Լրահոս
Կարևոր


Պարո՛ն Փաշինյան, Դուք դարձել եք պարտության և կապիտուլյացիայի խորհրդանիշ. Արտակ Թովմասյան

Հասարակություն

«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը գրել է.

 
«Պարո՛ն Փաշինյան, դեռ մեկ ամիս առաջ, Ձեր կողմից, այսպես կոչված, կապիտուլյացիայի ակտ ստորագրելուց հետո, հանդես եկա Ձեր հրաժարականի պահանջով։ Խորը զարմանքով պետք է արձանագրել, որ Դուք, անձնական շահը և իշխանությունը պահպանելու ձգտումը վեր դասելով ազգային ու պետական շահից, շարունակեցիք համառ պայքարը իշխանությունը պահպանելու համար նույնիսկ այն դեպքում, երբ ձեր հրաժարականի պահանջով հանդես եկան Ամենայն Հայոց կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, ՀՀ նախագահը, տասնյակ կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, մտավորականներ, համայնքների ղեկավարներ և ավագանիներ, Գիտությունների ազգային ակադեմիան, Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը և բազմաթիվ գիտական կենտրոններ, ծանրակշիռ հասարակական գործիչներ և գործարարներ սփյուռքից, և, ըստ էության, հայության գերակշիռ մեծամասնությունը:
 
Ձեր իշխանավարության յուրաքանչյուր օրը ևս մեկ պարտության օր է հայ ժողովրդի համար, որովհետև երկրում կատարյալ քաոս և անիշխանություն է։ Աշխարհաքաղաքական որևէ կարևոր կենտրոնում Ձեզ լուրջ չեն վերաբերվում։ Դուք պետք է հեռանաք, որովհետև ամբողջովին տապալել եք իշխանության գործառույթները և ի զորու չեք իրականացնելու Սահմանադրությամբ Ձեզ վերապահված լիազորությունները: Այս պատերազմը ձեր ապաշնորհ արտաքին քաղաքականության, բանակցությունները սեփական կետից սկսելու, «Արցախը Հայաստան է և վերջ» ու նմանատիպ պոպուլիստական ձևակերպումների և դիվանագիտության մասին տարրական պատկերացումների բացակայության արդյունք է։
 
ա) Դուք մինչ օրս որևէ լուծում չեք կարողացել գտնել ռազմագերիների, անհայտ կորածների և մեր զոհված հայորդիների մասունքների հետվերադարձի հարցերով: Տեսնելով ձեր անզորությունը՝ հայ ժողովուրդը այս հարցերի լուծման հույսերը կապում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և ուղիղ դիմում է նրան՝ խնդրելով իր միջամտությունը։
 
բ) Ամեն օր սահմանների ճշտման և քարտեզագրման պատրվակով ադրբեջանցիները մտնում են մեր գյուղերը և նորանոր տարածքներ են զավթում, ՏԻՄ-երն ու կամավորական խմբերն են փորձում ինքնուրույն լուծումներ գտնել` բանակցելով թշնամու հետ։
 
գ) ՀՀ պետական բյուջեի կատարողականները տապալված են։ Դուք այլևս ի զորու չեք ապահովելու եկամուտների նորմալ հավաքագրումը։ Շուտով կարող են առաջանալ խնդիրներ թոշակների և աշխատավարձերի վճարումների գործընթացում, ինչի հետևանքը կարող է լինել աղետալի սոցիալական պայթյունը։
 
դ) Այս իրավիճակը մեծամասամբ Ձեր և Ձեր թիմի երկուսուկես տարվա հակառուսական քաղաքականության արդյունքն է: Դուք Ձեր պաշտոնավարման ամբողջ ընթացքում չկարողացաք համոզել, որ Ձեր վերջին տասնամյակների հակառուսական դիրքորոշումները անկեղծորեն փոխվել են, ավելին, արեցիք ամեն ինչ՝ ռազմավարական դաշնակցի հետ մեր հարաբերությունները հետևողականորեն խաթարելու համար:
 
