Լրահոս
Կարևոր


«Շատ ծանր էր բժիշկների հետ հանդիպումը, բարդ է լինելու նաև ֆիլմում նկարահանվելը». Նարինե Պետրոսյան

Ֆոտո

«Ինձ համար մեծ պատիվ է գտնվել Ջիվանի կողքին և փորձել այնպես անել, որ այս ֆիլմը կյանքի կոչվի: Ես կարծում եմ, որ սա մեր բոլորի՝ հայերի պարտքն է, ու սա այն չնչին բանն է, որ մենք կարող ենք անել նրա համեմատ, թե ինչ են արել մեր լուսավոր տղաներն ու մեր հրեշտակ բժիշկները»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Ջիվան Ավետիսյանի «20 20-ի հրեշտակները» ֆիլմի մասին, ասել է դերասանուհի Նարինե Պետրոսյանը:

Դերասանուհին ֆիլմում մարմնավորում է գլխավոր հերոսուհիներից մեկին ու խոստովանում, որ այս ընթացքում շատ ծանր էր բժիշկների հետ հանդիպումը: «Երբ դիմացդ նստած է բժիշկ, ում ձեռքերի վրա տասնյակ տղաներ են զոհվել, պատմելուց ամեն անգամ տեսնում ես նրանց ապրումները, կարծես նորից իրենց հետ վերապրես այդ սարսափելի օրերը»,- մեզ հետ զրույցում նշեց դերասանուհին:  

Նարինե Պետրոսյանի խոսքով՝ դժվար կլինի ֆիլմում նկարահանվելը, բայց այն մեծ կտավ կլինի, ոչ թե գեղարվեստական ֆիլմ: «Մենք տեսնելու ենք մեր կյանքից մի փոքր դրվագ, որը մեզ հետ կատարվել է:

Ջիվանի հետ աշխատելիս փորձ եմ ունեցել նաև ադրբեջանուհու մարմնավորել, ինչը այդ ժամանակ ինձ համար անհասկանալի ու հակասական էր, դա ինձ համար ավելի անհասկանալի ու վախենալու էր: Ուղղակի, եթե Ջիվանը ինչ-որ բան անում է, ես երկու ձեռքով նրա կողքին եմ լինում»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց Նարինեն ու վերհիշեց, որ իրենց ընկերությունը սկիզբ է առել ուսանողական տարիներից:

Միասին են սովորել, այնուհետև սկսել են համագործակցել ֆիլմերի շուրջ և դարձել մտերիմ ընկերներ:

«Ջիվանն ինձ համար եզակի, արժանապատիվ Արցախցի է և նա ինձ համար հանդիսացել է կապող օղակ Արցախի հետ, ինչի համար թե՛ ուրախ եմ, և թե՛ ինչ-որ չափով կսկիծով։

Ջիվանի հինգ ֆիլմերից չորսում մասնակցություն եմ ունեցել և ականատեսն եմ եղել բոլոր այն դժվարություններին, թե ինչպես էր նա իր առաջին ֆիլմը ստեղծում և ինչ պայմաններում էր փորձում իրականացնել իր երազանքը:

Հետագայում տեսնում էի, թե ֆիլմից ֆիլմ ինչպես է նա կարողանում հաղթահարել բարդությունները, ստեղծել դերասանների և ամբողջ անձնակազմի համար պայմաններ ու կարողանալ ամեն ֆիլմից հետո զարմացնել իր աշխատասիրությամբ, իր տաղանդով ու համառությամբ:  Եվ վերջին՝ «20 20-ի հրեշտակները» ֆիլմի նկարահանումների ժամանակ, երբ տեսա ինչ դերասանական կազմ է ընդգրկված, թե ինչպես է նա կարողանում համախմբել տարբեր երկրներից համարտադրողների, ես ուղղակի հպարտությամբ եմ լցվում, որ տեսնում եմ, թե ինչ առաջընթաց ունի իմ ընկերը»,- ամփոփեց Նարինե Պետրոսյանը:

Հիշեցնենք՝ ֆիլմը հարգանքի տուրք է արցախյան պատերազմի ժամանակ իրենց կյանքը վտանգած բուժաշխատողներին:  

«2020-ի հրեշտակները» ֆիլմի նկարահանումները կսկսվեն հաջորդ տարի:

Այս ընթացքում թիմը սպասում է Հայաստանի կինոյի հիմնադրամից պետական աջակցության:

