Լրահոս
Կարևոր


Ամեն ձերբակալություն էլ ավելի է ամրացնում գիտակցումը՝ որ պետք է օր առաջ ազատվել այս հիվանդ և հոգեպես սնանկ իշխանությունից. Միքայել Գրիգորյան

Հասարակություն

Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայաստանի քաղաքական դաշտում վերջին օրերի զարգացումները մտահոգիչ են ոչ միայն իրենց բովանդակությամբ, այլև իրենց ցինիկ ու խեղաթյուրված մոտեցմամբ։ Երբ վարչապետի ընտանիքի անդամները հրապարակային գրառումներով անցնում են բարոյականության, արժեքների և նույնիսկ նորմալության բոլոր սահմանները, երբ վիրավորում են Եկեղեցին,սա արդեն ոչ թե քաղաքականություն է, այլ հասարակական հիմքերի նպատակային քայքայման ծրագրի իրականացում։
 
Երբ իշխանությունը սարքում է հերթական «դավադրական» նյութը և իրենց իսկ կայքերով մատուցում որպես իբր «պետական հեղաշրջման» պլան՝ առավոտյան երկրի ողջ տարածքում սկսում են ընդդիմադիրների տներում խուզարկություններ։ Սա այլ բան չէ, քան բացահայտ հետապնդում ընդդիմախոսների նկատմամբ՝ միաժամանակ հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով։
Ուշադրության է արժանի նաև այս օրերին կիրառվող հարկային բեսպրեդելը, որն ուղղված է Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքին պատկանող ձեռնարկություններին։ Ոչ ոք Հայաստանում այս պահին նման տոտալ և մանրակրկիտ ստուգումների չի ենթարկվում, ինչպես նրանք, ովքեր ունեն սկզբունքային դիրքորոշում և աջակցում են ազգային գաղափարին։ Սա օրենքի կիրառում չէ՝ սա իշխանական պարզ, փնթի ռեպրեսսիա է։
 
Երբ երկրի ղեկավարը մի ձեռքով խոսում է օրենքի մասին, իսկ մյուսով՝ իջեցնում անձնական հետապնդումների հրամաններ, երբ ընտանիքով փորձում են ծաղրել Եկեղեցին ու բարոյական հենասյուները՝ մենք գործ ունենք ոչ թե ցինիզմի, այլ բացահայտ ապաշնորհության, անկայուն հոգեվիճակի և իշխանությունը պահելու մոլագար ցանկության հետ։
Բայց որքան էլ նրանք սեղմեն, խեղդեն ու ստեն՝ Հայաստանում տասնյակ հազարավոր մարդիկ ամեն օր ավելի վճռական են դառնում։ Եվ ամեն նման գրառում, ամեն խուզարկություն, ամեն ձերբակալություն էլ ավելի է ամրացնում գիտակցումը՝ որ պետք է օր առաջ ազատվել այս հիվանդ և հոգեպես սնանկ իշխանությունից։
 
Հ.Գ. Էդ «պլանը» էնքան արագ են տպել/սարքել, ու էնքան շտապ ա պետք եղել, որ նույնիսկ մեխանիկական տառասխալները չեն ուղղել: Կարծում եմ, որ Երևանում վերջին օրերին երթևեկության փոփոխություններ գծողը և էդ հանճարեղ «պլանը» գծողը առնվազն ինչ-որ կապ կարող են ունենալ :ՃՃՃՃՃ

