Լրահոս
Կարևոր


Պարզունակ մանիպուլյացիա՝ «քաղաքականությամբ զբաղվել» հասկացության նեղացման միջոցով. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքականությունը բավականին լայն հասկացություն է, և իր «դասագրքային» իմաստով դուրս է զուտ կուսակցականության պատկերացումներից: Քաղաքականությունը խորքային առումով հանրային հարաբերությունների մոդել է, որտեղ յուրաքանչյուր կառույց, խումբ կամ անհատ, երբ որևէ հանրային հարցի վերաբերյալ դիրքորոշում է արտահայտում, իրականում ներգրավվում է քաղաքական գործընթացի մեջ։ Սա ոչ միայն քաղաքագիտական տեսական հիմքերից է, այլ նաև արևմտյան քաղաքակրթության հանրային մտածողության ավանդույթներից՝ սկսած Պլատոնից ու Արիստոտելից մինչև հանրային քաղաքականության ներկայիս մոդելներ։

Այդ իմաստով քաղաքականությունը պետական կառավարման գործընթացի շուրջ ձևավորվող, բայց դրանով չսահմանափակվող դինամիկ համակարգ է, որտեղ յուրաքանչյուրը, որ հանրային հարցի շուրջ ունի խոսք, ունի նաև պատասխանատվություն։ Իսկ Եկեղեցին՝ իր պատմական և սոցիալական դերով հանդերձ, չի կարող բացառություն լինել։ Եկեղեցու ու քաղաքականության սահմանազատման մասին տարակարծությունները շատ ավելի բարդ են, քան թվում են առաջին հայացքից։ Երբ ասում են, թե Եկեղեցին «չպետք է խառնվի քաղաքականությանը», հաճախ չգիտեն կամ ցույց են տալիս, թե չգիտեն մի կարևոր հարցի պատասխան՝ իսկ ի՞նչ է ենթադրվում «քաղաքականություն» ասելով։ Եթե դրա տակ նկատի ունեն կուսակցական պայքար, քարոզչություն, մանդատների ձգտում և իշխանության ձևավորման գործընթացում ուղղակի ներգրավվածություն, ապա, այո, Եկեղեցին այդպիսի քաղաքականությամբ չպետք է զբաղվի։ Եկեղեցականները կարող են՝ թողնելով իրենց եկեղեցական կարգավիճակը: Սակայն երբ խոսքը հանրային օրակարգի, ազգային անվտանգության, պետություն-հասարակություն հարաբերությունների կամ արժեքային ճգնաժամերի մասին է, ապա այստեղ Եկեղեցու ձայնը ոչ միայն անհրաժեշտություն է, այլև պահի հրամայական։

Հայոց եկեղեցին երբեք զուտ պաշտամունքի կառույց չի եղել։ Այն եղել է ինստիտուցիոնալ դիմադրության և հայ ժողովրդի ինքնության պահպանման հենասյուն։ Պատմականորեն, հատկապես պետականության բացակայության պայմաններում Եկեղեցին է եղել հայ ժողովրդի քաղաքական ու մշակութային կայունության առանցքը՝ հանդես գալով ոչ միայն որպես հոգևոր կառույց, այլև որպես հանրային կյանքի մոդերատոր։ Այս իմաստով դարեր շարունակ Եկեղեցին միայն աղոթքի վայր չէր, այլ նաև խորհրդակցությունների, որոշումների կայացման, ազգային հավաքականության ձևավորման կենտրոն։ Սա պատմական փաստ է, ոչ թե մեկնաբանություն։ Եվ այդ պատմական դերի ժառանգությունն այսօր եկեղեցին չի կարող չկրել և չհնչեցնել դիրքորոշում այնպիսի հարցերի շուրջ, որոնք վտանգ են ներկայացնում հայկական ինքնության, ազգային արժեքների և պետականության հիմքերի համար։

Եկեղեցու պահվածքը, երբ այն հանդես է գալիս որոշ հարցերի վերաբերյալ կարծիքով, չի նշանակում կուսակցականություն, չի նշանակում ուղղակի մասնակցություն այդ տեսանկյունից քաղաքական գործընթացներին։ Եկեղեցին հանդես է գալիս ոչ թե որպես կուսակցություն, այլ որպես ազգային-հոգևոր ինստիտուտ, որի առաքելությունն է առաջնորդել մարդկանց բարոյականության, արժեքների, հոգևոր ու ազգային ինքնագիտակցության դաշտում։ Երբ պետության առջև ծառանում են մարտահրավերներ, որոնք վտանգում են ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը, ազգային ու հոգևոր արժեհամակարգը, ապա Եկեղեցին ուղղակի պարտավոր է արձագանքել։ Ճիշտ այնպես, ինչպես կառավարության շենքի մոտ կամ այլ վայրում ակցիաներ իրականացնող որևէ խումբ, որը բողոք է ներկայացնում այս կամ այն հարցի կապակցությամբ: Ճիշտ է՝ հաճախ նրանք նշում են, թե իրենց ակցիան քաղաքական չէ, սակայն իրականում ցանկացած նման ակցիա ինքնին քաղաքական է դասական իմաստով: Այո, գուցե կուսակցական չէ, կուսակցականացված չէ, բայց քաղաքական է՝ որպես հասարակության տարբեր շերտերի հարաբերություններ պետության հետ:

Թե՛ Եկեղեցու հետ կապված, թե՛ ընդհանրապես նման գործընթացներում քաղաքականություն հասկացության նեղ, մանիպուլյատիվ մեկնաբանությունը բավական վտանգավոր է և ուղղված է ազատ խոսքի արտահայտման դեմ, օգտագործվում է որպես զենք հանրային ազդեցություն ունեցող բոլոր այն ուժերի դեմ, որոնք ունեն ինքնուրույն ձայն, թեկուզ և չեն պատկանում այս կամ այն կուսակցությանը։ Այսինքն, կոնկրետ այս պարագայում, երբ մեղադրում են, թե «Եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում», իրականում ուզում են ասել, թե «Եկեղեցին չպետք է խոսի»։ Իսկ դա ինքնին նշանակում է հանրային դաշտը, քաղաքական դաշտը զրկել այլընտրանքային կարծիքներից ու հոգևոր օրակարգից բխող դիրքորոշումներից:

Եկեղեցին ուղղակի պարտավոր է արտահայտել իր դիրքորոշումը ոչ թե որպես կուսակցություն, այլ որպես ազգային մտքի, պատմական հիշողության ու հոգևոր ժառանգության մարմնացում։ Այս իմաստով Եկեղեցու ձայնը քաղաքական դաշտում ոչ միայն վտանգ չէ, այլև անհրաժեշտություն է։ Դա չի հակասում Սահմանադրությանը, օրենքներին, չի խաթարում աշխարհիկ պետության մոդելը, այլ ընդգծում է բազմաբևեռ հանրային միջավայրը։ Ընդ որում, ի տարբերություն իշխանության գործողությունների, որոնք փորձում են Եկեղեցու՝ «քաղաքականությամբ զբաղվելու» մանիպուլյատիվ քողի ներքո միջամտել այս հոգևոր կառույցի ներքին գործերին։ Սա արդեն աշխարհիկ պետության իրավասության խախտում է, իսկ իրականացնողների կողմից՝ Սահմանադրության և օրենքների ոտնահարում, քանի որ օրենքներով երաշխավորում է Եկեղեցու և պետության, աշխարհիկ ու հոգևոր իշխանությունների տարանջատումը։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ կասեք Նիկոլ Փաշինյանին, եթե հանդիպեք. հարցումՏիգրանաշենի բնակիչները սեփականության իրավունք չունեն և ապրում են վտանգի մշտական վախի մեջ (տեսանյութ)Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Արշակ Կարապետյանը ՌԴ քաղաքացի չէ․ Նառա Գևորգյան Խայտառակություն Էջմիածնում․ «Ու՞մ ես փորձել խաբել, Նիկո՛լ»․ Ռուզան Ստեփանյան Հայ քրիստոնյան նախ պետք է պաշտպանի իր Եկեղեցին՝ մեր ինքնության կարևոր հենասյունը․ Արմեն ՄանվելյանՀայաստանը ունի երկու ընտրություն. շարունակել այսպես` թույլ Նիկոլ Փաշինյանի հետ կամ ուժեղանալ` Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում 273 հեկտար անտառ կտնկվի Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Փաշինյանը պարտավորվել է ամեն գնով խզել երկաթուղու կոնցեսիան Արդյո՞ք Փաշինյանը փակում է ատոմակայանի հարցը Արևը և քամին ապահովել են ԱՄՆ-ի նոր էներգիայի գրեթե 90%-ը Կիրակի պատարագին մասնակցելը չի ենթադրում քաղաքական գործունեության իրականացում․ Աննա ԿոստանյանԽուճապի մեջ գտնվող իշխանությունը ստում է՝ վերարտադրվելու նպատակով․ Արեգ ՍավգուլյանԱպրիլի 1-ից թոշակների բարձրացումը կապ ունի՞ ընտրությունների հետ․ հարցում Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը Միայն մեկ առաջնորդ, որը Ձեզ բերի ուժեղ միասնականություն, ուժեղ տնտեսություն, ուժեղ և երկարաժամկետ խաղաղություն. Տիգրան ԱբրահամյանԱպահով միջավայր՝ հավասար հնարավորություններով ՔՊ-ն` վերից վար, հասկանում