայն լուծում էր էներգետիկ խնդիրներ, այլև որոշակիորեն սոցիալ-տնտեսական բեռի նվազեցման գործոն էր։ Այսուհանդերձ, եթե սուբսիդավորումն այլևս չգործի, ապա ոլորտի թափը կկոտրվի հատկապես գյուղական բնակավայրերում, որտեղ սեփական ներդրումը առանց պետական աջակցման գրեթե անհնար է։

Մյուս էական հարցը վերաբերում է օրենսդրական փոփոխություններին, որոնք, ըստ ոլորտի մասնագետների, կարող են խոչընդոտել արևային էներգետիկայի բնականոն զարգացումը։ Մասնավորապես, այն նոր կարգավորումները, որոնք վերաբերում են արտադրվող և սպառվող էլեկտրաէներգիայի միջև հաշվառման մեխանիզմներին և սակագնային սահմանումներին, մեծապես վնասում են արևային կայանների տնտեսական կենսունակությանը։ Դրանց էությունն այն է, որ քաղաքացիները, ովքեր ձեռք են բերել արևային կայաններ և ներդրումներ են արել երկարաժամկետ հեռանկարով, հայտնվում են ոչ շահավետ դիրքում, քանի որ իրենց արտադրած էներգիան ցածր գնով է վաճառվում բաշխիչ ընկերությանը, իսկ նույն այդ ընկերությունը նույն էներգիան մի քանի անգամ բարձր գնով է վերավաճառում արդեն սպառողներին։ Սա ոչ միայն տնտեսապես անարդար դաշտ է ստեղծում, այլ նաև խթանում է ապօրինի կամ ստվերային մեխանիզմների զարգացումը, ինչն ի վերջո խաթարում է արևային էներգետիկայի ոլորտի ու ընդհանրապես ամբողջ էներգետիկ համակարգի կայունությունը։ Արևային էներգետիկայի զարգացման հեռանկարը մեծապես կապված է նաև կուտակիչների ներդրման խնդրի հետ։ Հայաստանը, լինելով արևառատ երկիր, հատկապես արդյունավետ կարող է օգտագործել ցերեկային ժամերին արտադրվող էներգիան՝ կուտակման միջոցով ապահովելով նաև գիշերային կամ ոչ արևառատ օրերին սպառման կայուն ռեժիմ։ Այսօր, սակայն, կուտակիչների ներդրումը թանկ արժեցող և գրեթե չսուբսիդավորվող գործընթաց է։ Կուտակիչների զանգվածային ներդրումը ոչ միայն կվերացնի բաշխիչ ցանցերի անարդյունավետությունը և ահռելի կորուստները, այլ նաև հնարավորություն կտա Հայաստանի էներգետիկ համակարգին աշխատել առավել ինքնավար ռեժիմում՝ կրճատելով պիկային ժամերի ճնշումները և կայունացնելով ընդհանուր մատակարարման ցանցը։

Արևային էներգետիկան հարկավոր է այն աստիճան զարգացնել, որ այն մեծապես նպաստի ոչ միայն տնային տնտեսությունների, այլև խոշոր արդյունաբերական համալիրների գործունեությանը։ Ընդ որում, Հայաստանում նախատեսվող խոշոր տվյալների կենտրոնների, արհեստական բանականության ենթակառուցվածքների կամ մայնինգի իրականացման տեխնոպարկերի կառուցումը կարող է դառնալ արևային համակարգերի խոշոր սպառման հիմք։ Օրինակ՝ մեր երկրում նախատեսվող 500 միլիոն դոլար արժողությամբ արհեստական բանականության տվյալների կենտրոնի նախագծման համատեքստում անհրաժեշտ է դիտարկել արևային էներգետիկայի ուղղակի ինտեգրումը ստեղծվող համակարգերին՝ հաշվի առնելով ինչպես բնապահպանական, այնպես էլ տնտեսական գործոնները։

Վերականգնվող էներգետիկայի դաշտում գործող ընկերությունները անցած տարիներին առավելագույն ջանքեր են ներդրել, որ այս ոլորտը զարգանա, ու այն, ինչ ունենք այսօր, հենց նրանց աշխատանքի արդյունքն է, սակայն շատ բան կախված է ոչ միայն մասնավորից, այլև պետությունից, որը մեծ անելիքներ ունի: Այս ոլորտի զարգացումը կնշանակի, որ արևային համակարգերը կդառնան ոչ միայն դոտացիոն մեխանիզմով սնվող, այլև ներդրումների ներգրավման գրավիչ միջավայր, որտեղ վերականգնվող էներգետիկայի հասանելիությունը նոր հնարավորություններ է բացում։ Ավելին, վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացումը Հայաստանում կարող է նպաստել ոչ միայն այս ոլորտին առնչվող տեխնոլոգիական լուծումների և արտադրանքի ստեղծմանը կամ թողարկմանը, այլև դրանց արտահանմանը։

Մյուս կողմից էլ, խոսելով էներգետիկայի ապագայի մասին, պետք է հաշվի առնել նաև էլեկտրամոբիլների շահագործման խթանումը։ Աշխարհը շարժվում է դեպի արտանետումներից զերծ տեխնոլոգիաներ, և այս համատեքստում արևային էներգետիկան կարող է ապահովել էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների մասշտաբային գործարկման հնարավորություն։ Սրան զուգահեռ՝ պետք է զարգացնել նաև համապատասխան ենթակառուցվածքներ՝ լիցքավորման կայաններ, «խելացի» ցանցեր, բեռնաթափման-կուտակման կայուն համակարգեր։ Սա ենթադրում է պետական ծրագրերի ներդրում, մասնավոր հատվածի խրախուսում և օրենսդրական միջավայրի բարելավում։

