Լրահոս
Կարևոր


Ահազանգ՝ Հայաստանում կրոնական ազատությունների համակարգված խախտման և քաղաքացիական բախումների իրական վտանգի մասին․ ՀայաՔվե

Քաղաքականություն
Դիմում

Հայաստանի Հանրապետության քաղաքական, հասարակական միավորումներից և անհատներից`
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախագահ պրն․ Յուրգ Լաուբերին [email protected]
ՄԱԿ-ի կրոնի կամ դավանանքի ազատության հարցերով հատուկ զեկուցող տկն․ Նազիլա Ղանեային [email protected]
 
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատար պրն․ Ուոլքեր Թյուրքին
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար պրն․ Մայքլ Օ՛Ֆլահերթիին, [email protected]

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի համակարգող տկն․ Ֆրանսուազ Յակոբին, [email protected]
Եվրոպայի Խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Պրն․ Մաքսիմ Լոնգանգեին, [email protected]
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին

Մեծարգո ներկայացուցիչներ,

Դիմում ենք ձեզ՝ տեղեկացնելու Հայաստանում կրոնական ազատությունների դեմ պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից վերջերս է՛լ առավել հաճախակի իրականացվող ճնշումների, հոգևոր ծառայողների հանդեպ խտրականության և հասարակության մեջ ատելության սերմանման ակնհայտ դրևորումների մասին: Ակնկալում ենք ձեր արձագանքը՝ մարդու իրավունքների բացահայտ ոտնահարումների և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորությունների շրջանակում ՀՀ իշխանությունների ստանձնած պարտավորությունների խախտումների վերաբերյալ։

Վերջին շաբաթներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ Ազգային Ժողովի ղեկավարները, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ և կառավարության մի շարք անդամներ, չխորշելով մեթոդներից, հետևողական ճնշում են իրականացնում Հայաստանի խոշորագույն կրոնական կազմակերպության՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականների նկատմամբ։

2025 թ․ հունիսի 27-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը ներխուժել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Շիրակի թեմի վարչական տարածք՝ փորձելով ապօրինաբար ձերբակալել հոգևորականների։
•Այս ճնշումները արտահայտվում են հետևյալ կերպ՝

Ապօրինի քրեական գործերի հարուցում, ձերբակալություններ, ֆիզիկական և հոգեբանական բռնություններ, անմեղության կանխավարկածի խախտումներ։

Հոգևոր առաջնորդների հասցեին հրապարակային վիրավորանքներ, ներառյալ ատելության խոսքի տարածում՝ պետական պաշտոնյաների հրապարակային ելույթներում և սոցիալական մեդիա հարթակներում,
 
Հոգևորականների անձնական կյանքին ապօրինի միջամտություն՝ ուղեկցված սպառնալիքներով ու զրպարտությամբ, ինչի համար առևերույթ օգտագործվում են նաև այդպիսի իրավասություն չունեցող պետական կառույցներ,

Նախաձեռնություններ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի կամ նրա ընտրության կարգի փոփոխության պահանջով՝ խախտելով Սահմանադրությունը, ներպետական օրենսդրությունը և ՀՀ միջազգային պարտավորությունները,

Վարչապետը նույնիսկ կոչեր է հնչեցնում տարբեր քաղաքացիական խմբերին միավորվել և շրջափակել Հայ Առաքելական Եկեղեցու Մայր Աթոռը՝ այսպիսով ճնշում գործադրելով եկեղեցու վրա։

Նման հակաօրինական կոչերը, հատկապես երկրի ղեկավարության կողմից, կարող են հանգեցնել լուրջ քաղաքացիական բախումների, քանի որ բացահայտ վիրավորում են և սպառնում են Հայ Առաքելական Եկեղեցու՝ ՀՀ բնակչության և աշխարհասփյուռ հայության մեծամասնությունը կազմող հետևորդներին, և ոտնահարում են խղճի, կրոնի և հավատքի նրանց իրավունքը։

Պետական մակարդակով քաղաքացիների և ՀԱԵ հետևորդների դեմ կազմակերպված այս ահաբեկչությունը կառավարում է հենց երկրի վարչապետը, և նրա հրահանգով այն իրականացնում են նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաներ ու պետական ինստիտուտներ: Ցավալիորեն, նույնիսկ Մարդու Իրավունքների Պաշտպանի Գրասենյակը պատշաճ արձագանք չի տալիս այս իրավիճակին։

•Այս գործելակերպը խաթարում է ՀՀ ամենախոշոր կրոնական կազմակերպության ինքնավարությունն ու բացահայտորեն հակասում է

Մարդու իրավունքների ։համընդհանուր հռչակագրի (1948) 18-րդ հոդվածին,
 
Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի (ՔՔԻՊ, 1966) 18-րդ հոդվածին,

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 9-րդ հոդվածին և դրա կիրառությանը վերաբերող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերին,

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բանաձև 6/37-ի 9-րդ և 12-րդ կետերին, որոնք սահմանում են պետությունների չեզոքության պարտականությունը կրոնական գործերում։
 
