Լրահոս
Կարևոր


Տնտեսվարողները մամուլից են իմացել իրենց մոտ արձանագրված խախտումների մասին. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս, կապված սեզոնի հետ, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել պաղպաղակի արտադրություններում: Վերջին օրերին ՍԱՏՄ-ն երկու հաղորդագրություն է տարածել, որոնք վերաբերում են տարբեր ընկերությունների արտադրանքի լաբորատոր փորձաքննության արդյունքներին: Որոշ դեպքերում արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է, որոշ դեպքերում սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ, իսկ որոշ դեպքերում խախտումներ պարունակող «արտադրատեսակների համար կտրվեն իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր»: Այստեղ ուշագրավ է «կտրվեն» բառը: Բանն այն է, որ, «Փաստ» թերթի տեղեկություններով, պաղպաղակ արտադրող ձեռնարկությունները ՍԱՏՄ մամուլի հաղորդագրությունից են տեղեկացել, որ իրենց մոտ հայտնաբերվել են խախտումներ, և որ իրենց գործունեության առանձին գործառույթը կասեցվել է, կամ որոշակի արտադրանք պետք է շուկայից հետ կանչեն: Այսինքն, որևէ կարգադրագիր, որևէ գրություն չեն ստացել:

Ստացվում է, որ եթե որևէ ընկերություն նկատած չլինի (պարտավոր էլ չէ) ՍԱՏՄ հաղորդագրությունը, օրեր շարունակ դեռ պիտի շարունակի խախտումներով աշխատել, ավելին՝ օրենսդրությամբ սահմանված նորմերին չհամապատասխանող արտադրանքը, այդ թվում՝ մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով, դեռ որոշակի ժամանակ կշարունակեն մնալ վաճառքում, մինչ ՍԱՏՄ-ն կբարեհաճի կարգադրագիր ուղարկել:

Մեզ հետ զրույցում մի քանի տնտեսվարողներ նշում էին, որ ՍԱՏՄ-ն այսպես թափթփված է աշխատում հատկապես անցած տարվանից սկսած, երբ ՍԱՏՄ ղեկավար նշանակվեց Արմեն Դանիել յանը, որն այսօր կալանավորված է կոռուպցիոն մեղադրանքով, իսկ նրա տեղակալ Տիգրան Պետրոսյանի՝ ՍԱՏՄ ղեկավարի պարտականությունները կատարող նշանակվելուց հետո կառույցն ընդհանրապես անգործության է մատնված: Դրա հերթական վկայություններից մեկը Հայաստանից արտահանվող ծաղիկների հետ կապված վերահսկողության բացակայությունն է, որի պատճառով Հայաստանը կարող է ահռելի վնասներ կրել, ինչի մասին, ի դեպ, նախորդ համարում մանրամասն անդրադարձել էինք: Այդ նույն Պետրոսյանի անփութության և անգործության հետևանքով, մեր հավաստի տեղեկություններով, ՌԴ սահմանին Հայաստանից արտահանված արդեն երկու բեռնատար ծաղիկ ոչնչացվել է, իսկ հունիսի 16-ից ՀՀ-ից ՌԴ ծաղիկների արտահանման համար կարանտինային ռեժիմ է սահմանված։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուլյանովսկի մարզում ուղևորատար գնացքի յոթ վագոն դուրս է եկել ռելսերից Կիլիան Մբապեն խոստովանել է, թե որն է իր գլխավոր թերությունը խաղադաշտում Ոչ մի գերտերություն մեզ անվտանգություն չի խոստանա մինչև մենք չհոգանք մեր անվտանգության խնդիրները․ Արշակ ԿարապետյանՄհեր Աղամյանի հայտարարությունըԱվելի քան 10.000 քաղաքացի արդեն մասնակցել է «Հայաստան» Դաշինքի ծրագրի ստեղծմանը․ Իսկ դո՞ւՓոփոխությունը գալիս է․ ինչ դաս ենք քաղելու պատերազմից 10 տարի անց. Արթուր ԱվանեսյանՔուվեյթում իրանական ԱԹՍ-ի hարվածից հետո նավթավերամշակման գործարանում hրդեհ է բռնկվելՄեզ ինչպիսի՞ ղեկավար է պետք. հարցում ԳյումրիումՓոփոխություն՛ Միայն Սամվել Կարապետյանի հետ. Շիրազ ՄանուկյանՊարսից ծոցի պատերազմ - Իսրաելի խաղեր - խաբեության կիզակետ. Վահե ԴարբինյանՓորձում են պահել իշխանությունը՝ ժողովրդին շանտաժի երթարկելով․ Ավետիք Չալաբյան Ի՞նչ կասեք Նիկոլ Փաշինյանին, եթե հանդիպեք. հարցումՏիգրանաշենի բնակիչները սեփականության իրավունք չունեն և ապրում են վտանգի մշտական վախի մեջ (տեսանյութ)Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Արշակ Կարապետյանը ՌԴ քաղաքացի չէ․ Նառա Գևորգյան Խայտառակություն Էջմիածնում․ «Ու՞մ ես փորձել խաբել, Նիկո՛լ»․ Ռուզան Ստեփանյան Հայ քրիստոնյան նախ պետք է պաշտպանի իր Եկեղեցին՝ մեր ինքնության կարևոր հենասյունը․ Արմեն ՄանվելյանՀայաստանը ունի երկու ընտրություն. շարունակել այսպես` թույլ Նիկոլ Փաշինյանի հետ կամ ուժեղանալ` Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում 273 հեկտար անտառ կտնկվի Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Փաշինյանը պարտավորվել է ամեն գնով խզել երկաթուղու կոնցեսիան Արդյո՞ք Փաշինյանը փակում է ատոմակայանի հարցը Արևը և քամին ապահովել են ԱՄՆ-ի նոր էներգիայի գրեթե 90%-ը Կիրակի պատարագին մասնակցելը չի ենթադրում քաղաքական գործունեության իրականացում․ Աննա ԿոստանյանԽուճապի մեջ գտնվող իշխանությունը ստում է՝ վերարտադրվելու նպատակով․ Արեգ ՍավգուլյանԱպրիլի 1-ից թոշակների բարձրացումը կապ ունի՞ ընտրությունների հետ․ հարցում Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը Միայն մեկ առաջնորդ, որը Ձեզ բերի ուժեղ միասնականություն, ուժեղ տնտեսություն, ուժեղ և երկարաժամկետ խաղաղություն. Տիգրան ԱբրահամյանԱպահով միջավայր՝ հավասար հնարավորություններով ՔՊ-ն` վերից վար, հասկանում է՝ իշխանությունը կորցնում է. Մարիաննա Ղահրամանյան Ողբերգական դեպք Երևանում. քաղաքացին հիվանդանոց գնալու ճանապարհին մահացել է Պուտին–Փաշինյան հանդիպումը, ըստ էության, ջրբաժան է դարձել. Էդմոն ՄարուքյանՄեր երիտասարդության մեջ շատ-շատ են այնպիսիք, ովքեր պարզ ասում են՝ ինչ է արդարամտությունը․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը միջամտում է ՀՀ ներքին գործերին և նոր տարածքային պահանջներ ներկայացնում․ Ավետիք ՔերոբյանՓոփոխությունների ժամանակն է, միացե՛ք. «Ուժեղ Հայաստան»Իրանի երկնքում խոցվել է ամերիկյան F-35 կործանիչը Արտակարգ դեպք, Մովսես գյուղում ժայռաբեկորը հարվածել է կայանված «ՎԱԶ 2107»-ինԱյն մասին, թե ով է Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի իրական մեղավորը. Ավետիք ՉալաբյանՀանդիպման ուղերձները և ներքաղաքական արձագանքը․ նոր հակադրությունների փուլ Քուվեյթում իրանական ԱԹՍ-ի hարվածից հետո նավթավերամշակման գործարանում hրդեհ է բռնկվել Համախմբման շղթայական ռեակցիա․ ձևավորվո՞ւմ է նոր քաղաքական բևեռ ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքն ու ծառայությունը երևի 2018-ից է սկսվել․ հենց դրա համար էլ ապրիլի 2-ին Եռաբլուր չեն գնում. Տիգրան Աբրահամյան Խաղ բարակ գծի վրա․ Մոսկվայի հստակ ուղերձը և Երևանի պատասխանատվությունը ԱրարատԲանկը՝ Commerzbank AG բանկի «Որակի գերազանցության» մրցանակակիր Պուտինը երեկ ոչ թե Նիկոլին, այլ հայ ժողովրդին դիմեց՝ առաջին անգամ բացելով խաղաքարտերը․ Էդմոն ՄարուքյանԻրանի միջnւկային ծրագրի հարցը չի կարող լուծվել ռшզմական գործողությունների միջոցով․ ՄակրոնՉինաստանը սկսել է ռшզմական բազայի շինարարությունը Հարավչինական ծովում. The Wall Street JournalՄենք երբեք չենք մոռանա մեր զինվորների զոհաբերությունըՎարդաշենում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Տիգրանաշենը կանգնած է դատարկվելու եզրին․ սահմանամերձ գյուղի բնակիչները ապրում են անհանգստության և անորոշության մեջ (տեսանյութ)