Արևային էներգետիկան ներկայում Հայաստանի համար միայն «ընտրություն» չէ, այլ կենսական անհրաժեշտություն։ Հատկապես աշխարհաքաղաքական անկայունության, էներգակիրների շուկայում տատանումների և բնապահպանական մարտահրավերների պայմաններում Հայաստանը պարզապես չի կարող իրեն թույլ տալ հետ կանգնել այս ռազմավարական ուղղությունից։ Եվ եթե պետությունը չվերանայի իր մոտեցումները՝ սուբսիդավորման, օրենսդրության, ֆինանսավորման և ենթակառուցվածքային զարգացման մասով, ապա, որքան էլ մասնավորը հետևողականորեն առաջ շարժվի, ոլորտում խնդիրներն անխուսափելի կլինեն՝ իրենց տնտեսական և բնապահպանական բացասական հետևանքների հետ մեկտեղ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Խաղաղության» գինը․ ում հաշվին է գործարկվում Վաշինգտոնում կնքված հուշագիրը Գործող իշխանության հակաեկեղեցական քայլերը․ նոր գրոհ Հայ առաքելական եկեղեցու դեմ Հնարավո՞ր է, արդյոք, ձերբազատվել ճանապարհային «քաոսից». «Փաստ»Մակրոտնտեսական ակտիվության «առողջության» սուր դեֆիցիտը. «Փաստ»«Նա ձեռնտու է բոլորին, բացի Հայաստանից և հայ ժողովրդից». «Փաստ» Առաջին անգամ ՀՀ քաղաքացին ՌԴ նախագահի կողմից արժանացել է «Պատվոգրի». «Փաստ» Ի՞նչը չներվեց Շիրակի մարզպետին. «Փաստ» Բացարձակ փոքրամասնության արշավանքը Հայ եկեղեցու դեմ. «Փաստ» Թեհրան–Մոսկվա–Երևան. ձևավորվող նոր առանցք Եվրասիայում. «Փաստ» Օվերչուկի այցը Երևան. Մոսկվայի նոր ազդակները. «Փաստ» Եվրոպական օգնությո՞ւն, թե՞ միջամտություն. Կալլասի շտապողական քայլերը. «Փաստ» Եկեղեցու դեմ ձեռնարկած արշավի առաջին իսկ օրվանից, մենք վճռական պաշտպանել ենք այն. Ա. ՉալաբյանԺամը 16:00 գնում ենք Մայր Աթոռ աղոթելու. Ալիկ ԱլեքսանյանՀրատապ ուղերձ. Փաշինյան մի արա այդ բանը, մի պառակտիր մեր ժողովրդին․ Նարեկ ԿարապետյանՈւկրաինայում գտնվող եվրոպական nւժերը կկարողանան հետ մղել ՌԴ զnրքերը. Գերմանիայի կանցլերԵՄ-ն 2026 թվականին կարող է ֆինանսական օգնություն չտրամադրել Վրաստանին 30-ամյա երիտասարդը գողացել է 30 գլուխ ոչխար՝ պատճառելով մոտ 2 500 000 դրամի վնաս. գողությունը բացահայտվել էՖրանսիայում հաքերները 16.4 միլիոն մարդու անձնական տվյալներ են գողացել՝ հարձակվելով ՆԳՆ համակարգերի վրա․ FigaroՎերջին ամերիկյան ցենտները աճուրդում վաճառվել են 16.7 միլիոն դոլարով Ուկրաինայի ֆինանսավորման 2 տարբերակ կա՝ ռուսական ակտիվների կամ ԵՄ վարկերի միջոցով. Ուրսուլա ֆոն դեր ԼեյենՄեզ պետք է առաջնորդ, որը մեզ կմիավորի, ոչ թե կպառակտի․ «Մեր ձևով»Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Տոյոտան» (տեսանյութ) Քաղցկեղը դատավճիռ չէ․ կայացել է City of Smile բարեգործական հիմնադրամի ամենամյա գալա-ընթրիքը, որի գլխավոր գործընկերն է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվըԴեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան «Առաքելություն Բարություն»․ Ռուսաստանից ժամանած մասնագետներն օգնել են զարգացման առանձնահատկություններ ունեցող հայ երեխաներին Գորիսում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում Պատրաստ կլինեմ մենամարտել թեկուզ 10, թեկուզ 5 oր առաջ. Ծառուկյանը բացահայտում Է ծրագրերըԴեկտեմբերի 18-ին 17:00-ին կգրոհե՞ն Մայր Աթոռը, ինչո՞ւ են շարժվելու դեպի ՎեհարանԲարի գալուստ ID տաղավար․ Big Christmas MarketՌուսական ակտիվների վերաբերյալ համաձայնության հասնելու հավանականությունը «50-50» է. Մերց«Ամիսների տանջանքը պարզապես 3 րոպեի համար էր». Ալբերտը՝ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի էմոցիաների մասինՄարդկանց անհրաժեշտ է իրական այլընտրանք, ոչ թե հինն ու ձախողվածը․ Ավետիք Չալաբյան«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը՝ City of Smile-ի գլխավոր գործընկեր Եզդիական համայնքը նշում է սուրբ Զատիկը. համայնքի ներկայացուցիչ, ՀՃԿ անդամ Զ.Խալիտով 3-ամյա Տիգրանը մահացել է պարանոցի օրգանների բութ առարկաներով սեղմման հետևանքով․ նախաքննությունն ավարտվել է Փաշինյանը բարոյականությունից խոսելու իրավունք չունի․ Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը դեմ է Գերմանիայի ներգրավմանը «Թրամփի ուղուն» ՔՊ-ում քասթինգները թեժ են անցնում Բանակի նոր համազգեստն այնքան վատն է, որ քննադատում են բոլորը Ներդրում մանկապարտեզի կառուցման համար` հանուն մեր երեխաների ապագայի. Կարապետյանը մտածում է քո մասին ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետը դիմում է իրավապահներին. ի՞նչ իրավական հիմքով է սպային դանակահարած անձը նշանակվել ՊՆ նախարար Մարդկանց մոտ տրամադրության անկում կա, մտածում են, թե ի՞նչ է լինելու սրա վերջը. Նաիրի ՍարգսյանԶՊՄԿ-ի հետ համագործակցության շնորհիվ 18 հա տարածք է անտառապատվել «Ոչ» ասող չունենք, ամեն ինչի համաձայնում են. Էդմոն Մարուքյան Ինչո՞ւ են կոմունալ վճարումները դուրս թողնված հետվճարների համակարգից․ Հրայր ԿամենդատյանԱրևային էներգիան վերածվում է լիարժեք, շուրջօրյա էներգիայի աղբյուրի Տվյալների վրա հիմնված որոշումների կայացման հմտություններ՝ դպրոցների կառավարման համար«Դոմուս»-ի նոր մասնաճյուղը` Արշակունյաց 33 հասցեում Մարդը 30 տարի խրամատ պահի, վերջում ստիպված տաքսի քշի՞. Արշակ Կարապետյան