Լրահոս
Կարևոր


«Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը միացրեց արհեստական շնչառության ապարատին, տեղի ունեցողը հարիր է ավտորիտար ռեժիմներին». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամեն ինչ սկսվեց հունիսի 17-ին, երբ գործարար Սամվել Կարապետյանն իր աջակցությունը հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն։ Նա ձերբակալվեց, հետո կալանավորվեց, իսկ հիմա էլ իշխանությունը ցանկանում է «պետականացնել» ՀԷՑ-ը։ Դեռ տասն օր առաջ փորձագիտական հանրույթը նշում էր՝ սա ճնշումների նոր սկիզբ է դառնալու։ Այդպես էլ եղավ։ Բայց նախ ՀԷՑ-ի «պետականացման» շուրջ տեղի ունեցող գործընթացների մասին։ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» համահիմնադիր, իրավապաշտպան-սահմանադրագետ Գոհար Մելոյանն ասում է՝ վերլուծական հմտություն ունեցող ցանկացած մարդու համար ակնհայտ է, որ ՀԷՑ-ի հետ կապված գործընթացը բացառապես քաղաքական շղարշի ներքո է։ «Հենց Սամվել Կարապետյանն իրեն թույլ տվեց մի քանի վայրկյան տևող քննադատական նրբերանգներով ելույթ, խոսք Եկեղեցու պաշտպանության համատեքստում, դրանից անմիջապես հետո ժամերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը գրառում կատարեց ֆեյսբուքում, քանի որ ֆեյսբուքապետության շրջանակներում ենք ապրում։ Դրանից ժամեր անց մարդուն եկան ձերբակալելու, ժամեր անց նա կալանավորվեց, ու դրանից անմիջապես հետո Ազգային ժողովի բարձր ամբիոնից, իրար հերթ չտալով, իշխող ուժի ներկայացուցիչները սկսեցին բարձրաձայնել ՀԷՑ-ի հետ կապված մի շարք թերություններ ու թերացումներ։ Նախ՝ արձանագրենք, որ Կարապետյանն իրացրեց իր քաղաքական իրավունքը վայրկյաններ տևող հայտարարության տեսքով, ու Նիկոլ Փաշինյանն անմիջապես, հերթական անգամ արձանագրեց, որ այդ մարդը հանդիսանում է քաղաքական հետապնդման առարկա ու թիրախ։ Այս դեպքում Սամվել Կարապետյանի օրինակով մարդու անձնական անձեռնմխելիությունն անմիջապես խախտվեց, որովհետև մեր երկրում կալանքը վերածել են պատժիչ միջոցի, ոչ թե խափանման տեսակի, որն ըստ անհրաժեշտության ու ըստ իրավիճակի է կիրառվում, և հաջորդիվ՝ միանգամից սպառնալիք հնչեցվեց մարդու սեփականության իրավունքի սահմանափակման տեսքով։ Ի տարբերություն անձնական մի շարք իրավունքների, օրինակ՝ ինչպիսին կյանքի իրավունքն է, որը բացարձակ իրավունք է ու սահմանափակելի չէ, տնտեսական իրավունքների մի շարքը սահմանափակման ենթակա է, այդ թվում՝ նաև սեփականության իրավունքը։ Մեր Սահմանադրությունը նախատեսում է այդ դեպքերը, երբ հնարավոր է սահմանափակել սեփականության իրավունքը։ Այդ դեպքերը հստակ են, դրանցից մեկը դատական կարգովն է։ Օրինակ՝ եթե Սամվել Կարապետյանի նկատմամբ, դիցուք, կայացվեր մեղադրական դատավճիռ, օրինակ՝ փողերի լվացման դեպքով, այս պարագայում նրանից իր փակ բաժնետիրական ընկերության ՀԷՑ-ի բաժնետոմսերը կարող էին վերցնել՝ որպես առարկա այդ գործի շրջանակներում։ Երկրորդ դեպքը հանրային շահի նպատակով նախնական ու համարժեք փոխհատուցումն է, որի պարագայում պետությունը կրկին կարող է մասնավորից իր սեփականությունը վերցնել։ Ակնհայտ է, որ այստեղ հարյուրավոր միլիոնների մասին է խոսքը, և այս սեփականությունն օրենքի ու Սահմանադրության սահմանափակումների ու կարգավորումների շրջանակներում «ազգայնացնելու» շատ դժվար առարկա է»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Մելոյանը։ Տեղի ունեցողը նկարագրելիս նա օգտագործում է «խլել» և «ռեկետ» բառերը, նշելով, որ դրանք ավելի հարմար են այս իրավիճակին։

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ նախագծերի փաթեթ են նախապատրաստել, որով պատրաստվում են այս պրոցեսը կյանքի կոչել։ «Հունիսի 26-ին Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում այս նախագծերը տեղադրվեցին, խոսքը՝ «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներում լրացումներ, փոփոխություններ կատարելու մասին է։ Այս նախագծերը միջազգային ներդրումային իրավունքի տեսանկյունից ակնհայտորեն «indirect expropriation» է, այն է՝ անուղղակի բռնագրավում ու միջամտում մարդու սեփականություն։ Իմ ենթադրությամբ՝ այս փաթեթներով հնարավորություն են տալու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին նշանակել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, որին նախագծով տալիս են բոլոր լիազորությունները ՀԷՑ-ը կառավարելու։ Այնպես են կարգավորումն արել, որ անգամ ՀԷՑ-ի բաժնետերերի ընդհանուր ժողովը հնարավորություն չի ունենալու միջամտել նշանակված ժամանակավոր կառավարչի լիազորություններին։ Դրանից հետո ժամանակավոր կառավարիչը հրաժարվելու է ՀԷՑ-ին տված իր լիցենզիայից, որովհետև նաև նախագծերով լիցենզիայից հրաժարվելու հնարավորություն են նախատեսում։ Նախագծով նախատեսում են պետության նախապատվության իրավունք, հետագայում դրա հիմքով էլ փորձ է արվելու պետականացնել ՀԷՑ-ի բաժնետոմսերը՝ սեփականատերերին ինչ-որ փոխհատուցում տալու միջոցով: Փոխհատուցման համար գնահատման չափորոշիչներ, գնահատումների տարբերության դեպքում ինչ-որ համեմատական սխեմա են նախատեսել այն դեպքում, որ օրենքը նախնական ու համարժեք փոխհատուցման պարագայում պլ յուս 15 տոկոս վճար է նախատեսում։ Սա որոշակի գումարներից խուսանավելու սխեմատիկ լուծում է իրենց համար։ Ի սկզբանե ակնհայտ էր, որ ծայրաստիճան հակաիրավական եղանակով են գնալու, ու այս հակաիրավականությունը «գալու է բոլորիս քթից», որովհետև ըստ պետռեգիստրի՝ ՀԷՑ-ն ունի միջնորդ սեփականատեր կիպրական ծագմամբ, իսկ մենք ունենք հայ-կիպրական՝ ներդրողների շահերի պաշտպանության համաձայնագիր, և հետագայում միջազգային ատյաններում սեփականատերերն այս ամենը բողոքարկման առարկա դարձնելու լիիրավ հիմքեր ունեն։

Արդեն երևակայելի է, թե ինչ հսկայական գումարների մասին է խոսքը։ Սա մասնավորի ներդրումն է եղել ու մասնավորի շնորհիվ է, որ ունենք այն, ինչ ունենք՝ իր թերություններով հանդերձ։ Այո՛, հնարավոր է լուսանջատումներ են տեղի ունենում, բայց հնարավոր է, որ պետության միջամտության կամ անգործության հետևանքներով էլ է որոշակիորեն մասնավորի աշխատանքը կաթվածահար լինում։ Օրինակ՝ հանրային դաշտում շատ էին մարդկանց դժգոհությունները, որ լույսն անջատում են, և մինչև գումարը չվճարվի, չեն միացնում։ Բանական մարդու համար սա նորմալ է, բնական է՝ ծառայության դիմաց պետք է վճարես, որ այդ ծառայությունը քեզ մատուցվի։ Բայց ակնհայտ է, որ այս իշխանության կառավարչական հմտությունների ու ձախողումների համատեքստում կարող ենք հասնել մի իրավիճակի, երբ մարդիկ այդ գումարը վճարեն, ուղղակի արդեն այդ պարագայում էլ իրենց լույսը կարող է չմիացնեն։ Բազմաթիվ օրինակներով տեսել ենք, թե ինչպես են մի բնագավառ վերցնում և այն տոտալ ձախողում հենց կառավարչական հմտությունների պակասի կամ չպլանավորված, հիստերիկ, աննախադեպ միջամտությունների հետևանքով»,- նշում է մեր զրուցակիցը։

