Լրահոս
Կարևոր


Արթուր Վանեցյան. Փաշինյանն օր առաջ հեռանալու որոշում պետք է կայացնի, հակառակ դեպքում կունենանք անվտանգության ու տնտեսական նոր խնդիրներ

Հասարակություն

«Նիկոլ Փաշինյանը որոշում կայացնել չի կարողանում։ Նա պետական գործչի ունակություններ չունի։  Ակնհայտ է, որ Նիկոլը գնալու է։ Բայց եթե նա հեռանալու որոշումը կայացներ տասն օր առաջ, ապա մենք այսօր չէինք ունենա Վարդենիսով սահմանամերձ գոտի, Հայաստանի անվտանգությունը վտանգված չէր լինի»,-«Կենտրոն» հեռուստաընկերության «Իմպուլս» վերլուծական հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով, եթե Փաշինյանը հեռանար ավելի շուտ, Դադիվանքը չէր լինի ադրբեջանցիների վերահսկողության ներքո, գերեվարված զինվորները վերադարձած կլինեին Հայաստան։

«Եթե տասն օր էլ նա հրաժարական չտվեց, ապա տնտեսությունն է խնդիրներ ունենալու։ Ես անցած հանրահավաքում ասացի, որ Նիկոլ Փաշինյանի՝ օր ավել իշխանության մնալու դեպքում տնտեսությունը չի ստանում եկամուտներ, ինչի հետևանքով մեր քաղաքացին աղքատանում է։ Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը, օր ավել մնալով իշխանության, գողանում է և աղքատացնում է մեր քաղաքացիներին։ Նա պետք է կայացնի որոշում։ Եթե կայացներ տասն օր առաջ, երկիրը կունենար այլ ընթացք, եթե կայացնի հիմա, կունենա այլ ընթացք։ Եթե նա նման որոշում կայացնի յոթ օր հետո, դուք հարցնում եք, ի՞նչ է լինելու իր հետ, ես չգիտեմ, ինչ կլինի։ Ես ասում եմ՝ ամեն ինչ անելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը ունենա ֆիզիկական անվտանգության երաշխիքներ։ Բայց նա կառչած մնալով իր աթոռին՝ մի օր կանգնելու է մեծ խնդրի առաջ։ Եկեք փաստենք, Նիկոլ Փաշինյանը չի կարողանում կայացնել որոշումներ, ինչի արդյունքում մենք ունենք, այս ծանր իրավիճակը մեր երկրում»,-ասաց Վանեցյանը։

ԱԱԾ նախկին տնօրենը նա հիշեցրեց, որ պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, ստանալով իրավիճակի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը, ԳՇ զեկուցումը՝ պատերազմը շուտ կանգնեցնելու մասին, նման որոշում չի կայացրել։

«Եթե այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը կայացներ որոշում, ապա մենք կունենայինք կորցրած քիչ տարածքներ, քիչ զոհեր, քիչ թե շատ նորմալ երկիր։ Դրանից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես ասաց իր հարցազրույցում, հոկտեմբերի 19-20-ին առաջարկվել է լուծում, Նիկոլ Փաշինյանը էլի չի կայացրել որոշում։ Դրա հետևանքով մենք ունեցանք էլի զոհեր, կորցրած տարածքներ, նութական կորուստներ, քայքայված երկիր։ Որոշումներ չկայացվեցին նաև հրադադարի պայմանավորվածություններից հետո, մինչև եկանք-հասանք էս խայտառակ վիճակին»,-նշեց նա։

Վանեցյանի խոսքով, պատերազմի նման ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը ոչ բարոյական, ոչ իրավական, ոչ էլ այլ հիմքով պաշտոնավարելու իրավունք չունի։

«Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովուրդը չեն կարող ունենալ պարտված առաջնորդ»,-ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ Հրապարկումում մեջբերված հատվածը՝ 37-րդ րոպեից