Մեզ հարկավոր է կառավարություն՝ մեծամասամբ նոր մարդկանցից բաղկացած, որն ի զորու կլինի գործընկերային և ռազմավարական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի Դաշնության հետ, ում ջանքերով և շնորհիվ, ի դեպ, կանգնեցվեց հենց Ձեր կողմից հրահրված արյունահեղությունը: Վստահ եմ, որ միայն որակապես նոր քաղաքական թիմը կարող է հաստատել փոխադարձ վստահության և պետական շահի վրա հիմնված հարաբերություններ ՌԴ քաղաքական էլիտայի հետ և համատեղ ջանքերով ապահովել Հայաստանի և Արցախի սահմանների անվտանգությունը և դուրս հանել մեր երկու պետությունները քաղաքական և տնտեսական կոլապսից: Այժմ, ըստ էության, ձևավորված է համազգային կոնսենսուս Ձեր հրաժարականի պահանջի շուրջ, մինչդեռ դուք շարունակում եք ձևացնել, թե չեք նկատում այդ ամենը, և ոչինչ տեղի չի ունենում: Պարոն վարչապետ, ո՞ւր եք տանում մեր երկիրը։ Դեպի հաջորդ կապիտուլիացիա՞։ Չէ՞ որ Ձեր պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածը ձախողումների և անկման ժամանակագրություն է: Այս օրերին ամբողջ հանրապետության տարածքում կառավարության և անձամբ վարչապետի հրաժարականի պահանջով ակցիաներ են տեղի ունենում: Իմ թիմակիցներին և կողմնակիցներին կոչ եմ անում դուրս գալ փողոց և օրենքով չարգելված բոլոր ձևերով արտահայտել իրենց քաղաքացիական կամքն ու երկրում նոր, հմուտ և արհեստավարժ իշխանություն ձևավորելու վճռականությունը: Ուժային կառույցների աշխատակիցներին կոչ եմ անում բացառել ճնշումները և հալածանքները վարչապետի հրաժարականը պահանջող անձանց նկատմամբ։ Տղանե՛ր, այդ մարդիկ պայքարում են նաև ձեր և ձեր երեխաների ապագայի համար, և համոզված եմ, որ գալու է այն օրը, որ դուք էլ եք միանալու այդ պայքարին։
 
Վերջին հարյուրամյակի ընթացքում հայ ժողովուրդը երբեք այսքան հուսալքված և կոտրված չի եղել, և միայն Ձեր հեռացումը լուսավոր ապագայի հեռանկարներ կբացի հայության համար: Ձեզ մնացել է մեկ բան՝ հրաժարական տալ՝ թույլ տալով, որ ձևավորվի պետական և ազգային արժեքներ կրող նոր իշխանություն, որն ի զորու կլինի համախմբել հայ ժողովրդին և սպասարկել նրա կենսական շահերը: Ձեր հրաժարականից հետո կկազմակերպվեն արտահերթ ընտրություններ և ժողովուրդը մեզ հետ միասին կորոշի, թե ում է վստահում պետության կառավարման ղեկը առաջիկա տարիների համար։ Պարո՛ն Փաշինյան, Դուք դարձել եք պարտության և կապիտուլյացիայի խորհրդանիշ։ Հայ ժողովուրդը չի կարող և չի հանդուրժելու պետության այդպիսի ղեկավարի։ Սա պայքար է ոչ թե իշխանության, այլև մեր ժողովրդի արժանապատիվ գոյության և զարգացման համար։ Հուսով եմ՝ Դուք Ձեր մեջ ուժ և ողջամտություն կգտնեք՝ այլևս չպայքարելու սեփական ժողովրդի դեմ և, հրաժարական տալով, հնարավորություն կտաք փրկելու Հայաստանի Հանրապետությունը հետագա կործանարար զարգացումներից»:
 