Սամվել Կարապետյանի ձերբակալությանը հաջորդեցին քրեական վարույթների հարուցումներ, կալանավորումներ։ Այս անգամ թիրախում էին «Սրբազան շարժմանն» աջակցող քաղաքացիները, Բագրատ Սրբազանը, Միքայել Սրբազանը։ Իրավաբաններն ահազանգում են՝ իշխանության ներկայացուցիչների կողմից տեղի է ունենում անմեղության կանխավարկածի ոտնահարում, խոչընդոտում են փաստաբանների գործունեությունը խուզարկությունների ժամանակ և այլն։ Իրավապաշտպանն արձագանքում է՝ հերթական բռնությունների ալիքն է։ «Եթե նախկինում փորձում էին ինչ-որ ձևական, ֆորմալ, իրավական փաթեթավորում ապահովել, Սամվել Կարապետյանի գործով մեկնարկ տվեցին ծայրաստիճան բացահայտ ապօրինությունների, որն արդեն հարիր է ավտորիտար կառավարման պետություններին։ Իրենք չեղարկեցին մեր պետության ժողովրդավար և իրավական տարրերը։ Քաղաքական իրավունքի իրացումը մեր երկրում մարդու համար դարձրել են ճակատագրական։ Դա հարիր է ավտորիտար ռեժիմներին, ոչ թե իրենց կողմից ոչ վաղ անցյալում հռչակված «ժողովրդավարության բաստիոնին»։ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը միացրեց արհեստական շնչառության ապարատին՝ ակնհայտ կերպով հրաժարվելով բոլոր այն արժեքներից, որոնք հռչակել էր անցյալում։ Ի՞նչ արեցին «Սրբազան շարժման» և Բագրատ Սրբազանի նկատմամբ։ Մեկնարկը տրվեց ինչ-որ անհայտ ծագումնաբանության պլանից, որի օրինակն իրենց իսկ կողմից հրապարակվեց և պարզվեց՝ հին ամսաթվով է, դրան հաջորդեց ձայնագրության հրապարակումը, որն, իրար հերթ չտալով մեկնաբանում ու տարածում էին, այդ ձայնագրությունը կրկին անհայտ ծագումնաբանությամբ էր, ակնհայտ կեղծ տարրեր պարունակող, երևի թե, ինչ-որ զրույցներից արհեստական կերպով բառեր էին կպցրել իրար, որովհետև բուն ձայնագրություններից մասեր կային, որոնք Քննչական կոմիտեի էջից ջնջվեցին և հետո տեղադրվեցին նոր մասեր՝ ավելացված տարբերակով։ Քննչական կոմիտեն սկզբում մի լիրիկական տեքստ տեղադրեց, և ակնհայտ էր, որ այդ տեքստում ներառված մարդկանց նկատմամբ ծանր մեղադրանքներ են առաջադրվելու։ Զուգահեռ խոչընդոտվում էր փաստաբանների ներկայությունը խուզարկությունների ժամանակ, խոչընդոտում էին լրատվամիջոցների գործունեությունը, իսկ մարդկանց անմեղության կանխավարկածը մեր երկրում արդեն վաղուց, էլի քաղաքական հայացքներով պայմանավորված, չեղարկվել է։ Քննչական կոմիտեն, ըստ էության, ոչ թե օբյեկտիվ քննություն իրականացնող մարմնի գործառույթն էր իրականացնում, այլ մեղադրանքը հիմնավորող մարմնի ու հանրային կարծիք ձևավորելու գործառույթն էր կյանքի կոչել։ Դրա մասին էին վկայում իրար հետևից տեղադրվող, իբրև թե, փաստական հանգամանքներն ու իրեղեն ապացույցները, որոնք զազրելի ու ծիծաղելի են, մանկահասակի մակարդակի։ Օրինակ՝ «արմատուրայի» տեսականին էր տեղադրվել՝ որպես «ծանր զենքի» տեսականի, հրավառության տեսակները կամ «Սրբազան պայքարի» հայտնի գունային ներկերը, որոնք միշտ օգտագործում են երթերի, հավաքների ժամանակ, ողորկափող որսորդական զենքերն իրենց օրինական թույլտվություններով և ավելի զավեշտալի՝ կրակված փամփուշտները։ Այս ամենը զավեշտ է։ Սրանք իրենց իշխանության սատելիտների և ներկայացուցիչների համար հիմքեր են, որպեսզի շրջանառեն ու ներկայացնեն, թե ինչպիսի վտանգավոր «բանդայի» են մեկուսացրել և մյուս կողմից էլ՝ անաչառ դիտորդի համար այսպիսի տպավորություն ստեղծել, թե՝ տեսեք՝ ինչ «հանցագործներ» են։ Բագրատ Սրբազանը մեր երկրում այս իշխանության դեմ ամենամեծածավալ մարդկային ներուժով ու ամենաերկարատև շարժման առաջնորդն է եղել։ Եթե մարդը ունենար բռնության հակում ու մտադրություն, նա բազմաթիվ հնարավորություններ ունեցել է բռնության կոչեր հնչեցնելու ու շատ ավելի լայն ռեսուրսներով կյանքի կոչելու։ Տասնյակ հազարներով մարդիկ իր հետ քայլել են, շարժմանը ներկա գտնվել։ Այդ մարդիկ միայն իր աջակիցները չեն, նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչներն են, ովքեր ուղեկցել են այդ շարժումը, երթն ու հավաքները։ Անձամբ եմ ականատես եղել հարյուրավոր դեպքերի, թե ինչպես է Սրբազանը խաղաղեցնող, հարթեցնող, միջադեպերը լուծող, խաղաղ ելքով, կոչերով հանդես եկող մարդը եղել։ Սա էլ է փաստական հանգամանքների զինանոցը, որոնք դատարաններում պետք է քննարկվեին ու ներկայացվեին, անհեթեթ մեղադրանքները չեղարկելու հիմք հանդիսանային։ Մինչդեռ բոլորիս համար ակնհայտ էր՝ բոլոր այն մարդիկ, ովքեր ձերբակալվեցին, նրանց նկատմամբ կալանքի որոշումները հաստատ ընդունվելու էին։ Այս հիմքով մեր դատական իշխանությունը մտածելու բան ունի, ու հենց այն դատավորները, ովքեր բավարարեցին կալանքի միջնորդությունները»,-հավելում է նա։

Երրորդ հարվածը երեկ ստացավ Հայ առաքելական եկեղեցին, երբ ԱԱԾ աշխատակիցները, ոստիկանները փորձեցին ուժով մտնել Վեհարան և ձերբակալել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Աննկարագրելի զազրելի տեսարանի ականատես եղանք։ Մեր զրուցակիցը կարծում է՝ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը նախընտրական քարոզչության ծիրում են և այս ամենը տեղավորում են այդ ծիրում։ «Այդ մասին բարձրաձայնեց Արտակ Զեյնալ յանը՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու։ Ընդդիմադիր պատգամավորի հարցին, թե ինչպիսի՞ գնահատական է տալիս Եկեղեցու նկատմամբ ողջ պրոցեսին, արձագանքեց՝ Եկեղեցին այն կառույցն է, որն ունի լայնամասշտաբ հանրային ազդեցություն և աջակցություն, և պատահական չէ, որ նրանց միջամտության նախընտրական քարոզչության սահմանափակում կա, այսինքն՝ ըստ էության փորձեց որակում տալ և արդարացնել Եկեղեցու հանդեպ այս ողջ պրոցեսը։ Այդտեղից ինձ համար ակնհայտ էր, որ Եկեղեցին իրենց համար վախենալու կառույց է, որը նախընտրական քարոզչությունում կարող է ազդեցություն ունենալ հանրային կարծիքի և տրամադրությունների վրա։ Իրենք բուռն կերպով պատրաստվում են 2026 թվականի ընտրություններին, այդ ճանապարհին Գյումրին իրենց համար եղավ «աքիլլեսյան գարշապարը», անսպասելի իրավիճակ ստեղծվեց, որովհետև իրենք գիտեն, թե ինչ մասշտաբի ռեսուրս էին կիրառել Գյումրու ընտրություններում, ինքս դրա ականատեսն եմ եղել՝ որպես դիտորդական առաքելության ներկայացուցիչ ու ղեկավար։ Ու հիմա իրենց համար հավանական ընդդիմադիր գործիչներին, թեկնածուներին, կառույցներին, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցուն դարձրել են թիրախ, ու թիրախները տրորելով, որպես մարդիկ, ովքեր չունեն կարմիր գծեր ու սահմաններ, անցնում են առաջ՝ կրկին սահմանադրական կարգը տապալելով, սահմանադրական-քաղաքական ճգնաժամ ստեղծելով։ Մեր Սահմանադրությունը տվել է Հայ առաքելական եկեղեցուն կարգավիճակ, պատահական չէ այդ կարգավիճակը, տվել է գործունեության երկու հիմնական առաքելություն և սկզբունք, որոնք ամփոփվում են հայի ինքնության պահպանմամբ, դա արվել է՝ հաշվի առնելով Եկեղեցու դերը մեր պետության ու ազգի կյանքում ու գոյապահպանության հարցում։ 2005 թվականի Սահմանադրությամբ ուղղակի ամրագրված էր, որ Եկեղեցին ու պետությունը անջատ են։ 2015 թվականի փոփոխություններով խնդիր կար բեռնաթափելու Սահմանադրության տեքստը, և արդեն համանուն օրենքում, որը պետության և Եկեղեցու հարաբերություններն է կարգավորում, հստակ նորմ կա, որ պետությունն իրավունք չունի միջամտել մեր եկեղեցական իրավահարաբերություններին։ Բացի դա, Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, նա, ըստ Սահմանադրության, ունի հստակ գործառույթներ, լիազորություններ, պարտականություններ։ Եթե նա անում է մի բան, որ օրենքում ու Սահմանադրությամբ սահմանված չէ, նա այդպիսով խախտում է օրենքն ու Սահմանադրությունը։ Նա որևէ իրավասություն չուներ Եկեղեցու նկատմամբ նման արշավ սկսելու, նման միջամտություններ նախաձեռնելու։ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ տապալում է մեր իրավական պետության հենասյունային՝ օրինականության, իշխանությունների տարանջատման սկզբունքները. ըստ էության, սա սահմանադրական կարգի տապալում է, ու հերթական անգամ ճգնաժամն այն է, որ իր հակաիրավական գործողությունները մնում են անհետևանք ու անպատիժ»,-եզրափակում է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ապահով միջավայր՝ հավասար հնարավորություններով ՔՊ-ն` վերից վար, հասկանում է՝ իշխանությունը կորցնում է. Մարիաննա Ղահրամանյան Ողբերգական դեպք Երևանում. քաղաքացին հիվանդանոց գնալու ճանապարհին մահացել է Պուտին–Փաշինյան հանդիպումը, ըստ էության, ջրբաժան է դարձել. Էդմոն ՄարուքյանՄեր երիտասարդության մեջ շատ-շատ են այնպիսիք, ովքեր պարզ ասում են՝ ինչ է արդարամտությունը․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը միջամտում է ՀՀ ներքին գործերին և նոր տարածքային պահանջներ ներկայացնում․ Ավետիք ՔերոբյանՓոփոխությունների ժամանակն է, միացե՛ք. «Ուժեղ Հայաստան»Իրանի երկնքում խոցվել է ամերիկյան F-35 կործանիչը Արտակարգ դեպք, Մովսես գյուղում ժայռաբեկորը հարվածել է կայանված «ՎԱԶ 2107»-ինԱյն մասին, թե ով է Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի իրական մեղավորը. Ավետիք ՉալաբյանՀանդիպման ուղերձները և ներքաղաքական արձագանքը․ նոր հակադրությունների փուլ Քուվեյթում իրանական ԱԹՍ-ի hարվածից հետո նավթավերամշակման գործարանում hրդեհ է բռնկվել Համախմբման շղթայական ռեակցիա․ ձևավորվո՞ւմ է նոր քաղաքական բևեռ ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքն ու ծառայությունը երևի 2018-ից է սկսվել․ հենց դրա համար էլ ապրիլի 2-ին Եռաբլուր չեն գնում. Տիգրան Աբրահամյան Խաղ բարակ գծի վրա․ Մոսկվայի հստակ ուղերձը և Երևանի պատասխանատվությունը ԱրարատԲանկը՝ Commerzbank AG բանկի «Որակի գերազանցության» մրցանակակիր Պուտինը երեկ ոչ թե Նիկոլին, այլ հայ ժողովրդին դիմեց՝ առաջին անգամ բացելով խաղաքարտերը․ Էդմոն ՄարուքյանԻրանի միջnւկային ծրագրի հարցը չի կարող լուծվել ռшզմական գործողությունների միջոցով․ ՄակրոնՉինաստանը սկսել է ռшզմական բազայի շինարարությունը Հարավչինական ծովում. The Wall Street JournalՄենք երբեք չենք մոռանա մեր զինվորների զոհաբերությունըՎարդաշենում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Տիգրանաշենը կանգնած է դատարկվելու եզրին․ սահմանամերձ գյուղի բնակիչները ապրում են անհանգստության և անորոշության մեջ (տեսանյութ) Իսրայելի բանակը հայտարարել է Թեհրանի շրջանում ԻՀՊԿ ցամաքային զnրքերի բազային hարվածելու մասինԾառուկյանը Հայաստանի մարզերում (ֆոտոշարք)Ոչ ոք չի կարողանա փոխարինել ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ում․ Կալլաս Էներգառեսուրսը, առանց կառավարման, առավոտ հայտնվում է մեր գլխավերևում, երեկոյան գնում է՝ արևը․ ՓաշինյանՄոսկովյան հանդիպման բաց ուղերձները. ինչո՞ւ է Հայաստանը կանգնած էներգետիկ և տնտեսական վտանգի առաջ․ Էդմոն ՄարուքյանՀԱԿ-ը և մենք բոլորս պետք է կանգնենք մեկ ճակատում որպես անկախական ուժեր. Էդմոն Մարուքյան «Օրիոն» տիեզերանավը հաջողությամբ դեպի Լուսին է արձակվել՝ չորս տիեզերագնացով Փաշինյանը չունի քաջություն նայելու զnհված զինվորների ընտանիքների աչքերին, քանի որ գիտի, որ խոստացել էր խաղաղություն, բայց բերել է երեք պատերազմ․ Արթուր Ավանեսյան Մենք իրանական վարչակարգին կքշենք քարի դար․ Թրամփ Մեր ապագան կախված է ոչ միայն խիզախությունից, այլ նաև խելացի կառավարմամբ կառուցված, ժամանակակից պահանջներին համապատասխանող մարտունակ բանակից. Նաիրի Սարգսյան Լապորտան նշել է «Բարսելոնայի» տրանսֆերային առաջնահերթությունները ՌԴ Ուֆա քաղաքը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման Ապրիլյան Քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցին Նարեկ Կարապետյանը Արթուր Ավանեսյանի և կուսակցության մյուս անդամների հետ միասին այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոնԻնդոնեզիայում 7,6 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Եկել ենք խոնարհվելու ձեր առաջ, եկել ենք պատվի առնելու, տղերք. Համահայկական ՃակատՄեգան Ֆոքսը լուսանկարվել է դպրոցականի բացահայտ հագուստով և ակնարկել նախկին ամուսնու հետ ունեցած խնդիրների մասինԴեղերի մաֆիա․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը թիկնապահների ուղեկցությամբ ներխուժել է եկեղեցի. սադրանք է եղել. Ավետիք ՉալաբյանՏնտեսվարողները պետք է ունենան «անվտանգության բարձիկներ»․ Հրայր Կամենդատյան Կամ հայրենատեր ենք ու պահպանելու ենք մեր երկիրը, կամ էլ անտեր ենք ու կորցնելու ենք այն Մենք բացարձակ մեծամասնություն ենք ունենալու․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Հավերժ հիշատակ մեր տղերքին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար. Նարեկ ԿարապետյանԻմ երկրի համար մի բան եմ ուզում, որ հայկական պետությունն ու հայ եկեղեցին կողք կողքի կանգնեն. Ռուբեն ՄխիթարյանԻնձ մի գրչով ազատել են պաշտոնից, դատարանը ֆիքսել է, որ դա օրինաչափ չէ, տրվել է փոխհատուցում բավականին մեծ գումար․ Դավիթ ՂազինյանԱուտիզմի իրազեկման օրը մեզ հիշեցնում է` մշակույթը միմյանց ընդունելու և ճանաչելու հնարավորություն էԸնտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է. Դավիթ Ղազինյան (Տեսանյութ) Փոքրիկ խմբակը 100%-ով պարտվեց ՀԷՑ-ի հարցում, դատարանն էլ ֆիքսեց այս ամենը. Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Նիկոլը փորձեց Պուտինից ստանալ “Он не предатель”-ի երկրորդ սերիան, բայց չստացվեց. Մարուքյան