Ես հրամայել եմ nչնչացնել Հորմուզի նեղուցում ակшններ տեղադրող ցանկացած նավակ. ԹրամփԱնչելոտին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտին Ոչ մեկը չի կարող ասել՝ հորս արև 1 մլրդ ներդրում եմ արել. բանկային շրջանառությունը հատիկ-հատիկ պետք է լինի, եթե չեղավ՝ խնդիր է. ՓաշինյանՊրահա քաղաքում սեփական հայրենիքի 30%-ը ինքնակամ Հանձնած պետական գործիչ, 5 տառ․ Նարեկ ԿարապետյանԴիլիջանում կասեցվել է լիմոնադի ու շշալցված ջրերի արտադրամասի արտադրական գործունեությունըԴիմելու ենք Արդարադատության միջազգային դատարան. Ադրբեջանը ոչնչացնում է մեր մշակույթըՆանուլը նշում է ծննդյան 16-ամյակը Փաշինյանը կրճատում է պետական համալսարանների թիվն այն դեպքում, երբ նրա երեխաները սովորում են արտասահմանում Դանիայում գնացքների բախման հետևանքով տnւժել է 17 մարդ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ, ՕՐԵՆՔ, ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ (ԴՕԿ) և ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ կուսակցությունները ապրիլի 24-ին նախաձեռնում են երթ դեպի Ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակինԱՄՆ-ը Իրանի դեմ տախտակամածային hրանnթ է կիրառել առաջին անգամ վերջին 38 տարվա ընթացքում«Գենոցիդային հակահայությունը 2020-ականներին ակտիվացել է ամբողջ ուժգնությամբ»՝ միջազգային փորձագետներ Անձնագրայիններում արհեստական խոչընդոտների մասին մանրամասնում է «Համահայկական ճակատ» կուսակցության անդամ Նառա Գևորգյանը Թրամփը երկարաձգել է Իրանի հետ hրադադարի ժամկետը մինչև ապրիլի 26-ը. Ynet Ի՞նչ է տեղի ունենում Ռուսաստանի և Հայաստանի միջև․ Մոսկվայի լծակները, Փաշինյանի սխալները և Ղարաբաղի հարցը․ ՀՀ վարչապետի թեկնածու և հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  հարցազրույցը՝  RTVI-ինԲացառում ենք ՔՊ-ի հետ համագործակցությունը․ «Լուսավոր Հայաստան» Այսօր «Դրուժբա» խողովակաշարով Սլովակիա կմատակարարվի 13,5 հազար տոննա նավթ. ՖիցոՍեփականության իրավունքը պետք է երաշխավորվի, այլապես Հայաստան ներդրումներ չեն գա․ Ավետիք ՉալաբյանԳալու ենք իշխանության, որպեսզի պատերազմ չլինի. Արշակ Կարապետյան Երևանում «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատը․ վարորդը եղել է ոչ սթափԵթե իշխանությունը ոչինչ չի կարողանում անել, մեզ պե՞տք է նման իշխանություն․ Արշակ Կարապետյան Ընտրությունը պարզ է․ Սամվել Կարապետյանի ստեղծած 300,000 աշխատատեղերը, թե՞ 300,000 ադրբեջանցիները. Ուժեղ Հայաստան Մոսկվան կտրուկ մերժել է երկաթուղու կոնցեսիայի վաճառքը Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Լուսավոր Հայաստան կուսակցությունը ներկայացնում է իր նախընտրական կարգախոսըIRI–ի նոր հարցումը խուճապի է մատնել Փաշինյանին Սերժ Սարգսյան․ «Նիկոլը ճիշտ էր՝ նա պատրաստ էր գնալ մինչև վերջ և չուներ ոչ մի կարմիր գիծ» «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստիվ դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի զավթված տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունըԵրիտասարդությունը պետք է մասնակցի ընտրություններին՝ որոշելու իր կյանքն ու ապագան․ Արմեն ՄանվելյանՄարդիկ պարիսպներ պետք է հաղթահարեն՝ վարչապետի հետ շփվելու համար․ Արեգ Սավգուլյան Ապօրինի գույքի բռնագանձման քրգործերը կշատանան նախընտրական փուլում Եկել է փակագծերը բացելու ժամանակը․ Նառա Գևորգյան Հագուստի արտադրությունը, տեքստիլ արդյունաբերությունը Հայաստանում չեն կարող գոյատևել, եթե մենք շարունակենք թուրքական բաց սահմանով, թուրքական ապրանքներով ողողել հայկական շուկան. Նաիրի Սարգսյան Ընտրելով Փաշինյանին՝ ընտրում ես Իլհամ Ալիևին. փոփոխությունը հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետ. Շիրազ Մանուկյան Թվային բանկինգի նոր մակարդակ. IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի հանդիպումը՝ թիմակիցների հետ Մենք՝ զինվորականներս, գալու ենք իշխանության և խիստ պատժելու ենք Ադրբեջանի հետ առևտուր անողներին. Արշակ ԿարապետյանՉե՛նք մասնակցելու հունիսի 7-ի Ազգային Ժողովի ընտրություններին. Խաչիկ Ասրյան Ընտրություններին մեր մասնակցության քաղաքական հենքը. Էդմոն Մարուքյան Ինչպես է Չինաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը փոխում շրջակա անապատը Սամվել Կարապետյան. «Շատ շուտով «Ուժեղ Հայաստանը» մեծ պատասխանատվություն կստանձնի Հայաստանի թռիչքային զարգացումն ապահովելու համար» Ապահովելու ենք տնտեսական այնպիսի պայմաններ, որ մեր երկիրն ամենամրցակցայինը լինի տարածաշրջանում. Նարեկ Կարապետյան Յուրաքանչյուր քաղաքական ուժ իր օրակարգն ունի, դժվար է հասնել միասնության․ Աննա ԿոստանյանՌոբերտ Ամստերդամը պահանջում է հետ վերցնել ԱՄՆ սենատորների նամակները, որոնք ուղղված են հայ ընդդիմադիր առաջնորդի դեմ Մեր ճանապարհը հստակ է՝ ազգային միասնություն, ներքին համերաշխություն և փոխադարձ հարգանք. Գագիկ ԾառուկյանՎերականգնելու ենք եկեղեցու տեղն ու դերը մեր հասարակության կյանքում. Սամվել Կարապետյան Ռուսաստանին հրավիրել են բարձրագույն մակարդակով մասնակցել ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը Իրանի դեմ տախտակամածային hրանnթ է կիրառել առաջին անգամ վերջին 38 տարվա ընթացքում Մեր քայլերը հեղափոխական են լինելու, գալիս ենք հանուն հայերի․ Սամվել Կարապետյան Մերժում ենք բոլոր նրանց, ովքեր կեղծում ու մոռացության են մատնում դարասկզբի ամենամեծ ու հրեշավոր այս հանցագործությունը. Տեր Եզրաս արք. Ներսիսյան