Պարսից ծոցի իրանական կղզիների հնարավոր գրավման համար վայրէջքի գործողություններ և սցենարներ 18-ամյա Դավիթին հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ. պաշտպան Ինչո՞ւ է Փաշինյանը Մոսկվա մեկնում Խաղաղությունը պետք է լինի ոչ թե հույս, այլ՝ երաշխավորված իրականություն. Արթուր ԴանիելյանՄեր հասարակությունը պետք է ընտրություն կատարի երկու տարբերակների միջև. Նարեկ Կարապետյան Էդքան տղա էս, բաց թող քաղբանտարկյալներին, կարճիր շինծու գործերն ու ազնիվ պայքարիր․ Արշակ Կարապետյան Պետությունը ուժեղ է ոչ թե այն ժամանակ, երբ վախեցնում է, այլ երբ վստահություն է ներշնչում իր քաղաքացիներին՝ հատկապես երիտասարդներին. Շաքե ԻսայանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով Դեգրադացիա՝ «Level ՔՊ» Տաղանդավոր Գարի Քյոսայանը և ամերիկյան ջազի վարպետները միասին ջազային հրավառություն են խոստանում ԱՄՆ ԶՈՒ-ն հերքել է փետրվարի 28-ին Իրանում դպրոցին hարվածելու մեղադրանքները Ադրբեջանը շարունակում է ակտիվ հակահայ քաղաքականությունը, իսկ սրանք պետական ապարատի ողջ ներուժն ուղղում են ռեպրեսիոն ապարատի գործածմանը․ Տիգրան Աբրահամյան Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Գլխավոր խնդիրն է՝ թույլ չտալ, որ այս իշխանությունը վերարտադրվի․ Աննա ԿոստանյանԱնատամ արձագանք ադրբեջանական սադրանքին Ձեր ժամանակավոր և թույլ խաղաղությանն այլևս ոչ մեկ չի հավատում. Արեգա Հովսեփյան Պատերազմներ բերած իշխանությունը խոսում է խաղաղությունից․ Արեգ ՍավգուլյանԻրանում պատերազմը խթանում է արևային էներգետիկայի բումը Եվրոպայում Աջակցության ալիքը մեծանում է․ ևս մեկ կուսակցություն միանում է Սամվել Կարապետյանին C360 պրեմիում՝ ճկունություն և առավելություններ ճամփորդության ամեն պահի Երիտասարդների հարցերը Էդմոն Մարուքյանին․ բաց քաղաքական քննարկում Ի՞նչ հիմքով են սկսել գաղտնալսել Բագրատ Սրբազանին. Այսօրվա նիստում կանդրադառնան այս հարցին Միավորման ազդակ․ «Ուժեղ Հայաստանը» դաշինքով է գնում ընտրությունների Փաշինյանը կմեկնի ՌԴ. նա կհանդիպի Պուտինի հետ Երևանում բախվել են «Lexus»-ը և «Hongqi»-ն. կա 5 տուժած Աշխարհում պայքшրը գնում է ոչ թե կյանքի, այլ մաhվան համար. Լավրով «Լիվերպուլի» ղեկավարությունն արդեն որոշում է կայացրել. սպասվում է, որ ամռանը թիմի ղեկը կստանձնի Խաբի ԱլոնսոնՆիկոլ Փաշինյան, ամոթդ կորցրել ես, հիմա էլ հերոսներին ես անցել. Ալիկ ԱլեքսանյանՄոռացվող արժեհամակարգի մասին. Արման ՊետրոսյանՍելին Դիոնը հայտարարել է բեմ վերադառնալու մասին. երգչուհին պատրաստ է Փարիզում կայանալիք մեծ շոուին Դուք մի հատ դեռ պիտի արժանի լինեք Արթուր Ավանեսյանի անունը տալու. Արեգա ՀովսեփյանԸնդդիմության շարքերում «հունիսի 7-ից հետո կյանք կա» ասողները հող են նախապատրաստում սեփական հնարավոր պարտությունն արդարացնելու համար. Աննա ԿոստանյանԼեհաստանը չի պատրաստվում ԱՄՆ-ին տրամադրել իր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը. Լեհաստանի պաշտպանության նախարարԹրամփը պատրաստ է ավարտել պшտերազմն Իրանի դեմ, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը փակ մնա. The Wall Street JournalՍԱՏՄ-ն ամփոփել է ձվի արտադրության և իրացման շուկայում անցկացված վերահսկողության արդյունքների մի մասը«Ես ամաչում էի «ոչ» ասել, ինձ վնասելով գնում էի այնտեղ, ուր չէի ուզում գնալ, հիմա հաճույքով եմ «ոչ» ասում». Մկրտիչ ԱրզումանյանՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ «Համահայկական ճակատ» կուսակցության կողմից համապետական ընտրություններին մասնակցելու վերաբերյալԲացառիկ Լուսավոր Երիտասարդություն՝ Ապագայի Նպատակով․ Էդմոն ՄարուքյանԻրավունքը պետք է գերակայի և կգերակայի․ Արամ ՎարդևանյանԻՀՊԿ-ն Պարսից ծոցում խnցել է իսրայելական բեռնատար նավ Ամենամեծ պռովոկատորը ամենուր փնտրում է պռովոկացիա. Արշակ ԿարապետյանԻրակլի Կոբախիձեն և Մարկո Ռուբիոն քննարկել են Հարավային Կովկասում Վրաստանի՝ որպես ուժեղ գործընկերոջ դերի ուժեղացման կարևորությունըՉկա տղա, որ իր մորը չպաշտպանի, կադրերն էլ ուշադիր զննեք. ընդդիմություն, դու հանկարծ ծպտուն չհանես․ Արշակ Կարապետյան Ո՛չ, տիկին Հակոբյան, մեր զինվորները դասալիք չեն. Արթուր ԱվանեսյանԻսրայելը ԱՄՆ-ին հետախnւզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ. Times of Israel«ՀայաՔվեն» մշտապես պաշտպանել է հայ ազգի և յուրաքանչյուր հայի իրավունքները․ Ավետիք ՉալաբյանԿարևորում ենք մարզերում բնակիչների հետ անմիջական շփումները․ Մենուա Սողոմոնյան.Համախմբումն այլընտրանք չունի․ հանուն՝ անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ և ուժեղ Հայաստանի․ Նաիրի ՍարգսյանԱշտարակը դարձավ Քրիստոսի արձանի կառուցմանը նվիրված «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» ֆոտոցուցահանդեսի արդեն 5-րդ կանգառըԱյս իշխանություններն իրագործում են Բաքվի և Անկարայի թելադրած օրակարգը․ Ատոմ Մխիթարյան