•Վիեննայի հռչակագրի և Գործողությունների ծրագրի (1993) 1-ին մասի 22-րդ կետին, ըստ որի` միջազգային հանրությունը պարտավոր է արձագանքել կրոնական ազատությունների խախտումներին,

ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտին (1975), որը պահանջում է հարգել կրոնական ինքնության ազատ զարգացումը:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ըստ տարբեր սոցիոլոգիական ուսումնասիրությունների, վայելում է Հայաստանի բնակչության 80%-ից ավելիի վստահությունը, ինչն այդ կառույցի դեմ արշավին, բացի միջազային և ներպետական օրենսդրության հետ դրա հակասություններից, հաղորդում է նաև հասարակական խիստ բարձր զգայունություն։

•Պետության կողմից այս ինստիտուտի դեմ իրականացվող ճնշումները

խաթարում են իրավական պետության հիմնարար սկզբունքները,
խրախուսում են դավանանքային անհանդուրժողականություն,
վտանգում են հանրային համերաշխությունն ու սոցիալական կայունությունը,
կարող են հանգեցնել քաղաքացիական բախումների, սոցիալական ապակայունացման և նույնիսկ՝ մարդու կյանքի իրավունքի զանգվածային խախտման դեպքերի։

Մենք դիմում ենք ձեզ՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հեղինակավոր դերակատարների՝ ակնկալելով, որ ձեր արձագանքը, և խղճի, դավանանքի իրավունքների դեմ այս ոտնձգությունները դատապարտելը կօգնի պաշտպանել կրոնական ազատությունները և մարդու հիմնարար իրավունքները Հայաստանում՝ կանխելով հետագա սրացումները։ Վստահ ենք, որ ներկա բարդ ժամանակաշրջանում տարածաշրջանում ևս մեկ երկրում հնարավոր բացասական զարգացումները չեն բխում խաղաղության և կայունության շահերից:

Կոչ ենք անում՝

1․ Արձանագրել Հայաստանում պետական ինստիտուտների և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կրոնական ազատությունների դեմ իրականացվող ճնշումների փաստը։

2․ Զգուշացնել ՀՀ իշխանություններին նման գործելակերպի անթույլատրելիության մասին՝ հղում անելով Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին։

3․ Անհապաղ ձեռք առնել կրոնի, խղճի և դավանանքի իրավունքի պաշտպանության շրջանակում ձեր մանդատներով նախատեսված հնարավոր միջոցառումներ, այդ թվում նաև դիտարկման գործընթաց, հատուկ զեկուցողի հրատապ այց կամ գնահատողական խմբի/առաքելության ներգրավում։

Մենք վստահ ենք, որ ձեր արձագանքը կլինի հրատապ և կնպաստի իրավիճակի օրինական կարգավորմանը և մարդու հիմնարար ազատությունների պահպանմանը միջազգային իրավունքին և նորմերին համապատասխան։

