Լրահոս
Կարևոր


«Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ Թադևոսյան

Հասարակություն

Հունիսի 9-ից 12-ը «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը հյուրընկալում է միջազգային ճանաչում ունեցող հայ-իսպանացի ջութակահար և մանկավարժ Զոհրաբ Թադևոսյանին։ Նա վարպետության դասեր կանցկացնի հիմնադրամի պատանի երաժիշտների համար։ Դասերն անցկացվելու են Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում՝ բաց ձևաչափով և հասանելի ազատ ունկնդրման համար։

Past.am-ը առիթը բաց չթողեց զրուցել հայտնի ջութակահարի հետ։

-Պարոն Թադևոսյան, «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հրավերով վարպետության դասեր եք անցկացնելու հիմնադրամի պատանի երաժիշտների համար։ Որքանո՞վ է ձեզ համար կարևոր փորձի փոխանակումը հատկապես պատանի սերնդի հետ։

-Իմ նպատակը լոկ փորձի փոխանակումը չէ, դա լավ է, բայց ամենակարևորը չէ։ Մաստեր կլասներն իրենց մեջ մեծ առումով ինչ-որ մեծ օգուտ չեմ պարունակում։ Կարծում եմ՝ ամենակարևորը Հայաստանում ջութակի կատարողական արվեստ ստեղծելն է, քանի որ ներկա պահին և արդեն մոտ 30 և ավելի տարի այն, մեղմ ասած, շատ խորը ճգնաժամ է ապրում։ Իմ նպատակն է, որպեսզի Հայաստան գան ուսանելու, ոչ թե Հայաստանից գնան ուսանելու և մնան Եվրոպայում կամ Ամերիկայում։ Լինելով զգույշ լավատես՝ դա հնարավոր է ստանալ երկարաժամկետ ապագայում, տասնյակ տարիներ են պետք, համբերություն և առաջին հերթին՝ կրթվելու ցանկություն ու կամք։ Հնարավորություն կա Ջենիֆեր Լոպեսին հրավիրել Հայաստան, ինչը շատ լավ է, բայց եթե այդ գումարի 10-րդ մասը ներդրվի ջութակի կատարողական արվեստի զարգացման մեջ, շատ ու շատ տաղանդավոր հայ երեխաներ կունենան փայլուն ապագա։ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի տնօրինությունը շատ լրջորեն զբաղվում է այդ հարցով և հասկանում հարցի լրջությունը։ Կարծում եմ՝ հնարավորություն կարող է լինել, եթե հիմնադրամն ունենա լուրջ աջակցություն պետական այրերից։ Սա ջութակի դպրոցի գոյություն ունենալու կամ չունենալու հարցն է։

-Բազմիցս առիթ ունեցել եք հայ երաժիշտների համար վարպետության դասեր անցկացնելու։ Լինելով նաև մանկավարժ՝ ինչպիսի՞ն է ձեր կարծիքը, դիտարկումը նրանց մասնագիտական հմտությունների և կարողությունների մասին։

-Շատ շնորհալի երիտասարդներ կան։ Պետք է նշեմ, որ նրանցից մի քանիսի հետ պարբերաբար հանդիպում եմ տարբեր մաստեր կլասների ժամանակ և ամեն անգամ հանդիպելիս տեսնում եմ բավականին դրական փոփոխություններ իրենց կատարումների մեջ և ոչ միայն կատարումների, այլ նաև դեպի երաժշտություն և ջութակ մոտեցման մեջ։

-Դուք այն երաժիշտներից եք, որն ապրելով և ստեղծագործելով Հայաստանի սահմաններից դուրս, միևնույն ժամանակ շատ ամուր եք պահում Հայաստանի հետ կապը՝ այցեր հայաստանյան երաժշտական դպրոցներ, վարպետության դասեր։ Ինչո՞ւ է սա ձեզ համար կարևոր։ Սա ձեզ համար էներգիայի նո՞ր աղբյուր է հանդիսանում։

-Ես հայ եմ, ծնվել եմ Երևանում, սովորել եմ Երևանում, մինչև Եվրոպա մեկնելն ուսանել եմ Երևանի պետական կոնսերվատորիայում իմ հորեղբոր՝ Էդուարդ Թադևոսյանի մոտ։ Այսօր կյանքիս մեծ մասն ապրում եմ Մադրիդում, պատիվ ունեմ լինել հրավիրված Եվրոպայի տարբեր կրթօջախներում դասավանդելու, լինել տարբեր միջազգային մրցույթներում ժյուրիի անդամ։ Իմ մասնագիտական փորձն առաջին հերթին ուզում եմ կիսել Հայաստանում։ Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում, ուզում եմ ինչ-որ օգտակար բան անել այստեղ։

Հարցազրույցը՝ Լուսինե Առաքելյանի

Հասարակության սոցիալական և հոգեբանական ծանր վիճակը նպաստում է ագրեսիայի կուտակմանը․ Ատոմ Մխիթարյան«ՀԷՑ» ՓԲԸ նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի և փաստաբան Արամ Օրբելյանի մամուլի ասուլիսըԵրբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը. Գագիկ ԾառուկյանԻնքնության ու մշակույթի ոչնչացում. երբ պետական նարատիվը նույնանում է ադրբեջանական թեզերին. Էդմոն Մարուքյան Հայաստանյան արդարադատության իրական դեմքը Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները IDBank-ն արժանացել է Commerzbank-ի STP Excellence Award 2025 մրցանակինMPEI-ն առաջարկում է նոր մեթոդ արևային վահանակների կյանքի տևողությունը երկարացնելու համար Մեր զինվորների անվտանգ վերադարձը տուն երաշխավորված է, որովհետև հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը կբերի ուժեղ և կայուն խաղաղությունԱՄՆ-ի և նրա եվրոպացի դաշնակիցների միջև լարվածությունը շարունակում է աճել. Արտակ ԶաքարյանԱյս իշխանությունների բերած «խաղաղության» համար ստիպված ենք լինելու վճարել․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ-ն այս տարի ևս միանալու է CaseKey ուսանողական մրցույթինԱյսօր լրանում է 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի տասներորդ տարելիցըՄի հոգի կա` պատկերացնում է, որ ինքը Մուսոլինիի ռեինկարնացիան է. Հրայր Կամենդատյան Փաշինյանի մնալու դեպքում ՀՀ-ն օկուպացիայի կենթարկվի առանց պատերազմի Փաստն այն է, որ այսօր ներհայաստանյան ընտրազանգվածներն իրարից օտարացած են ավելի շատ, քան՝ մենք ու ադրբեջանցիք. Վահե Հովհաննիսյան«Մշտական էսկալացիայի» վտանգավոր վիճակն ու գլոբալ անվտանգության ռիսկերը. «Փաստ» Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ» Ֆասթ Բանկը 30 մլն դոլարի ֆինանսավորում է տրամադրել Firebird AI ընկերությանը Եթե դու հրաժարվում ես քո ճշմարտությունից, ապա ուրիշն իր կեղծիքը կձևակերպի որպես «ճշմարտություն». «Փաստ» «Կա ընտրության մեծ հնարավորություն. որքան շատ լինի մասնակցությունը, այնքան վարչական ռեսուրսով իշխանությունների կողմից ստացվող ձայների ընդհանուր կշիռը քիչ կլինի». «Փաստ» Մասնատված ընդդիմություն՝ ամրապնդվող իշխանություն. ընտրությունների գլխավոր ռիսկը ձայների փոշիացումն է Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի. «Փաստ» Գևորգ Գևորգյանը «Համահայկական ճակատ» կուսակցության հետ որևէ կապ չունի. «Փաստ» Վաղ մեկնարկած ընտրարշավ և ձևավորվող դաշինքներ. քաղաքական դաշտը մտել է ակտիվ փուլ Ինչո՞ւ է «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքի հուշագիրն ստորագրել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը. «Փաստ» Մոսկվայի հայերը Փաշինյանին դիմավորել են «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիայով. «Փաստ» Աֆղանստանում ավելի քան 40 մարդ է զnհվել ջրհեղեղների և սողանքների հետևանքով Կասեցվել է «էլ Գարդեն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԷրդողանն Իսրայելին անվանել է Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի գլխավոր մեղավոր Ապրիլի 11-ին ժամ 17:00-ին, Ազատության հրապարակ. Ալիկ ԱլեքսանյանՆիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, քանի որ նա է լինելու հաջորդ վարչապետը. Արման ՊետրոսյանՆիկոլ Փաշինյան գիտե՞ս, որ բանկը ավելի լուրջ է վերաբերվում իր փողին, քան դու մեր պետությանն ու ժողովրդին․ Արթուր ՄիքայելյանԷյֆելյան աշտարակի մի կտորը կարող է ձերը լինել «կլորիկ» գնով Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Արևմուտքը սկսել է միջամտել իր գործընկերների ընտրություններին. Զախարովա Օքսանա Սամոյլովան զիջումների է գնացել. նրանց կարողությունը չի բաժանվի Մի նախկին էլ դուք եք էլի. Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ը Իրանի հետ պшտերազմից հետո կվերանայի ՆԱՏՕ-ի արժեքն իր համար. Մարկո Ռուբիո«Հայ վիրտուոզներ» ծրագրի շրջանակում՝ միջազգային դասախոսների վարպետության դասերը Երևանում Կարծես խրամատներում լինեինք․ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Իտալիայի հավաքականի պարտությունըՍամվել Կարապետյանը` հայկական Սփյուռքի կողքինԴավիթի ապօրինի կալանքը և իրավունքի սահմանափակումների խնդիրը Հայաստանում․ Արամ ՎարդևանյանԱՄՆ-ը երկու-երեք շաբաթվա ընթացքում կավարտի Իրանի դեմ արշավը. Թրամփ Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է․ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտելԱդրբեջանի տարածքով դեպի Հայաստան կուղարկվի 5 վագոն հացահատիկ. ադրբեջանական ԶԼՄ-ներԴեսանտային գործողությունները և պարսից ծոցում իրանական կղզիների հնարավոր գրավման սցենարները 18-ամյա Դավիթին հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ. պաշտպան Ինչո՞ւ է Փաշինյանը Մոսկվա մեկնում Խաղաղությունը պետք է լինի ոչ թե հույս, այլ՝ երաշխավորված իրականություն. Արթուր Դանիելյան