Առաջարկվում է 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիրԵս հրամայել եմ nչնչացնել Հորմուզի նեղուցում ակшններ տեղադրող ցանկացած նավակ. ԹրամփԱնչելոտին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտին Ոչ մեկը չի կարող ասել՝ հորս արև 1 մլրդ ներդրում եմ արել. բանկային շրջանառությունը հատիկ-հատիկ պետք է լինի, եթե չեղավ՝ խնդիր է. ՓաշինյանՊրահա քաղաքում սեփական հայրենիքի 30%-ը ինքնակամ Հանձնած պետական գործիչ, 5 տառ․ Նարեկ ԿարապետյանԴիլիջանում կասեցվել է լիմոնադի ու շշալցված ջրերի արտադրամասի արտադրական գործունեությունըԴիմելու ենք Արդարադատության միջազգային դատարան. Ադրբեջանը ոչնչացնում է մեր մշակույթըՆանուլը նշում է ծննդյան 16-ամյակը Փաշինյանը կրճատում է պետական համալսարանների թիվն այն դեպքում, երբ նրա երեխաները սովորում են արտասահմանում Դանիայում գնացքների բախման հետևանքով տnւժել է 17 մարդ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ, ՕՐԵՆՔ, ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ (ԴՕԿ) և ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ կուսակցությունները ապրիլի 24-ին նախաձեռնում են երթ դեպի Ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակինԱՄՆ-ը Իրանի դեմ տախտակամածային hրանnթ է կիրառել առաջին անգամ վերջին 38 տարվա ընթացքում«Գենոցիդային հակահայությունը 2020-ականներին ակտիվացել է ամբողջ ուժգնությամբ»՝ միջազգային փորձագետներ Անձնագրայիններում արհեստական խոչընդոտների մասին մանրամասնում է «Համահայկական ճակատ» կուսակցության անդամ Նառա Գևորգյանը Թրամփը երկարաձգել է Իրանի հետ hրադադարի ժամկետը մինչև ապրիլի 26-ը. Ynet Ի՞նչ է տեղի ունենում Ռուսաստանի և Հայաստանի միջև․ Մոսկվայի լծակները, Փաշինյանի սխալները և Ղարաբաղի հարցը․ ՀՀ վարչապետի թեկնածու և հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  հարցազրույցը՝  RTVI-ինԲացառում ենք ՔՊ-ի հետ համագործակցությունը․ «Լուսավոր Հայաստան» Այսօր «Դրուժբա» խողովակաշարով Սլովակիա կմատակարարվի 13,5 հազար տոննա նավթ. ՖիցոՍեփականության իրավունքը պետք է երաշխավորվի, այլապես Հայաստան ներդրումներ չեն գա․ Ավետիք ՉալաբյանԳալու ենք իշխանության, որպեսզի պատերազմ չլինի. Արշակ Կարապետյան Երևանում «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատը․ վարորդը եղել է ոչ սթափԵթե իշխանությունը ոչինչ չի կարողանում անել, մեզ պե՞տք է նման իշխանություն․ Արշակ Կարապետյան Ընտրությունը պարզ է․ Սամվել Կարապետյանի ստեղծած 300,000 աշխատատեղերը, թե՞ 300,000 ադրբեջանցիները. Ուժեղ Հայաստան Մոսկվան կտրուկ մերժել է երկաթուղու կոնցեսիայի վաճառքը Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Լուսավոր Հայաստան կուսակցությունը ներկայացնում է իր նախընտրական կարգախոսըIRI–ի նոր հարցումը խուճապի է մատնել Փաշինյանին Սերժ Սարգսյան․ «Նիկոլը ճիշտ էր՝ նա պատրաստ էր գնալ մինչև վերջ և չուներ ոչ մի կարմիր գիծ» «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստիվ դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի զավթված տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունըԵրիտասարդությունը պետք է մասնակցի ընտրություններին՝ որոշելու իր կյանքն ու ապագան․ Արմեն ՄանվելյանՄարդիկ պարիսպներ պետք է հաղթահարեն՝ վարչապետի հետ շփվելու համար․ Արեգ Սավգուլյան Ապօրինի գույքի բռնագանձման քրգործերը կշատանան նախընտրական փուլում Եկել է փակագծերը բացելու ժամանակը․ Նառա Գևորգյան Հագուստի արտադրությունը, տեքստիլ արդյունաբերությունը Հայաստանում չեն կարող գոյատևել, եթե մենք շարունակենք թուրքական բաց սահմանով, թուրքական ապրանքներով ողողել հայկական շուկան. Նաիրի Սարգսյան Ընտրելով Փաշինյանին՝ ընտրում ես Իլհամ Ալիևին. փոփոխությունը հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետ. Շիրազ Մանուկյան Թվային բանկինգի նոր մակարդակ. IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի հանդիպումը՝ թիմակիցների հետ Մենք՝ զինվորականներս, գալու ենք իշխանության և խիստ պատժելու ենք Ադրբեջանի հետ առևտուր անողներին. Արշակ ԿարապետյանՉե՛նք մասնակցելու հունիսի 7-ի Ազգային Ժողովի ընտրություններին. Խաչիկ Ասրյան Ընտրություններին մեր մասնակցության քաղաքական հենքը. Էդմոն Մարուքյան Ինչպես է Չինաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը փոխում շրջակա անապատը Սամվել Կարապետյան. «Շատ շուտով «Ուժեղ Հայաստանը» մեծ պատասխանատվություն կստանձնի Հայաստանի թռիչքային զարգացումն ապահովելու համար» Ապահովելու ենք տնտեսական այնպիսի պայմաններ, որ մեր երկիրն ամենամրցակցայինը լինի տարածաշրջանում. Նարեկ Կարապետյան Յուրաքանչյուր քաղաքական ուժ իր օրակարգն ունի, դժվար է հասնել միասնության․ Աննա ԿոստանյանՌոբերտ Ամստերդամը պահանջում է հետ վերցնել ԱՄՆ սենատորների նամակները, որոնք ուղղված են հայ ընդդիմադիր առաջնորդի դեմ Մեր ճանապարհը հստակ է՝ ազգային միասնություն, ներքին համերաշխություն և փոխադարձ հարգանք. Գագիկ ԾառուկյանՎերականգնելու ենք եկեղեցու տեղն ու դերը մեր հասարակության կյանքում. Սամվել Կարապետյան Ռուսաստանին հրավիրել են բարձրագույն մակարդակով մասնակցել ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը Իրանի դեմ տախտակամածային hրանnթ է կիրառել առաջին անգամ վերջին 38 տարվա ընթացքում Մեր քայլերը հեղափոխական են լինելու, գալիս ենք հանուն հայերի․ Սամվել Կարապետյան