Հարգանքով՝

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորում,

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն,

«Հաղթանակ» կուսակցություն,

«Արդյունավետ կառավարություն» հիմնադրամ

«Ակն ընդ ական» վավերագրողների համայնք ՀԿ

Կարին Տոնոյան, մանկավարժ, «Որդուս» ՀԿ նախագահ

Գոհար Մելոյան, իրավագետ

Ռուբեն Մելիքյան, իրավապաշտպան

Հովհաննես Խուդոյան, իրավապաշտպան

Նարե Սիմոնյան, հանրային գործիչ

Ապահով միջավայր՝ հավասար հնարավորություններով ՔՊ-ն` վերից վար, հասկանում է՝ իշխանությունը կորցնում է. Մարիաննա Ղահրամանյան Ողբերգական դեպք Երևանում. քաղաքացին հիվանդանոց գնալու ճանապարհին մահացել է Պուտին–Փաշինյան հանդիպումը, ըստ էության, ջրբաժան է դարձել. Էդմոն ՄարուքյանՄեր երիտասարդության մեջ շատ-շատ են այնպիսիք, ովքեր պարզ ասում են՝ ինչ է արդարամտությունը․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը միջամտում է ՀՀ ներքին գործերին և նոր տարածքային պահանջներ ներկայացնում․ Ավետիք ՔերոբյանՓոփոխությունների ժամանակն է, միացե՛ք. «Ուժեղ Հայաստան»Իրանի երկնքում խոցվել է ամերիկյան F-35 կործանիչը Արտակարգ դեպք, Մովսես գյուղում ժայռաբեկորը հարվածել է կայանված «ՎԱԶ 2107»-ինԱյն մասին, թե ով է Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի իրական մեղավորը. Ավետիք ՉալաբյանՀանդիպման ուղերձները և ներքաղաքական արձագանքը․ նոր հակադրությունների փուլ Քուվեյթում իրանական ԱԹՍ-ի hարվածից հետո նավթավերամշակման գործարանում hրդեհ է բռնկվել Համախմբման շղթայական ռեակցիա․ ձևավորվո՞ւմ է նոր քաղաքական բևեռ ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքն ու ծառայությունը երևի 2018-ից է սկսվել․ հենց դրա համար էլ ապրիլի 2-ին Եռաբլուր չեն գնում. Տիգրան Աբրահամյան Խաղ բարակ գծի վրա․ Մոսկվայի հստակ ուղերձը և Երևանի պատասխանատվությունը ԱրարատԲանկը՝ Commerzbank AG բանկի «Որակի գերազանցության» մրցանակակիր Պուտինը երեկ ոչ թե Նիկոլին, այլ հայ ժողովրդին դիմեց՝ առաջին անգամ բացելով խաղաքարտերը․ Էդմոն ՄարուքյանԻրանի միջnւկային ծրագրի հարցը չի կարող լուծվել ռшզմական գործողությունների միջոցով․ ՄակրոնՉինաստանը սկսել է ռшզմական բազայի շինարարությունը Հարավչինական ծովում. The Wall Street JournalՄենք երբեք չենք մոռանա մեր զինվորների զոհաբերությունըՎարդաշենում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Տիգրանաշենը կանգնած է դատարկվելու եզրին․ սահմանամերձ գյուղի բնակիչները ապրում են անհանգստության և անորոշության մեջ (տեսանյութ) Իսրայելի բանակը հայտարարել է Թեհրանի շրջանում ԻՀՊԿ ցամաքային զnրքերի բազային hարվածելու մասինԾառուկյանը Հայաստանի մարզերում (ֆոտոշարք)Ոչ ոք չի կարողանա փոխարինել ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ում․ Կալլաս Էներգառեսուրսը, առանց կառավարման, առավոտ հայտնվում է մեր գլխավերևում, երեկոյան գնում է՝ արևը․ ՓաշինյանՄոսկովյան հանդիպման բաց ուղերձները. ինչո՞ւ է Հայաստանը կանգնած էներգետիկ և տնտեսական վտանգի առաջ․ Էդմոն ՄարուքյանՀԱԿ-ը և մենք բոլորս պետք է կանգնենք մեկ ճակատում որպես անկախական ուժեր. Էդմոն Մարուքյան «Օրիոն» տիեզերանավը հաջողությամբ դեպի Լուսին է արձակվել՝ չորս տիեզերագնացով Փաշինյանը չունի քաջություն նայելու զnհված զինվորների ընտանիքների աչքերին, քանի որ գիտի, որ խոստացել էր խաղաղություն, բայց բերել է երեք պատերազմ․ Արթուր Ավանեսյան Մենք իրանական վարչակարգին կքշենք քարի դար․ Թրամփ Մեր ապագան կախված է ոչ միայն խիզախությունից, այլ նաև խելացի կառավարմամբ կառուցված, ժամանակակից պահանջներին համապատասխանող մարտունակ բանակից. Նաիրի Սարգսյան Լապորտան նշել է «Բարսելոնայի» տրանսֆերային առաջնահերթությունները ՌԴ Ուֆա քաղաքը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման Ապրիլյան Քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցին Նարեկ Կարապետյանը Արթուր Ավանեսյանի և կուսակցության մյուս անդամների հետ միասին այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոնԻնդոնեզիայում 7,6 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Եկել ենք խոնարհվելու ձեր առաջ, եկել ենք պատվի առնելու, տղերք. Համահայկական ՃակատՄեգան Ֆոքսը լուսանկարվել է դպրոցականի բացահայտ հագուստով և ակնարկել նախկին ամուսնու հետ ունեցած խնդիրների մասինԴեղերի մաֆիա․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը թիկնապահների ուղեկցությամբ ներխուժել է եկեղեցի. սադրանք է եղել. Ավետիք ՉալաբյանՏնտեսվարողները պետք է ունենան «անվտանգության բարձիկներ»․ Հրայր Կամենդատյան Կամ հայրենատեր ենք ու պահպանելու ենք մեր երկիրը, կամ էլ անտեր ենք ու կորցնելու ենք այն Մենք բացարձակ մեծամասնություն ենք ունենալու․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Հավերժ հիշատակ մեր տղերքին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար. Նարեկ ԿարապետյանԻմ երկրի համար մի բան եմ ուզում, որ հայկական պետությունն ու հայ եկեղեցին կողք կողքի կանգնեն. Ռուբեն ՄխիթարյանԻնձ մի գրչով ազատել են պաշտոնից, դատարանը ֆիքսել է, որ դա օրինաչափ չէ, տրվել է փոխհատուցում բավականին մեծ գումար․ Դավիթ ՂազինյանԱուտիզմի իրազեկման օրը մեզ հիշեցնում է` մշակույթը միմյանց ընդունելու և ճանաչելու հնարավորություն էԸնտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է. Դավիթ Ղազինյան (Տեսանյութ) Փոքրիկ խմբակը 100%-ով պարտվեց ՀԷՑ-ի հարցում, դատարանն էլ ֆիքսեց այս ամենը. Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Նիկոլը փորձեց Պուտինից ստանալ “Он не предатель”-ի երկրորդ սերիան, բայց չստացվեց. Մարուքյան