Գնանք եկեղեցի մոմ վառենք, գուցե էդ մոմը հասանելի լինի Աստծուն ու մեզ օգնի․անհետ կորածների հարազատների ակցիան ավարտվեց
ՀասարակությունԺամեր շարունակ Էջմիածնի զորամասի դիմաց անհետ կորած զինծառայողների հարազատների ակցիան ավարտվեց։ Իրենց հարցերն այդպես էլ անպատասխան մնացին, բացի առաջարկից, որ պետք է էլի սպասեն, նրանք ոչ մի բան չլսեցին։
«Եկեք բոլորս համախմբված գնանք եկեղեցի, գնանք մոմ վառենք, միգուցե էդ մոմը հասանելի լինի Աստծուն ու փորձի օգնել մեզ»,- առաջարկեց անհետ կորածի մայրը՝ Անահիտ Ադոյանը, ում առաջարկը միաձայն ընդունվեց։
Հիշեցնենք, որ այսօր նրանց հետ փակ հանդիպում ունեցավ ԳՇ լրատվականի պետ Սամվել Ասատրյանը, որը կրկին ասել է, որ պետք է սպասեն։