Ռ. Մեհրաբյանի նման մակաբույծները չեն կարողանում համակերպվել մտքի հետ, որ Գ. Ծառուկյանն ստեղծվցած իրավիճակի ճշգրիտ վերլուծություն արել էր դեռևս ամիսներ առաջ
ՀասարակությունDavit Davtyanը գրել է
Ռ. Մեհրաբյանի նման մակաբույծները չեն կարողանում համակերպվել մտքի հետ, որ Գ. Ծառուկյանն ստեղծվցած իրավիճակի ճշգրիտ վերլուծություն արել էր դեռևս ամիսներ առաջ
Նորություն չեմ ասի, որ հայկական քաղաքագիտական դաշտում առկա են բազում քաղաքագետներ, որոնք իրենց կարծիքը ինչ որ սիմվոլիկ գումարի դիմաց վաճառում են իշխանություններին և իշխանությունների համար կատարում հայտարարություններ: Այս մարդկանց շարքից է «քաղաքագետ» Ռուբեն Մեհրաբյանը, ով հայտարել է, թե իբր ԲՀԿ-ն իշխանությունից տարբերվող դիրքորոշում չի հայտնել պատերազմի ժամանակ Արցախի հարցի վերաբերյալ:
Նախ պետքա ասեմ այս մակաբույծին, որքան կարճ հիշողություն ունեք դուք:
ԲՀԿ-ն ամբողջ պատերազմի ժամանակ պահանջեց հանդիպում վարչապետի հետ, որպեսզի քննարկեն ստեղծված իրավիճակը, որպեսզի առկա խնդիրների լուծում առաջարկեն: Բայց այդ հանդիպման առաջարկը այդպես էլ չընդունվեց իշխանությունների կողմից:
Եվ բացի այդ, մի մոռացեք, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը բազմիցս ասել է, որ Արցախի հարցը հայ ժողովուրդը լուծել է ու պետք հիմա հասնել միջազգային ճանաչման և սա հստակ դիրքորոշում է: Եվ այս դիրքորոշումը ամրագրված էր նաև Հայաստանում, չէ որ նախատեսվում էր, որ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ապա Հայաստանը ճանաչելու է Արցախի Հանրապետության անկախությունը: Բայց արի ու տես պատերազմի 45 օրերից ոչ մեկում էլ դա չարեց Հայաստանի իշխանությունները:
Մի մոռացեք նաև, որ դեռ հունիսի 5-ին Գագիկ Ծառուկյանը զգուշացրել է, որ օր առաջ պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի ամրապնդվի հայկական կողմի դիրքերը, բայց բնականաբար Հայաստանի իշխանությունները ոչ միայն ականջալուր չեղան նրա կոչերին, այլ իրենց ավանդույթի համաձայն հարձակում սկսեցին իրենց ֆեյսբուքյան ֆեյքային ինդուստրիայով ընդդիմադիր բևեռի վրա: Ծառուկյանը զգուշացնում էր, բայց ցավոք այդ ամենը աչքաթող արեցին, և այդ ամենի դառը հետևանքները մենք տեսնում ենք այսօր: