Լրահոս
Կարևոր


ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը՝ «Ծնվել եմ Արցախում» ծրագրի գործընկեր

Հասարակություն

ԴԻԱԼՈԳ հասարակական կազմակերպությունը ստանձնել է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի մասնակիցներից հինգ պատանի երաժիշտների մեկամյա մասնագիտական դասընթացների հովանավորությունը։ Այն սահմանված է ԴԻԱԼՈԳ կազմակերպության և «Արվեստ23» կազմակերպության միջև կնքված համաձայնագրով։   

ԴԻԱԼՈԳ կազմակերպության կրթաթոշակառուները Արցախից տեղահանված հետևյալ երիտասարդ երաժիշտներն են` Արսեն Սաֆարյանը (18 տարեկան, շեփոր), Էդվարդ Սարգսյանը (18 տարեկան, դաշնամուր), Ալեքսանդրա Հայրապետյանը (18 տարեկան, ջութակ), Ռոման Ավանեսյանը (15 տարեկան, կլարնետ) և Վլադիմիր Գալստյանը (15 տարեկան, դաշնամուր)։

«Արցախի մշակութային ավանդույթների և ժառանգության  պահպանմանն ուղղված մեր նախագծերում  «Ծնվել եմ Արցախում» ծրագրի հետ գործընկերությունն իր ուրույն տեղն ունի։ Այն ուղղված է ծրագրի մասնակից տաղանդավոր երիտասարդների մասնագիտական առաջընթացին և մշակութային միջազգային ասպարեզում նրանց համար արժանի տեղ ապահովելուն։ Ապագայում յուրաքանչյուր անգամ արցախցի կայացած երաժիշտների բեմ բարձրանալու առիթով աշխարհի  հեղինակավոր լսարաններում նրանց ծննդավայրի հիշատակումը միջազգայնորեն կենդանի է պահելու Արցախը։

Իհարկե, արցախցի երիտասարդ երաժիշտներին արժանի բարձունքների հասցնելու գործում մեծ նշանակություն ունի այս ծրագրի նախաձեռնողների և վարողների մասնագիտական կարողությունը և միջազգային լայն հաղորդակցությունը։ Մենք մեծ վստահութուն և հավատ ունենք ծրագրի թիմի և մեր հովանավորած սաների տաղանդի և աշխատասիրության նկատմամբ։ Կարևոր է նաև այն, որ ծրագրի մասնակից երաժիշտները ընտրվել են հավասար հիմունքներով անցկացվող մրցույթով՝ հեղինակավոր ժյուրիի կողմից» - նշում է ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը։    

Այս համագործակցությունը ևս մեկ վկայություն է այն մասին, որ միայն համախմբված ջանքերով հնարավոր է ստեղծել իրական ազդեցություն, որի շնորհիվ Արցախի պատանի երաժիշտները հնարավորություն ունեն շարունակելու իրենց կրթությունը և հետամուտ լինել իրենց մասնագիտական երազանքներին: ԴԻԱԼՈԳ կազմակերպության աջակցությունն ամրապնդում է այն համոզմունքը, որ կրթությունը՝ որպես հզոր արժեք, կարող է վերածնել հույսը և ձևավորել ապագան։

«Այս աջակցությունն առանձնակի կարևոր է մեր ծրագրի ընթացքի և մասնակից երեխաների ապագայի տեսանկյունից: Այն մեզ ևս մեկ անգամ հիշեցնում է, որ Սփյուռքը կարող է և պետք է լինի այսպիսի նախաձեռնությունների ակտիվ մասնակիցը։ Ամեն ձեռքը, ամեն ներդրումը ձևավորում է այն ճանապարհը, որով Արցախի պատանիները վերադառնում են իրենց երազանքներին» — ասում է Աննա Տեր-Հովակիմյանը, «Արվեստ23» կազմակերպության նախագահը։

«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագիրը մեծ հնարավորություն է Արցախից տեղահանված երիտասարդների համար՝ վերականգնելու իրենց երազանքները և վերաիմաստավորելու իրենց ապագան երաժշտության և կրթության ուժի միջոցով: Ծրագիրը, խթանելով իր մասնակից-երաժիշտների մուտքը միջազգային ասպարեզ, նպատակ ունի նրանց կենսագրություններում «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը դարձնել ամենակարդացվողը աշխարհում՝ այդպիսով հանրահռչակելով Արցախի մշակութային ժառանգությունն աշխարհի ամենաբարձր բեմերում։

--

«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի նպատակն է պահպանել և զարգացնել Արցախում ծնված, այսօր Հայաստանում ապրող տաղանդավոր պատանի երաժիշտների մշակութային ժառանգությունը։ Ծրագրի գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանինն է։ Ծրագրի շրջանակում ընտրված 23 պատանի երաժիշտներ 5 տարի շարունակ ստանալու են խորացված մասնագիտական կրթություն և հնարավորություններ՝ ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում հնչեցնելով՝ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։

Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի և անհատ բարերարներ՝ Յուրի Նավոյանի, Կարո Սարգսյանի և Հայկ Եգանյանի աջակցությամբ։

 

Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները IDBank-ն արժանացել է Commerzbank-ի STP Excellence Award 2025 մրցանակինMPEI-ն առաջարկում է նոր մեթոդ արևային վահանակների կյանքի տևողությունը երկարացնելու համար Մեր զինվորների անվտանգ վերադարձը տուն երաշխավորված է, որովհետև հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը կբերի ուժեղ և կայուն խաղաղությունԱՄՆ-ի և նրա եվրոպացի դաշնակիցների միջև լարվածությունը շարունակում է աճել. Արտակ ԶաքարյանԱյս իշխանությունների բերած «խաղաղության» համար ստիպված ենք լինելու վճարել․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ-ն այս տարի ևս միանալու է CaseKey ուսանողական մրցույթինԱյսօր լրանում է 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի տասներորդ տարելիցըՄի հոգի կա` պատկերացնում է, որ ինքը Մուսոլինիի ռեինկարնացիան է. Հրայր Կամենդատյան Փաշինյանի մնալու դեպքում ՀՀ-ն օկուպացիայի կենթարկվի առանց պատերազմի Փաստն այն է, որ այսօր ներհայաստանյան ընտրազանգվածներն իրարից օտարացած են ավելի շատ, քան՝ մենք ու ադրբեջանցիք. Վահե Հովհաննիսյան«Մշտական էսկալացիայի» վտանգավոր վիճակն ու գլոբալ անվտանգության ռիսկերը. «Փաստ» Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ» Ֆասթ Բանկը 30 մլն դոլարի ֆինանսավորում է տրամադրել Firebird AI ընկերությանը Եթե դու հրաժարվում ես քո ճշմարտությունից, ապա ուրիշն իր կեղծիքը կձևակերպի որպես «ճշմարտություն». «Փաստ» «Կա ընտրության մեծ հնարավորություն. որքան շատ լինի մասնակցությունը, այնքան վարչական ռեսուրսով իշխանությունների կողմից ստացվող ձայների ընդհանուր կշիռը քիչ կլինի». «Փաստ» Մասնատված ընդդիմություն՝ ամրապնդվող իշխանություն. ընտրությունների գլխավոր ռիսկը ձայների փոշիացումն է Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի. «Փաստ» Գևորգ Գևորգյանը «Համահայկական ճակատ» կուսակցության հետ որևէ կապ չունի. «Փաստ» Վաղ մեկնարկած ընտրարշավ և ձևավորվող դաշինքներ. քաղաքական դաշտը մտել է ակտիվ փուլ Ինչո՞ւ է «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքի հուշագիրն ստորագրել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը. «Փաստ» Մոսկվայի հայերը Փաշինյանին դիմավորել են «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիայով. «Փաստ» Աֆղանստանում ավելի քան 40 մարդ է զnհվել ջրհեղեղների և սողանքների հետևանքով Կասեցվել է «էլ Գարդեն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԷրդողանն Իսրայելին անվանել է Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի գլխավոր մեղավոր Ապրիլի 11-ին ժամ 17:00-ին, Ազատության հրապարակ. Ալիկ ԱլեքսանյանՆիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, քանի որ նա է լինելու հաջորդ վարչապետը. Արման ՊետրոսյանՆիկոլ Փաշինյան գիտե՞ս, որ բանկը ավելի լուրջ է վերաբերվում իր փողին, քան դու մեր պետությանն ու ժողովրդին․ Արթուր ՄիքայելյանԷյֆելյան աշտարակի մի կտորը կարող է ձերը լինել «կլորիկ» գնով Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Արևմուտքը սկսել է միջամտել իր գործընկերների ընտրություններին. Զախարովա Օքսանա Սամոյլովան զիջումների է գնացել. նրանց կարողությունը չի բաժանվի Մի նախկին էլ դուք եք էլի. Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ը Իրանի հետ պшտերազմից հետո կվերանայի ՆԱՏՕ-ի արժեքն իր համար. Մարկո Ռուբիո«Հայ վիրտուոզներ» ծրագրի շրջանակում՝ միջազգային դասախոսների վարպետության դասերը Երևանում Կարծես խրամատներում լինեինք․ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Իտալիայի հավաքականի պարտությունըՍամվել Կարապետյանը` հայկական Սփյուռքի կողքինԴավիթի ապօրինի կալանքը և իրավունքի սահմանափակումների խնդիրը Հայաստանում․ Արամ ՎարդևանյանԱՄՆ-ը երկու-երեք շաբաթվա ընթացքում կավարտի Իրանի դեմ արշավը. Թրամփ Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է․ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտելԱդրբեջանի տարածքով դեպի Հայաստան կուղարկվի 5 վագոն հացահատիկ. ադրբեջանական ԶԼՄ-ներԴեսանտային գործողությունները և պարսից ծոցում իրանական կղզիների հնարավոր գրավման սցենարները 18-ամյա Դավիթին հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ. պաշտպան Ինչո՞ւ է Փաշինյանը Մոսկվա մեկնում Խաղաղությունը պետք է լինի ոչ թե հույս, այլ՝ երաշխավորված իրականություն. Արթուր ԴանիելյանՔաղաքական դաշտը դարձել է ստի և ատելության խոսք տարածելու հարթակ․ Արմեն ՄանվելյանՄեր հասարակությունը պետք է ընտրություն կատարի երկու տարբերակների միջև. Նարեկ Կարապետյան Էդքան տղա էս, բաց թող քաղբանտարկյալներին, կարճիր շինծու գործերն ու ազնիվ պայքարիր․ Արշակ Կարապետյան Պետությունը ուժեղ է ոչ թե այն ժամանակ, երբ վախեցնում է, այլ երբ վստահություն է ներշնչում իր քաղաքացիներին՝ հատկապես երիտասարդներին. Շաքե ԻսայանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով