Լրահոս
Կարևոր


Լրջագույն խնդիրներ, որոնք ոչ միայն տնտեսական իրավիճակի ցուցիչ են, այլ նաև սպառողական վարքագծի փոփոխության. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անասնապահությունը գյուղատնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է, որը ոչ միայն ապահովում է սննդամթերքի մատակարարումը, այլև նպաստում է տնտեսական կայունությանը, սոցիալական բարեկեցությանը և բնապահպանական հավասարակշռությանը։ Անասնապահության դերը սննդի անվտանգության ապահովման գործում առանձնահատուկ է, քանի որ այն անմիջականորեն կապված է մարդու առողջության, սննդի որակի և մատչելիության հետ։ Հայաստանի անասնապահության ոլորտում վերջին տարիների զարգացումները, հատկապես անցած տարվա ընթացքում արձանագրված միտումները բացահայտում են մի շարք խորը համակարգային խնդիրներ, որոնց լուծման բացակայությունը կարող է հեռանկարում լուրջ բարդություններ ստեղծել ինչպես գյուղատնտեսական ոլորտի, այնպես էլ սննդային անվտանգության համակարգի համար։

Վիճակագրական տվյալները վկայում են, որ գրեթե բոլոր կենդանատեսակների գլխաքանակի անկում է արձանագրվել, բացառությամբ տնային թռչունների և ձիերի։ Հետաքրքրական է, որ այծերի գլխաքանակը աճել է 4,1 անգամ, ինչը պայմանավորված է հիմնականում Սյունիքի և Վայոց ձորի տարածաշրջաններում իրականացվող ծրագրերով։ Սակայն այս աճը դեռևս չի փոխհատուցում ամբողջ համակարգում արձանագրված ընդհանուր անկումը և չի ապահովում բավարար հենարան ընդհանուր շուկայի կայունության համար։ Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը վերջին մեկ տարում նվազել է 3,6 տոկոսով, կովերինը՝ 4,9 տոկոսով, խոզերինը՝ 1,8 տոկոսով, ոչխարներինը՝ 3,2 տոկոսով, այծերինը՝ 11,6 տոկոսով, իսկ տնային թռչուններինը՝ 7,4 տոկոսով։ Ձիերի գլխաքանակն, ի հակադրություն այս միտումների, աճել է 9,3 տոկոսով։ Այս թվերը ցույց են տալիս, որ թե՛ կաթնատու, թե՛ մսատու կենդանիների պահպանումը Հայաստանում շարունակում է դժվարանալ։ Իսկ խոշոր եղջերավոր անասունների և կովերի թվի նվազումը անմիջականորեն ազդում է կաթնամթերքի արտադրության վրա, ինչն արդեն իսկ շուկայում արտահայտվում է կաթի պակասով և դրա փոխարինման փորձերով։

Միևնույն ժամանակ, նկատելի է, որ փոքր անհատական տնտեսությունները աստիճանաբար դուրս են մղվում շուկայից, իսկ ոլորտում աճում է խոշոր առևտրային ընկերությունների ազդեցությունը։ Տնային տնտեսություններում գրանցված այս անկման ֆոնին որոշակի աճ է արձանագրվել առևտրային կազմակերպությունների կողմից պահվող անասունների գլխաքանակում։ Խոշոր եղջերավոր անասունների թիվն այս հատվածում աճել է 36,3 տոկոսով, կովերինը՝ 18,8 տոկոսով, իսկ տնային թռչուններինը՝ 12,8 տոկոսով։

Այս միտումը հղի է լուրջ սոցիալ-տնտեսական հետևանքներով, որոնցից գլխավորը շուկայի օլիգոպոլացման և գների աճի վտանգն է։ Առևտրային ընկերությունների ձեռքում անասնապահության ոլորտի կենտրոնացումը ստեղծում է օլիգոպոլ պայմանավորվածությունների վտանգ։ Բնական է, որ մրցակցության բացակայության պայմաններում խոշոր ընկերությունները կսկսեն թելադրել այն գները, որոնք իրենց են ձեռնտու, այլ ոչ թե սպառողին։ Այսինքն, շուկան կարող է վերահսկվել սահմանափակ թվով տնտեսվարող սուբյեկտների կողմից, որոնք, ի տարբերություն փոքր ֆերմերների, կարող են ճկունորեն կարգավորել գները՝ անկախ առաջարկի և պահանջարկի բնական շարժումներից։

