Լրահոս
Կարևոր


Կոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանը

Հասարակություն

Կոնվերս Բանկի ֆինանսական մոնիտորինգի վարչության պետ Զարուհի Ավակիմյանը որպես խոսնակ մասնակցել է Փողերի լվացման դեմ պայքարի և համապատասխանության 16-րդ միջազգային համաժողովին, որը կայացել է 2025 թվականի հունիսի 10-ին Բրատիսլավայում, Սլովակիա։

Մասնակիցների թվում են եղել ներկայացուցիչներ Բուլղարիայից, Լեհաստանից, Չեխիայից, Հունգարիայից և Արևելյան Եվրոպայի առաջատար բանկերից։

Զարուհի Ավակիմյանը որպես բանախոս է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով պանելային քննարկմանը, ինչի շրջանակում անդրադարձ է կատարվել ԱԲ արագ զարգացման հետևանքով ֆինանսական հանցագործությունների հակազդման համակարգերում ծագող մարտահրավերներին, ինչպես նաև ռիսկերի գնահատմանը և կառավարման նոր մոտեցումներին։

Իր խոսքում Զարուհի Ավակիմյանն ընդգծել է, որ Կոնվերս Բանկը դեռևս ավելի քան մեկ տասնամյակ առաջ հանձնառություն է ստանձնել ներդնել և օգտագործել միջազգային լավագույն փորձին համապատասխանող արդյունավետ համակարգեր ֆինանսական հանցագործությունների կանխարգելման և պատժամիջոցների պահանջների կատարման համար:

Նա նշել է․ «Ֆինանսական հանցագործությունների ռիսկը տարեցտարի աճում է, իսկ 2022 թվականից հետո աճել է նաև պատժամիջոցների համապատասխանության ռիսկը, մասնավորապես, պատժամիջոցների բնույթն ու կիրառման մեխանիզմները դարձել են առավել բարդ և դինամիկ: Դրանց դեմ արդյունավետ պայքարի համար պահանջվում է ոչ միայն քաղաքականության և ներքին կանոնակարգերի սահմանում ու կիրառում, այլև ռիսկերի բացահայտում և արագ արձագանքում։ Կոնվերս Բանկը պատրաստակամ է շարունակաբար զարգացնելու համակարգերը՝ այս մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու համար»:

Անդրադառնալով հսկողական միջոցառումների և տեխնոլոգիական գործիքների կարևորությանը՝ Զարուհի Ավակիմյանն ասել է․ «Գործարքների մոնիտորինգի և վերահսկողության ժամանակակից ծրագրային լուծումների ներդրումը առանցքային նշանակություն ունի համակարգի ճկունությունն ու արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից: Նույնքան կարևոր է աշխատակիցների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գիտելիքների շարունակական զարգացումը»:

Նշենք, որ համաժողովը կազմակերպվել էր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային ասոցիացիայի (Banking Association for Central and Eastern Europe – BACEE) և Սլովակիայի ազգային բանկի կողմից հիմնադրված Բանկային կրթության ինստիտուտի (Institute of Banking Education of NBS, NPO) նախաձեռնությամբ։  

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Այսօր լրանում է 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի տասներորդ տարելիցըՄի հոգի կա` պատկերացնում է, որ ինքը Մուսոլինիի ռեինկարնացիան է. Հրայր Կամենդատյան Փաշինյանի մնալու դեպքում ՀՀ-ն օկուպացիայի կենթարկվի առանց պատերազմի Փաստն այն է, որ այսօր ներհայաստանյան ընտրազանգվածներն իրարից օտարացած են ավելի շատ, քան՝ մենք ու ադրբեջանցիք. Վահե Հովհաննիսյան«Մշտական էսկալացիայի» վտանգավոր վիճակն ու գլոբալ անվտանգության ռիսկերը. «Փաստ» Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ» Ֆասթ Բանկը 30 մլն դոլարի ֆինանսավորում է տրամադրել Firebird AI ընկերությանը Եթե դու հրաժարվում ես քո ճշմարտությունից, ապա ուրիշն իր կեղծիքը կձևակերպի որպես «ճշմարտություն». «Փաստ» «Կա ընտրության մեծ հնարավորություն. որքան շատ լինի մասնակցությունը, այնքան վարչական ռեսուրսով իշխանությունների կողմից ստացվող ձայների ընդհանուր կշիռը քիչ կլինի». «Փաստ» Մասնատված ընդդիմություն՝ ամրապնդվող իշխանություն. ընտրությունների գլխավոր ռիսկը ձայների փոշիացումն է Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի. «Փաստ» Գևորգ Գևորգյանը «Համահայկական ճակատ» կուսակցության հետ որևէ կապ չունի. «Փաստ» Վաղ մեկնարկած ընտրարշավ և ձևավորվող դաշինքներ. քաղաքական դաշտը մտել է ակտիվ փուլ Ինչո՞ւ է «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքի հուշագիրն ստորագրել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը. «Փաստ» Մոսկվայի հայերը Փաշինյանին դիմավորել են «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիայով. «Փաստ» Աֆղանստանում ավելի քան 40 մարդ է զnհվել ջրհեղեղների և սողանքների հետևանքով Կասեցվել է «էլ Գարդեն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԷրդողանն Իսրայելին անվանել է Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի գլխավոր մեղավոր Ապրիլի 11-ին ժամ 17:00-ին, Ազատության հրապարակ. Ալիկ ԱլեքսանյանՆիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, քանի որ նա է լինելու հաջորդ վարչապետը. Արման ՊետրոսյանՆիկոլ Փաշինյան գիտե՞ս, որ բանկը ավելի լուրջ է վերաբերվում իր փողին, քան դու մեր պետությանն ու ժողովրդին․ Արթուր ՄիքայելյանԷյֆելյան աշտարակի մի կտորը կարող է ձերը լինել «կլորիկ» գնով Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Արևմուտքը սկսել է միջամտել իր գործընկերների ընտրություններին. Զախարովա Օքսանա Սամոյլովան զիջումների է գնացել. նրանց կարողությունը չի բաժանվի Մի նախկին էլ դուք եք էլի. Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ը Իրանի հետ պшտերազմից հետո կվերանայի ՆԱՏՕ-ի արժեքն իր համար. Մարկո Ռուբիո«Հայ վիրտուոզներ» ծրագրի շրջանակում՝ միջազգային դասախոսների վարպետության դասերը Երևանում Կարծես խրամատներում լինեինք․ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Իտալիայի հավաքականի պարտությունըՍամվել Կարապետյանը` հայկական Սփյուռքի կողքինԴավիթի ապօրինի կալանքը և իրավունքի սահմանափակումների խնդիրը Հայաստանում․ Արամ ՎարդևանյանԱՄՆ-ը երկու-երեք շաբաթվա ընթացքում կավարտի Իրանի դեմ արշավը. Թրամփ Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է․ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտելԱդրբեջանի տարածքով դեպի Հայաստան կուղարկվի 5 վագոն հացահատիկ. ադրբեջանական ԶԼՄ-ներԴեսանտային գործողությունները և պարսից ծոցում իրանական կղզիների հնարավոր գրավման սցենարները 18-ամյա Դավիթին հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ. պաշտպան Ինչո՞ւ է Փաշինյանը Մոսկվա մեկնում Խաղաղությունը պետք է լինի ոչ թե հույս, այլ՝ երաշխավորված իրականություն. Արթուր ԴանիելյանՔաղաքական դաշտը դարձել է ստի և ատելության խոսք տարածելու հարթակ․ Արմեն ՄանվելյանՄեր հասարակությունը պետք է ընտրություն կատարի երկու տարբերակների միջև. Նարեկ Կարապետյան Էդքան տղա էս, բաց թող քաղբանտարկյալներին, կարճիր շինծու գործերն ու ազնիվ պայքարիր․ Արշակ Կարապետյան Պետությունը ուժեղ է ոչ թե այն ժամանակ, երբ վախեցնում է, այլ երբ վստահություն է ներշնչում իր քաղաքացիներին՝ հատկապես երիտասարդներին. Շաքե ԻսայանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով Դեգրադացիա՝ «Level ՔՊ» Տաղանդավոր Գարի Քյոսայանը և ամերիկյան ջազի վարպետները միասին ջազային հրավառություն են խոստանում Այս իշխանությունն ուրացել է իր բոլոր խոստումները․ Ավետիք ՔերոբյանԱյս իշխանությունը փուլ առ փուլ իրականացրեց Արցախի հանձնումը․ Ավետիք Չալաբյան ԱՄՆ ԶՈՒ-ն հերքել է փետրվարի 28-ին Իրանում դպրոցին hարվածելու մեղադրանքները Ադրբեջանը շարունակում է ակտիվ հակահայ քաղաքականությունը, իսկ սրանք պետական ապարատի ողջ ներուժն ուղղում են ռեպրեսիոն ապարատի գործածմանը․ Տիգրան Աբրահամյան Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա