Լրահոս
Կարևոր


Հայաստանում կգործարկվի առաջին զբոսաշրջային գնացքը

Ապրելակերպ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն՝ համագործակցելով չեխական զբոսաշրջային օպերատոր Gepard Express-ի հետ, գործարկում է Հայաստանի համար նոր ծառայություն՝ զբոսաշրջային գնացք: Ծրագիրն իր տեսակի մեջ առաջինն է երկրում և նպատակ ունի զարգացնել երկաթուղային զբոսաշրջությունը տարածաշրջանում։

Առաջին զբոսաշրջային գնացքը կմեկնարկի հունիսի 28-ին՝ 9-օրյա երթուղով, որը կանցնի Հայաստանի և Վրաստանի քաղաքներով։ Գնացքով կճանապարհորդեն շուրջ 300 հիմնականում եվրոպացի զբոսաշրջիկներ, ովքեր կայցելեն Սևան, Երևան, Գյումրի, ինչպես նաև Թբիլիսի, Քութայիսի և Բաթումի։

Ուղևորության ընթացքում զբոսաշրջիկները կապահովվեն բարձր հարմարավետությամբ՝ տեղակայվելով ՀԿԵ ընկերության վագոններում, որոնք կհանդիսանան, որպես հյուրանոցային սենյակներ։ Գնացքում նախատեսված են հարմարավետ քնելու պայմաններ, օդորակիչ, լոգասենյակներ և այլ ծառայություններ։ Այս ընթացքում հյուրերը կկարողանան լիարժեք ծանոթանալ Հայաստանի և Վրաստանի մշակույթին, պատմությանը, բնությանը և տեսարժան վայրերին։

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը նշել է.

«Երկաթուղային զբոսաշրջությունը աշխարհում լայնորեն կիրառվում է, բայց Հայաստանում այն դեռ նորություն է։ Այս նախաձեռնությամբ մենք նպատակ ունենք ընդլայնել մեր ծառայությունների շրջանակը և նոր լիցք հաղորդել տարածաշրջանային զբոսաշրջությանը։ Մենք վստահ ենք, որ բարձրորակ ծառայությունները կգնահատվեն մեր հյուրերի կողմից, իսկ երկաթուղային զբոսաշրջությունը կդառնա Հայաստանում զարգացող և կայուն ուղություն»։

Չարտերային ուղևորությունները նորություն չեն ՀԿԵ-ի համար. ընկերությունն արդեն մի շարք հաջող փորձեր ունի ներպետական ուղղություններով՝ էլեկտրագնացքների միջոցով։ Վերջին չարտերային ուղևորությունը տեղի է ունեցել հունիսի 21-ին՝ Երևան-Գյումրի-Երևան երթուղով։ Սակայն առաջին անգամ է, երբ նմանատիպ նախագիծն իրականացվում է միջազգային երթուղում՝ զբոսաշրջային նպատակներով։

Gepard Express ընկերությունը երկաթուղային զբոսաշրջության ոլորտում ունի երկարամյա փորձ և մասնագիտացված է միջազգային տուրիստական երթուղիների կազմակերպման մեջ։ Հայաստանի և Վրաստանի գեղատեսիլ բնությունը, հարուստ մշակույթը և պատմական ժառանգությունը խոստանում են դարձնել այս նախաձեռնությունը յուրահատուկ և հիշարժան բոլոր մասնակիցների համար։

Մեծ հաղթանակ գրանցեց Նորայր «Նոել » ՄիքայելյանըՉեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը. վարչապետ Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն ճանապարհը, որով է Սյունիքի մարզի Սալվարդ գյուղի երեխաները դպրոց են գնում ՖԻՖԱ-ն կարող է Արգենտինայի հավաքականին զրկել Աշխարհի առաջնությունում մասնակցելու իրավունքից. La NacionԿամբոջան փակել է Թաիլանդի հետ բոլոր սահմանային անցակետերը Նոր նախագծով կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման անկյունաքարային մասն են․ ՓաշինյանՔննադատության հրահանգներ՝ ըստ հորոսկոպի Կադրեր շրջիկ պատարագիցԼուկաշենկոն, Թրամփի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, ներում է շնորհել տարբեր երկրների 123 քաղաքացուԱրևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանց «Մեր ձևով»-ը ՔՊ-ի համար լուրջ խնդիրներ է ստեղծում՝ ինչը բնականաբար լավ է․ Գառնիկ ԴավթյանՍև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանՀայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՍյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն ՄխիթարյանՔիմ Քարդաշյանը սև կրծկալով զարմացրել է Սուրբ Ծննդյան երեկույթի հյուրերին Միայն լավ կրթությամբ կարող է կառուցվել ուժեղ Հայաստան․ Արթուր ԴանիելյանՎաղը մետրոն կաշխատի մինչեւ 01.00–ն Շարունակելով «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամների այցը Սյունիքում՝ համոզված ենք, որ միասին կերտելու ենք ուժեղ ՀայաստանԳազայի հատվածում «Բայրոն» փոթորկի հետևանքով առնվազն 14 մարդ Է զոհվել 6 ամսից մենք կգանք ու կլուծենք բոլոր խնդիրները ի շահ մեր ժողովրդի․ Ալիկ ԱլեքսանյանԱյսօր տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության V համագումարը՝ նվիրված կուսակցության 10-ամյա հոբելյանինՀայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են հաջորդ տարի էլեկտրաէներգիայի ներկրման ավելացումըՀատկապես սահմանամերձ համայնքներում դպրոց փակելը հավասարազոր է գյուղը դատարկելու կանաչ լույսին․ Մարիաննա ՂահրամանյանՎրաստանը կուժեղացնի վերահսկողությունը՝ մաքսային գոտիներում թմրանյութերի մաքսանենգության աճի պատճառովԶելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա Էլի ասել եմ՝ գործող իշխանության հետ մատաղ ուտելու էլ չենք գնա. Էդմոն Մարուքյանը՝ դաշինք կազմելու մասինԴեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»Պատվոգրեր ու խրախուսական պարգևներ՝ ոչ օլիմպիական մարզաձևերը ներկայացնող մարզիկներին և մարզիչներին ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական կալիումի նկատմամբ պատժամիջոցները Էրդողանը հայտարարել է, որ Թրամփի հետ կքննարկի Ուկրաինայի խաղաղության ծրագիրը Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ Գործող վարչախմբի քաղաքականությունը բերում է նոր զիջումների. Ավետիք Չալաբյան «Հայրենիքի» զարգացման հերթական փուլը. Արթուր Վանեցյան«ՀայաՔվեն» այլևս պարզապես միավորում չէ․ այն վերածվում է նոր քաղաքական ուժի․ Արմեն Մանվելյան ՀՀ-ն այսօր «КГБ»-ի բանտ ունի, որտեղ նստած են արքեպիսկոպոսներ, ի՞նչ եվրոպական մոդել. Մարուքյան «Լուսավոր Հայաստանը» նշում է իր 10–ամյակը. Էդմոն Մարուքյան Սահմանադրական փոփոխությունները ոչնչացնում են Անկախության հռչակագիրը․ Արմեն Մանվելյան«Լուսավոր Հայաստանը» կմասնակցւ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին. Էդմոն ՄարուքյանԵկեղեցու դեմ արշավը մեզ շեղում է իրական խնդիրներից. Մենուա Սողոմոնյան Հայկական ճշմարտությունները աստիճանաբար իրենց տեղը զիջում են թշնամու նարատիվներին. Էդմոն Մարուքյան Թոշակառու գնդապետը ստիպված տաքսի քշի, որ նախարարուհին 200 հազար դոլար արժողությամբ տուն առնի՞. Արշակ ԿարապետյանԿատարողներին գտել են, պատվիրատուներին՝ ոչԳիտության ճակատագիրը չի կարող որոշվել առանց գիտնականների․ Ատոմ Մխիթարյան Ֆիկտիվ տնտեսական աճի մասին. Աշոտ Ֆարսյան Կաթողիկոսի դեմ նոր մեղադրանք են ուզում կարել՝ հոգևորականների ձեռամբ Հայկական կողմը հաստատել է, որ ադրբեջանական նավթ են ուզում գնել «ԱԼԴԵ» կուսակցության նախագահ Սվենյա Հահնի շնորհավորական ուղերձը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