Անասնապահության ոլորտի ներկայացուցիչները ընդգծում են, որ այս իրավիճակի հիմնական պատճառներից մեկը պետության անտարբերությունն է։ Հայաստանը չունի հստակ պետական ռազմավարություն կաթնատու և մսատու կենդանատեսակների բուծման ուղղությամբ, բացակայում են համապարփակ ծրագրեր՝ հարմարեցված տեղական բնակլիմայական պայմաններին։ Արդյունքում տարիների ընթացքում տեղական անասունների ցեղատեսակներն աստիճանաբար դեգրադացվել են, կաթնատվությունն ու մսատվությունը՝ նվազել։ Այս բացը փորձում են լրացնել ներկրված գենետիկ նյութերով, սակայն դրանք հաճախ համարժեք չեն տեղական պայմաններին ու առանձնահատկություններին, ինչի հետևանքով ֆերմերները կանգնում են նոր ռիսկերի և լրացուցիչ ծախսերի առաջ։

Իսկ կաթնամթերքի շուկայում առաջ եկած իրավիճակը հանգեցնում է նրան, որ արտադրողները ստիպված են կաթի պակասը լրացնել կաթի փոշու կամ այլ փոխարինիչների միջոցով, որոնք կարող են հավել յալ խնդիրներ ստեղծել մարդկանց առողջության համար։ Մյուս կողմից էլ՝ որակական ցածր հատկանիշներ ունեցող էժան կաթի փոշու ներմուծումը հարվածում է տեղական կաթնարտադրողներին, որոնք որակյալ մթերք են ապահովում։

Ինչ վերաբերում է խոզաբուծության ոլորտին, ապա արձանագրված իրավիճակն ունի իր առանձնահատկությունները։ Մեր երկրում խոզաբուծությունը զարգացնելու խնդիրն այդպես էլ մնում է չլուծված։ Եվ Հայաստանը մեծ քանակությամբ կենդանի խոզ և պաղեցված խոզի միս է ներկրում, հիմնականում՝ Ռուսաստանից։ Այս միսը հաճախ վաճառվում է որպես տեղական արտադրանք, ինչի արդյունքում տեղական արտադրողները չեն կարողանում դիմակայել ցածր գնային մրցակցությանը։ Ներկայում խոզի մսի ինքնարժեքը Հայաստանում բարձր է, և նույնիսկ խոշոր խոզաբուծարանները մեծ դժվարությամբ են մնում շուկայում։ Սա հանգեցրել է խոզերի գլխաքանակի նվազմանը՝ ինչպես անհատական, այնպես էլ առևտրային տնտեսություններում։ Վիճակագրական տվյալներով, 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 182315 գլուխ խոզ, որից 134961-ը՝ անհատական տնտեսություններում, իսկ 47354-ը՝ առևտրային կազմակերպություններում։ Սա վկայում է, որ անկման միտումը համատարած բնույթ ունի։

Հատկանշական է, որ թռչնաբուծության ոլորտում դիտվում է հակառակ պատկերը։ Բնական է, որ բնակչության վճարունակության նվազման ֆոնին թռչնամսի սպառումը շարունակաբար աճում է։ Թռչնամիսը մնում է ամենամատչելի սպիտակուցային աղբյուրը լայն շերտերի համար, և կանխատեսվում է, որ առաջիկայում թե՛ տեղական, թե՛ ներկրված թռչնամսի սպառման ծավալները կշարունակեն աճել։ Սա ոչ միայն արձագանք է տնտեսական իրավիճակին, այլ նաև կարող է դիտարկվել որպես սպառողական վարքագծի փոփոխության ցուցիչ։ Բարձր վճարունակության պայմաններում, բնականաբար, կարմիր մսի սպառումը կաճեր, սակայն ներկայում բնակչության մեծ մասը ստիպված է սահմանափակվել ավելի մատչելի ապրանքներով։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի անասնապահության ոլորտում առկա համակարգային խնդիրները պահանջում են պետական ռազմավարական մոտեցում։ Անհատական ֆերմերների նահանջը և խոշոր ընկերությունների դիրքերի ուժեղացումը ցույց են տալիս, որ առանց պետական միջամտության շուկան կգնա դեպի օլիգոպոլ մոդել՝ սահմանափակ մրցակցությամբ և բարձր գներով։ Բացի այդ, պետական մակարդակով անհրաժեշտ է մշակել ցեղային բարելավման և տեղական պայմաններին հարմարեցված բուծման ծրագրեր՝ կանխելու տեղական անասունների դեգրադացիան։ Առանց նման քաղաքականության շարունակաբար կաճի ներմուծված կաթի փոշու, խոզի մսի և այլ փոխարինիչների տեսակարար կշիռը՝ խորացնելով կախվածությունը արտաքին շուկաներից։