Ինժեները իր ձեռքերով կառուցել է «անսահման» հեռահարությամբ զբոսանավ Մարդը պետք է լինի իրական արժեք այս երկրի համար․ Ցոլակ Ակոպյան Պետք չէ տրվել Փաշինյանի սադրանքին․ Ներկայիս կառավարությունը զորք բերելու լեգիտիմ պատճառ է փնտրում. Էդմոն Մարուքյան Դեռևս ուշ չէ զղջալ և դարձի գալ` ի բարօրություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի շահ մեր ժողովրդի. Հայկ Իգնատյան«Լավ սովորիր, որ լավ ապրես» կարգախոսով մեր արժեքներն են նսեմացնում․ Ատոմ ՄխիթարյանՑանկացած ոտնձգություն կաթողիկոսի անձի դեմ, ոտնձգություն է Եկեղեցու դեմ. Մենուա ՍողոմոնյանՍուրբ Էջմիածինը եղել է, կա և կմնա հայ ժողովրդի հոգևոր սիրտը. ՀայաՔվե«Խաղաղության» գինը․ ում հաշվին է գործարկվում Վաշինգտոնում կնքված հուշագիրը Գործող իշխանության հակաեկեղեցական քայլերը․ նոր գրոհ Հայ առաքելական եկեղեցու դեմ Հնարավո՞ր է, արդյոք, ձերբազատվել ճանապարհային «քաոսից». «Փաստ»Մակրոտնտեսական ակտիվության «առողջության» սուր դեֆիցիտը. «Փաստ»«Նա ձեռնտու է բոլորին, բացի Հայաստանից և հայ ժողովրդից». «Փաստ» Առաջին անգամ ՀՀ քաղաքացին ՌԴ նախագահի կողմից արժանացել է «Պատվոգրի». «Փաստ» Ի՞նչը չներվեց Շիրակի մարզպետին. «Փաստ» Բացարձակ փոքրամասնության արշավանքը Հայ եկեղեցու դեմ. «Փաստ» Թեհրան–Մոսկվա–Երևան. ձևավորվող նոր առանցք Եվրասիայում. «Փաստ» Օվերչուկի այցը Երևան. Մոսկվայի նոր ազդակները. «Փաստ» Եվրոպական օգնությո՞ւն, թե՞ միջամտություն. Կալլասի շտապողական քայլերը. «Փաստ» Եկեղեցու դեմ ձեռնարկած արշավի առաջին իսկ օրվանից, մենք վճռական պաշտպանել ենք այն. Ա. ՉալաբյանԺամը 16:00 գնում ենք Մայր Աթոռ աղոթելու. Ալիկ ԱլեքսանյանՀրատապ ուղերձ. Փաշինյան մի արա այդ բանը, մի պառակտիր մեր ժողովրդին․ Նարեկ ԿարապետյանՈւկրաինայում գտնվող եվրոպական nւժերը կկարողանան հետ մղել ՌԴ զnրքերը. Գերմանիայի կանցլերԵՄ-ն 2026 թվականին կարող է ֆինանսական օգնություն չտրամադրել Վրաստանին 30-ամյա երիտասարդը գողացել է 30 գլուխ ոչխար՝ պատճառելով մոտ 2 500 000 դրամի վնաս. գողությունը բացահայտվել էՖրանսիայում հաքերները 16.4 միլիոն մարդու անձնական տվյալներ են գողացել՝ հարձակվելով ՆԳՆ համակարգերի վրա․ FigaroՎերջին ամերիկյան ցենտները աճուրդում վաճառվել են 16.7 միլիոն դոլարով Ուկրաինայի ֆինանսավորման 2 տարբերակ կա՝ ռուսական ակտիվների կամ ԵՄ վարկերի միջոցով. Ուրսուլա ֆոն դեր ԼեյենՄեզ պետք է առաջնորդ, որը մեզ կմիավորի, ոչ թե կպառակտի․ «Մեր ձևով»Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Տոյոտան» (տեսանյութ) Քաղցկեղը դատավճիռ չէ․ կայացել է City of Smile բարեգործական հիմնադրամի ամենամյա գալա-ընթրիքը, որի գլխավոր գործընկերն է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվըԴեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան «Առաքելություն Բարություն»․ Ռուսաստանից ժամանած մասնագետներն օգնել են զարգացման առանձնահատկություններ ունեցող հայ երեխաներին Գորիսում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում Պատրաստ կլինեմ մենամարտել թեկուզ 10, թեկուզ 5 oր առաջ. Ծառուկյանը բացահայտում Է ծրագրերըԴեկտեմբերի 18-ին 17:00-ին կգրոհե՞ն Մայր Աթոռը, ինչո՞ւ են շարժվելու դեպի ՎեհարանԲարի գալուստ ID տաղավար․ Big Christmas MarketՌուսական ակտիվների վերաբերյալ համաձայնության հասնելու հավանականությունը «50-50» է. Մերց«Ամիսների տանջանքը պարզապես 3 րոպեի համար էր». Ալբերտը՝ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի էմոցիաների մասինՄարդկանց անհրաժեշտ է իրական այլընտրանք, ոչ թե հինն ու ձախողվածը․ Ավետիք Չալաբյան«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը՝ City of Smile-ի գլխավոր գործընկեր Եզդիական համայնքը նշում է սուրբ Զատիկը. համայնքի ներկայացուցիչ, ՀՃԿ անդամ Զ.Խալիտով 3-ամյա Տիգրանը մահացել է պարանոցի օրգանների բութ առարկաներով սեղմման հետևանքով․ նախաքննությունն ավարտվել է Փաշինյանը բարոյականությունից խոսելու իրավունք չունի․ Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը դեմ է Գերմանիայի ներգրավմանը «Թրամփի ուղուն» ՔՊ-ում քասթինգները թեժ են անցնում Բանակի նոր համազգեստն այնքան վատն է, որ քննադատում են բոլորը Ներդրում մանկապարտեզի կառուցման համար` հանուն մեր երեխաների ապագայի. Կարապետյանը մտածում է քո մասին ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետը դիմում է իրավապահներին. ի՞նչ իրավական հիմքով է սպային դանակահարած անձը նշանակվել ՊՆ նախարար Մարդկանց մոտ տրամադրության անկում կա, մտածում են, թե ի՞նչ է լինելու սրա վերջը. Նաիրի Սարգսյան