է՝ իշխանությունը կորցնում է. Մարիաննա Ղահրամանյան Ողբերգական դեպք Երևանում. քաղաքացին հիվանդանոց գնալու ճանապարհին մահացել է Պուտին–Փաշինյան հանդիպումը, ըստ էության, ջրբաժան է դարձել. Էդմոն ՄարուքյանՄեր երիտասարդության մեջ շատ-շատ են այնպիսիք, ովքեր պարզ ասում են՝ ինչ է արդարամտությունը․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը միջամտում է ՀՀ ներքին գործերին և նոր տարածքային պահանջներ ներկայացնում․ Ավետիք ՔերոբյանՓոփոխությունների ժամանակն է, միացե՛ք. «Ուժեղ Հայաստան»Իրանի երկնքում խոցվել է ամերիկյան F-35 կործանիչը Արտակարգ դեպք, Մովսես գյուղում ժայռաբեկորը հարվածել է կայանված «ՎԱԶ 2107»-ինԱյն մասին, թե ով է Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի իրական մեղավորը. Ավետիք ՉալաբյանՀանդիպման ուղերձները և ներքաղաքական արձագանքը․ նոր հակադրությունների փուլ Քուվեյթում իրանական ԱԹՍ-ի hարվածից հետո նավթավերամշակման գործարանում hրդեհ է բռնկվել Համախմբման շղթայական ռեակցիա․ ձևավորվո՞ւմ է նոր քաղաքական բևեռ ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքն ու ծառայությունը երևի 2018-ից է սկսվել․ հենց դրա համար էլ ապրիլի 2-ին Եռաբլուր չեն գնում. Տիգրան Աբրահամյան Խաղ բարակ գծի վրա․ Մոսկվայի հստակ ուղերձը և Երևանի պատասխանատվությունը ԱրարատԲանկը՝ Commerzbank AG բանկի «Որակի գերազանցության» մրցանակակիր Պուտինը երեկ ոչ թե Նիկոլին, այլ հայ ժողովրդին դիմեց՝ առաջին անգամ բացելով խաղաքարտերը․ Էդմոն ՄարուքյանԻրանի միջnւկային ծրագրի հարցը չի կարող լուծվել ռшզմական գործողությունների միջոցով․ ՄակրոնՉինաստանը սկսել է ռшզմական բազայի շինարարությունը Հարավչինական ծովում. The Wall Street JournalՄենք երբեք չենք մոռանա մեր զինվորների զոհաբերությունըՎարդաշենում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Տիգրանաշենը կանգնած է դատարկվելու եզրին․ սահմանամերձ գյուղի բնակիչները ապրում են անհանգստության և անորոշության մեջ (տեսանյութ) Իսրայելի բանակը հայտարարել է Թեհրանի շրջանում ԻՀՊԿ ցամաքային զnրքերի բազային hարվածելու մասինԾառուկյանը Հայաստանի մարզերում (ֆոտոշարք)Ոչ ոք չի կարողանա փոխարինել ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ում․ Կալլաս Էներգառեսուրսը, առանց կառավարման, առավոտ հայտնվում է մեր գլխավերևում, երեկոյան գնում է՝ արևը․ ՓաշինյանՄոսկովյան հանդիպման բաց ուղերձները. ինչո՞ւ է Հայաստանը կանգնած էներգետիկ և տնտեսական վտանգի առաջ․ Էդմոն ՄարուքյանՀԱԿ-ը և մենք բոլորս պետք է կանգնենք մեկ ճակատում որպես անկախական ուժեր. Էդմոն Մարուքյան «Օրիոն» տիեզերանավը հաջողությամբ դեպի Լուսին է արձակվել՝ չորս տիեզերագնացով Փաշինյանը չունի քաջություն նայելու զnհված զինվորների ընտանիքների աչքերին, քանի որ գիտի, որ խոստացել էր խաղաղություն, բայց բերել է երեք պատերազմ․ Արթուր Ավանեսյան Մենք իրանական վարչակարգին կքշենք քարի դար․ Թրամփ Մեր ապագան կախված է ոչ միայն խիզախությունից, այլ նաև խելացի կառավարմամբ կառուցված, ժամանակակից պահանջներին համապատասխանող մարտունակ բանակից. Նաիրի Սարգսյան Լապորտան նշել է «Բարսելոնայի» տրանսֆերային առաջնահերթությունները