Սրան պետք է ավելացնել նաև սննդի անվտանգության հետ կապված վտանգները։ Տեղական արտադրության շարունակական կրճատումը նշանակում է, որ արտակարգ իրավիճակներում Հայաստանը կունենա սննդամթերքի նվազ ինքնաբավության մակարդակ, ինչը կարող է լրջագույն մարտահրավեր դառնալ։ Այս համատեքստում անհրաժեշտ է շեշտադրել, որ անասնապահությունը միայն գյուղատնտեսական ենթաճյուղ չէ։ Այն կենսական նշանակություն ունի գյուղական համայնքների կենսունակության պահպանման համար, այդ թվում՝ բնակչության պահանջները բավարարելու, աշխատանքի ապահովման, եկամուտների ստացման և արտադրանք թողարկելու տեսանկյունից։

Բայց խնդիրը միայն արտադրանք թողարկելով չի ավարտվում, շատ կարևոր է նաև այդ արտադրանքի բարձր որակը, սննդի անվտանգության նկատմամբ վերահսկողությունը՝ հատկապես մսամթերքի մթերման դեպքում։ Եվ այս հարցում էական անելիք ունի ՍԱՏՄ-ն, որի հետ կապված տարբեր ահազանգեր են հնչում, թե վերջին շրջանում վերահսկողությունը թուլացրել է ու մի շարք ուղղություններով ոչ միայն բացեր, այլև տոտալ ձախողումներ են նախանշվում։

ԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ես հեռացող նախագահ եմ. Լուկաշենկո Բրյուսելը մեծ ճնշման տակ է գտնվում Ռուսաստանի, ԵՄ երկրների և ԱՄՆ-ի կողմից. Կալլաս Երևանի Անտառային փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն Կրեմլը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ շփումների՝ հիմնվելով Վաշինգտոնի՝ Կիևի և ԵՄ-ի հետ աշխատանքի արդյունքների վրա. ՊեսկովԹեժ իրավիճակ Վեհարանի բակում Իշխանությունների հերթական ձախողումը. Մայր Աթոռի պաշտպանության համար շուրջ 10,000 քաղաքացի էր հավաքվելԻնչների՞ս է պետք կանխիկ փողը, կանխիկով մարդիկ կաշառք են տալիս, ստվերային առևտուր են անում․ ՓաշինյանSchiaparelli-ի համար Giacometti-ի հազվագյուտ կոճակները վաճառվում են անհավանական գներով«Դա նվազագույնն էր, որ նա կարող էր անել 10 տարի սպասեցնելուց հետո». Ջորջինա Ռոդրիգեսը՝ Ռոնալդուի հետ նշանադրության մասինՄեր ժողովրդի պատասխանը բանսարկուներին և խառնակություն սերմանողներին. Ավետիք ՉալաբյանԵվրոպական խորհրդի այս նիստում մենք պետք է որոշում կայացնենք հաջորդ 2 տարվա ընթացքում Ուկրաինային ֆինանսավորելու վերաբերյալ. ֆոն դեր ԼեյենՇնորհակալություն մեր ժողովրդին, որ դուրս եկավ պաշտպանելու մեր միասնությունը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը կսկսվի այսօր. ադրբեջանական լրատվամիջոցներԵրևանում կկառուցվի անտուն շների կացարան Խնդիրը պետք է լուծել շուտափույթ. «Նուբարաշեն» ՔԿՀ շենքային պայմանները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին. ՄԻՊՆարեկ Կարապետյանը և քաղաքացիները ողջունում են Ամենայն Հայոց ԿաթողիկոսինՍպերցյանը ճանաչվել է ՌՊԼ-ի նոյեմբեր-դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ Մեր Տիրոջ իջման վայրը պիտի լինի միայն սիրո և համերաշխության վայր. Մենուա Սողոմոնյան Ավետիք Չալաբյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է՝ հայտնելու իր աջակցությունը սուրբ եկեղեցունՀազարավոր հավատացյալներ ողջունում են Վեհափառ Հայրապետին Մայր Տաճարի դիմաց. «ՀայաՔվե»-ի անդամները ևս նրանց շարքում ենԴու թագավոր չես․ դու պատմության մեջ մոլորված վարչապետ ես. Ավետիք ՉալաբյանԳիտեմ՝ տիրադավ եպիսկոպոսներից մի քանիսը շատ բացասական կարծիք ունեն Փաշինյանի մասին. Նարեկ Կարապետյան Հայ եկեղեցու անկախության դեմ միտված քայլերը քայլեր են Հայոց ցեղաuպանnւթյան ճանաչման, հայկական շահերի միջազգային հարթակներում ներկայացման դեմ. Նարեկ Կարապետյան «Մեր ձևով» շարժման անդամները Սուրբ Էջմիածնում են Քաղաքացու անունից պահանջներ ներկայացնելը վարչապետի հերթական մանիպուլյացիան է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանից Հայաստան բենզինը սկսեց «հոսել» Օվերչուկն իր հետ զգուշացումներ է բերել Երևան «Շիշ բռնողին» այլևս չի հաջողվի բռնել Փաշինյանի շիշը Փաշինյանն անցել է «ռուբիկոնը». Վերջին գրոհը եկեղեցու դեմ 16։00-ին լինելու եմ Մայր Աթոռում, մասնակցելու եմ միասնականության ու համերաշխության ժամերգությանը. Մարիաննա Ղահրամանյան Աղոթենք համերաշխության և միասնականության համար. Անդրանիկ ԳևորգյանԱղոթենք ազգային համերաշխության համար. Ալիկ Սարգսյան Չենք տրվում սադրանքների. մենք միասնական ենք և մեր եկեղեցու կողքին ենք. Գոհար Ղումաշյան16.00-ին լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ որդիաբար իմ խոնարհումն և աջակցությունը հայտնելու Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն. Արեգա ՀովսեփյանԱղոթենք համերաշխության և միասնականության համար. «Մեր ձևով» Խրախուսանքները նոր ուժ ու եռանդ կարող են հանդիսանալ առաջիկա տարվա ընթացքում նոր մեդալների նվաճման համար․ Հովհաննես ԾառուկյանԻնժեները իր ձեռքերով կառուցել է «անսահման» հեռահարությամբ զբոսանավ Մարդը պետք է լինի իրական արժեք այս երկրի համար․ Ցոլակ Ակոպյան Պետք չէ տրվել Փաշինյանի սադրանքին․ Ներկայիս կառավարությունը զորք բերելու լեգիտիմ պատճառ է փնտրում. Էդմոն Մարուքյան Դեռևս ուշ չէ զղջալ և դարձի գալ` ի բարօրություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի շահ մեր ժողովրդի. Հայկ Իգնատյան«Լավ սովորիր, որ լավ ապրես» կարգախոսով մեր արժեքներն են նսեմացնում․ Ատոմ ՄխիթարյանՑանկացած ոտնձգություն կաթողիկոսի անձի դեմ, ոտնձգություն է Եկեղեցու դեմ. Մենուա ՍողոմոնյանՍուրբ Էջմիածինը եղել է, կա և կմնա հայ ժողովրդի հոգևոր սիրտը. ՀայաՔվե«Խաղաղության» գինը․ ում հաշվին է գործարկվում Վաշինգտոնում կնքված հուշագիրը Գործող իշխանության հակաեկեղեցական քայլերը․ նոր գրոհ Հայ առաքելական եկեղեցու դեմ Հնարավո՞ր է, արդյոք, ձերբազատվել ճանապարհային «քաոսից». «Փաստ»Մակրոտնտեսական ակտիվության «առողջության» սուր դեֆիցիտը. «Փաստ»«Նա ձեռնտու է բոլորին, բացի Հայաստանից և հայ ժողովրդից». «Փաստ» Առաջին անգամ ՀՀ քաղաքացին ՌԴ նախագահի կողմից արժանացել է «Պատվոգրի». «Փաստ» Ի՞նչը չներվեց Շիրակի մարզպետին. «Փաստ»